ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. ՌՈՒՍ ՀԱՐՍԸ — 2
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ Ռ ՈՒ Ս Հ Ա Ր Ս Ը (Վեպ) ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ Նոյեմբերի վերջին օրերից մեկն էր: Ուշ երեկոյան աշխատանքից վերադառնալով տուն, Արսենը խնդրեց Ելենային ուտելիք պատրաստել, որ առավոտյան հետը վերցնի: – Պետք է գնամ Ստեփանակերտ, չեմ հասցնի նախաճաշել, գոնե ճանապարհին կուտեմ: – Թե որ իմ աշխատանքը չլիներ… – երազկոտ սկսեց Ելենան: – Ուզում եմ հետդ գալ: