ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. ՌՈՒՍ ՀԱՐՍԸ — 4
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ Ռ ՈՒ Ս Հ Ա Ր Ս Ը (Վեպ) ԳԼՈՒԽ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ – Տեսնում եմ, դու ամբողջը հասցրել ես անել: Նույնիսկ` մի քիչ էլ ողբալ, – ասաց Արսենը` մտնելով սենյակ: Ելենան նետվեց նրա գիրկը` բացականչելով. – Ո՞ւր էիր: Ինչ ասես, որ չեմ մտածել: Դե՛, ո՞ւր էիր: – Ամեն տեղ, Լենա, ամեն տեղ եղել եմ: Ճանապարհին կպատմեմ: Ճամպրուկները պատրա՞ստ են: – Նա նայեց սենյակի անկյունին: – Հրաշալի է: Իսկ հիմա վերցրու քոնը, դա թեթև է և գնա փողոց, այնտեղ մեզ սպասում է տնօրենի «Ուազիկը»: – Նկատելով, որ Ելենան տատանվում է, Արսենը հանգստացրեց նրան: – Մի՛ վախենա, բակում ոչ ոք […]