Լևոն ԱԴՅԱՆ. ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՋՔ
https://miaban.ru/about/levon-adyan/ Ը Ն Դ Հ Ա Տ Վ Ա Ծ Թ Ռ Ի Ջ Ք Օդանավը թռչում էր բարձրաբերձ ամպերից էլ վեր, որոնք, երբ թեթևակի ճեղք էին տալիս, ներքևում՝ խոր անդունդում, երևում էր համատարած կապտասև, անեզր ծովը։ Միքայելը, դեմքը լուսանցույցին սեղմած, նայում էր ներքև։ Նրան դուր էր գալիս այն, որ ամպերը համընթաց սահում էին օդանավի հետ ու դանդաղասահ ետ էին մնում, որ ներքևում, ձյունաճերմակ ամպերի տակ, երբեմն երևում էր կապտասևավուն ծովը, իսկ իրենք թռչում էին ամպերից էլ վեր, լուսաշղարշ արևի միջով և օդանավում հաճելիորեն տաք էր։