Լևոն ԱԴՅԱՆ. ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ Կյանքը եղել է ջինջ ու արևկա,Երկինքը՝ կապույտ,Մենք ընդամենը տասնութ տարեկան:Յու. Սահակյան Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ, հավանաբար, լինում են անմոռանալի օրեր: Երևելի, գեղեցիկ օրեր: Բայց մանկության և առհասարակ պատանեկության բոլոր օրերն էլ անմոռանալի, երևելի ու գեղեցիկ են, որովհետև այդ օրերը մշտապես մեզ հետ են, ապրում են մեր մեջ՝ ժամանակ առ ժամանակ մեր սրտերը լցնելով անպարփակ կարոտով ու տխրությամբ: