ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. ԾՆՆԴՅԱՆ ՕՐ. ԱՆՑՈՂԻԿ ՄՏՔԵՐ
** Մեծ տառապանքը տանում են լռին, քանզի ուրիշը ժպիտն է տեսնում, քո հոգու ցավը ոչ ոք չի տեսնում: ** Ինչ վարել՝ այն էլ հնձում ենք. ուրիշ տեղ մեղավոր մի որոնեք, երբ գիտենք՝ ոչ ոք մեղավոր չէ մեզանից բացի:
** Մեծ տառապանքը տանում են լռին, քանզի ուրիշը ժպիտն է տեսնում, քո հոգու ցավը ոչ ոք չի տեսնում: ** Ինչ վարել՝ այն էլ հնձում ենք. ուրիշ տեղ մեղավոր մի որոնեք, երբ գիտենք՝ ոչ ոք մեղավոր չէ մեզանից բացի:
Ներկա գրքում ամփոփված են տասնյակ մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր մտքեր՝ արդարության, բարու ու չարի, երջանկության, ապրելու ժամանակի ու դատաստանի օրվա փոխակապվածության մասին, կյանքի հավերժության օրենքի՝ սիրո և կարոտի վերջնական հաղթանակի անմարեկի հույսով ու հավանով:
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊՏԱՋԻՆՋ ԵՐԿԻՆՔԸ Մեր գյուղը՝ Հնձախութը, հեռո՜ւ-հեռու է։ Ասես թաքնված ճանապարհներից՝ տապր է կացել խոր ձորերի մեջ, և միայն Սառնատուն լեռան կատարից է պարզորոշ երևում այն՝ շրջապատված երկնքոտ սարերով, զով անտառներով, այդ անտառների մեջ կորսված անթիվ, անհամար դաշտերով ու մարգագետիններով։
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ Կյանքը եղել է ջինջ ու արևկա,Երկինքը՝ կապույտ,Մենք ընդամենը տասնութ տարեկան:Յու. Սահակյան Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ, հավանաբար, լինում են անմոռանալի օրեր: Երևելի, գեղեցիկ օրեր: Բայց մանկության և առհասարակ պատանեկության բոլոր օրերն էլ անմոռանալի, երևելի ու գեղեցիկ են, որովհետև այդ օրերը մշտապես մեզ հետ են, ապրում են մեր մեջ՝ ժամանակ առ ժամանակ մեր սրտերը լցնելով անպարփակ կարոտով ու տխրությամբ:
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ Տունը գյուղի ծայրին էր՝ երեսով դեպի արև, թիկունքով՝ հենված անտառին: Մյուս տներից տարանջատ՝ կանգնած էր բլրակի վրա միայնակ ու ասես նաև լքված: Անտառն օրվա բոլոր ժամերին բուրում էր անուշակ բույրերով, լույսը դեռ չբացված՝ թռչուններն այնտեղ սկսում էին վաղորդյան ջինջ արևով օծված իրենց համերգը: Իսկ գիշերները, երբ շուրջն ամեն ինչ սահում, ընկղմվում էր փափուկ ու անեզր մթության մեջ, Բախչուտի ձորի կողմերում սկսում էր հնչել գիշերահավի կարոտակեզ կանչը:
Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն Ա Ղ Ջ Ա Մ ՈՒ Ղ Ջ … Հետո սկսեց հալվել, ցրտել տաք գիշերը, այգու վրայով անցավ վաղորդյան հովը, ծառերը լսելի աղմկեցին: Հետո բեկբեկուն կանչեց առաջին աքաղաղը, նրան միանգամից ձայնակցեցին մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ գյուղի մյուս ծայրին: Հետո երկար, շատ երկար ժամանակ լռություն էր: Սարերի վրա հետզհետե պարզվում էր երկինքը, հետո ինչ-որ տեղ, լուսամուտից այն կողմ, իրար ընդհատելով երգեցին գեղգեղիկները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ:
Ա Շ Ն Ա Ն Ա Յ Ի Ն Ց Ր Տ Ե Ր Աղմկեցին, անցան անձրևները աշնան:Մովսես Յախշունց Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք: Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը: Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով:
Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր ՀեռուլեռներումԱշնանային ցրտերԻրիկնային աղջամուղջԴարձ ի շրջանս յուրԱյն հեռավոր ամռանըՄանկության կապտաջինջ երկինքը ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք Դեղձենիներ շատ կան մեր գյուղում: Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո: Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների:
https://miaban.ru/about/levon-adyan/ Է Ն Լ Ո Ռ ՈՒ Ձ Ո Ր Ն Է… Ուղիղ քառասուն տարի առաջ չքնաղագեղ մի աղջկա՝ Ադրբե- ջանի բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի Ռիմա Հարությունովայի հետ որոշեցինք Բաքվից ճանապարհվել Ղարաբաղ, այնտեղից Խանլարով, Գյոգ-գյոլով, Թբիլիսիով՝ Դսեղ, տեսնելու այն վայրերը, ուր ծնվել, մեծացել էր ինձ համար այնքան պաշտելի Հովհան- նես Թումանյանը։
https://miaban.ru/about/levon-adyan/ Ա Պ Ա Շ Խ Ա Ր Ա Ն Ք Էլենն անշտապ ջրում էր տնամերձ փոքրիկ այգու վարդերը, որ նոր էին բացվել և արևածագի ոսկեձույլ շողերից հուրհրում էին ցանկապատի ողջ երկարությամբ: Այդ վարդերի թովիչ բուրմունքն էր կախված օդում:
https://miaban.ru/about/levon-adyan/ ՀԱՅՐԸ, ՏՂԱՆ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ Սուրեն Կասպարովին Գնդակն իսկական էր, բնական կաշվից, ու երբ դիպչում էր լուսամուտներին, ապակիները զրնգոցով ջարդուփշուր էին լինում։ Բնակիչների բողոքներից հետո խաղահրապարակը վերջերս անջրպետվել էր մետաղյա բարձր ցանցով։
https://miaban.ru/about/levon-adyan/ Զ Ո Վ Ա Ս ՈՒ Ն Ա Ն Տ Ա Ռ Է Ր, Հ ՈՒ Լ Ի Ս Երկրորդ օրն էր, ինչ Արփինեն լսել էր, որ Նա եկել է։ Եվ հիմա, երբ մեքենայի թույլ հռնդյունը կպավ ականջին, նա դանդաղ, ասես վատ բան պիտի պատահեր, վախվորած բարձրացրեց գլուխը, նայեց ճանապարհի կողմը։ Թեթև փոշի բարձրացնելով, եկավ ու անցավ Արտաշեսի մեքենան… Արտաշեսը նստել էր հպարտ ու ինքնահավան, գլուխը բարձր, աջ ձեռքը ղեկի վրա էր, ձախը պահել էր քամու դեմ…
https://miaban.ru/about/levon-adyan/ Ը Ն Դ Հ Ա Տ Վ Ա Ծ Թ Ռ Ի Ջ Ք Օդանավը թռչում էր բարձրաբերձ ամպերից էլ վեր, որոնք, երբ թեթևակի ճեղք էին տալիս, ներքևում՝ խոր անդունդում, երևում էր համատարած կապտասև, անեզր ծովը։ Միքայելը, դեմքը լուսանցույցին սեղմած, նայում էր ներքև։ Նրան դուր էր գալիս այն, որ ամպերը համընթաց սահում էին օդանավի հետ ու դանդաղասահ ետ էին մնում, որ ներքևում, ձյունաճերմակ ամպերի տակ, երբեմն երևում էր կապտասևավուն ծովը, իսկ իրենք թռչում էին ամպերից էլ վեր, լուսաշղարշ արևի միջով և օդանավում հաճելիորեն տաք էր։
https://miaban.ru/about/levon-adyan/ Թ ՈՒ Խ Ճ Ա Յ Ը Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հեշտ էր հանդիպումը, բաժանումը՝ անասելի դժվար։
https://miaban.ru/about/levon-adyan/ ԵՍԹԵՐ Թռիչքը՝ Լոս-Անջելեսից մինչև Մոսկվա, այնուհետև՝ Մոսկվայից Երևան, ու այնտեղից՝ շարունակ վերընթաց ոլորապտույտ ճանապարհով Արցախ, Եսթերի վրա ամենևին չէր ազդել, թեպետ այնտեղ, օվկիանոսից այն կողմ, տանեցիները վախ ունեին, թե սրտի վիրահատությունից հետո ինքը դժվար կտանի այդ երկարատև ուղևորությունը: Նրանք, առանձնապես՝ ամուսինն ու դուստրը, նույնիսկ վերջին պահին անգամ, փորձում էին համոզել նրան՝ հետաձգել այդ ճանապարհորդությունը, սակայն Եսթերը, իր կամակոր բնավորությամբ, մնաց անդրդվելի:
https://miaban.ru/about/levon-adyan/ Ա Ն Ձ Ր Ե Վ Ի Ց Հ Ե Տ Ո Հեռվում միանգամից երևաց Թարթառը՝ սևակնած ու ամնայն հավանականությամբ պղտոր։ Գետը լեռներից էր գալիս։
Բանաստեղծ Էդուարդ Պողոսյանի զրույցը արձակագիր Լևոն Ադյանի հետ