ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ — ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ — 2
(139) – Էլ մի ասա, – համաձայնեց Իրադան:– Էլ մի ասա, – համաձայնեց Իրադան:Բայց ժպտում էր:– Մեր հարևան շենքում, հինգերորդ հարկում, մի տղա կա, ֆիզկուլտ ինստիտուտում է սովորում, – դույզն անգամ չազդվելով նրանց խոսքերից՝ ասաց Էսմիրան մտասույզ, – աչքը գցած մեր պատշգամբին՝ առավոտից մինչև իրիկուն կիմոնո հագած ցատկոտում, մարզանք է անում: Դուք մարմնամարզությամբ զբաղվո՞ւմ եք, – դառնալով ինձ՝ անսպասելի հարցրեց նա:– Ինչի՞ համար:– Ինչպե՞ս թե ինչի՝ երկարակեցության:– Նապաստակն ամբողջ օրը ցատկոտում, վազվզում է այս ու այն կողմ՝ իսկական մարմնամարզիկ, ինքն էլ հումակեր, բայց ութ-տասը տարուց ավելի չի ապրում, իսկ այ, կրիան մարմնամարզությամբ չի զբաղվում, ծույլ ու դանդաղկոտ՝ ոչ մի տեղ […]