Լևոն ԱԴՅԱՆ. ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊՏԱՋԻՆՋ ԵՐԿԻՆՔԸ
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊՏԱՋԻՆՋ ԵՐԿԻՆՔԸ Մեր գյուղը՝ Հնձախութը, հեռո՜ւ-հեռու է։ Ասես թաքնված ճանապարհներից՝ տապր է կացել խոր ձորերի մեջ, և միայն Սառնատուն լեռան կատարից է պարզորոշ երևում այն՝ շրջապատված երկնքոտ սարերով, զով անտառներով, այդ անտառների մեջ կորսված անթիվ, անհամար դաշտերով ու մարգագետիններով։