Լևոն ԱԴՅԱՆ. ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՐՏԵՐ
Ա Շ Ն Ա Ն Ա Յ Ի Ն Ց Ր Տ Ե Ր Աղմկեցին, անցան անձրևները աշնան:Մովսես Յախշունց Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք: Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը: Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով: