Լևոն ԱԴՅԱՆ. ԹՈՒԽ ՃԱՅԸ
https://miaban.ru/about/levon-adyan/ Թ ՈՒ Խ Ճ Ա Յ Ը Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հեշտ էր հանդիպումը, բաժանումը՝ անասելի դժվար։