Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին

in English — https://miaban.ru/info/turkey/paylan_21-1-2020_en/ на русском — https://miaban.ru/info/turkey/paylan_21-1-2020/ türkçe (in Turkish) — https://miaban.ru/info/turkey/paylan_21-1-2020_tr/ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանի դիմումը Սիրելի հայրենակիցներ, ընկերներ: Ես Սաիդա Օհանյանն եմ՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը եւ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր: Մեր կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, 1894-1923 թվականերին իրականացված Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ աշխարհի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն: