Գ. Այվազյան. Ադրբեջանում 1988-92 թթ.-ին կատարվածը, միանշանակ, ցեղասպանություն էր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` վաղը` փետրվարի 22-ին խորհրդարանական նիստերի դահլիճում կանցկացվեն «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը` որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով լսումներ: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում ,Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց, որ Ադրբեջանում հայերի սումգայիթյան ցեղասպանությունից արդեն 30 տարի է անցել, եւ այս առումով նման լսումները միգուցեեւ ուշացած են, բայց ավելի լավ է ուշ, քան` երբեք: