ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ — ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ — 4

— Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց,- նորից խոսեց մայրս,- ստացվում է, որ մարդկանց սպանելով, նրանց անխղճորեն մորթելով՝ Աստծուն են սպանում ու մորթում: Բա էդ ո՞նց կլինի: Քիչ անց նա դարձյալ խոսեց, խոսեց ծանր, ասես ինքն իրեն էր խոսում. — Զարմանալի է, բայց բոլոր սպանվածներն ու տուժածները հայեր էին£ Միայն հայեր՝ կամ մեզ նման փեզո եկած, կամ էլ նրանց անմեղ զավակները: Սա ի՞նչ բան է, անհասկանալի է… Առավոտյան ժամը յոթին երեք միլիցիոներ եկան ակումբ՝ շտապ օգնության հիվանդանոցի բուժքրոջ հետ: Ես քանի տարի էդ հիվանդանոցում էի աշխատում, բուժքրոջը բերել էին, որ գտնի ինձ հինգ հազար մարդու մեջ: Չորս հայրուր տեղանոց ակումբում, դուք […]

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ — ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ — 3

Մինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝ նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա Արինային՝ մեքենագրելու: Արինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում. «Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»: — Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք,- անչար ասաց Լորաննան, ժպտաց: — Երեկ նախկինը կոմպլիմենտ է արել, երևի գլուխը կորցրել է: — Երգի դակը ավելի ախորժալիա ախշադվում,- հարեց Թելման Կարաբաղլի- Չալյան- Սալվադոր Դալին:- Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ Կևորկ Ատաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը […]

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ — ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ — 1

 Օհ,  ինչքան տխուր է տեսնել  աչքերը կոտրված թևերով թռչունին, որ այլևս իզուր իր արյունած թևերը քարերուն կըզարնե նորեն բարձրանալու կապույտին ու արևին: Համաստեղ     Քարտուղարուհու զանգի մեջ տարօրինակ ոչինչ չկար: Նրա խոսելու ձևը՝ մտերմիկ- հարձակողական, նույնպես սովորական էր: Բայց այն, ինչ տեղի ունեցավ հետո, միանգամայն զարմանալի ու անսպասելի էր: — Տանը քեզ համար դինջ նստել, հանգստանում ես, իսկ գիտե՞ս, որ հյուր ունես Երևանից: -Սիրելիդ իմ Արինա,- ոչ չար հեգնանքով ասացի ես, մտածելով, որ հեռուստահաղորդման ժամ է, բաժնում, հավանորեն, իրենից բացի ոչ ոք չկա, և նա ձանձրույթից է զանգել:- Կներեք, ես միանգամայն մոռացել էի զեկուցել ձեզ, որ, համաձայն գլխավոր խմբագրի […]