Լևոն ԱԴՅԱՆ. ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր ՀեռուլեռներումԱշնանային ցրտերԻրիկնային աղջամուղջԴարձ ի շրջանս յուրԱյն հեռավոր ամռանըՄանկության կապտաջինջ երկինքը ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք Դեղձենիներ շատ կան մեր գյուղում: Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո: Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների: