ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ — ԸՆՏԱՆԻՔ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ — ԱՄՐՈՑ
Հրապարակախոսություն
Ազգային զարգացման ծրագիր
Գիրքը (150 էջ) լույս է տեսել Երևանում 2021 թ. մայիսին
Ներածություն
Այս ուսումնասիրության հեղինակը արհեստավարժ քաղաքական գործիչ չէ: Նա կինոռեժիսոր է, սցենարիստ, օպերատոր, նրա գեղարվեստական ֆիլմերը հաղթող են ճանաչվել ութ միջազգային կինոփառատոներում (Մոսկվա, Սան Ռեմո, Վալանսենի և այլն): Ստեղծագործական կենսագրությունն սկսել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, աշխատել է Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, սակայն անդավաճանորեն վերադառնում էր տուն, որովհետև չէր պատկերացնում իրեն Հայաստանից դուրս:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: Հավաքել է ստեղծագործական խումբ, որը կինո, ֆոտո և տեսաժապավենների վրա արտացոլում էր Արցախյան պատերազմի առօրյան: Արդյունքը եղավ «Երկընտրանք» երկմասանոց ֆիլմը, այլ ֆիլմեր և ֆոտոցուցահանդեսներ:
Պատերազմից հետո Կ. Գևորգյանը կտրուկ ընդլայնում է իր գործունեության ոլորտըհիմնելով հեռանկարային ծրագրերի մշակման կենտրոն: Դա պայմանավորված էր այն ըմբռնումով, որ նոր պայմաններում, անկախ պետականության ձեռքբերմամբ, ազգային գաղափարախոսության և ռազմավարության զարգացման բացակայության պայմաններում երկրում կտիրի կամայականությունը, կոռուպցիան, վայրի կապիտալիզմը, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի հասարակության սոցիալական շերտավորման:
Հայաստանի պատմական ճակատագիրը ակնառու օրինակ է այն բանի, թե ուր կարող է տանել այդ ճանապարհը: Հեռանկարային ծրագրերի մշակման կենտրոնը զբաղված էր ոչ միայն ազգային գաղափարախոսության հայացքների համակարգի զարգացման ծրագրով, այլև կոնկրետ տեխնիկական ծրագրերով: Օրինակ՝ նրա կողմից արդեն ստեղծվել և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ փորձարկվել են «Հայկ» ծանր ջիպը, հակահետևակային ականների հեռակառավարվող ականազերծիչը: Հեռանկարային ծրագրերի մշակման կենտրոնի կողմից ստեղծվել է նաև հայկական առաջին գրոհային ինքնքթիռի մակետը: Գևորգյանի հրապարակվելիք սույն աշխատանքում խնդիրները դրվում են ողջ սրությամբ: Սակայն դա գույների կանխամտածված խտացում չէ, այլ ստեղծված դրության օբյեկտիվ վերլուծություն, լուրջ մտորումների և վճռական գործողությունների հրավեր:
Վաչագան Փահլևանյան
«Նավիգատոր» ստուդիայի աշխատակից, ռեժիսոր
Բովանդակություն
- ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
- ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
- ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ
- ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ ԵՎ ՆՐԱ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
- ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՈՐ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ: ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆՐԱ ՔԱՆԱԿԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ
- ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
- ՍՓՅՈՒՌՔ
- ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ՆՈՐ ՏԱՊԱՆ»
1. ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այսօր Հայաստանում ապրողներիս համար հասել է «ճշմարտության պահը», վերջին հույսերից և պատրանքներից հրաժարվելու, որոշումներ ընդունելու ժամանակը: Եվ այսօր մեր համաքաղաքացիներից ոմանք կապում են իրենց ճամպրուկները և արդեն երկիրը լքած միլիոնավորների հետևից պատրաստվում են մեկնել ընդմիշտ կամ մինչև լավագույն ժամանակները, մյուսները կառչել են իշխանությունից, որը դեռ փող է բերում, երրորդները հսկում են իրենց թալանած կամ էժան գներով ձեռք բերած սեփականությունը: Իսկ անաշխատանք մնացած, սեփականությունից զրկված «սև ժողովուրդը» սեփական երկրում արհամարհված, լուռումունջ քարշ է տալիս իր գոյությունը: Եվ մենք բոլորս՝ և՛ նրանք, և՛ մյուսները, և՛ երրորդները, և՛ տասներորդները, ապրում ենք մեկ օրով
աննպատակ և անհույս:
Իրավիճակի ախտորոշումը միակն է. ընդհանուր կոլապստնտեսական, սոցիալական, քաղաքական, և արդյունքում
պետական: Մենք սնանկ պետություն ենք: Տխուր ախտորոշում է, բայց՝ առայժմ ոչ անհույս:
Ծագում է անխուսափելի և դասական հարց. ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել: Այդ ավանդական հարցի առաջին մասն ունի միայն մեկ պատասխանբոլո՛րս անխտիր, ներառյալ երկիրը լքողները: Որովհետև, վերջին հաշվով, երկրի տերը ժողովուրդն է, ոչ թե իշխանությունը: Իշխանությունը փոխվում է, իսկ ժողովուրդը մնում է: Հարցի երկրորդ մասն ավելի քան բարդ է: Մեր պատասխանը այստեղ ևս պետք է լինի և՛ իմաստավորված, և՛ համաժողովրդական: Մեզ ասում են՝ Ժողովուրդը որոշումներ չի ընդունում, դրանք ընդունում է իշխանությունը: Ձևականորեն
այո, իսկ ըստ էությանոչ: Դրա համար այսօր դիմում եմ իմ երկրի ժողովրդին, ոչ թե նրա իշխանությանը և ղեկավարներին: Հայոց պետություն – հայոց տուն Ըստ էության, մեր առջև կանգնած է միայն մի հարց. ցանկանո՞ւմ ենք, արդյոք, փրկել մեր երկիրը: Որովհետև եթե վաղը Հայաստանում մնա ընդամենը մեկ միլիոն մարդ, ապա այդպիսի երկիրը կարելի կլինի վերցնել դատարկ ձեռքերով: Իսկ ցանկացողներ կան: Մեր երկիրը «թավշյա» կապիտուլյացիայի հասցնելու համար չեն պահանջվի ո՛չ պատերազմներ, ո՛չ ցնցումներ: Բավական է հինգ հարյուր հազար ելքի թույլտվություն, նույնիսկ՝ ավելի պակաս: Դրա համար պետք է միայն մի քանի երկրների «բարի կամքը», որոնց դեսպանատները մեր փողոցներում են և հատուկ ժողովրդականություն են վայելում: Իսկ ումի՞ց պետք է փրկենք մեր երկիրը: Առաջին հերթին
ինքներս մեզնից: Հենց մենք ենք այսօր մեր երկրի գլխավոր թշնամին: Մյուս թշնամիները սպասում են:
Կյանքի տխուր իրողությունները մեզ պարտավորեցնում են ուղղակի խոսել արմատականի և գլխավորի. մեր անհատական և ազգային ինքնագիտակցության մասին: Եկել է ինքներս մեզ հետ անկեղծ խոսելու ժամանակը, առանց որի անհնար է մեր ապաքինումն ու զարգացումը:
Կարո՞ղ է, արդյոք, մշտապես ուրիշի կամքից կախվածության մեջ գտնվող, հարկադրաբար ստորացող, խորամանկող, հնարամտություններ բանեցնող և հարմարվող մարդը կյանքում ինքն իրեն համարել ազատ, լիարժեք, ինքնավստահ անհատականություն: «Երբե՛ք»՝ կպատասխանի մեզնից յուրաքանչյուրը: Սովորական կյանքում այդպիսի մարդը արժանանում է խղճահարության, իսկ բանտում նրա տեղը բնական կարիքների պետքամանի մոտ է:
Կարո՞ղ է, արդյոք, մի ժողովուրդ, որը գրեթե մեկուկես հազարամյակ չի ունեցել սեփական պետականություն, իրեն համարել լիարյուն և առողջ, իր կյանքի և ճակատագրի տերն ու տնօրենը: Տրամաբանական և ազնիվ պատասխաներբե՛ք: Ձեռք բերելով վերջապես մեր փափագած երազանքը
անկախ պետականություն, և պաշտպանելով այն մեր Հայրենական պատերազմում՝ մենք ամբողջությամբ պարտվում ենք այդ պատերազմի հաջորդ, վճռական՝ տնտեսական և տեխնոլոգիական զարգացման փուլում: Այսօր մենք մտավոր և տնտեսական անկում ենք ապրում: Դա տեղի է ունենում մի երկրում, որը հպարտանում էր իր բարձր կրթական մակարդակով, իր ժողովրդի տաղանդով, իր գիտնականների համաշխարհային նվաճումներով: Ինչո՞ւ: Գուցե մեր տնտեսական անհաջողությունների պատճառը մեր ինքնամփոփ ընտանեկան գիտակցությո՞ւնն է, մեր ծայրահեղ անհատապաշտությո՞ւնը: Կամ էլ մեր անվստահությո՞ւնը մեկմեկու նկատմամբ: Ազգային մտածելակերպի վերլուծությունը և մեր կյանքի նոր իրողությունների վրա նրա ազդեցությունը վկայում են մեր տնտեսական անհաջողությունների բարոյաէթիկական բնույթի մասին:
Դարերով ճնշված, հարստահարված, վասալի կարգավիճակում ապրած ժողովուրդը չի կարող մի ակնթարթում իր մեջ վերածնել անցած երկար ու ծանր ճանապարհին կորցրածը: Սակայն գիտակցել այդ կորուստները և իր ֆիզիկական ու բարոյական ցավը բուժելու համար միջոցներ փնտրելպարտավոր է: Մենք զարգանում էինք ստիպողաբար, հարմարվելով և ընտելանալով մեզ օտար կենսական պայմաններին: Միայն այդպես կարող էինք լուծել մեր ներքին, ազգային խնդիրները: Մի դեպքում, ինչպես դա եղավ Օսմանյան կայսրությունում, հայ ժողովուրդը զարգանում էր հարկադրաբար և ի հեճուկս, մեկ այլ դեպքում
Ռուսական կայսրությունում և խորհրդային կարգերի օրոք, նույնպես հարկադրաբար, սակայն ի բարoրությունշատ բուռն կերպով և հաջողությամբ: Վերջին դեպքում ռազմավարությունը, մեր զարգացման թափը և գլխավորը
մեր զարգացման պլանի իրականացման համար նախատեսված նյութական միջոցները հատկացվում էին վերևից: Մենք միայն իրականացնում էինք դրանք: Եվ հաջողակ էինք այդ գործում:
Սակայն ժամանակները փոխվեցին: Վասալի հոգեբանությունը մնաց մեր մեջ, իսկ ռազմավարական մտածողությունըսեփական ազգային նպատակներով, խնդիրներով, զարգացման հեռանկարներով, այդպես էլ չծնվեց: Դրա պատճառը իսկական ազգային առաջնորդների բացակայությունն է: Մեր նոր պատմությունը առաջ է քաշել մեծ թվով պայծառ ու տաղանդավոր ղեկավարների, պաշտոնատար անձանց և հրամանատարների, սակայն, ավաղ, ոչ մի իսկական ազգային առաջնորդի, նոր հայկական պետության զարգացման ռազմավարություն ստեղծողի: Հասկանալի է, որ արտաքին խթանիչ պատճառների բացակայության ժամանակ, խորհրդային դարաշրջանի առատաձեռնությունից անառակացած, մեր մտածողության ահռելի իներցիայի առկայության պայմաններում, նպատակների, խնդիրների, մեթոդների և կամքի ոլորտում առաջացել էր վակուում: Մենք դատապարտված էինք կանգ առնելու: Բայց որքա՞ն ժամանակով: Պարզվեց
տասնամյակներով:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ազգային պետության տնտեսական ճգնաժամի և աղետների ժամանակ ժողովրդի կամքի, ազգային պաշարների, ուժերի համախմբման համապարփակ միջոց է գաղափարախոսությունը: 20-րդ դարի պատմությունը դրա վառ վկայությունն է: Գաղափարախոսությունը պետականտնտեսական ներուժի հզոր զարգացման հիմք էր ԽՍՀՄում, Գերմանիայում (ընդ որում, երկու անգամ՝ ֆաշիզմի իշխանության գալով և նրա պարտությունից հետո), Իսրայելում, Չինաստանում և այլուր: Այսօր գաղափարայնացվում է ԱՄՆի և Արևմտյան Եվրոպայի զարգացման նոր փուլը: Գլոբալիզացիայի գաղափարախոսությունը շուկայի և շուկայական հարաբերությունների միջոցով, նույն այդ կոմունիստական էքսպանսիայի հարազատ քույրն է, միայնծածուկ և փափուկ ձևի մեջ: ԽՍՀՄ փլուզումը, նրան ուղեկցող բոլոր հանգամանքներով, դարձավ համաշխարհային պատմության խոշորագույն, մոլորակային կատակլիզմ: Հայերը
այդ համակործանման մասնակիցները, անտեսեցին հրեական պետության ստեղծման փորձը: Փորձ, որն ամբողջովին կառուցված է սիոնիստական գաղափարախոսության հիմքի վրա:
Փաստը մնում է փաստ. աչքաթող էին արվել համաժողովրդական միասնության և հոգևոր վերելքի մեկնարկային խանդավառության առավելությունները, որոնք համակել էին հասարակությանը: Այդ գործոնները ամբողջովին իրականացվեցին միայն պատերազմում: Ժողովրդի ստեղծագործ ինքնագիտակցության տարերային թռիչքի հնարավորությունները այն ժամանակվա ղեկավարների կողմից ուղղակի անտեսվեցին: Հարկադրված էինք ղեկավարվել դրսից ներմուծված, շուկայական հարաբերությունների տեսական հրամայականներով: Այդպիսի «հեղափոխական» խուսափողականությունը վերջնականապես կործանեց մեր արդյունաբերությունը: Էպիգոնները (կույր հետևորդները), այդ թվում՝ նաև արդյունաբերական մտածողության ոլորտում, սկսեցին ոչ թե կառուցել, այլ գոյություն ունեցող արդյունաբերական կարողությունները փոշիացնել: Հետաքրքիր կլիներ մեր դրության և մեր արդյունաբերական կարողությունների վրա տարածել Իսրայելի պետության ստեղծողների գործողություններն ու որոշումները, ովքեր, ի տարբերություն մեզ, ժառանգություն ստացան միայն անապատպատմական հուշարձաններով, և մի բուռ ցեղակիցներ: Այսպիսով, երիտասարդ հայկական պետության ստեղծման ընթացքում ազգային գաղափարախոսական բաղադրամասի, այսինքն՝ հստակ ձևակերպված ազգային պետականության բարձրագույն գերակայությունների և նպատակների բացակայությունը, անխուսափելիորեն իջեցրեց նրան իրադրության անդրադարձման մակարդակի: Մի խոսքով՝ քաղաքական և տնտեսական վարանամտության: Իսկ անշնորհք իրագործման և իշխանությունների կաշառվածության պայմաններում այդ վարանամտությունը հեշտությամբ վերածվեց ջղաձգության: Այն, ինչ այսօր ունենք՝ արդյունք է մեր ռեֆլեքսաջղաձգային մտածողության: Հայաստանի առաջին նախագահի քաղաքական կարիերայի խայտառակ մայրամուտը, որը դարձավ վտարանդի իր իսկ երկրում, օրինաչափ արդյունք է էքստրեմալ պայմաններում, աղետի պայմաններում, պետության և էկոնոմիկայի կառուցման ժամանակ գաղափարական հիմքի արժեզրկման: Պարզվեց
քաղաքական խաղը, իշխանության լծակներով մեքենայություններ անելը, գործնական վերաբերմունքի ցուցադրումը, մեր երկրի ղեկավարների համար շատ ավելի գրավիչ և շահութաբեր էին, քան ռազմավարական խնդիրների մշակման և լուծման պլանավորված աշխատանքը: Արդյունքում՝ կամակատարի մտածելակերպով, կախվածության վնա-սաբեր հոգեբանությամբ, արհամարհելով համազգային ստեղծագործ էներգիան, երկրի առաջին ղեկավարները ամենից առաջ վերականգնեցին այն նույն խորհրդային բյուրոկրատական ապարատըառավել վատագույն, անվերահսկելի ձևով: Ստեղծվում են պետության ձևական նշաններ՝ նրա փաստացի բացակայության պայմաններում: Որովհետև բյուրոկրատիան և պետական ինստիտուտները դեռ պետություն չեն, այլ
միայն նրա պատյանը: Պետությունը, ամենից առաջ մեր ազգային պետականության գլխավոր նպատակների և խնդիրների, որոնցից գերագույնները պետության անկախությունն ու ինքնիշխանությունն են, իրագործման գործիք է: Մեզանում պետություն կստեղծվի միայն այն ժամանակ, երբ հայկական ազգային գաղափարախոսությունը կձևավորի ազգի մարտավարական խնդիրները, կգտնի և հասարակությանը կներկայացնի այդպիսի ինքնազարգացման ներքին դրդապատճառները: Հայկական պետությունը պետք է դառնա այդ ծրագրի իրագործման գործիք: Այսօր մեր զարգացման նպատակների իրագործման համար մենք դեռևս պետություն չունենք: Այն, ինչ ունենք՝ ընդամենը բյուրոկրատական կառուցվածքներ ենմեր գոյությունը քիչումիչ ապահովելու համար: Մեզ կառարկեն. ընդունենք դա այդպես է, բայց չէ որ գործնականում գրեթե զրոյից ստեղծվեց մեր բանակը: Այո, բանակը ստեղծվեց գրեթե զրոյից, թեպետ չարժե զրո համարել այն կադրային սպաներին և գեներալներին, իսկական հայրենասերներին, ովքեր կամավորական ջոկատների հետ միասին ստեղծեցին այն: Մենք լավ հիշում ենք, թե սկզբնական շրջանում ինչ դժվարությամբ ու դժկամությամբ ընդունվեց բանակ ստեղծելու անհրաժեշտության գաղափարը: Մեր առաջին նախագահը բոլորովին էլ բանակաշինության ջատագովը չէր: Կյանքը և պատերազմը ստիպեցին մեզ պատասխանել ազգի համար ամենասարսափելի սպառնալիքին
ցեղասպանության սպառնալիքին: Երբ կյանքը ստիպում է, նշանակում է, որ մենք մեր կամքից անկախ գտնվում ենք գաղափարախոսության և ռազմավարության ոլորտում: Սակայն մի բան է այնտեղ գտնվել ստիպված, այլգիտակցված և սեփական կամքով: Մեր ռազմական հաղթանակը ակնառու պատկերն է այն բանի, ինչի հանգեցնում է ակամա, հարկադրական, ինտուիտիվ, բայց՝ մարտավարական մտածողությունը, իսկ տնտեսական պարտությունը պատկերն է նրա բացարձակ բացակայության: Կյանքը իմաստուն է և նրանում միշտ կա հույս և հնարավորություն, ինչը ենթադրում է, որ ինքներս ենք «մեզ ստիպելու»: Եվ պետք է մեզ ստիպենք անհապաղ: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է շտապ կարգով ստեղծել մեզ «ստիպող» մեխանիզմ: Սակայն այդպիսի մեխանիզմ կարող է ստեղծվել միայն ազգային գաղափարախոսության և մարտավարության ոլորտի ճեղքման, առաջընթացի արդյունքում: Առանց դրա, մեր կողմից ստեղծված, ցանկացած գործադիր մեխանիզմ անխուսափելիորեն կդառնա հերթական բյուրոկրատական հրեշ: «Բանականության քունը հրեշ է ծնում»
այս արտահայտությունը իրավացի է և մեր դեպքում:
Բարձրացնելով ազգային-պետականության նոր համակարգի ստեղծման կենսական անհրաժեշտության հարցը և հասկանալով, որ դրա իրագործման համար մեզ տրված ժամանակն արդեն «մսխվել» է՝ մնում է հուսալ և հավատալ, որ ունենք մի վերջին հնարավորություն: Մենք փոքր, կոմպակտ (հավաք) պետություն ենք և այդ հնարավորությունը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Հայի վերջին խելքի» մեջ է:
Ապագա հայկական ազգային-պետականության համակարգը պետք է դառնա արարման գործիք: Եվ նրա գերագույն նպատակներից մեկը պետք է լինի մեր գիտակցության վերափոխումը, ինչը թույլ կտա մեզ զարգանալ և մտնել զարգացած երկրների միություն:
2. ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կարգախոս`«Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց»
Մենք գոյատևել ենք հայ ընտանիքի շնորհիվ: Այդ պատճառով էլ մեր ընտանեկան բնազդը եղել է, կա ու կլինի հոգեբանորեն գերիշխող մեր անձնական գիտակցության և ենթագիտակցության մեջ: Հենց նա էլ մեր վարվելակերպի շարժառիթի հիմքն է: Սակայն եթե մեր գիտակցությունը ամփոփված է ընտանիքի ինստիտուտի մեջ, ապա դա խոսում է ոչ միայն հայության ընտանեկան բջջի ամրության, այլ նաև մեր ընտանեկան պատասխանատվության մասին
որպես բարձրագույն գերակայություն: Այդ դեպքում հայ տղամարդու մյուս բոլոր պարտականությունները հետ են մղվում նրա հիմնական և գլխավոր պատասխանատվության գծից այն կողմ:
Այսօր մեր պատասխանատվության շրջանակներից դուրս է մնացել նաև հայկական պետությունը: Նորից գոյատևելով, բայց արդեն մեր սեփական պետության մեջ, մեղադրում ենք նրան մեր բոլոր դժբախտությունների համար և ավելի ու ավելի ենք օտարանում նրանից: Արդյունքում՝ գրեթե հազար հինգ հարյուրամյա պատմական ընդմիջումից հետո մեր մեջ ծնված, դեռևս փխրուն մեր պետական գիտակցությունը կարող է ճզմվել, անարգվել մեր իսկ կողմից: Չի կարելի կառուցել տուն, սեփական պետությունհետ նայելով դեպի սեփական բնակարանը: Սակայն մեզ մոտ հենց այդպես էլ ստացվեց: Բոլորովին վերջերս մեր օդանավակայանի պատերից մեկի վրա կարելի էր տեսնել ինչ-որ մեկի ձեռքով գրված մակագրություն՝ «Վերջին մեկնող լույսը հանգցրու»: Մակագրությունը ջնջեցին, սակայն այն նորից հայտնվեց: Այդ արտահայտության մեջ հայրենիքին վերջին հրաժեշտը տալու ողբերգություն կա և սև հումոր: Եվ նախազգուշացում մեզ
մնացողներիս, հայկական ընտանիքը կարող է վրեժխնդիր լինել իր պետությունից, քվեարկելով նրա դեմ ոտքերով, եթե այդ պետությունը շարունակի մտածել «սեփական բնակարանի» կատեգորիաներով: Որովհետև կոռումպացված, ըստ էության, ձևական, բյուրոկրատական և, միաժամանակ, կամազուրկ պետությունը վտանգավոր է:
Մի կողմից՝ մեր այսօրվա պետությունը ածանցված է մեր իսկ պատմական գիտակցությունից և մտածելակերպից, մյուս կողմիցհենց այդպիսի պետությունը մեզ դուր չի գալիս, որովհետև այն մղում է մեզ անիմաստ, անբովանդակ ապրելակերպի, երկրից փախուստի, դեգրադացիայի, քաղաքացիական թերարժեքության: Ըստ էության, բոլորս՝ և՛ իշխանություն ունեցողները, և՛ չունեցողները, և՛ աղքատները, և՛ հարուստները, զոհ ենք մեր առջև լայն բացված նոր ազգային պետականության օբյեկտիվ կարիքների և մեր պատմական ինքնագիտակցության միջև: Երկու օբյեկտիվ մեծություններից, այն է
մեր պատմականորեն ձևավորված ընտանեկան գիտակցությունը և այսօր իրապես գոյություն ունեցող պետական մեքենան, ամենաքիչ պահպանողականը, ի հաշիվ իր ավելի քան քսանամյա պատմության, վերջինն է: Այդ իսկ պատճառով հենց պետական մեքենա՛ն պետք է հանդիսանա ազգային գաղափարախոսության և նրա տեխնոլոգիաների գործադրման առաջնահերթ ոլորտը:
«Պետություն-ընտանիք» ազգային գաղափարախոսության զարգացման կարգախոսի առաջին մասը նշանակում է, որ եթե մեր գիտակցության հիմքը ընտանիքն է, ապա արդեն այսօր պետք է կառուցենք այնպիսի պետություն, որն ընդառաջ կգնա իր ընտանիքին: Եվ նրա ռազմավարական նպատակը պետք է լինիզարգացնել և ընդլայնել մեր ընտանեկան գիտակցութան շրջանակները՝ մինչև պետության սահմանները: Այդպիսի ներգործության արդյունքը կլինի իր բոլոր քաղաքացիների համար գրավիչ, նրանց հարգանքն ու վստահությունը վայելող ազգային պետության ստեղծումը: Ճանապարհի այդ հատվածը պետությունը պետք է անցնի ընդառաջ գնալով հայկական ընտանիքին և իր քաղաքացուն: Միայն հայկական ընտանիքի և հայկական պետության միջև այսօր գոյություն ունեցող օտարացումը, նույնիսկ՝ թշնամանքը հաղթահարելով կարելի կլինի ակնկալել այդ ընտանիքի հանդիպական շարժումը դեպի իր պետությունը: Եվ միայն հայկական պետության՝ հանդեպ իր ընտանիքը և հայկական ընտանիքի՝ հանդեպ իր պետությունը, միմյանց նկատմամբ հանդիպական շարժման մեջ կարող ենք ձեռք բերել մեր ազգային պետականության բնական, յուրօրինակ և ավարտուն ձևը:
Որպեսզի հեղաշրջում անենք մեր գիտակցության մեջ հիմա, երբ կորցրել ենք հաղթողի մեր ոգին, երբ սպառվել են մեր ուժերը, կորցրել ենք հավատը ապագայի նկատմամբ, անհրաժեշտ է ոչ թե քաղաքական, այլ բարոյական ուժ: «Պետություն-ընտանիք» բանաձևը, նրա իրացումը պետական պրակտիկայում և կյանքում, կարող է այդ հոգևոր ուժի սկզբնաղբյուր դառնալ: Ազգային գաղափարախոսության զարգացման երկրորդ կեսի կարգախոսն է «Պետություն-ամրոց»: Եթե ընդունենք, որ պետության գործունեության հիմքը ազգային պետականության ինքնիշխանության և իր քաղաքացիների պաշտպանությունն է, ապա «Պետություն-ամրոց» բանաձևը ենթադրում է հայկական պետականության այնպիսի նմուշօրինակ (մոդել), որը ոչ միայն պատրաստ է լավագույն ձևով կատարել իր պաշտպանական գործառույթները, այլև տիրապետում է դրա համար անհրաժեշտ բավարար արդյունաբերատեխնիկական ներուժի: Ժամանակակից աշխարհում այդպիսի օրինակելի «Պետություն-ամրոց» է Իսրայելը, որն իր զինանոցում ունի ոչ միայն հրեաներին և հրեականությանը աշխարհի ցանկացած կետում ցեղասպանության սպառնալիքից պաշտպանելու ազգային ուսմունք, այլև մարտական հնարավորությունների բազմազան զինանոց, ներառյալ՝ միջուկային զենք: Անվտանգության խնդրին այդպիսի մոտեցումը դաս է մեզ համար: Ավելին, ժամանակակից Իսրայելի ողջ պատմությունը գաղափարախոսության հիմքի վրա պետականություն կառուցելու ամենավառ օրինակն է, կարճ ժամանակահատվածի ընթացքում ազգային մտածելակերպի (մենթալիտետի) արմատական փոփոխման օրինակ: Այդ փոփոխությունների համար նրանցից պահանջվեց մոտ երեսուն տարի: Մեր պարագայում «Պետություն-ամրոց» սկզբունքը իրացնելու համար նույնպես անհրաժեշտ է նոր մոտեցում մեր ուժային տարրերին և առաջին հերթին՝ զինված ուժերին: Չպետք է մոռանանք, որ այսօր դեռևս մեր բանակը խորհրդային տիպի է և չենք ստեղծել սեփական համակարգի զինված ուժեր, ինչը կհամապատասխանի մեր մտածելակերպին: Լուրջ բացթողում մի ժողովրդի համար, որը տվել է բավականին զորահրամանատարներ: Հայկական պետությունը պարտավոր է ազգային գաղափարախոսության գերակայությունների հիման վրա կատարելագործել և ամրապնդել պետության և քաղաքացու պաշտպանության համակարգը: Զինված ուժերը անհրաժեշտ է կառուցել ազգային բնավորության ուժեղագույն կողմերի հիման վրա, հաշվի առնելով ձևավորված նրա բացասական կողմերը: Հայը ունի վառ արտահայտված ընտանեկան գիտակցություն: Ընտանիքը նրա համար ամենաթանկի մարմնացումն է, ներառյալ՝ հայրենիքը, իսկ սփյուռքում ինքը հայրենիքն է: Ցեղի հզոր բնազդը հոգեբանության և վարվելաձևի տիրապետող հատկանիշն է: Ընտանիքի համար վախը և պատասխանատվությունը, հավասարազոր են ինքնապահպանման բնազդին: Հենց դրանում է հայկական ինքնազոհության բնույթը:
Ընտանիքի, հարազատների միջավայրից գնալով բանակ, հայ նորակոչիկը պետք է մտնի նոր ընտանիք: Այդ անցումը պետք է տեղի ունենա առանց ցնցումների և առանց սովորական գիտակցության աղավաղման: Նորակոչիկը պետք է անմիջապես հայտնվի ոչ ֆորմալ շփման միջավայրում: Ավելին, անհրաժեշտ է ծնողների ներկայությունը բանակային կյանքում, պետք է խրախուսել նրանց ներկայությունը: Եվ այդ դեպքում նոր հայկական ընտանիքը հայկական զինվորի համար կդառնա սեփական ընտանիք: Հայկական բանակում գաղափարական և դաստիարակչական պրոցեսի գլխավոր նպատակը զինվորական եղբայրության և փոխօգնության մթնոլորտն է:
Աստվածացնելով իր ընտանիքը, յուրաքանչյուր հայ ենթագիտակցության մակարդակում իրեն զգում է ընդհանուր ազգային ընտանիքի անդամ: Մեզանում համընդհանուր ազգակցական բնազդի նշան են հանդիսանում ամենատարածված «եղբայր», «քույր», «ցավդ տանեմ» դիմելաձևերը: Հայը պատրաստ է նույն նվիրվածությամբ ծառայել և այդ մեծ ընտանիքին, ինչպես իր սեփականին, բայց՝ պայմանով, որ նա համապատասխանի բարու և արդարության իր իդեալին: Նա կարող է իր սեփական շահերը, իր անհատականությունը ենթարկել միայն բարձրագույն իդեալների, ո՛չ պակաս: Զինված ուժերը պետք է լինի այն միջավայրը, որտեղ հոգ են տանում, զարգացնում են ազգային իդեալները և գործնականում իրականացվում է ազգի ինքնակազմակերպման բանաձևը «պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» բառերով արտահայտված: Որպես հասարակության փոքրիշատե կենսունակ օրգանիզմ, հենց բանակից է սկսվում ողջ հասարակության տրանսֆորմացիան (ձևափոխությունը): Արդարացի պետության հայկական իդեալը, որպես միասնական համազգային ընտանիք, կարող է միս և արյուն դառնալ միայն հայկական ընտանիքը՝ հանդեպ իր բանակը և հայկական բանակը՝ հանդեպ իր ընտանիքը հանդիպական շարժման մեջ: Իր բնույթով հայը վառ արտահայտված անհատապաշտ է, միայնակ մարդ, որը սովոր է հույսը դնել միայն իր և իր սեփական ուժերի վրա: Այստեղից են սկիզբ առնում այնպիսի որակներ, ինչպիսիք են ծայրաստիճան եսակենտրոնությունը և զգուշավոր անվստահությունը շրջապատող աշխարհի նկատմամբ: Այդ թերահավատության և զգուշավորության հակառակ կողմը անհամազորությունն է և միամտությունը: Աշխարհի հետ շփման մեր փորձը հարմարվելու, այլ ոչ թե ակտիվ ներգործության և նրան փոխելու փորձ է: Դա կանխորոշում է մեր պահանջախնդրության մակարդակը. առավելագույն ձեռքբերումներ հնարավոր են միայն անհատական մակարդակում: Հայկական կոլեկտիվը, այդ թվում՝ բանակը, անհատականությունների հավաքույթ է, որտեղ ընդհանուր խնդրի լուծումը պետք է պայմանավորված լինի յուրաքանչյուրի անհատական որոշմամբ: Ընդհանուր խնդրի մեջ միշտ պետք է արտացոլվեն կոլեկտիվի անդամների մասնավոր, անձնական խնդիրները: Թելադրանքը, բռնությունը հակացուցված են հայկական բնավորությանը, հատկապես՝ կոլեկտիվում: Հային առավել հակացուցված է զգացումը, որ ինքը իրեն ճնշող բանակային մեքենայի մի փոքրիկ պտուտակ է: Որքան լայն, բազմակողմանի է յուրաքանչյուր անհատի պատրաստականությունը, որքան լայն է ընտրության հնարավորությունը, այնքան բարձր է նրա արդյունավետությունը: Միայն բանակի և պետության հումանիտարացումը թույլ կտա խարխլել օտարացումը նրանց նկատմամբ: Նույնը վերաբերում է նաև մյուս ուժային կառույցներին: Հայկական պետության ուժային տարրերը պետք է ծայրաստիճան հումանիտարացված և կարգապահ լինեն միաժամանակ: Այսօր համակարգային ճգնաժամի և տնտեսության կոլապսի պայմաններում նրանք անխուսափելիորեն ենթարկվում են դեգրադացիայի: Այդ վտանգավոր գործընթացին կարելի է դիմակայել միայն զինված ուժերի և այլ ուժային կառույցների ներգրավմամբ՝ երկրի զարգացման ընդհանուր գործընթացին: Անհրաժեշտ է անցկացնել նրանց կրճատումը և արդիականացումը: Գաղափարախոսական բաղադրամասի ներկայությունը այստեղ նույնքան անհրաժեշտ է, որքան քաղաքացիական ոլորտում: Վերը ասվածից հետևում է, որ «Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» սկզբունքը ենթադրում է պետության և տնտեսության կարևորագույն ոլորտների հաջորդական գաղափարայնացում: Միայն այդպես կարելի կլինի կանգնեցնել վտանգավոր և հայրենիքի համար անդառնալի հետևանքներով հղի մեր այսօրվա դրեյֆը: Անհրաժեշտ է կանխորոշել մեր զարգացման նպատակները և շարժվել դեպի այդ նպատակները: Այս ամենը միանգամայն իրատեսական է: Գոյություն ունի պատմական նախադեպ
Իսրայելի պետությունը, ողջ պետության համընդհանուր գաղափարայնացման օրինակհանուն երկրի զարգացման և նրա անվտանգության ապահովման: Հայտնի է, որ հրեաների մտածելակերպը և կյանքի կենսաձևը ավելի պահպանողական է, քան մերը, և իր պետականությունը այդ ժողովուրդը կորցրել է մեզնից շատ ավելի վաղ: Ինքնաբերաբար ենթադրվում է, որ նպատակը որոշում է ուղին: Իսկ ինչ վերաբերում է մեզ
հայերիս, ապա չունենալով նպատակ, մենք փորձում ենք գտնել ուղին: Եվ չենք գտնում այն:
Գոյություն ունի նավագնացության տարրական օրենք. նպատակակետին հասնելու համար անհրաժեշտ է իմանալ այն տեղանքի ճշգրիտ կոորդինատները, որտեղից սկսվում է շարժումը: Այդ օրենքը բազմակողմանի է: Եթե որպես մեր ազգային պետականության զարգացման նպատակ ընտրել ենք առողջ հասարակության ստեղծումը, ապա մեր առաջին և պարտադիր գործողությունը պետք է լինի այսօրվա ազգային պետությունների իրողությունների ազնիվ վերլուծությունը, որոնք բացասական ազդեցություն կունենան մեր ճանապարհին:
Մենք հիվանդ ազգ ենք: Մենք հիվանդ ենք մեր պատմությամբ. կորուստների, պարտությունների, զոհերի պատմությամբ: Այդ պատճառով էլ լավ գիտենք ինչ անել, երբ պարտվում ենք, բայց ոչ մի կերպ չենք կարողանում տնօրինել մեր հաղթանակը:
Մենք հարմարվողական ազգ ենք: Ուրիշի կամքին, իշխանությանը, համակարգին հարմարվելը մեր կեցության փոքրիշատե հասկանալի և սովորական ձևն է: Նման գիտակցության արմատական պատճառները մեր ակունքներում են: Դեռևս իրենց ծագման արշալույսին մեր գիտակցությունը և մեր պետականությունը ծնվեցին որպես արտաքին ազդեցություններից կախված և նրանց հետ կապված համակարգեր: Մեր պատմությունը դարձել է ազդեցության և հովանավորության դաշտերի միջև խուսանավումը: Սկզբում դրանք պարսիկներն էին, հռոմեացիները և հույները, հետագայումմնացյալ բոլորը: Հենց այդ տեսքով էլ այդ գիտակցությունը հասել է մինչև մեր օրերը: Այսօր նույնպես հովանավորություն ենք որոնում, այսօր նմանապես տեր ենք փնտրում դրսերում
սեփական կյանքը անվտանգ դարձնելու համար: Ու մեր ցավագին պատմության գլխավոր ու դառը դասըերբեք չգտանք հուսալի մի հովանավոր… Որովհետև այդպիսիք չեն լինում: Մենք ծայրահեղությունների մարդիկ ենք: Մենք չափազանց երկար ենք երազել ուժ և արդարության իրավունք և չափազանց երկար ապրել անզոր
օտարի ճնշող ուժի ներքո: Այդ պատճառով մեր մեջ միահյուսվել են սխրանքըհուսալքությունից, և անվստահությունը՝ անզորությունից: Այդ ծայրահեղություններում յուրաքանչյուր անհատի մեջ հայկական բնավորության բնույթն է: Մենք տարօրինակ մարդիկ ենք: Մեզնից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին մեր մեջ կրում ենք վերին արդարության զգացումը, ընդ որում՝ սույնը կարող է ընդհանուր ոչինչ չունենալ մեր բարոյական հատկանիշների հետ: Կրկին պատմությունն է խոսում մեր մեջ: Մեր ազգային մտածելակերպի ախտանիշների թվարկումը կարելի է շարունակել: Սակայն արդեն անհրաժեշտ է ակտիվորեն ներգործել մեր պատմական հիվանդությունների և հոգեկան ցնցումների արմատական պատճառների վրա: «Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց»: Սա մեզ համար զարգացման և հասարակության կազմակերպման միակ բնական ձևն է, որի մեջ կարող է զարգանալ նոր ազգային գիտակցությունը, անհատի և հասարակության բարձր էներգետիկական արձագանքի արդյունքում միավորելով մայր հայրենիքի և սփյուռքի հայերին: Այդ երևույթի հիմք կարող է դառնալ միայն գաղափարախոսությունը, ուրիշ ոչինչ: Մեր աշխարհը, հատկապես 20-րդ դարում, տեսել և ապրել է բավական շատ գաղափարների և գաղափարախոսությունների հայտնություն: Մենք այդ գաղափարներից շատերի կյանքի և մահվան կենդանի վկաներն ենք: Դժվար չէ նկատել, որ, բոլոր տարբերություններով հանդերձ, այդ գաղափարները ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն. նրանք բոլորը ազգից կամ պետությունից ուղղված են դեպի դուրս, աշխարհի գաղափարակիրներին: Եվ տարբեր չափերով, բայց անպայմանորեն նրանցում առկա է զավթողամոլության ոգին: Հայկական գաղափարախոսության բարձր դիմացկունության երաշխավոր է հազվագյուտ բարոյաէթիկական հիմքը: Ինչո՞ւ: Հայկական գաղափարը ազգի ինքնակատարելագործման ուղին է, ճանապարհ դեպի ինքն իրեն: Հայկական գաղափարը ինտրովերտ (պարփակված) գաղափար է, այն ուղղված է հայ ժողովրդին և յուրաքանչյուր հայի անհատականությանը: Մեզ, որպես ազգի, ժամանակակից աշխարհում արժանապատիվ զարգացման մեն մի ճանապարհ կա: Ինքներս մեզ հաղթահարելու ճանապարհը, մոբիլիզացիայի և ուժերի գերլարման ճանապարհը: Միայն անձնական և համազգային մակարդակում այդ վճիռը կայացնելու դեպքում մենք կարող ենք ստանալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ նաև էկոնոմիկայի լուծման բանալին: Եկել է հայի «վերջին խելքի» ժամանակը: Մենք դեռ ունենք հնարավորություն և քիչ, շատ քիչ ժամանակ:
3.ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Մեր հասարակության և պետության մեջ նոր քաղաքացիական մտածողության հաստատման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Ազգային Քաղաքացիական Օրենսգիրքը: Պետության կենսակայունությունը որոշվում է նախևառաջ երկրի բնակչության պետական և քաղաքացիական գիտակցության մակարդակով: Անհրաժեշտ է հստակ սահմանազատել երկու հասկացություն. ազգային գիտակցություն և քաղաքացիական գիտակցություն: Առաջինը՝ մեր ազգային գիտակցությունը, մեզ մոտ եղել ու պահպանվել է միշտ: Հենց դա էլ եղել է մեր ազգային ինքնապահպանման բնազդը: Համարձակվում եմ պնդել, որ քաղաքացիական գիտակցություն մենք երբեք չենք ունեցել: Կարելի՞ է արդյոք խոսել մի ժողովրդի ինչ-որ քաղաքացիական գիտակցության մասին, որը կորցրել է իր ազգային անկախությունը ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ և այդ ժամանակվանից շարունակել է գոյատևել մերթ վասալի իրավունքով, մերթ զավթիչ պետության իրավազուրկ բնակչության իրավունքով: Խորհրդային կարգերում անձի ինքնառեալիզացիան, կամա թե ակամա, ենթադրում էր սոցիալիստական օրենսդրության խախտում: Օրենքների մասսայական խախտումը դարձել էր կյանքի չգրված օրենք: Հենց այդպես խորհրդային օրենքների պրոկրուստյան մահճում իշխանությունը, բյուրոկրատիան լուծում էր իր նյութական պահանջները, իսկ բնակչությունը՝ իր ավելի համեստ պահանջները: Հայկական պետության վերստեղծմամբ առաջին անգամ մեր մեջ ծագեցին քաղաքացիական գիտակցության առաջին իրական սաղմերը: Սակայն իշխանությունը քաղաքացու այդ երևույթին վերաբերվեց միանգամայն սպառողական և ամբարտավան: Իսկ այդ ծիլերը պահանջում էին հոգատար և զգույշ վերաբերմունք: Միտինգային տարերքից նրանք չներմուծվեցին նոր հասարակության կյանք, չդարձան պետական շինարարության գործոն: Պատերազմը և հասարակական սեփականության թալանը գործը ավարտին հասցրին: Հասարակության բուռն կապիտալիզացմամբ, նրա շերտավորմամբ
հարուստների և աղքատների, ոչնչացվեցին նոր քաղաքացիական գիտակցության ծիլերը:
Հայերի այսօրվա փախուստը Հայաստանից, հայկական պետության և սփյուռքի միջև հարաբերությունների լարվածությունը միայն հաստատում են պետության և մարդու միջև հարաբերությունների լիակատար ձևականացման տխուր փաստը: Կարելի ասել, որ մենք վկաներն ենք հիվանդագին հարաբերությունների, ըստ էության, գոյություն չունեցող մի պետության և այլևս այդ պետությունը լքած նրա քաղաքացիների միջև: Այսինքն՝ դեռևս Հայաստանում ապրող այն ավելի քան մեկուկես միլիոնը միայն ձևականորեն են հանդիսանում նրա քաղաքացիները: Իսկ ինչ վերաբերում է բնակչության գնացած կեսին, ապա նույնիսկ նրանց մոտ հայկական անձնագրի առկայության դեպքում նրանց քաղաքացի համարելու հարկ չի լինի: Մի խոսքով, դարերով երազել ենք մեր սեփական պետության մասին, հաղթել ենք պատերազմում, որպեսզի նորից փախչենք: Այս անգամ արդեն մեր ազատ, անկախ, հաղթանակած և աղքատ երկրից:
Ինչո՞ւ:
Մեր մտածելակերպը անարխիստական է և ոչ օրինապահ: Օրենքը միշտ էլ մեզ համար մեր սեփական կամքի տհաճ սահմանափակում է, շեղում՝ մեր նպատակների անձնական ձեռքբերումներից: Եվ միայն օտար համակարգում, սփյուռքում, իր գոյատևման համար հայը ստիպված է լինում դառնալ օրինապահ քաղաքացի: Այստեղ նա ողջ սրությամբ զգում է իր խոցելիությունը և կախվածությունը օրենքից: Իսկ հայրենիքում, յուրայինների մեջ նա շրջանցում է և կշրջանցի օրենքը: Դա ունի իր հոգեբանական բացատրությունը: Մենք միաազգ երկիր ենք, որի մեջ գերիշխում է հզոր տոհմային բնազդը, սովորույթները, այսինքն՝ չգրված կանոնը: Ենթագիտակցորեն՝ Հայաստանում ապրող հայի համար դա վեր է ցանկացած Օրենքից:
Այսպիսով, մեր քաղաքացիական գիտակցության և օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքի վճռական վերափոխումը մարտավարական խնդիր է:
Այսօր հայկական հասարակության կյանքում անհրաժեշտ է օրենքների երկու մակարդակի առկայություն: Առաջին մակարդակը քաղաքացիական և քրեական օրենսդրությունն է, որոնք իրենց ստանդարտներով պետք է համապատասխանեն ժամանակակից զարգացած երկրների իրավական ստանդարտներին: Այս մակարդակը համարենք հիմք՝ աշխարհի հետ մեր շփման համար:
Երկրորդ մակարդակի օրենքները ազգային օրենքներն են: Դա Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի իրավական տարածքն է, որի հիմքում ազգի պատմական փորձն է, նրա բարոյական կանոնները, սովորույթները:
Ազգային Քաղաքացիական Օրենսգիրքը ազգային գաղափարախոսության գործիքն է և կոչված է.
ա) փոխել անհատի, քաղաքացու վերաբերմունքը օրենքի նկատմամբ,
բ) փոխել պետության վերաբերմունքը իր քաղաքացու նկատմամբ,
գ) նպաստել հասարակության կյանքում քաղաքացիական նոր գիտակցության հաստատմանը,
դ) նոր հասարակական քաղաքական գիտակցության ծննդի և հաստատման գործընթացում ներգրավել երկրի տառացիորեն յուրաքանչյուր քաղաքացու:
Մեր ազգային օրենսդրության երկրորդ մակարդակը գործի է դրվում այն դեպքում, եթե կատարված գործողությունը սպառնում է անվտանգությանը, կամ շոշափում է ազգի և պետության շահերը:
Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգիրքը ենթադրաբար պետք է բաղկացած լինի չորսից հինգ բաժիններից:
Առաջին բաժնում որոշվում են բարոյական և քաղաքացիական ընդհանուր կանոնները, որոնց պետք է համապատասխանի իր հայրենիքում, իր պետությունում ապրող հայը: Այսինքն՝ Ազգային Քաղաքացիական Օրենսգիրքը որոշում է քաղաքացիական գիտակցության չափանիշը: Այդ կանոնները որոշվում են ոչ միայն բարոյական արժեքներով, այլև երկրի աշխարհաքաղաքական և տնտեսական դիրքով:
Ազգային չափանիշները կազմավորման ընթացքում գտնվող քաղաքացիական հասարակության խիստ կարևոր տարր են:
Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի երկրորդ բաժնում կա այն գործողությունների և արարքների ցանկը, որոնք սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Դա արգելքների և սահմանափակումների հստակ ժողովածու է:
Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի հաջորդ՝ երրորդ բաժինը, նվիրված է ազգային ընտրախավին (էլիտային): Այն բացահայտ և ուղիղ հռչակվում է հասարակության և պետության գլխավոր շարժիչ ուժ:
Սակայն ազգային ընտրախավը կարող է լինել երևակայական կամ իսկական: Մի դեպքում նա սպասարկում է իշխանությանը, իսկ մյուսումստեղծում է նրան, ենթարկելով իշխանությունը ազգային և պետական շահերին: Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի երրորդ բաժնի համաձայն
Հայաստանի քաղաքացին ազգային ընտրախավի անդամ դառնալու իրավունք վաստակել կարող է միայն կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, զինված ուժերի և ազգային անվտանգության զարգացման, քաղաքականության, իրավունքի, մշակույթի և բարեգործության ոլորտներում իր անձնական ներդրմամբ և ձեռքբերումներով: Կոդեքսը հայկական նոր ընտրախավին դիտում է որպես ազգային չափանիշների ստեղծող և կրող:
Կոդեքսի երրորդ բաժինը մանրամասն պարզաբանում է հասարակության և պետության մեջ ստեղծարար գործունեության որակական հատկանիշները:
Օրինակ, Օրենսգրքի համաձայն, ֆինանսատնտեսական լայն հնարավորությունները ժողովրդի և պետության կյանքում նշանակալի որակական հետևանքներ չունեն: Դա նշանակում էեթե ստեղծվել է նույնիսկ խոշոր ձեռնարկություն, ապա վարկանիշային գնահատական տրվում է միայն համաշխարհային ստանդարտների մակարդակի և համապատասխան աշխատանքի վարձատրմամբ, նոր բարձր տեխնոլոգիական արտադրությանը: Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի հաջորդ
չորրորդ բաժինը, իր առաջին մասում մանրակրկիտ որակավորում է բացառապես Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի իրավասության տակ ընկնող արարքներն ու հանցագործությունները:
Դրանք այն արարքներն են, որոնք կարող են ժողովրդի, հասարակության և պետության կյանքում ծանր հետևանքներ ունենալ՝ ի տարբերություն լուրջ և նույնիսկ ծանրագույն քրեական հանցագործությունների (սպանություն, թալան, բռնաբարություն, ավազակություն), ունենալով սահմանափակ (ընտանիք, ցեղ) հետևանքների տարածք:
Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի չորրորդ բաժնի երկրորդ մասը նվիրված է ժողովրդի, հասարակության և պետության դեմ գործած հանցագործության համար քաղաքացու պատասխանատվությանը:
Մենք ապրում ենք մի երկրում, որը գտնվում է տնտեսական և համակարգային շարունակական ճգնաժամի վիճակում: Այդ դրության ծանրությունը խորանում է հասարակության պառակտմամբ. նրանում սոցիալական հավասարակշռության և քաղաքացիական համաձայնության բացակայությամբ, ինչպես և նոր պատերազմի սպառնալիքով: Հասարակության, պետության և տնտեսության այդպիսի վիճակը, ինքնապահպանման կանոնավոր բնազդով ժողովրդի համար ենթադրում է երկու պարտադիր բանիրավագիտության ամրապնդում և քրեական օրենսդրության խստացում: Ի դեպ, մեր դեպքում դա բավարար չէ: Պառակտումը կարելի է փոխհատուցել՝ ստեղծելով պատժի հատուկ
ոչ ավանդական համակարգ: Այդպիսի համակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այսօր խաղաքարտի վրա է դրված ազգի և երկրի ճակատագիրը:
Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի երկրորդ բաժնի չորրորդ մասի համաձայն, հայիիր ժողովրդի, հասարակության և պետության դեմ գործած հանցագործության ամբողջական, անկողմնակալ և հրապարակային հետաքննությունից հետո, զանգվածային լրատվական միջոցների լայն ներգրավմամբ, քննարկվում է քաղաքացիների դատարանում: «Մեղավոր է» վճիռը կայացվում է քաղաքացիների ձայների պարզ մեծամասնությամբ: «Մեղավոր է» վճռի ժամանակ «կողմ» և «դեմ» տոկոսային հարաբերակցությունը հասարակության վերաբերմունքի արտահայտությունն է դատապարտյալի և նրա գործած հանցագործության նկատմամբ: Հետագայում Ազգի Դատարանը վերջնական դատավճիռը կայացնելիս ղեկավարվում է դրանով: Ազգի Դատարանի ընդարձակ կազմը, կազմված քառասունինը կամ հիսունմեկ անձից, Հայաստանի տարբեր մարզերն ու հասարակության տարբեր շերտերը ներկայացնող, երկրում հայտնի, հեղինակավոր քաղաքացիներ վերջնական վճիռ են կայացնում: Այդ դատավճիռը բեկման ենթակա չէ:
Ազգի Դատարանի ընթացակարգը առաջին աստիճանի սովորական դատարանի ընթացակարգից տարբերվում է ինչպես պետական մեղադրողի
դատախազի, այնպես էլ մեղադրյալի պաշտպանիդատապաշտպանի բացակայությամբ: Պարտադիր է միայն մեղադրյալի ներկայությունը: Մեղադրողի և պաշտպանի մրցակցությունը իրականացվում է մինչև քաղաքացիական վճռի կայացումը: Այն կառուցվում է զանգվածային ինֆորմացիայի բոլոր միջոցների համար բաց, կողմերի միջև վիճաբանության
հետաքննության ողջ կարևորագույն փաստերի և պաշտպանության փաստարկների հիման վրա: Այսպիսով, մեղադրող և պաշտպանող կողմերի միջև հակամարտությունը դատական նիստերի դահլիճից տեղափոխվում է հասարակություն, դրանով իսկ ապահովելով գործընթացի առավելագույն դեմոկրատիկությունն ու հրապարակայնությունը:
Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի համաձայն՝ Ազգի Դատին կարող են ենթարկվել միայն հայերը կամ իրենց հայ համարող անձինք: Համապատասխանաբար Հայաստանի այլազգի քաղաքացիները Ազգի Դատին ենթակա չեն: Նրանց գործերը քննվում են առաջին աստիճանի դատարաններում: Այդ արտոնությունը, սակայն, նրանց չի ազատում Օրենսգրքով հաստատված համաքաղաքացիական ընդհանուր կանոնների պահպանման պարտականությունից:
Ժողովրդի, հասարակության և պետության դեմ գործած հանցանքների համար Ազգի Դատը իր դատավճիռները կայացնում է հենվելով Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգրքի չորրորդ բաժնի երրորդ մասում զետեղված պատիժների ազգային համակարգի վրա: Նրանում բացակայում է պատժի այնպիսի սովորական, համապարփակ ձևը՝ ինչպիսին է բանտարկությունը կամ ազատազրկումը տարբեր ռեժիմի գաղութներում:
«Մեղավոր է» վճռի դեպքում Ազգի Դատի բոլոր դատավճիռները իրականացվում են մեղադրյալին պատժի առավելագույն չափի դատապարտմամբ (ինչը չի նշանակում դատապարտյալի ֆիզիկական ոչնչացում): Այսպես, օրինակ՝ «քաղաքացիական մահապատիժ» դատավճիռը ենթադրում է պատժի իրականացման հետևյալ ընթացակարգ. դատապարտյալի «գամում» ազգի անարգանքի Պատին, սեփականության բռնագրավում և երկրից վտարում:
Մահապատժի «քաղաքական» կամ «գործնական» դատավճռի դեպքում, հասարակությանը և պետությանը քաղաքական կամ տնտեսական գործունեության ոլորտում հասցրած վնասի համար ենթադրվում է դատապարտյալին ազգի անարգանքի Պատին «գամում», հանցագործ ճանապարհով դիզած ունեցվածքի բռնագրավում, Հայաստանի տարածքում քաղաքական կամ համապատասխանաբար տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից ցմահ զրկում: Ազգի Դատի իրավասությունը և նրա դատավճիռների ազդեցությունը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, հայկական սփյուռքի համար պետք է ունենան հանձնարարական բնույթ և ընդունվեն ի գիտություն Հայաստանից արտաքսվածների հետ հարաբերություններում: Այդպիսով, Ազգի Դատարանի կողմից դատապարտվածը, փաստորեն, դառնում է ազգային վտարանդի արհամարհված ողջ հայության կողմից:
Հայաստանի տարածքում գործած հանցանքի համար Ազգի Դատարանի դատին կարող են ենթարկվել նաև սփյուռքի հայերը: Սակայն պատժի առավելագույն չափը, օտարերկրյա քաղաքացիության պատճառով, նրանց նկատմամբ չի կարող կիրառվել:
Ազգի Դատի պատժի առավելագույն չափը դատավճիռն է
ազգի, հասարակության և պետության դեմ գործած առանձնապես ծանր հանցագործության համար: Այդ հոդվածով դատապարտվածները հայտարարվում են ազգի, հասարակության և պետության թշնամիներ: Նման հանցագործության դատավճռի պատասխանատվությունը և պատիժը կրում է ոչ միայն ինքը`դատապարտվածը:
Որոշ դեպքերում այդ պատասխանատվությունը տարածվում է դատապարտվածի ընտանիքի վրա, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ նաև նրա ողջ տոհմի վրա: Այդկերպ ընդլայնելով ազգի, հասարակության և պետության դեմ առավել ծանրագույն հանցագործության պատասխանատվության շրջանակները, Օրենսգիրքը նրանց կանխարգելման համար մոբիլիզացնում է մեր հզորագույն ընտանեատոհմային բնազդը: Հայաստանի Ազգային Քաղաքացիական Օրենսգիրքը քաղաքացիական անձնագրի հետ միասին հանձնվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու:
Եզրափակելով՝ անհրաժեշտ է մեկ անգամ ևս ընդգծել. առանց բարձր քաղաքացիական գիտակցության անհնար է կառուցել արդյունավետ, գործունակ, ինքնիշխան և դեմոկրատական հայկական պետություն, այսինքն՝ ուժեղ և լուրջ պետություն: Առանց այդպիսի պետության փխրուն և խոցելի է մեր անվտանգությունը. ընդհանուր և անձնական:
4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔ
Գոյություն ունի հետաքրքիր մի տեսակետ, ըստ որի՝ մինչ օրս պահպանված հին ժողովուրդները, կորցնելով նախկին դերը, իրենց տարածքների մեծ մասը և պետականությունը, ձեռք են բերել հարմարվողականության հսկայական ներուժ և գերադասում են ոչ թե արտադրել, այլ օգտվել ուրիշի աշխատանքի արդյունքներից: Մի խոսքով՝ հակված են առևտրային գործունեության: Առօրեական ծանր, քարացած արտադրական աշխատանքում նրանք իրենց համար իմաստ և եկամուտ չեն ակնկալում: Այդ ժողովուրդների մեջ բթանում է նաև առևտրական տեսանկյունից ոչ շահութաբեր, ստեղծագործ աշխատանքի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը: Տվյալ էթնոհոգեբանական ըմբռնման հեղինակը այդպիսի ժողովուրդների շարքին է դասում առաջին հերթին հայերին, հրեաներին և հույներին:
Ակնհայտ է, որ հայերը չեն ցանկանում ստեղծագործել իրենց սեփական տարածքում, երբ կա ուրիշի աշխատանքի արդյունքներից օգտվելու հնարավորություն, զբաղվելով առևտրով ողջ աշխարհում: (Տե՛ս, ամերիկացի լրագրող Ստեֆենսի հարցազրույցը բրիտանական դիվանագետ և հետախույզ Լոուրենս Արավիյսկու հետ «Աութլուք ընդ ինդեփենդենթ», 1931։)
Ընդգծելով հայերի տաղանդավոր լինելը, նրանց քրիստոնեական պատմությունը, այս տեսության հեղինակն այդպիսի մտածելակերպի մեջ հսկայական վտանգ է տեսնում հենց հայկական էթնոսի համար:
Այդ տեսակետը, իր ողջ կտրականությամբ հանդերձ, իր մեջ ռացիոնալ հատիկ ունի:
Ազգային պետականության հազար հինգ հարյուրամյա բացակայությունը, գոյատևելու համար անհրաժեշտ դաժան պրագմատիզմը, դրամի ֆետիշացումը, որպես հաջողության բարձրագույն չափանիշ, ընտանեկան գիտակցությունը իր ողջ սահմանափակությամբ, այս բոլորը հերոսության և ինքնազոհության հետ մեկտեղ ստեղծում են մեր այսօրվա կյանքի պատկերը: «Հայերը Սասունցի Դավթի և Քաջ Նազարի ժողովուրդն են: Դավիթները քիչ են, նազարները՝ շատ, իսկ միջինը չկա»:
Ահա, արդեն ավելի քան քսան տարի է, ինչ ընդհատվել, կանգ է առել մեր ազգային զարգացման ստիպողական, բայց բացառապես ստեղծագործական փուլը, և մնացել ենք մենակ, ինքներս մեզ հետ, մեր սեփական պետության մեջ: Անցած տարիները պատերազմի և շրջափակման տարիներ էին, ստեղծվում էր նոր պետություն և բանակ, միևնույն ժամանակ, հախուռն կերպով զավթվում և կապիտալիզացվում էր նախկին համաժողովրդական սեփականությունը: Ազգային գաղափարախոսության հետագա զարգացման նպատակների բացակայության պայմաններում այդ գործընթացները կանխորոշեցին այն ճգնաժամի բնույթը, որի մեջ այսօր գտնվում ենք: Այս անգամ, բացի մեզնից, ոչ ոքի մեղադրել չենք կարող:
Պատճառը մեկն էառողջ դատողությունից և հայրենասիրությունից առավել հզոր, հայերին բնորոշ անհատաընտանեկան եսապաշտությունը: Այսօրվա ծանր պայմաններում դա այն աստիճան է գերիշխում հայրենիքի նկատմամբ մեր անձնական պատասխանատվության և մեր զգացմունքների վրա, որ Հայաստանը լքելու և փոխօտարացման պատճառ է դառնում: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ վրա չի կախվել մեր գոյատևման ուղղակի վտանգը: Դավիթների ձեռք բերած ռազմական հաղթանակների ֆոնին, որից օգտվում են նազարները, մենք նորից, արդեն որերորդ անգամ, կանգնել ենք նույն ուղու
հավանական ողբերգության ուղու վրա:
Ազգի և պետության ներկայիս վիճակը կարելի է բնութագրել մենմի բառով՝ ԱՂԵՏ: Դա համազգային նպատակների, գերակայությունների և խնդիրների բացարձակ բացակայության տրամաբանական արդյունքն է:
Հայաստանը զարգացած արդյունաբերական երկիր էր: Այսօր նրա արդյունաբերական արտադրության անկումը գերազանցում է 90 %-ը: Այդ ցուցանիշը, իր բոլոր սոցիալ-բարոյական հետևանքներով, որոշում է մեր աղետի բովանդակությունը:
Արդյունաբերության ընդհանուր փլուզումից բացի, հայկական աղետի բնույթը բնորոշում են հասարակության համար վտանգավոր հետևյալ նշաններն ու ախտանիշները.
- Իշխանության թուլություն: Պետության ձևականնշանների առատություն՝ նրա փաստացի բացակայության պայմաններում: Նույնիսկ խորհրդային չափանիշների համեմատ՝ չափից դուրս ուռճացված բյուրոկրատական ապարատ:
- Կոռումպացված պետական ապարատ, բանակ,իրավապահ մարմիններ:
- Պետական իշխանության նենգափոխում՝ քաղաքական խմբավորումների և կլանների իշխանությամբ:
- Քրեամաֆիական դրամագլուխ, որն աճել է պետական բյուջեի փողերի, անտոկոս և առանձնապես արտոնյալ վարկերի, ապրանքների անմաքս ներմուծման, մաքսանենգության վրա, այսինքն` պետության և ժողովրդի համար ծանրագույն պայմաններում նրանց խաբելով:
- Պետական ունեցվածքի ապաշնորհ կառավարում:Անվերապահ վստահություն՝ իր եսակենտրոն էության պատճառով արդյունաբերական խնդիրներ լուծելու անկարող և անընդունակ մասնավոր կապիտալի նկատմամբ: Արդյունաբերական կոլապսի ֆոնի վրա մատակարարման ոլորտի ծաղկում և բուռն զարգացում: Հսկայական քանակի խաղատների, բինգոների, գիշերային ակումբների, ռեստորանների, վաճառատների առկայություն:
- Տասնյակ տարիներով հետ շպրտված գյուղատնտեսական արտադրություն:
- Որակյալ աշխատուժի զգալի մասի կորուստ և որպես հետևանք` արդյունաբերական կուլտուրայի, փորձի, հմտությունների աստիճանական անկում:
- Ազգային գիտատեխնիկական ինտելեկտի դեգրադացիա, կրթության մակարդակի անկում, հատկապես` բարձրագույն դպրոցում:
- Երկրի ապագայի նկատմամբ հավատի կորուստ: Անվստահություն` իշխանության և կառավարության նկատմամբ: Քաղաքացիների անտարբերություն:
- Արտագաղթ, իսկ ըստ էության
փախուստ երկրից, նվազագույնը նրա բնակչության մեկ երրորդի չափով:
Սա անդունդի եզր է, որից մեզ պետք է անհապաղ հեռանալ: Այդ իսկ պատճառով մեզ համար ամեն ինչ սկսվում է արմատական հարցի պատասխանից՝ ինչպիսի՞ պետություն և հասարակություն ենք մենք պատրաստվում կառուցել: Այդ հարցի պատասխանը արդեն ձևավորվել է: Այն պաշտոնապես չի հայտարարվել, բայց հենց դա է այսօր իրականացվում կյանքում: Նրան կարելի է որակել որպես խանութ կամ կրպակ
անդրկովկասյան երկաթուղու փակուղում: Այլ կերպ ասածդա առևտրի և սպասարկման ենթակառուցվածքների ոլորտի զարգացումն է, որը ապրանքավորում է այն դրամական հոսքը, որը Հայաստան է հասնում արտասահմանից, սփյուռքի ազգականներից ու բարեկամներից: Այդ ութ հարյուր (կամ
գրեթե այդքան) միլիոն դոլարի յուրացումը եղել է և առայժմ մնում է ազգային էկոնոմիկայի միակ զարգացող ոլորտը: Եվ ստացվում է արատավոր շրջան. «ազգականների» փողերը մսխվում են, բայց կուտակում չկա, իսկ առևտրում առաջացած «նստվածքը» նորից դրվում է առևտրի մեջ: Առևտրի ոլորտի ինքնամփոփությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև օտարերկրյա ներդրումների հաշվին (սեփական կուտակումներ չունենք) չփոխվի կապիտալի ներդրման հասցեն, կամ կտրուկ չաճեն «ազգականների» փողերի ծավալները: Վերջինի վրա հույս դնել պետք չէ, այստեղ արդեն արվել է առավելագույնը: Օտարերկրյա ներդրումների հարցը նույնպես խնդրահարույց է. ո՞ւմ են պետք անհուսալի գործընկերները, խարդախ, սեփական երկրի կոռումպացված թալանչիները: Եթե մենք հետաքրքրություն չենք ներկայացնում հայկական սփյուռքի կապիտալի համար, ապա ինչի՞ վրա են հիմնված մեր սպասումները օտարերկրյա ներդրումներից: Լուրջ ներդրումային քաղաքականությունը պարտավորեցնում է պետությանը ստեղծել առավելագույն բարենպաստ պայմաններ, ապահովել օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը, նրանց հետ աշխատանքում հետևել միջազգային կանոններին: Սակայն խաբեության սովոր, քաղցած և ագահ հայրենական չինովնիկը պարզապես թույլ չի տա փոխել խաղի կանոնները: Ուրեմն չեն լինի ոչ ներդրողներ, ոչ էլ փողեր: Դեռևս սեփականաշնորհման և թալանի ալիքի վրա մեր հայրենական խոշոր չինովնիկը վստահեցնում էր, որ ինքն է սահմանում խաղի կանոնները. կարելի է առանց ցանելու բերք հավաքել: Մինչ օրս նա այդ շահադիտական մոլորության մեջ է:
Մենք, իրոք, ոչ ոքի պետք չենք, որովհետև մենք չունենք կամք, նպատակ, չունենք ներքին զարգացման ակտիվ գաղափարներ:
Իսկ ինչպիսի՞ պետություն ենք մենք պատրաստվում կառուցել:
Մենք պետք է կառուցենք զարգացած արդյունաբերությամբ, բարձր տեխնոլոգիական և ինտելեկտուալ ներուժով, ուժեղ, անկախ պետություն:
Այդ ընտրությանը այլընտրանք չկա: Այլ ընտրությունը այսօրվա աշխարհում կնշանակի կախվածություն և աստիճանական անկում:
Գլխավոր հարցի պատասխանը կանխորոշում է ազգային համակարգի գերակայությունները, այդ թվում` նաև տնտեսությունում: Մեր առաջին քայլերը պետք է լինեն.
- Հայաստանում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և ողջ աշխարհում հայկական ազգային ինտելեկտի արագ մոբիլիզացում:
- Ազգային պետականության զարգացման տնտեսական գերակայությունների ձևավորում:
- Հայաստանի արդյունաբերության կողմնորոշումառաջին հերթին դեպի ինտենսիվ գիտության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը:
- Աշխատանքների ծավալում ազգային ռազմաարդյունաբերական համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կարող կլինի արտադրել ավիացիոն հրթիռային, հրետանային, հրաձգային զենք և զինամթերք:
- Ստեղծել ժամանակակից գյուղատնտեսական արտադրություն, որը ի վիճակի կլինի բավարարել երկրի պարենային պահանջները և ապահովել նրա պարենային անվտանգությունը:
Եվ այսպես.
Պետությունը փող չունի, որովհետև նա չունի հստակ հայտարարված, ժողովրդի կողմից ընկալված նպատակներ և խնդիրներ: Հետևաբար մեր պետությունը չունի ստեղծագործ կամք: Իրերի այդպիսի դրության պայմաններում չի կարելի լրջորեն հուսալ, որ արտասահմանյան ներդրումներ կգան երկիր: Այսօր աշխարհում չափազանց շատ ազատ կապիտալ կա, սակայն դրանք ներդրվում են ուժեղ պետական գիտակցություն ունեցող երկրներում, որտեղ երաշխավորվում է նրանց արդյունավետ օգտագործումն ու վերադարձը:
Մեկ անգամ ևս ընդգծում ենք. մեր պետությունը փող չունի, որովհետև չունի հեռանկարային նպատակներ և խնդիրներ:
Դիմենք պատմական նմանատիպ օրինակների:
Իսրայելի պետությունը հիմնադրվել է 1947 թվականին: Իսրայելի պետության կազմավորման ժամանակ նրա տարածքներում չկային ո՛չ ֆաբրիկաներ, ո՛չ գործարաններ, միայնպատմական և կրոնական հուշարձաններ քաղաքներում և հազվադեպ օազիսներ
նրանց հարող անապատներում և սարերում: Ի տարբերություն մեզ՝ հայերիս, հրեաները սկսեցին մաքուր էջից: Այսօր այդ պետությունը ունի իր ատոմային արդյունաբերությունը, որը արտադրում է միջուկային ռումբեր և մարտագլխիկներմիջին հեռահարության հրթիռների համար, սեփական մարտական և բեռնատար ինքնաթիռներ, տանկեր, հրետանային համակարգեր, ավտոմեքենաներ, բարձրակարգ ռազմական էլեկտրոնիկա, մարտական նավեր, հրաձգային զենք: Իսրայելական ռազմաարդյունաբերական համալիրը համաշխարհային սպառազինության շուկայում զենքի ամենաճարպիկ և հաջողակ վաճառողներից մեկն է: Բացի այդ, Իսրայելի պետությունը ունի հզոր, խիստ կազմակերպված քաղաքացիական արդյունաբերություն: Գիտատեխնիկական հայտնագործությունների և մշակումների քանակով Իսրայելը իր ավելի քան վեցմիլիոնանոց բնակչությամբ մտնում է աշխարհի առավել զարգացած երկրների տասնյակի մեջ: Իսրայելի գյուղատնտեսությունը ամենազարգացած և ամենաարդյունավետներից մեկն է աշխարհոմ: Եվ ա յդ ամենին հասել է արդեն յոթանասունականների վերջին, ընդամենը այդ երկրի գոյատևման երեսուն տարիների ընթացքում: Այդ նույն ժամանակ, գտնվելով արաբական շրջափակման մեջ, Իսրայելը իր նկատմամբ ատելությամբ լցված հարևանների դեմ չորս հաղթական պատերազմ մղեց, վերջին երկուսում նա մարտնչում էր ցամաքային ուժերի մոտավորապես 1:10 հարաբերակցությամբ՝ հօգուտ հակառակորդի: Դրան հաճախ տրվում է ճղճիմ բացատրություն, իբր այդ ամենը արդյունք է ամերիկյան ֆինանսական, ռազմական և դիվանագիտական օգնության: Ընդ որում, դիտավորյալ կամ անտեղյակության պատճառով մոռացվում է, որ Իսրայելը շրջապատող ավելի քան տասը արաբական երկրները, իրենց հարյուր հիսուն միլիոնանոց բնակչությամբ, մինչև ատամները զինված էին խորհրդային զենքով: Նրանց շռայլորեն ֆինանսական, դիվանագիտական և ուղղակի ռազմական աջակցություն էր ցուցաբերում այն ժամանակվա Մերձավոր Արևելքի տարածաշրջանային գերիշխան ԽՍՀՄ-ը: Իսրայելի ֆենոմենը արժանի է ուշադիր և անաչառ ուսումնասիրության: Նրա գաղտնիքը ոչ թե ամերիկա-հրեական կապիտալի, այլ ազգի ոգու, հրեա ժողովրդի կողմից նոր ազգային ճակատագրի ձեռք բերման անհրաժեշտության և իր ու իր պետության պաշտպանության պատրաստակամության մեջ է: Համաշխարհային հրեական և ամերիկյան կապիտալը խնդիրներ չդրեց, այլ միայն սպասարկեց նրանց առջև խստորեն դրված ազգային և պետական խնդիրների ու նպատակների կատարմանը: Կորցնելով իրենց 48 պետականությունը շատ ավելի վաղ, քան մենք
հայերս, հրեա ժողովուրդը և նրա ղեկավարները իրենց ազգային պետականության վերածննդից շատ առաջ ձևավորել էին ապագա հրեական պետության հիմնավոր նպատակներն ու խնդիրները, իսկ նրա կազմավորման պահին այդ խնդիրների լուծման համար կարողացան նախապատրաստել և մոբիլիզացնել ազգային ինտելեկտն ու ֆինանսական հնարավորությունները:
Հրեա ժողովրդի նոր պատմությունը Իսրայելի պետությունում հաստատում է պետության շահերի և ազգային անվտանգության բացարձակ գերակայությունը մյուս բոլոր շահերի և ըմբռնումների նկատմամբ: Իսրայելի քաղաքացիները հաղթեցին և՛ մարտի դաշտում, և՛ իրենց երկրի տնտեսական զարգացման մեջ, որովհետև պետական մտածողության մեջ գերազանցեցին իրենք իրենց: Այդ մտածողության հիմքը եղել և մինչ օրս էլ մնում է ազգային գաղափարախոսությունը: Այսպիսով, մեր առջև պետության կառուցման և տնտեսական զարգացման ծայրաստիճան հաջող օրինակ է, կառուցված հրեականության ազգային գաղափարախոսության արժեքների և գերակայությունների վրա:
Լավ, իսկ մե՞նք:
Մեր մեկնարկային հնարավորությունները եղել և հիմա էլ մնում են իսրայելական հիսունական թվականների հնարավորություններից բարձր: Մենք խորհրդային իշխանություններից ժառանգություն ստացանք հզոր արդյունաբերական և տնտեսական բազա: Այսօր այդ համաժողովրդական ունեցվածքից շատ բան վաճառված է, թալանված, վերածված անպետքության: Մնացածը անգործության է մատնված: Եվ, այնուամենայնիվ, այսօր էլ հնարավորություն ունենք բեկում մտցնել իրադարձությունների ընթացքի մեջ ևո՛չ միայն տնտեսությունում: Մեր միակ ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, դեռևս գտնվում է իր թուլության գագաթնակետում, և միակ բանը, որ մեզ պարտավորեցնում է հաշվի նստել նրա հետ, նրա հրթիռամիջուկային զենքի զինանոցն է: Սակայն այդ զենքը հենց իր
Ռուսաստանի միակ և վերջին երաշխավորն է: Նրա բյուջեն կազմում է 50 միլիարդ դոլար, որը հավասարազոր է Նյու Յորքի կամ նույն այդ Իսրայելի բյուջեին, այդ պարագայում հույս դնել Ռուսաստանի օգնության կամ Հայաստանի շահերի համար նրա վճռական գործողությունների դիմելու պատրաստականության վրաչի կարելի: Մեզ շրջապատող երկրները բարեկամական չես համարի: Հայաստանի թուլությունը ձեռնտու է նրանց: Իսկ այդ պետություններից մեկը դեռ երկար ժամանակ կմնա մեր մահացու թշնամին: Եվ ընդամենը ժամանակի խնդիր է, թե երբ նա կհարձակվի մեզ վրա: Այսպիսով, կյանքը ինքն է մեզ մղում կայացնելու արմատական և շտապ որոշումներ: Հայն ընդունակ է ինքնազոհության
միայն հանուն բարձր գաղափարի և իր հարազատ ընտանիքի: Այսօր այդ բարձր գաղափարը և նրանից ծնվող ազգային ոգու վերելքը չկա, իսկ ինչ վերաբերում է ընտանիքին, ապա մեզանում նրա կենսական տարածքը սկսվում և վերջանում է սեփական բնակարանի կամ տան շեմով: Այդ շեմից մինչև առաջնագծի խրամատում կանգնած հայ զինվորը, բարեբախտաբար, առայժմ դեռ բավական հեռու է: Նշանակում է` ստացվում է, որ մեր ինքնազոհության պատճառ էլ չկա:
Ազգի իրական ներուժը մենք կարող ենք հասկանալ և գնահատել միայն այն դեպքում, երբ բոլորիս ընդհանուր նպատակը մեր կյանքում կդառնա մեզնից յուրաքանչյուրի և բոլորիս համար միասնական կենսական անհրաժեշտություն: Այդ գործընթացի ամենաբնական զարգացումը ազգի պատմականորեն ձևավորված գիտակցությունից անցումն է դեպի նոր ազգային ինքնագիտակցության: Դա նշանակում է, որ եթե մենք ընդունակ ենք ինքնազոհության հանուն մեր ընտանիքի և մեր տան, ապա այդ տան շեմը յուրաքանչյուր հայի համար պետք է սկսվի իր պետության սահմանից: Իսկ հայկական պետությունը իր սահմանի ողջ երկայնքով պետք է դառնա ամրոց, «պատ», որը պետք է հուսալիորեն պաշտպանի յուրաքանչյուր հայկական ընտանիք:
«Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» բանաձևով զգեստավորված գաղափարը կարող է միավորել մեզ և՛ մեկմեկու, և՛ մեր պետության հետ, եթե այն դառնա մեր Տունը: Իսկ տնտեսությունը միայն հետևանքն է այդ գործընթացի: Ինչպիսին լինենք մենք, այնպիսին էլ կլինի մեր տնտեսությունը և արդյունաբերությունը:
Հարց է ծագում. ո՞վ պետք է նախաձեռնի այդ գործընթացը: Պետությո՞ւնը իր այսօրվա որակով: Ո՛չ: Նրա վրա հույս դնել չի կարելի: Կնշանակի դա հասարակության գործն է, ողջ ազգի գործը:
Իսկ ի՞նչ է այսօր հնարավոր և անհրաժեշտ անել օպերատիվ տակտիկական մակարդակում:
Ցանկացած արտակարգ իրադրություն պարտադրում է արտակարգ միջոցներ և գործողություններ: Աղետը՝ անհապաղ և շտապ միջոցներ: Այդ դեպքում առաջին հերթին ստեղծվում է օպերատիվ կառավարման շտաբ, որի գլխավոր խնդիրը իրադրության փոփոխություններին անհապաղ արձագանքելն է, կոմպլեքսային որոշումների արագ ընդունումը: Արտակարգ կառավարման այդպիսի մարմնի աշխատանքի արդյունավետությունը կախված է մի շարք պարտադիր պայմանների պահպանումից. պետության ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունների, միջոցների, ուժերի խստագույն ենթարկում նրան, ազատում բյուրոկրատական քաշքշուկներից, ղեկավար կազմի առաջին դեմքերի շրջանում ազնվության և կամային որակների առկայությունից:
Իրադրության իրական գնահատականը թելադրում է մի շարք անհետաձգելի կազմակերպչական որոշումներ և գործողություններ: Այդպիսիք են.
- Մեր արդյունաբերատեխնիկական ներուժի աշխուժացման և զարգացման, նրան համաշխարհային ստանդարտներին կողմնորոշելու նպատակով, պետության բոլոր միջոցների և հնարավորությունների արագ մոբիլիզացում:
- Շտաբի Արտակարգ Միջոցառումների և Օպերատիվ Կառավարման վերահսկիչ տեղեկատվական ստորաբաժանումը (հետագայում
ԱՄ և ՕԿ Շտաբ) շտապ կարգով ստեղծում է տվյալների բանկ
յուրաքանչյուր արդյունաբերական ձեռնարկության համար, անկախ սեփականության ձևից, նրա սարքավորումների քանակի, հաստոցների, համակազմի (միավորների ճշգրտությամբ) և նրանց վիճակի մասին: - ԱՄ և ՕԿ Շտաբը գործունակ ձեռնարկությունների հետ համատեղ իրականացնում է միջոցառումների ամբողջություն` նրանց վերականգնման, վերակառուցման, վերապրոֆիլավորման, արտադրական հզորությունների բեռնավորման ապահովման, տեղեկատվական մարքեթինգային ապահովման ուղղությամբ, այդ նպատակով ներգրավելով ՀՀ արտասահմանի դեսպանատների և սփյուռքի հնարավորությունները: Արդյունաբերության վերակենդանացման և նրա աշխատանքների կարգավորման գործունեության հետ մեկտեղ ԱՄ և ՕԿ Շտաբի կողմից մշակվում է նոր ձեռնարկությունների ստեղծման ազգային երկարաժամկետ ծրագիր: Իր գործունեությամբ ԱՄ և ՕԿ Շտաբը ղեկավարվում է ազգային գաղափարախոսության և նոր ազգային պետականության զարգացման ուսմունքի հիմնարար սկզբունքներով:
- ԱՄ և ՕԿ Շտաբը ղեկավարվում է սկզբունքով, որի համաձայն
ողջ հանրապետությունը, ըստ էության, միացյալ ազգային Ձեռնարկություն է (ազգային կոնցեռն կամ հոլդինգ), որտեղ յուրաքանչյուր առանձին ձեռնարկություն (գործարան, ֆաբրիկա) անկախ սեփականության ձևից, սկսելով իր արտադրական գործունեությունը և ամրանալով, պարտավոր է մասնակցել ճգնաժամից դուրս բերելու թույլերին, «պառկած» ձեռնարկություններին: Նմանօրինակ փոխօգնության և արդյունաբերական երաշխիքի արդյունքում ծանր տնտեսական ճգնաժամի հաղթահարումը վերածվում է համազգային խնդրի: Շտաբը ունի իրավունք նաև ազգայնացնելու մասնավոր ձեռնարկությունները, որոնք չեն իրագործում ազգային մարտավարական խնդիրներ և շահագրգռված չեն արդյունաբերության զարգացմամբ և կատարելագործմամբ: ԱՄ և ՕԿ Շտաբի լիազորությունների մեջ է մտնում տեխնոլոգիական սարքավորումների և հաստոցների (այդ թվում
նաև բարոյապես մաշված)` հանրապետությունից դուրս բերելու վրա արգելքներ իրականացնելու իրավունքը: Այդպիսի սարքավորումները ողջ աշխարհում հաջողությամբ օգտագործում է փոքր բիզնեսը: - Շտաբի առաջ ծառացած օպերատիվ խնդիրների լուծման համար նա իրավունքներ և լիազորություններ է ստանում որոշակի ժամանակով սառեցնել ձեռնարկության բոլոր պարտքերը, էներգակիրների դրույքաչափերը (էլեկտրականություն, գազ, նավթ), մաքսային և տրանսպորտային դրույքաչափերը: Շտաբին այդպիսի լիազորություններով օժտելու տրամաբանությունը պարզ է. չաշխատող ձեռնարկությունը պետության հանդեպ իր պարտականությունները կարող է կատարել միայն իր տեխնոլոգիական սարքավորումները վաճառելով: Ըստ էության, դա ձեռնարկության լուծարման դանդաղեցված ձև է, որը այն սեփականաշնորհող որոշակի շրջանակի մարդկանց հարստանալու հնարավորություն է տալիս:
- ԱՄ և ՕԿ Շտաբի համագործակցությունը յուրաքանչյուր առանձին ձեռնարկության հետ կառուցվում է տվյալ ձեռնարկության վիճակի օբյեկտիվ գնահատման հիման վրա և նրա արտադրողականության ներուժի գնահատմամբ, ներառյալ նրան անհրաժեշտ բարձրակարգ աշխատուժը և ինժեներատեխնիկական անձնակազմը: Այնուհետև մրցութային կարգով որոշվում է հայրենական արդյունաբերության սատարման և վերածնման հակաճգնաժամային միջոցառումների պետական ծրագրում ներառնվելիք ցանկն ու հաջորդականությունը:
- Շտաբի արտոնությունն ու պարտականությունն է հանդիսանում նաև միջգերատեսչական հարաբերությունների ներդաշնակումը, միասնական «վարվելակերպի կանոններ» հաստատելով ազգային էկոնոմիկայի վերածննդի գործընթացի բոլոր մասնակիցների համար, այն է
արտադրողները, մաքսային և հարկային ծառայության ղեկավարները, վերահսկիչ և իրավապահ մարմինները: ԱՄ և ՕԿ Շտաբի գործունեությունում բարձր արդյունավետության հասնելու համար, նրա գործունեության մեջ ներգրավված բոլոր անձինք ղեկավարվում են որոշումներ կայացնելու «միասնական սեղանի» սկզբունքով: Այսինքն
բոլոր կարևոր, առավել ևս ռազմավարական որոշումներն ընդունվում և կյանքի են կոչվում միասնաբար և ամենակարճ ժամկետում: Ավելին, մնալով իրենց նախարարությունների և գերատեսչությունների կազմում, ուղիղ գծով Շտաբին են վերաենթարկվում արդյունաբերությունը վերահսկող ստորաբաժանումները` իրավապահ, հարկային, մաքսային և վերահսկողական ծառայությունները: Դա թույլ կտա բռունցք կազմել և արդյունաբերության վերականգնման բոլոր մասնակիցներին ենթարկել ընդհանուր նպատակին: - Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ներուժի վերածնունդը և արդիականացումը ենթադրում է ԱՄ և ՕԿ Շտաբին օժտել պատժիչ իրավունքներով, որը անհրաժեշտ է հաղթահարելու այն ուժերի դիմադրությունը, որոնց ձեռնտու է դեգրադացիայի վիճակը: Այդպիսի ուժերի մարմնացում են իշխանության բարձր էշելոնի կոռումպացված չինովնիկները:
- ԱՄ և ՕԿ Շտաբի աշխատանքի հրապարակայնությունը ապահովվում է ՀՀ քաղաքացիների և նախագահի առջև կանոնավոր հաշվետվություններով: Հաշվետվությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Շտաբի կենսունակության միակ և գլխավոր չափանիշը արտադրության մեջ զբաղվածության աճի հաստատված օբյեկտիվ վիճակագրությունն է, «նորաստեղծ աշխատատեղերը և աշխատող ձեռնարկությունների քանակի ավելացումը»:
- ԱՄ և ՕԿ Շտաբի լուծարումը կհետևի այն բանից հետո, երբ էկոնոմիկայում կհաստատվի արդյունաբերական ներուժի վերականգնման ամուր անշրջելի դինամիկա (արտադրության ծավալների բարձրացում, նրա անվանացուցակների ընդլայնում, արտահանման ավելացում):
Ճանապարհըքաղաքակիրթ շուկա, կանոնավոր աշխատող էկոնոմիկա, սոցիալապես պաշտպանված հասարակություն, երկար է և դժվար: Ազգային կապիտալը, ի դեմս առավել հաջող իր ներկայացուցիչների, եսապաշտ է, միայն գերշահույթ ստանալու կողմնորոշմամբ, որը ստացվում է առևտրային գործունեության միջոցով: Նա չի կարող իր առաջ երկարաժամկետ համազգային նպատակներ և խնդիրներ դնել: Դա կարող է անել միայն ուժեղ պետությունը: Պետության և ազգային կապիտալի միջև եղած շահերի տարաձայնությունը ունի օբյեկտիվ բնույթ: Պետական ապարատի տեսանկյունից
ազգային կապիտալը պետք է ծառայի բարձր էշելոնի չինովնիկների և նոր բյուրոկրատիայի պահանջներին: Իսկ ահա, ձեռնարկատիրոջ համար պետական կարգավորում հասկացությունը ասոցացվում է միայն մեկ բանովհարկերով և դրամ շորթելու նպատակով պետական չինովնիկների ու իրավապահ մարմինների կամայականությամբ: Այդ պատճառով մեր ձեռնարկատերը իր պետությանը նայում է իբրև թշնամու և ցանկանում է սահմանափակել նրա ներկայությունը իր գործունեության մեջ միայն հարկերի դրույքաչափով, մաքսատուրքի հավաքագրմամբ և տարիֆների կարգավորմամբ: Պետք է հաշվի առնել, որ սահմանները հակացուցված են առևտրային գործունեությանը, և պետությունը նրա կողմից ընկալվում է որպես խոչընդոտ, որի հետ պետք է հաշվի նստել: Միայն ուժեղ պետական կառուցվածքը կարող է ստիպել առևտրական կապիտալին աշխատել հօգուտ պետական և ազգային շահերի: Ձեռնարկատեր-արտադրողի պահանջները սկզբունքորեն այլ են. նրան անհրաժեշտ է իր պետության օգնությունը, նա ավելի հաճախ աշխատում է իր տարածքում և իր քաղաքացիների հետ: Արդյունաբերական կապիտալը և ձեռնարկությունը կարիք ունեն ուժեղ, գործունակ պետության և նրա բնական դաշնակիցներն են: Այսօր տեսնում ենք հրեշավոր անհամաչափություն
բուռն կերպով զարգացող առևտրի ոլորտի, տարեցտարի տկարացող արդյունաբերաարտադրական ոլորտի և այդ երկու ծայրահեղությունների միջև հավասարակշռություն պահպանելու փորձեր անող թույլ պետության:
Ժամանակակից աշխարհում ժողովուրդների և պետությունների ճակատագիրը ամենից առաջ կախված է նրանց նպատակին հասնելու համար ուժերը առավելագույն լարելու կարողությունից: Էկոնոմիկան, հատկապես նրա արդյունաբերական հատվածը, այդ գերուժի գործադրման գլխավոր ոլորտն է:
Մենք ընդունակ ենք փոխել մեր երկիրը, վերածնել նրա էկոնոմիկան, եթե աշխարհում մեր տեղի համար մղվող այդ ճակատամարտում մեզ միավորի մեր ազգային գաղափարախոսությունը:
Մեր փայփայած բոլոր փոփոխությունները ուղղակիորեն կապված են մեր գիտակցության վճռական փոփոխման հետ:
5. ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
Մենք անցում եք մեր «բուրգային» համակարգի չորրորդ բազային աստիճանին, ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտին:
Մեր երկրի զինված ուժերն այսօր անցել են կազմավորման երեք փուլ: Առաջինը կամավոր ֆիդայական կամ ջոկատային փուլն էր: Երկրորդ փուլը կարելի է անվանել անցումային կամ խառը: Այն համապատասխանում է կանոնավոր բանակի ստեղծման սկզբնական շրջանի հետ, երբ Ղարաբաղում, հայկական զինված ուժերի շարքերում, կամավորական կազմավորումների կողքին հայտնվեցին և առաջին կանոնավոր զորամասերը: Մեր զինված ուժերի երրորդ փուլը բնութագրվում է միասնական կանոնավոր բանակի ստեղծման գործընթացի ավարտմամբ: Արդյունքում՝ բոլոր կամավոր կազմավորումները կամ միացվեցին, մտան կանոնավոր բանակի կազմի մեջ, կամ կազմալուծվեցին:
Պատերազմի առաջինկամավորաֆիդայական շրջանի զինվորական խմբավորումները դարձան երիտասարդ հայկական պետության և հասարակության, մեր ժողովրդի գլխին կախված պատերազմի վտանգի ուղղակի և անմիջական պատասխանը: Եվ այդ առումով, ինչպես իրենց կազմակերպվածությամբ, այնպես էլ ռազմական գործողությունների մարտավարությամբ, այդ ջոկատները լիովին համապատասխանում էին մեր ազգային բնավորությանը, այն ժամանակների մարտական ոգուն, ազգի մտածելակերպին: Այդ շրջանի համոզիչ ռազմական հաղթանակներն են
Երասխավանի պաշտպանությունը, Շուշիի ազատագրումը, Լաչինը, Խոջալուն: Այդ շրջանն ավարտվեց ադրբեջանական բանակի 1992 թ. ամառային հարձակումներով, երբ մեզ պարտադրվեց ռազմական գործողությունների ծավալման նոր ընթացք, որը բնութագրվում էր ծանր հրետանու և ռազմական տեխնիկայի լայն կիրառմամբ: Ռուսաստանի կողմից նախ Ադրբեջանին, ապա նաև Հայաստանին նախկին խորհրդային բանակի զենքի և զինամթերքի հանձնումը լայնածավալ ռազմական գործողությունների ուղղակի պատճառ հանդիսացավ:
Հակառակորդի նոր մարտահրավերը Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարությանը պարտավորեցնում էր շտապ կարգով ստեղծել այնպիսի կանոնավոր բանակ, որն ի զորու լինի յուրացնել և պրոֆեսիոնալ բարձր մակարդակով գործի դնել մեզ հանձնված ծանր հրետանին և ռազմական տեխնիկան:
Ինչպիսի բանակ ստեղծելու հարցը ՀՀ և ԼՂՀ ղեկավարների առջև դրված չէր: Ըստ էությանընտրություն չկար: Մեր առջև այն ժամանակ այդպիսի բանակի մի տեսակ կար
«անպարտելի» ռուսախորհրդային բանակի տեսակը: Մենք բոլորս ծառայել էինք այդ բանակում, զինված էինք այդ բանակի զենքով, հենց այդ բանակի հայ կադրային սպաները ներհոսեցին ազգային զինված ուժերի և նրանց ղեկավար կազմի շարքերը:
Մեզնից մի փոքր առաջ անցնելով, նույն այդ ուղիով էր ընթանում նաև մեր հակառակորդը:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կազմավորման երկրորդ փուլի հետ է կապված 1992 թ. հունիսից մինչև 1993 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում մեր բանակի հաջողություններն ու հաղթանակները: Դա ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի վրա հարձակման հետմղումն է, Քարվաճառի (Քելբաջարի) և Աղդամի գրավումը: Արդյունքում՝ պատերազմի ընթացքի մեջ վճռական բեկում նկատվեց: Հակառակորդի նկատմամբ այդ հաղթանակները արդյունք հանդիսացան զինված ուժերի հետևյալ երկու տիպերի միաժամանակյա և արդյունավետ կիրառման. ֆիդայական ջոկատների, որոնց ներհատուկ էր նախաձեռնողականությունը, մարտական իմպրովիզացիան, հանդգնությունն ու գործողությունների ծածկամտությունը և նորաստեղծ կանոնավոր զորամասերի, որոնք լինելով մեծաքանակ և մարտունակ, դեռևս իներցիայով մտածում էին ֆիդայական մարտավարության կատեգորիաներով: Այդպիսի մտածելակերպը, բացի թվարկված առավելություններից, հանգեցնում էր նաև կորուստների նվազեցման: Հաշվի առնելով հայկական բանակի դյուրազգայնությունը մարդկային կորուստների նկատմամբ, ֆիդայական մտածելակերպն ու մարտավարությունը նորակազմ զորամասերին հաղորդում էին լրացուցիչ ճկունություն և արդյունավետություն:
1993 թ. դառնալով խորհրդային տիպի կանոնավոր բանակ և բոլոր ցուցանիշներով բազմապատկելով իր ռազմական հզորությունը, 1993 թ. երկրորդ կեսին հայկական զինված ուժերը տարան իրենց ամենափայլուն, ընդ որում, համեմատաբար անարյուն հաղթանակները: Նկատի է առնվում Ջաբրայիլի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Զանգելանի և Հորադիզի շրջանների գրավումը:
Այսպիսով, մեր հաջողությունների գագաթնակետը համընկավ այն պահի հետ, երբ մեր բանակը ամբողջովին վերակազմավորվեց կանոնավոր բանակի, սակայն մտածելակերպը իներցիայով դեռ իր մեջ կրում էր ֆիդայական մարտավարության փորձն ու հմտությունը: Այլ կերպ ասած՝ խորհրդային բանակի կառուցվածքային ձևերը, համաձայն որի՝ ստեղծվել էր հայկական կանոնավոր բանակը, այդ ժամանակ դեռ չէին իշխում մեր ազգային ռազմական մտածելակերպի վրա: Ավելին, այդ մտածելակերպը նոր բանակային կառույցներին հաղորդում էր բարձր արդյունավետություն և ճկունություն:
Անհրաժեշտ է հատուկ ընդգծել ազգային օպերատիվ-տակտիկական, մարտական մտածողության գործոնը՝ որպես մարտադաշտում տարած մեր հաղթանակների վճռորոշ հանգամանք:
1994 թ. ձմեռային-գարնանային մարտական գործողությունները ակնառու ցույց տվեցին, որ խորհրդային տիպի կանոնավոր բանակը, կամա թե ակամա, պարտադրում է օպերատիվ-տակտիկական մտածողության իր շաբլոններն ու ստերեոտիպերը, իսկ գլխավորըվերաբերմունքը մարդու նկատմամբ, որպես պատերազմի կողմից մսխվելիք նյութի: Տեղի է ունենում բանակային իշխանության ուղղահայացի ձևականացում և միաժամանակ ջրի երես են ելնում խորհրդային ռազմական մեքենայի բոլոր «բնածին արատները»՝ ներառյալ և նրա վերաբերմունքը զինվորին, որպես այդ մեքենայի աննշան պտուտակի, հրամանատարի ցանկացած հրամանի անխոս կատարողի
զրկված նախաձեռնություն և ինքնուրույնություն ցուցաբերելու իրավունքից:
1994 թ. ձմեռային-գարնանային ռազմական գործողությունների արդյունքները մեր օպերատիվ-տակտիկական մտածողության ձևականացման համոզիչ և պատկերավոր ապացույց են: Պատերազմի այդ փուլը բանակի համար դարձավ ամենակորստաբերը: Կորուստներ, որ տվեցինք շատ վիճելի ռազմական գործողությունների ընթացքում: Այդ փուլի միակ հաջողությունը կարելի է համարել Մարտակերտի ազատագրումը և մեր զորքերի դուրս բերումը Թալիշից այն կողմ, նախահարթավայրային գոտի: Այդ հաջողության բացատրությունը հակառակորդի լեռնային տեղանքում մարտական գործողություններ մղելու անկարողությունն է, նրա վախը լեռնային տարածքների նկատմամբ:
Կողմերի ուժերի և հնարավորությունների պարզաբանման հենց այս կետում պատերազմը դադարեցվեց: Հենց նրանում էլ այսօր գտնվում ենք: Ավելին, խաղաղ օրերը միայն խորացնում են ազգային մտածելակերպի բազային հիմքերի և դրսից ներմուծված, մեզ համար օտար խորհրդային տիպի զինված ուժերի կառուցվածքների միջև եղած հակասությունները:
Գնալով նույն ճանապարհով, ինչ մենք, հակառակորդը ժամանակի ընթացքում ձեռք է բերել մարտական կայունություն: Այս հետևությունը հաստատում են նույն այդ 1994 թ. ձմեռային-գարնանային մարտական գործողությունները:
Բացարձակ պարտություն կրելով 1993 թ. բոլոր հիմնական մարտական գործողություններում, նա հարձակվում կամ գրագետ պաշտպանվում էր հաջորդ1994 թ. բոլոր մարտական գործողությունների ժամանակ: Ասվածի լավագույն օրինակ են ադրբեջանական բանակի հունվարյան հարձակողական գործողությունները՝ Քարվաճառում, պաշտպանական մարտերը՝ Հորադիզի շրջանում, հարձակումը՝ Ֆիզուլու ուղղությամբ, Միրբաշիրի պաշտպանությունը: Հետևությունն ակնհայտ է. ադրբեջանական մտածելակերպը շատ ավելի է համապատասխանում խորհրդային տոտալիտար, կույր ենթարկվածության վրա կառուցված զինվորական համակարգին: Հետևություն՝ հաջողությունների հավանականության հավասարեցումը ծայրաստիճան վտանգավոր երևույթ է հայկական բանակի համար, որը մշտապես պատերազմում է փոքրաթիվ ուժերով: Այսօր արժե սթափ աչքերով նայել ռուսական, ապա
խորհրդային բանակի համակարգին: Փաստերը բավական խոսուն են:
Սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը՝ «օրինակելի» ռուսա-խորհրդա-ռուսական բանակը պարտվել է. 1853-1856 թթ.՝ Ղրիմի պատերազմում, 1904-1905 թթ.՝ ռուս-ճապոնական պատերազմում, 1914-1918 թթ.՝ Առաջին համաշխարհային պատերազմում, 1940 թ.՝ ֆիննական պատերազմում, 1980-1989 թթ.՝ աֆղանական պատերազմում, 1995-1996 թթ.՝ չեչենական պատերազմում: Իսկ 1941-1945 թթ. խորհրդային բանակի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գինը ավելի քան 30 միլիոն զոհվածներն են:
Ինչպիսի՞ բանակ է պետք մեզ այսօր:
Մեր զինված ուժերի ստեղծման խնդիրները հասկանալու նոր փուլի ելակետ է հետևյալ բանաձևը. լավագույն զինված ուժերը ստեղծվում են ազգային մտածելակերպի ուժեղ կողմերի վրա հենվելով, անպայմանորեն հաշվի առնելով նրա բոլոր սահմանագծերն ու կողմերը: Ժամանակակից ազգային զինված ուժեր ստեղծելու ևս մեկ անհրաժեշտ տարր. պետականորեն ձևավորված ազգային մտածելակերպում տեղ գտած թերի կողմերի վերափոխման նպատակով անհրաժեշտ պայմանների և տեխնոլոգիաների ստեղծում:
Նոր զինվորական շինարարության գործիք է հանդիսանալու ազգային պետականության գաղափարախոսության զարգացման «Պետություն–ընտանիք, պետություն-ամրոց» բանաձևում պարփակված նշանաբանը:
Հայն ինքնամփոփ, ինքն իր մեջ պարփակված անհատականություն է: Մեր ներքին «ես»-ը` գումարած հայկական ընտանիքը, դարեր ի վեր սեփական ազգային պետականության բացակայության պայմաններում, եղել են մեր կեցության և գիտակցության միակ հենարանը: Հենց այդ պատճառով էլ մեր գիտակցությունը մեր կողմից, բարոյական տեսանկյունից չի վերլուծվում: Այսպես է համարվում, քանի որ այն ապահովել է ազգի գոյությունը, ուրեմն այն բնական է և բարոյական: Դա այդպես չէ: Մեր հոգու «ես»-ը և մեր վարքագծի «ես»-ը հաճախ տարանջատված են խոր անդունդով: Դա հատկապես արտահայտվում է անհատական հարաբերությունների ոլորտում. տղամարդու և կնոջ փոխհարաբերություններում, համազգային նպատակների և խնդիրների ոլորտում: Այստեղ «նշաձողը» հատկապես իջեցված է: Եթե անգամ հայացք ենք նետում մեր հոգու խորքը, ապա միայն նրա համար, որպեսզի մեկ անգամ ևս հաստատենք մեր ճշմարտացիությունն ու անբասիրությունը: Մեր ազգային բնավորության այդ առանձնահատկության մեջ զետեղված է մեր կոլեկտիվիզմին և ինքնակազմակերպմանը խանգարող ևս մեկ արգելք:
Գիտակցելով այդ հոգեբանական տրվածքը, համարելով այն մեր խոցելի կետը, անհրաժեշտ է մեր գիտակցության մեջ ներմուծել նոր հենակետային հասկացություններ: Այդպիսիք են երկրի զինված ուժերն ու մեր պետականության համակարգը: Միայն բանակի և պետության հումանիստականացումը և գիտակցումը, որ նրանց կառուցումը միայն նոր է սկսվում, թույլ կտա խարխլել նրանց հանդեպ օտարացման զգացումը: Թե՛ բանակը և թե՛ պետությունը պետք է յուրաքանչյուր հայի համար դառնան ԻՐԵՆԸ և ոչ թե ձև և պատրանք, ուր այսօր հալածելով քշում են մարդուն: Միայն այդ դեպքում հայի ավանդական գիտակցությունը կսկսի ընդլայնվել և կդառնա բազմահենակետային:
Համապատասխանաբար կփոխվեն հայկական գիտակցության բարոյական հիմքերը. ինքնամփոփ, դեպի ներս ուղղված եսապաշտությունից վերափոխվելով դեպի դուրս ուղղված պատասխանատվության:
Ունենալով ոչ մեծ բանակ, որի թվաքանակը խաղաղ ժամանակ 20-25 հազար մարդուց ավելի չպետք է լինի, Հայաստանի Հանրապետությունը պետք է ի զորու լինի իր անվտանգությանը սպառնացող իրական վտանգի և իր դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դեպքում զենքի կոչել 250-հազարանոց մարտական բանակ: Զինված հակամարտության առաջին փուլում այդպիսի զորահավաքային հնարավորությունները ենթադրում են երկրի ողջ զինապարտ բնակչության բարձր կազմակերպվածություն, մարտունակ բնակչությանտղամարդկանց և կանանց նախօրոք նախապատրաստում զինված հակահարված տալու համար: Բոլոր այդ նախապատրաստական միջոցառումները պետք է ապահովեն երկրի կարողությունները, ինքնուրույն, առանց արտաքին օգնության, երեք ամսվա ընթացքում մարտական գործողություններ վարել սեփական սահմանների ողջ պարագծով: Իսկ հակառակորդի՝ ՀՀ տարածք ներխուժելու դեպքում ապահովեն նրա երաշխավորված ոչնչացումը: ՀՀ զորահավաքային բարձր պատրաստվածությունն ապահովվում է նաև բանակի և զինվորական ծառայության խաղաղ ժամանակների հեղինակությամբ, ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում և պետական հիմնարկներում մարտական պատրաստվածության բարձր մակարդակով:
Այսպիսով, ՀՀ պաշտպանության կոնցեպցիան, նրա ռազմական ուսմունքը պետք է ենթադրեն երկրի ընդունակությունը ամենակարճ ժամանակամիջոցում մոբիլիզացնել մասսայական ազգային բանակ: Հաշվի առնելով ժամանակակից զինված պայքարի դինամիկ բնույթը, Հայաստանի Հանրապետության չափերով ոչ մեծ տարածքը, հավանական հակառակորդի բանակի թվաքանակը, նրանց բարձր տեխնիկական հագեցվածությունը, զորահավաքի ծավալման աշխատանքները պետք է իրականացվեն 12 ժամվա ընթացքում: Պահեստային զենքը, փոխադրամիջոցները, ծախսվելիք նյութերը
զինամթերք, սննդամթերք, վառելիք և այլն, մասսայական բանակի ապահովման համար նախապատրաստվում և պահեստավորվում է բանակի ձևավորման և կառուցման ողջ ընթացքում և անընդհատ թարմացվում է:
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՑԻԱՆ ԵՎ ՆՐԱ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունն ու պետական անկախությունն ապահովվում է նրա զինված ուժերի կողմից, որը ղեկավարվում է ազգային պաշտպանության արդյունավետ և կենսունակ կոնցեպցիայով և նրան համապատասխան ուսմունքով:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման նոր փուլի գաղափարական հիմք է հայկական նոր ազգային-պետականության զարգացման գաղափարախոսությունը:
Ամբողջացնելով վերը հիշատակած նյութը, եզրակացնում ենք՝ ՀՀ ազգային պաշտպանության կոնցեպցիայի հիմք պետք է հանդիսանա հենց գաղափարախոսությունը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ստեղծել սեփական ներքին զարգացումը խթանող դրդապատճառներ: Նրանց իրականացումը հասարակության մեջ թույլ կտա ազատվել մեր պատմական սխալներից և պատրանքներից, կօգնի համախմբել ազգի էներգիան, ստեղծագործ ուժն ու մտավոր կարողությունները սուրբ նպատակիմեր անկախ պետականության ամրապնդման շուրջ: Ազգային պաշտպանության նոր կոնցեպցիայի իրականացումը հասարակության մեջ կարող է նոր գործընթացների հիմք հանդիսանալ, ինչի շնորհիվ կարելի է ձեռք բերել գործուն գաղափարական գործիք
պայքարելու համար ազգի դարերով մշակված եսապաշտական, հակապետական, հակամշակութային և այդ պատճառով էլ, ըստ էության, հակազգային գիտակցության և մտածելակերպի դեմ: Մեկ և կես, երկու տասնամյակների ընթացքում այդ ուղղությամբ նպատակասլաց, արդյունավետ աշխատանքի արդյունքում կարելի է «պետական անլիարժեքության» պատմական կոմպլեքսից, հարմարվողականությունից և այդօրինակ գիտակցությանը ուղեկցող բոլոր այլ հետևանքներից ձերբազատված նոր ազգային գիտակցության հիմքը դնել:
Ազգային պաշտպանության կոնցեպցիան «Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» բանաձևի հիման վրա հասարակության և քաղաքացու կյանք է ներմուծում ինքնակարգապահության և ինքնագնահատման կարևոր տարր: Այն կօգնի զինվորական և պետական ծառայության վերցնել ազգի լավագույն զավակներին, ինչը հատկապես կարևոր է առաջիկա տասը տարիների հեռանկարում:
«Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» բանաձևը կարող է իրականացվել միայն բարձր էֆեկտիվության պաշտպանական ուսմունքում, ինչը ի սկզբանե բացառում է նրա ցանկացած այլ մեկնաբանություն, այդ թվում՝ նաև սահմանակից պետությունների կողմից: Բարձր էֆեկտիվության պաշտպանական ուսմունքը ենթադրում և առավելությունը տալիս է պաշտպանությունում առավելագույնս գործունյա, եռանդուն և նախաձեռնող գործողություններին, նրա բարձր շարժունակությանն ու ճկունությանը:
Մասսայական բանակի զորահավաքի տարածքային սկզբունքի իրականացման ժամանակ մեր զինված ուժերի պաշտպանության ճեղքման դեպքում հակառակորդը հանդիպում է ուժգնացող դիմադրության և իր վրա գործադրվող ճնշման, ընդհուպ մինչև պարտիզանական պատերազմ:
Հայաստանի Հանրապետության ռազմական ուսմունքը, հանդիսանալով ազգային պաշտպանության ընդհանուր կոնցեպցիան (հայացքների համակարգը) իրականացնող և զինված ուժերի կառուցումն ու գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթ, միաժամանակ հաստատում է նրա պաշտպանական բնույթն ու որոշում նման արդյունավետ պաշտպանության հասնելու ուղիները:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական ուսմունքը կազմակերպական առումով պահանջում է.
- Հայաստանի տարածքի պաշտպանական շրջանների բաժանում, որոնց սահմանները որոշվում են` ելնելով ռազմական նպատակահարմարությունից, այլ ոչ թե շրջանի վարչական սահմաններից: Որոշ դեպքերում պաշտպանական շրջանների սահմանները կարող են «նստել» իրար վրա, դրանով իսկ նշելով սահմանի տվյալ հատվածի առանձնահատուկ բարդությունն ու պատասխանատվությունը:
- Պաշտպանական շրջանների տարանջատումը պաշտպանության տարածքային բաժինների: Պաշտպանության տարածքային բաժինները իրենց թևերում փոխապահովում են հարևան բաժինների թևերի անվտանգությունը:
- Համազգային զորահավաքի պլանի մշակում: Պաշտպանական շրջանի զորահավաքի պլան: Պաշտպանության տարածքային բաժինների մոբիլիզացված ծավալման մանրակրկիտ պլան` մինչև յուրաքանչյուր մոբիլիզացվողի ճշգրտությամբ, ընդհուպ մինչև գնդակոծվող հատվածների, տանկավտանգ (հնարավոր տանկային հարձակումների) հատվածների, դարանակալման վայրերի և այլնի հստակեցումը:
- Պաշտպանության բոլոր օղակների համար զենքի, զինամթերքի, սննդամթերքի, հանդերձանքի, պահեստավորման համակարգի մշակում:
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման բոլոր փուլերի, ինչպես և սպառազինությունների արտադրման և գնման առաջնային ծրագրերի և պլանների մանրակրկիտ մշակում:
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմի մեջ մտնելու համար ընտրության և գրանցման ժամանակ կիրառվելիք համակարգերի, մեթոդների և թեստերի մշակում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմը, նրա մարտունակությունը պահպանելու համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ուսմունքը պահանջում է.
- Զինված ուժերի ստեղծման և բարեփոխումների բոլոր փուլերի պլանների անշեղ կատարում, դրա հետ կապված բոլոր կազմակերպչական միջոցառումների անցկացմամբ:
- Զինված ուժերի բոլոր մակարդակներում և օղակներում մարտական տակտիկայի կիրառման մշակում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնադրությունը, պրոֆեսիոնալ բանակի մարտական ուսուցման մեթոդները և տարածքային զորքերի բոլոր առանձնահատկությունները:
- Զորքերի լարված ուսուցման կազմակերպում
մարտականին առավելագույնս մերձեցված պայմաններում, նոր մարտավարական գաղափարների և սխեմաների մշակում և ստուգում գործնականում: Տարածքային զորքերի և հավաքների կանոնավոր կազմակերպում
մարտական ուսուցման և գործող բանակի հետ համագործակցություն մշակելու նպատակով: - Անցկացնել հետազոտական աշխատանքներ. ռազմավարության, մարտավարության, տեխնիկայի կիրառման, հայկական բանակի սպառազինության վերաբերյալ:
7. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՈՐ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ: ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՆՐԱ ՔԱՆԱԿԸ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ուսմունքը և պաշտպանության կոնցեպցիան կառուցման ավարտին են հասցնում նորոգված, բարեփոխված բանակի համակարգը
նրա նախնական օղակից (սկզբնական ստորաբաժանումից) դեպի վեր. ներքևից վերև: Այսպիսով, բարեփոխումների գործընթացն սկսելով ներքևիցիր սկզբնական, բազային ստորաբաժանումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ստանում են ակտիվ, որակական ներքին մղում, որն ազդում է բանակային ողջ համակարգի վրա: Տրամաբանությունն այստեղ պարզ է և հասկանալի. մեր նոր ազգային զարգացման գաղափարախոսությունը պարտավորեցնում է հասարակության ստեղծումն սկսել քաղաքացուց, իսկ բանակինը
զինվորից:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների գործընթացն սկսվում է հայկական բանակի չափանիշային, սկզբնական ստորաբաժանման «թիմի» ստեղծումից և, միաժամանակ, ստեղծվում է մանրամասն մեթոդիկատվյալ ստորաբաժանման ձևավորման և ուսուցման համար: Հայկական «թիմը» եզակի ստորաբաժանում է, այն իր նմանօրինակը չունի աշխարհի բանակներում: Նրա եզակիությունը այն է, որ, հանդիսանալով ստորին, համազորային ստորաբաժանում, իր հնարավորություններով մոտենում է հատուկ նշանակության ջոկատներին, իսկ մի քանի բաղադրամասերով նույնիսկ գերազանցում է նրանց: Ինչպես իր կազմով, այնպես էլ զինվածությամբ, հանդերձանքով, գործողությունների մարտավարությամբ սա հատկապես հայկական բանակի ստորաբաժանում է: «Թիմի» կառուցվածքն ու նրա նախապատրաստման առանձնահատկությունները կառուցված են մեր ազգային մտածելակերպի դրական որակների և, առաջին հերթին, հայ զինվորի անհատական բարձր ուշիմության և կրթվածության վրա: «Թիմի» կազմավորումը, նախապատրաստման մեթոդիկան և մարտական ուսուցումը ենթադրում են «թիմի» կողմից գործադրվող զենքի բոլոր տեսակների տիրապետում
«թիմի» կազմի մեջ մտնող յուրաքանչյուր մարտիկի կողմից, որոնք օժտված են միմյանց փոխարինելու բացարձակ կարողությամբ: «Թիմի» կազմավորումը (անդամների հավաքագրումը) կատարվում է նորակոչիկների ուսումնական զորամաս գալու առաջին օրվանից: Յուրաքանչյուր «թիմի» հրամանատար, սերժանտ կամ կրտսեր սպա, նրա կազմավորման պահից լիակատար պատասխանատվություն է կրում ուսուցման ընթացքի արդյունավետության և իր ստորաբաժանումում տիրող հոգեբանական կլիմայի համար: Սահմանափակ թվաքանակով, կոնկրետ հրամանատարով սահմանափակված, ինտենսիվ նախապատրաստություն ունեցող մարտական կոլեկտիվի ստեղծումը թույլ կտա արդյունավետ լուծել միանգամից մի քանի խնդիր: Առաջին հերթինոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրը զինված ուժերում, հոգեբանական կլիման նրանցում:
Երկրորդ
հայ զինվորի բացարձակ նախապատրաստվածության խնդիրը: Երրորդստորաբաժանումների միջև ստեղծել իրական մրցակցություն, նրանց մեջ արթնացնել «թիմային» ոգին: Զենքի և զինատեսակների այն բազմազանությունը, որ գործածում է «թիմը», նրան թույլ է տալիս իր փոքր թվաքանակով («թիմը» կազմված է 15 մարդուց) մարտի դաշտում հաջողությամբ մարտնչել ամենատարբեր նշանակետերի մեծամասնության դեմ, ներառյալ
տանկեր, ցածր (մինչև 2 կմ բարձրությանբ) թռչող ինքնաթիռներ, ուղղաթիռներ և դիմակայել թվաքանակով իրեն բազմաթիվ անգամ գերազանցող հակառակորդին: «Թիմի» տնօրինության տակ գտնվող զենքն ու հանդերձանքը նրան տալիս է թշնամու նկատմամբ մշտական գերազանցություն և վստահությունիր ուժերի նկատմամբ, ինչը չափազանց կարևոր է մեր զինվորի ինքնազգացողության համար: «Թիմի» մանևրականությունը, նրա մարտակարգերի ցրվածությունը (ոչ մեծ խտությունը), հակառակորդի վրա կրակով ազդելու համար համեմատաբար մեծ հեռավորության պայմաններում (մինչև 5 կմ
ականանետի համար, 4 կմПТУРС-ի համար, 2 կմ
12,7 դիպուկազարկ հրացանի համար), նրա մարտիկների բազմակողմանի պատրաստվածությունը ստորաբաժանումը մարտի դաշտում դարձնում են կենսունակ և կայուն:
Ինը «թիմերից» և երկու մարտական օժանդակման ու ամրապնդման խմբերից (ծանր զենքի խումբ) կազմված ստորաբաժանումը ցամաքային ուժերի երկրորդ կազմակերպման աստիճան է և կոչվում է «մարտական միավորում»: Մարտական օժանդակության խումբը (ծանր զենքի), իր անձնակազմի բարձր պատրաստվածությամբ հանդերձ (21 մարդ), ունի հրետանային մասնագիտացում: Խմբի սպառազինության մեջ մտնում են համազարկային կրակի երկու «Град» կայանք, կամ մեկ «Град» և երկու 120 մմ ականանետ: «Թիմի» մարտական գործողությունները տանկավտանգ ուղղություններում կարող են օժանդակվել մարտական օժանդակության խմբի կողմից ПТУРС «Фагот» կամ «Корнет» շարժական կայանքների միջոցով, այդ խմբերի մանևրումն ու ինքնավստահությունն ապահովվում են հինգ բարձր անցանելիության «Հայկ» ավտոմեքենաներով:
«Մարտական միավորման» կազմակերպվածությունը, սպառազինության միջոցները և մարտավարությունը հնարավորություն են տալիս պաշտպանել ճակատային գծի 20-կիլոմետրանոց հատվածհարթավայրային տեղանքում, և 15-ից մինչև 30 կմ (կախված տեղանքի ռելիեֆից)՝ լեռներում: Երեք «մարտական միավորումներ», ուժեղացման միջոցների և թիկունքի ծառայությունների հետ մեկտեղ, կազմում են գունդ: Գունդը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հատվածի պահպանության համար: Բացի այդ, գնդի խնդիրների և պարտականությունների մեջ են մտնում զինվորական հավաքների և ուսումնական վարժանքների ժամանակ տարածքային բանակի զինապարտների ուսուցումը: Գնդի թվաքանակը մոտ 700 մարդ է: Ցամաքային ուժերի տասը գնդեր առանձին զորամասերի հետ (տանկային, հրետանային, ՀՕՊ զորամասերի) կազմում են ՀՀ կանոնավոր բանակի հիմքը, նրանց բարենորոգումների և բարեփոխումների առաջին փուլում: Ցամաքային ուժերի կազմի մեջ մտնում են առանձին տանկային գումարտակներ և գնդեր՝ մարտական մեքենաների շարակազմով. Տանկեր
ոչ պակաս քան 300 հատ, հետևակային մարտական մեքենա250 հատ, ինչպես և խառնակազմ հրետանային բրիգադներ, փողային և ռեակտիվ հրետանի, որն իր կազմում ունի մինչև 250 հրանոթ, ինքնագնաց հրանոթներ և համազարկային կրակի կայանքներ: Ղարաբաղյան պատերազմի փորձը հերթական անգամ հաստատեց այն անվիճելի ճշմարտությունը, որ պատերազմում հաղթում են ոչ թե զենքի կամ զորքի քանակով, այլ զինվորի մարտական ոգով և հմտությամբ: Ազգային պետականության տարածքի սահմանափակության և զենքի ու ռազմական տեխնիկայի մեծ կորուստների պայմաններում հաղթանակի կարևորագույն գործոն է նաև զինված ուժերի բոլոր օղակների մտավոր զարգացածության աստիճանը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործադրած ջանքերի և հնարավորությունների առավելագույն արդյունավետությունն ապահովելու համար ենթադրվում է ցամաքային ուժերի բոլոր կազմավորումների, սկսած՝ գումարտակից և ավելին, համալրումը մեր ռազմական գործողությունների թատերաբեմին հարմարեցված, համապատասխան ծրագրավորմամբ ապահովված մարտական գործողությունների կառավարման ավտոմատ համակարգերով: Խիստ հրատապ և անհետաձգելի խնդիր է հայկական մարտական ավիացիայի վերազինումը սեփական տեխնիկական գաղափարախոսությամբ և ռազմական գործողությունների թատերաբեմի մեր պայմաններին լավագույնս հարմարեցված, սեփական արտադրության մեքենաներով: Այդպիսի մեքենայի ստեղծումն ու արտադրությունը տարածաշրջանում հզոր զսպող գործոն կհանդիսանա: Հակաօդային պաշտպանության և ռազմա-օդային ուժերի զարգացման հնգամյա պլանի իրագործումը ենթադրում է սպառազինության մեջ ընդգրկել ժամանակակից, ֆազայնացված անտենային ցանցով, ալեխախտումներին դիմակայող ռադիոլոկացիոն կայան, որն անհրաժեշտ է օդային տարածքների վրա արդյունավետ հսկողություն սահմանելու և այնպիսի ժամանակակից հարձակողական միջոցների հայտնաբերման համար, ինչպիսիք են
թևավոր հրթիռները, ժամանակակից մարտական ինքնաթիռները, այդ թվում նաև «ստելս» կատեգորիայի մարտական ինքնաթիռները: Հարավսլավիայի փորձը հաստատում է դա: Ռուսաստանի թուլությունը, նրա անկարողությունը
ռազմական օգնություն ցույց տալ դաշնակիցներին, եթե սպառնալիքը համազոր չէ միջուկային զենքի կիրառմանը և ուղղված չէ նրա տարածքներին, երկրի ղեկավարությանը և պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում է ձեռնամուխ լինել հրթիռաշինության գիտահետազոտական և կոնստրուկտորական աշխա-տանքների ազգային ծրագրի իրականացմանը: Այդ բանին մեզ պարտավորեցնում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ավիացիոն խմբավորման չնվազող քանակի առկայությունը Թուրքիայում և հենց իրԹուրքիայի ռազմաօդային ուժերը: Եղեռնի մեր սեփական փորձը, համաշխարհային քաղաքականության լուրջ գործոն դարձած Արևմուտքի թելադրանքը, տարածաշրջանի պայթյունավտանգությունը միանգամայն արդարացնում են այդպիսի նախաձեռնությունը: Բերենք թեկուզ Իսրայելի օրինակը, որն ստեղծել է սեփական «Իերիխոն» հրթիռը, հակահրթիռային պաշտպանության համակարգ և «ահեղ դատաստանի» իր զենքը
միջուկային զենքի իր պաշարները:
Հայաստանի ազգային գաղափարախոսությունը, որ դարձել է մեր նոր ազգային պետականության զարգացման և Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովող գործոն, որպես հայկական պետականության գլխավոր գերակայությունհաստատում է նրա իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարողությունը: Այն նմանապես հաստատում է հայկական պետության և նրա զինված ուժերի պատասխանատվությունն իր քաղաքացիների կյանքի և անվտանգության համար, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն, ինչպես և ազգային-էթնիկական հողի վրա հետապնդվող յուրաքանչյուր հայի և սփյուռքի հայկական համայնքի իրավունքները պաշտպանելու իրավունք: Հայոց պետականության կողմից իր գոյության այդ հիմնական սկզբունքի հաստատումը որոշում է Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի նոր կարգավիճակն ու տեղը նոր հասարակության կյանքում: Դրա հիման վրա սկզբունքորեն փոխվում է խաղաղ ժամանակներում զինվորական ծառայության և զինծառայողի վարկը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ուսմունքը, իր ռազմապետական նշանակությունից բացի, պետք է նպաստի նաև նոր տեխնոլոգիաների և արդյունաբերական արտադրության զարգացմանը
հենվելով բարձր տեխնոլոգիաների վրա, ինչն իր հերթին կհանգեցնի գիտական ուսումնասիրությունների և մշակումների աշխուժացմանը:
Զարգացման այլընտրանք, այդ թվում՝ նաև ազգային պաշտպանության բնագավառում, մենք պարզապես չունենք: Կամ զարգացում, կամ աստիճանական անկում և մահ:
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Իր բնույթով հակաբնական, սակայն սոցիալապես հավասարակշռված սոցիալիզմի տնտեսապես հաստատուն համակարգից անցնելով պատերազմ և շրջափակում, մեր ժողովուրդը հայտնվեց վայրի կապիտալիզմի տարերքում, նրա բոլոր բացասական, երբեմն վանող գծերով: Սոցիալիստական համակարգի փլուզումը մեզ հետ շպրտեց դեպի մինչմարքսյան ժամանակների կապիտալիզմ, այսինքն՝ նախնական կուտակման կապիտալիզմ:
Չարիքի կայսրության անկումը հետխորհրդային տարածքում առաջացած պետություններին մեքենայորեն մատնեց սոցիալ-տնտեսական անլիարժեքության: ԽՍՀՄ հանդեպ սարսափի տասնյակ տարիները Արևմտյան երկրների համար չէին կարող չվերածվել չարախինդ վրեժխնդրության: Արդյունքում՝ մեզ տեղ հատկացրին կապիտալիստական աշխարհի հետնաբակում, քաղաքավարի օտարացման կարանտինային գոտում և ասացին՝ ապրեք, ինչպես կարող եք: Մենք էլ ապրում ենք, ինչպես կարող ենք, ինչպես ստացվում է: Վա՛տ:
Այսպիսով, խորհրդային ողջ տարածքը (մասնակիորեն բացառելով ԽՍՀՄ կողմից պատերազմից առաջ և հետո օկուպացված Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրները), ներառյալ Հայաստանը, վերադարձավ զարգացման վաղ շրջանի, սոցիալական որևէ պատասխանատվությունից և մարդկային դեմքից զուրկ, վայրի, գռեհիկ կապիտալիզմին: Այդ նորահայտ կապիտալիզմի գլխավոր նշանաբանն էր«Պետական ունեցվածքի թալան», այսինքն՝ այն ամենը, ինչ ծանրագույն պայմաններում ստեղծվել էր խորհրդային ժողովրդի աշխատանքով: Այդ սեփականության իրական տիրոջ իրավունքների արհամարհումը, այսինքն՝ հենց իր՝ ժողովրդի իրավունքը իր իսկ կողմից ստեղծված հասարակական-պետական ունեցվածքի վրա, հանգեցրեց հասարակության և պետության հրեշավոր ձևայլայլման (դեֆորմացիայի): Բնակչության ծայրահեղ աղքատության հաշվին տեղի ունեցավ մի խումբ մեծահարուստների, բարձրակարգ չինովնիկների և ապագա օլիգարխների անվերահսկելի հարստացում: Այդպիսի պայմաններում խոսել հասարակության մեջ սոցիալական ներդաշնակության, սոցիալական առանձին խմբերի միջև հավասարության մասին՝ չի կարելի: Վայրի հասարակությունը ծնում է վայրի փոխհարաբերություններ: Ծանրագույն ճգնաժամի վկայություն է արդյունաբերական արտադրության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտում աստիճանական անկումը, քանզի ազգային էկոնոմիկայի հատկապես այդ հատվածներն են 84 հանդիսանում զարգացման ուժի և կամքի, պետության դինամիկության կարևորագույն ցուցանիշները: Այսօր տեսնում ենք, որ մեր պետությունը վերածվել է ինչ-որ «ազգային սուպերմարկետի», որի մեջ երկրի բնակչության մի փոքր մասը նրա վաճառողները, կառավարիչները, տերերն են, իսկ գնորդները ճամպրուկներն են կապում: Նրանք այդ «խանութում» գնելու բան չունեն, ասենք՝ միջոց էլ չունեն: Այդ պայմաններում մարդիկ դատապարտված են մտածել սեփական բարեկեցության, շահերի (ավելի հաճախ՝ գոյատևման) մասին: Այդպիսի մտածելակերպը տանում է միայն կլանային գիտակցության և ծայրահեղ սահմանափակ խնդիրներով կլանային համակեցության: Նրա նպատակը սեփական անդամների հարստացումն է հասարակության հաշվին, այսինքն՝ քաղաքացիների հաշվին: Պետության և նրա շահերի նենգափոխումը կլանի կամ կլանների շահերով տանում է նրանց միջև անխուսափելի պայքարի՝ հղի ամենածանր հետևանքներով: Մեր կյանքը, սկսած 1996 թվականից, կլանային անընդհատ մրցակցության արենայի վերածելու ակնառու օրինակ է, ինչը, ի վերջո, հանգեցրեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններին: Քաղաքական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների այլասերումը՝ սովորական ավազակի, իսկ կլանային խմբակցությանը՝ քրեականի, օրինաչափ երևույթ է: Մեր ժողովուրդը այդպիսի «էվոլյուցիայի» պատանդ դարձավ: Հենց դրանից էլ նա այսօր փախչում է որքան 85 հնարավոր է հեռու, ուր աչքն է կտրում: Այդ փախուստը կլանային բնույթ ունի: Երկրից փախուստը, հասարակության պառակտումը, սփյուռքի օտարացումը հայրենիքից, երևույթներ են, որոնք կարող են ունենալ ոչ միայն սոցիալական, այլ նաև խոր աշխարհաքաղաքական հետևանքներ: Կլանային հասարակական-պետական կառույցի սկզբունքորեն միակ հակոտնյան համաժողովրդական պետությունն է: Այսինքն՝ այնպիսի պետություն, որն ի վիճակի է մոբիլիզացնել բնակչության բոլոր շերտերը, ողջ ժողովրդին
զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակին հասնելու համար: Ազգային գաղափարախոսության ինստիտուտը ձևավորում է համաժողովրդական նպատակների և խնդիրների ողջ սպեկտրը և կանխորոշում է նրանց հասնելու ուղիները: Ազգային գաղափարախոսության կարևոր «Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» բանաձևը ունի հզոր ստեղծագործ ներուժ նաև հասարակական-պետականության կառուցման ոլորտում:
Եվ մինչ օրս «ներընտանեկան կարգ» օրենսգրքի հիման վրա հայկական միաբանության և ինքնակազմակերպման վառ օրինակ են համքարներն ու համքարությունները, հայ արհեստավորների գիլդաները: Արտաքին հատկանիշներով համքարությունը եղել է միևնույն մասնագիտության տեր մարդկանց միավորում, այսինքն՝ արհեստակցական միության նախատիպ: Այդ գիլդաների եզակիությունը, առանձնահատկությունը այն է, որ նրանք միավորում էին ոչ միայն արհեստավորներին, այլև նրանց ընտանիքներին: Այլ կերպ ասած՝ դա եղել է մարդկանց ընտանեկան միավորում, համայնք-ընտանիք: Համքարությունն ունեցել է իր կանոնադրությունը, բարոյական օրենսգիրքը, իր ծիսակարգերը (օրինակ՝ աշակերտի ձեռնադրումը ենթավարպետի, վարպետի), այն ունեցել է իր դրոշը, տոները: Ապշեցուցիչ է այդ հայկական համայնք-ընտանիքի կյանքի ներքին բովանդակությունը, նրա կենցաղը: Օրինակի համար, կերակրողի կորստի դեպքում համքարությունը իր վրա էր վերցնում հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը և հետագայում հոգում էր հանգուցյալի ընտանիքի հոգսերը, օգնում էր հանգուցյալի երեխաներին կրթություն ստանալու կամ մասնագիտություն ձեռք բերելու հարցում: Համքարությունը լուծում էր գործնական վիճաբանություններ, անձերի միջև ծագած տարաձայնություններ և այլն: Հայ արհեստավորների պատվի, ազնվության, բարոյական հիմքերի մասին Թբիլիսիում, Գյումրիում և այլ քաղաքներում առասպելներ էին պտտվում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո մեր ազգային կյանքի այդ հետաքրքրագույն ասպեկտն ընդհատվեց, իսկ նոր տնտեսական քաղաքականության վերացումից հետո դադարեց գոյություն ունենալ:
Հայկական համքարությունը, հայկական համայնք-ընտանիքը մեր ոչ վաղ անցյալի պատմության և քաղաքային իրական կյանքի մասն է: Այդ քաղաքներում իրականացվում էր նաև հայկական համերաշխության և միաբանության երկրորդ մակարդակը: Դա քաղաքային բոլոր արհեստավորների և համապատասխանաբար նրանց ընտանիքի անդամների միավորված գիլդան էր: Այսպիսով, մեր արհեստների ազգային պատմության մեջ կարելի է գտնել միավորման երկու մակարդակների փորձի հստակ ապացույցներ:
Այդ երկաստիճան միավորման և ինքնակառավարման իրական փորձը թույլ է տալիս խոսել «պետություն-ընտանիք» հետագա քայլերի հնարավորության մասին: Դա ճանապարհ է, որը տանում է դեպի հասարակական, սոցիալական և պետական կազմակերպվածության, դեպի հայերի՝ իրենց պետության մեջ համակեցության միակ ձևը: Այսօր անհրաժեշտ է վերադառնալ սեփական արմատներին, ազգային առանձնահատկության և հասարակության զարգացման սեփական ուղուն:
Այսօր մեր սեփական երկիրը մեզ համար օտար է դարձել: Երկրից մոտ մեկ միլիոն գնացածները մեր օտարերկրացիներն են, ովքեր դարձան օտար՝ իրենց սեփական տանը: Եվ այդ օտարացումը կշարունակվի, քանի որ ապրում ենք մեր ոգուն օտար հասարակության և պետության մեջ: Այժմյան հասարակական-պետական համակարգը իրեն ամբողջովին վարկաբեկել է և անգործունակ է: Անհրաժեշտ է նոր հասարակական-քաղաքական կարգ: Սակայն այն չպետք է լինի թեկուզ լավագույն, բայց մտածելակերպով մեզ օտար ազգային պետականության կրկնօրինակը:
Այսօր հիպոթետիկ (ենթադրական) հնարավորություն կա ստեղծելու հասարակական-քաղաքական համակարգ, որի մեջ պահանջված կլինեն ազգային բնավորության լավագույն գծերն ու որակները: «Հասարակություն-ընտանիք», «պետություն-ընտանիք». սա մեզ համար այն բնական օրգանիզմն է, որը թույլ կտա ներդաշնակել անձնական, անհատական և կոլեկտիվ-հասարակական տարրերը: Հասարակության և պետության այդպիսի համակարգը կարող է կարգավորվել միայն ներքևից վերև, ընտանիքից և ընտանիքների համախմբված խմբերից, որոնք իրենց համայնքային ոգով նման են համքարական ինքնակազմակերպմանը: Սկզբնական ընտանեկան միավորումները նոր հասարակական-քաղաքական համակարգում դառնում են տեղական ինքնակառավարման հիմք:
Փոքրաթիվ՝ երեք միլիոնից պակաս բնակչություն ունեցող երկիրը հարկադրված է պահել նշանակալի քանակով բանակ: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, և դեռ երկար տարիներ ստիպված ենք հաշտվելու դրա հետ: Սակայն, զինված ուժերից բացի, այժմյան հայկական պետությունը կրում է էութամբ հսկայածավալ, երկրի մասշտաբներին անհամաչափ և նրա էկոնոմիկայի սուղ հնարավորություններին անհամապատասխան պետական ապարատի ծախսերի բեռը, որն իրենից ներկայացնում է անսահման կոռումպացված և կաշառվող, շորթումներով ապրող, սոված չինովնիկների ոհմակ: Այդպիսի պետական ապարատի արդյունավետությունը չնչին է: Սակայն հենց այդ բյուրոկրատական ապարատն է այսօր հաջողությամբ «սեփականաշնորհել» հայկական պետությունը:
Էկոնոմիկայի այսօրվա վիճակում այդպիսի բյուրոկրատական ապարատ պահելը անթույլատրելի ճոխություն է: Մեր նոր հասարակական-պետական համակարգը պարտավոր է լինել սակավաթիվ և գերարդյունավետ միաժամանակ: Ի դեպ, այդ երկու չափանիշները փոխկապակցված են:
Նոր հայկական պետության կառավարման ապարատի գլխավոր գործառնությունը հասարակական, տնտեսական զարգացման նպատակների և խնդիրների կանխորոշումն է, ինչպես և նրանց կոորդինացման իրականացումը, այն է՝ ստրատեգիական որոշումների մակարդակը: Այդպիսով, կառավարությունը իր կամքը, վճռականությունը և էներգիան հասցեագրում է հասարակությանը: Պետության խտացված կամքի անմիջական կատարողները ոչ թե նախարարություններն ու գերատեսչություններն են, այլ հասարակությունը: Իսկ ավելի ստույգ՝ քաղաքացիների հասարակությունը: Հայկական ընտանիքի ինքնանույնականացումը՝ հասարակության, իսկ հասարակությանը՝ պետության հետ, ռեզոնանսի այն երևույթն է, որն ի զորու է կյանքի կոչել ժողովրդի հսկայական ներուժը:
9. ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Յուրաքանչյուր հայի համար, անկախ այն բանիցաթեիստ է նա, թե հավատացյալ, քրիստոնեությունը և հայկական մշակույթը նույնանման հասկացություններ են: Հայկական նորագույն մշակույթը քրիստոնեական աշխարհընկալման արդյունք է: Սակայն, ի տարբերություն քրիստոնեական մշակույթի, հայ եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ միանշանակ չէ: Այստեղ պետք է նշել, որ խոսքը ոչ թե քրիստոնեության և քրիստոնեական մշակույթի մասին է, այլ հենց իր
եկեղեցու:
Հայկական եկեղեցին ունեցել է ակնառու կուլտուր-լուսավորչական և նշանակալի համախմբիչ դեր: Ազգի մարտական ոգու ամրապնդման գործում հայկական եկեղեցին ավելի շատ բացասական դեր է խաղացել: Հարմարվելովինքը
եկեղեցին, չդիմադրելը արմատավորել է որպես ազգի գոյատևման միակ միջոց: Թե ինչի հասցրեց այդ ամենըշատ լավ հայտնի է: Եկեղեցին ներշնչում էր. քանի որ զոհ ենք, ուստի Աստվածահաճո ենք, ասել է թե
աստվածապատկան ժողովուրդ ենք: Միամի~տ, տխրալի~ մոլորություն… Եվ մենք Աստծո պատիժն ենք աղերսել ու ակնկալել մեր կեղեքիչների հանդեպ, սեփական բեռը բարդելով Աստծո ուսերին… Դա մեր փոքրոգությունը չէ՞, արդյոք: Հորդաների և ցեղախմբերի տեղաշարժման ճանապարհին, համաշխարհային ուղիների խաչմերուկում ապրող ազգը պարտավոր է շատ ավելի խելոք գտնվել, շրջահայաց, իր թշնամիներից ու հարևաններից առավել ուժեղ, այլապես դատապարտված է: Զինվորական ոգին և դաստիարակությունը օտար և անհասկանալի էին հայկական եկեղեցուն, որովհետև ենթադրում էին սեփական արժանապատվության բարձր զգացում և զինված պայքարի պատրաստակամություն: Եվ եկեղեցին, քարոզելով քրիստոնեական հնազանդություն, վերջնականապես մեզ հնազանդ ժողովուրդ դարձրեց:
Եկեղեցու շնորհիվ մենք պահպանեցինք մեր ազգային մշակույթը և խուսափեցինք գլխովին ձուլումից, պահպանեցինք մեր ազգային ինքնությունը և հենց այդ նույն եկեղեցու պատճառով չկարողացանք դառնալ այն ժողովուրդը, որը ձգտում է այլ, իր ինքնակազմակերպման ավելի վճռական պետական կառավարման ձևի: Այդ մասին առաջին անգամ իր «Հայոց պատմություն» աշխատության վերջին գլխում վկայում է Մովսես Խորենացին: Վերաբերմունքը եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ այստեղ արտահայտված է ծայրաստիճան խիստ և անաչառ: Խորենացին խոսում է ժողովրդի հոգևոր առաջնորդների և այն իրողությունների ողբերգական անհամապատասխանության մասին, որի մեջ այդ ժողովուրդն ապրում է, եկեղեցական գործիչների կործանարար շահամոլության և այլ արատների մասին: Եվ այդ ամենը կատարվում է հայկական քրիստոնեության արշալույսին: Իր երկրի մեծ նվիրյալի այդ նախազգուշացումը պետք չէ մոռանալ և անտեսել: Եկեղեցին մեծ մասամբ արդարացրեց այդ ցավալի կանխագուշակությունը: Նա դարձավ իր ժողովրդի հովիվը, բայց ո՛չ նրա առաջնորդն ու նրա ճակատագրի տնօրինողը: Եվ ժողովրդի ճակատագիրը հանձնվեց պատահականությանը, բարբարոս հորդաներին և օտարներին:
Հայ առաքելական եկեղեցու երկու ճյուղերի գոյության փաստը այսօր մեր ազգային կյանքի ապակառուցվածքային գործոնն է: Եվ եթե առաջ այդ հանգամանքը կարող էր բացատրվել կոմունիստների մարտական աթեիզմով, ապա այժմ այդ արդարացումը չկա: Սակայն պառակտումը շարունակվում է: Եկեղեցու հայրերը պետք է որ հասկանային, որ հենց եկեղեցին իր երկու ճյուղերի միավորման ցուցադրմամբ կարող է նախաձեռնել հայ ժողովրդի երկու մասերի մերձեցման համաժողովրդական գործընթացը: Հայ ժողովրդի անկախության և ազգային պետականության ձեռքբերումը ոչ մի կերպ չանդրադարձավ միջեկեղեցական հարաբերությունների վրա: Հայաստանի առաջին նախագահի կողմից նախաձեռնված հայկական եկեղեցու երկու ճյուղերի հաշտեցման կամ ձևական միավորման փորձը ևս անհաջողության մատնվեցի հաշիվ այդ սկզբունքային հարցի լուծման ձևական, զուտ վարչական մոտեցման: Այսօր, երբ պետությունը գտնվում է ծանրագույն համակարգային ճգնաժամի մեջ, երբ ժողովուրդը փախչում է Հայաստանից, հայկական եկեղեցու կողմից իր նոր դերի ընկալման ոչ մի իրական նշան մենք չենք տեսնում: Թվում է, թե հենց եկեղեցին պետք է հակադրվի այդ վտանգավոր գործընթացներին, հակադրվի իր ժողովրդի սեփական երկիրը լքելուն: Դա տեղի չի ունենում: Այսօր եկեղեցու դերն ու մասնակցությունը զուտ դեկորատիվ է: Կյանքի իրական երևույթների և մարդկանց գիտակցության վրա լուրջ ազդեցություն թողնելու փոխարեն նրա դերը սահմանափակվում է ծիսակատարությունների և արարողությունների կատարմամբ: Մեր երկրում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնը դարձավ կոմունիստական ագիտպրոպի (ագիտացիայի և պրոպագանդայի) հերթական «ժողովրդական» տոնախմբություն, զանգվածային ծառայություններ եկեղեցիներում, նոր եկեղեցական «օբյեկտների» բացում, ճոխ ճաշկերույթներ ղեկավարների և մեր աղքատ, բայց հյուրասեր երկրի հյուրերի համար: Իսկ, ըստ էության, այդ հոբելյանը զուտ ազգային տոն է, ոչ թե միջազգային շոու: Նա մեզ հրավիրում է մեր ծանր պատմության գարշանքից հոգևոր մաքրման: Դա կարող էր դառնալ քրիստոնեական աշխարհընկալման նոր վերածնունդ և տոնակատարություն: Սակայն հենց դա տեղի չունեցավ: Արդյոք հայկական եկեղեցու մեղքը չէ՞, որ բուռն և դաժան 20-րդ դարը նրան բերեց պառակտման և նրա մասերից մեկին անաստված կոմունիստական վարչակարգի հետ ստիպողական համագործակցության: Սակայն այդ ամենը անցյալում է: Եվ, այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ մեր եկեղեցին, թե՛ մեկը, թե՛ մյուսը, թաղվել մնացել են այդ անցյալում: Արդյունքում
մեր եկեղեցին դարձավ պրագմատիկ, հեռացավ իր հոգևոր առաքելությունից, կրոնական զգացումն ընկալելով որպես եկեղեցական ծեսի կատարում, այսինքնդարձավ ոչ թե հոգևոր տուն մարդկանց համար, այլ ծիսակատարային հիմնարկություն: Իրենք իսկ
hայ եկեղեցու հայրերը, իրենց ճնշող մեծամասնությամբ, վերասերվեցին գործնական, միանգամայն աշխարհիկ մարդկանց, գործնական աշխարհին բնորոշ բարքերով և հնարքներով: Արդյունքումհայկական եկեղեցու և նրա հովիվների հեղինակությունը համեմատելի է մեր պետական չինովնիկների բարոյական հեղինակության հետ: Եթե հայերի և հայության միավորումը, հոգևոր լուսավորվածությունը համարենք Հայ առաքելական եկեղեցու գլխավոր խնդիրը, ապա այդ խնդիրներին համապատասխանելու համար եկեղեցին պարզապես պետք է վերափոխվի: Այլապես նա վտանգում է իրեն
վերածվելու անօգուտ, զուտ դեկորատիվ հիմնարկության:
Առկա է հակասական վիճակ, Հայաստանը համակարգային տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյական ճգնաժամ է ապրում: Ճգնաժամի մեջ է նաև եկեղեցին: Այդ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են ազգային առաջնորդներ, ովքեր կկարողանան համախմբել ժողովրդին, հստակ ձևակերպել խնդիրները և առաջնորդել մարդկանց, ովքեր այսօր մեկուսացած են և անկազմակերպ այդպիսի խնդիրներ լուծելու համար: Բնական է, որ այդ առաջնորդները պետք է լինեն մարդիկ, որոնց հեղինակությունը կասկած չի հարուցում: Ցավոք, այսօր ո՛չ պետական, ո՛չ եկեղեցական ոլորտում այդպիսի հեղինակություններ չկան: Թվում է, թե տնտեսական, քաղաքական և այլ գործնական խնդիրներով չծանրաբեռնված եկեղեցական վերնախավը կարող էր իր միջավայրից այդպիսի մարդ առաջադրել: Իր հերթին, եկեղեցական միջավայրում ազգային առաջնորդի ի հայտ գալը կարող էր խթանել աշխարհիկ հասարակության մեջ այդպիսի գործիչների հայտնվելուն: Սակայն դա տեղի չունեցավ, և մենք ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ այդ արատավոր շրջանից: Առաջնորդի պահանջը հասարակության մեջ շատ մեծ է: Դա հաստատում է մի միջադեպ` ղարաբաղյան պատերազմի օրերից:
Պատերազմի վերջին ծանր, արյունալի ու տևական գործողություններից մեկից հետո զրուցում էի մեր բանակի զորահրամանատարներից մեկի հետ: Զրուցակցիս ճանաչում էի որպես խելացի անձնավորություն:
— Այն, ինչ տեսա, ինձ թվում է, թե մեր պատերազմը չէ, — ասացի հրամանատարին: — Բանակը, որը մշտապես պատերազմում է փոքրաթիվ ուժերով, չպետք է նման կորուստներ թույլ տա իրեն: Պետք է ինչ-որ այլ կերպ կռվել:Ճիշտ ես նկատել, — ասաց զորահրամանատարը:
— Մենք, իրոք, մտել ենք այս պատերազմի նոր փուլ և հիմա այս պատերազմը պիտի ղեկավարի կամ փիլիսոփան, կամ հոգևորականը…
Առաջին իսկ օրից կռվող մարտական հրամանատարից նման բան լսելը անսպասելի էր ինձ համար:
— Լավ,- շարունակեցի,-ասենքգտնվեց նման մեկը: Չէ՞ որ հենց ինքներդ չեք ընդունի… Դուք այստեղ արյուն եք թափում ու հանկարծ հայտնվում է մեկը, ասես երկնքից, ու սկսում է ձեզ ղեկավարել: Չի՛ ստացվի:
- Դա էլ է ճիշտ,- նորից համաձայնեց զրուցակիցս:
- Նշանակում է
այդ փիլիսոփան կամ հոգևորականը ինքներդ պիտի լինեք:
Տարիներ են անցել: Բայց, ավաղ, ո՛չ մեր քաղաքական գործիչները, ո՛չ մեր հրամանատարները չդարձան փիլիսոփաներ, չդարձան հոգևոր դեմքեր:
Հայաստանի տարածքում հայտնված բազում կրոնական աղանդները, հավատալիքները, դավանանքները, որոնք այստեղ ապաստան են գտնում, Հայ առաքելական եկեղեցու քրոնիկ թուլության ևս մեկ հատկանիշ են, ինչը վկայում է այսօրվա կարևորագույն խնդիրներին արձագանքելու նրա առաջնորդների անկարողության մասին:
Պարտադիր չէ, որ քսանմեկերորդ դարը լինի ավելի արյունալի, քան նախորդ քսաներորդը, բայց այն կլինի ավելի դաժան: Այդ դարի դաժանությունը կկանխորոշվի գոյատևման գլոբալ խնդիրներով և բնական պաշարների համար մղվող պայքարով: Մոլորակը չափազանց փոքրացել է, իսկ նրա պաշարները չափազանց սահմանափակ են երկրագնդի օրեցօր աճող բնակչությանը կերակրելու համար: Մարդկության նորագույն պատմության մեջ համաշխարհային պատերազմների տեղը կզբաղեցնեն ֆինանսատնտեսական էքսպանսիան և ագրեսիան: Չի լինի ո՛չ հաղթողների աղմկոտ տոնակատարություն, ո՛չ պարտվողների կապիտուլյացիա: Վերջինները, իրենք էլ դա չնկատելով, թուլացած և բարոյապես ճնշված կհայտնվեն համաշխարհային զարգացման ճամփեզրին:
Արժե ավելի մանրամասն կանգ առնել ապագայի էքսպանսիա-պատերազմի բնույթի վրա: Պատկերացրեքձեզ հրավիրում են թղթախաղի
իբր հավասար պայմաններով: Ձեզ քաղաքավարի հրավիրում են խաղասեղանի մոտ, նստեցնում աթոռին, պատրաստակամություն են հայտնում կատարել ձեր բոլոր ցանկությունները: Այդ ամենը շոյում է ձեր ինքնասիրությունը: Ինչպիսի վերաբերմունք, ինչպիսի մարդիկ… մտածում եք դուքմտնելով խաղի մեջ: Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ մի հանգամանք. այդ խաղում բոլոր հաղթաթղթերը (կոզիրները) միշտ լինելու են այլոց ձեռքում: Եվ այդ համաշխարհային «խաղում» մեզ հատկացված է «հարիֆի» դերը: Ինքդ համաձայնեցիր, ինքդ խաղաթղթերը վերցրիր ձեռքդ, ինքդ էլ տանուլ տվեցիր: Եվ տանուլ ես տալիս ոչ միայն փողերդ, այլ նաև սեփական երկիրդ: Այդ պատերազմում չկան ռմբակոծությունների դղրդյուն, հերոսներ և վախկոտներ, այլ կան միայն «խաբեբաներ» և հիմարներ: Այստեղ չկան ավերածություններ, ձեր տունը, երկիրը մնում են ամբողջովին անվնաս, բայց նրանք այլևս ձերը չեն: Պարզապես տեղի է ունենում սեփականության անցում մի ձեռքից մյուսը և դուք դառնում եք օտար
ձեր տանը, ձեր երկրում: Այս նոր տիպի պայքարի սկզբնական, տեսանելի հետևանքներն այնքան ակնհայտ և սրընթաց չեն, ինչպես մահն ու ավերածությունները պատերազմում: Նրանք ունեն ավելի թաքնված և այդ իսկ պատճառովավելի վտանգավոր հետևանքներ, քան բիրտ, ուժային օկուպացիան: Այդ պայքարում դուք երբեք չեք տեսնի ձեր հակառակորդին, բայց ամեն տեղ և ամենուր կզգաք ձեր կամքը կաթվածահար անող նրա ներկայությունը: Մենք և մեր պետությունը այսօր այդպիսի վտանգի առաջ ենք կանգնած:
Այսօրվա եկեղեցին, այս ծանր ժամանակներում, անկարող է ինքնուրույն նեցուկ դառնալ հասարակությանը և պետությանը: Առավել ևս նա անկարող է նրանց մեջ խթանել դրական տենդենցներ և գործընթացներ: Մի կողմից
եկեղեցին դա իր պարտականությունը չի համարում, մյուս կողմիցնա պարզապես ընդունակ չէ դրան: Ազգային եկեղեցին տարանջատված է և դա լիովին բավարարում է եկեղեցական նվիրապետությանը: Արդյունքում
մեկուսացած եկեղեցին, կամա թե ակամա, պաշտամունք է դարձնում և խրախուսում ազգային անմիաբանությունը: Իսկ դա արդեն վտանգավոր է:
Մեզ պետք է կենդանի և ուժեղ եկեղեցի: Եվ «կամ-կամ»-ի ընտրության խստությունը, որի առջև նա այսօր կանգնած է, օգտակար փորձություն է նրա համար:
Եկեղեցին ներքին մաքրման և զարգացման խիստ կարիք ունի: Սակայն այդ գործընթացները արթնացնել, նախաձեռնել կարող է միայն ազգային կամք պարտադրող գործոնը: Այսպիսով, ազգային գաղափարախոսության ինստիտուտը պետք է դառնա Հայաստանի և սփյուռքի հոգևոր կյանքի զարգացման կատալիզատոր:
Ազգային գաղափարախոսության ինստիտուտի ստեղծումը, որը համախմբում է ազգի կարողությունները նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար, վկայում է հասարակության և պետության ներսում, բոլոր գործընթացներում, ուժեղ կատալիզատոր-արագացուցիչի առկայության մասին: Այդ դեպքում լուրջ նախադրյալներ կծնվեն, հայկական եկեղեցում համախմբիչ գործընթացներ սկսելու և նրա գործունեության բնույթը փոխելու համար: Եթե մեր եկեղեցու երկու թևերն ընդունեն ազգային գաղափարախոսության ինստիտուտի կողմից ձևակերպված նպատակներն ու գերակայությունները, ապա կարելի է ակնկալել միջեկեղեցական համախմբման շարժում: Եթեոչ, ապա դա կնշանակի, որ մեր եկեղեցին ձևավորվել է ու գոյություն ունի իբրև պատմական անախրոնիզմ և ապագա չունի:
Քսանմեկերորդ դարը կբնորոշվի առանձին անհատի և ազգային պետականության մակարդակի ուժեղագույն սթրեսներով: Դա անխուսափելի է, երբ պայքարը սուր բնույթ է ընդունում: Եվ քանի որ այդ գործընթացի մեջ կներքաշվեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները, ապա չափազանց կարևոր է հասկանալ այդ պայքարի 100 ուժեղ և թույլ կողմերի բնույթը: Ուժի հզորությունը որոշվում է ոչ միայն երկրի հարստությամբ, նրա տնտեսական և գիտատեխնիկական հնարավորություններով: Դա ուժի կարևորագույն բաղադրիչ է, բայց
ոչ գլխավոր: Ժողովրդի և ազգի կյանքի բարոյական և հոգևոր հիմքըահա նրա հզորության իրական աղբյուրը:
Եթե չենք ցանկանում հայտնվել մարդկության պատմության ճամփեզրին, զարգացման գործընթացներից դուրս նետված, եթե ցանկանում ենք մնալ որպես ազգ, ապա պետք է լինենք ուժեղ հոգով և կամքով: Ազգի միասնությունը, մեր ազգային հիմքերի ամրապնդումը «պետություն-ընտանիք» համակարգում կարող է ապահովել միայն ազգային գաղափարախոսությունը: Ի դեպ, գաղափարախոսության ինստիտուտի կողքին պետք է կանգնի մեր եկեղեցին: Ահա այն «մագնիսի» երկու բևեռները, որի դաշտում պետք է տեղի ունենա մեր ժողովրդի հոգևոր ուժի վերարտադրումը: 21-րդ դարի հայկական եկեղեցու բարձրագույն առաքելությունը շրջապատող աշխարհի էքսպանսիային հակադրվելու, հոգեբանորեն կանգուն մնալու ընդունակ մարդու դաստիարակությունն է:
Ճգնավորությունը և անձնազոհությունը քրիստոնեական գիտակցության բարձրագույն արժեքներ են, իր իսկ եկեղեցու գոյատևման հիմքը: Այսօր մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ ստեղծագործ էներգիայի հիմքում ընկած են ճգնավորությունը և անձնազոհությունը: Դա կարող է ընդհանուր հիմք 101 դառնալ: Նշանակում է
ազգային գաղափարախոսության համակարգի մշակման և առաջարկությունների փուլում եկեղեցու հետ համագործակցության հնարավորություն կա: Որքան էլ տարօրինակ է, սեփական շահին կողմնորոշված և իր շռայլ կյանքի ռեժիմով ապրող պետական ապարատի հետ այդպիսի շփման կետեր չկան:
Իսկ ի՞նչն է այսօրվա ներքին և համաշխարհային իրադրության ծայրահեղականությունը մեր եկեղեցու համար:
Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նորից վերադառնալ գլոբալիզացիայի թեմային: Եվ այսպես, այսօր աշխարհին պարտադրվում է տնտեսական նպատակահարմարության գաղափարախոսությունը և աշխարհի մոդելը որպես միասնական շուկա, որտեղ ժողովուրդների և պետությունների կենսակերպը կենթարկվի այդ նպատակահարմարությանը: Մարդկությանը առաջարկվում է համաշխարհային տնտեսական ինտերնացիոնալ, որին պետք է ենթարկվեն ժողովուրդների և պետությունների ճակատագրերը:
Գլոբալիզացված, այսինքնհափշտակված էկոնոմիկայում տարածքներ գրավելու կամ ժողովրդի վրա ճնշում գործադրելու կարիք չկա: Ընդհակառակը, դա դիմադրություն կառաջացնի: Տնտեսական մեխանիզմները թույլ են տալիս գնել ոչ միայն հող և գործարաններ, այլև կառավարություններ և ամբողջ ժողովուրդներ: Այո՛, հենց գնել: Այդ ծուղակում կարող է հայտնվել նաև եկեղեցին, 102 գաղտնի կամ բացահայտ առևտրայնացման միջոցով: Իսկը ժամանակն է նրան հիշեցնել և՛ «Տաճարից վաճառականների վտարման», և «Ընծաներ բերող դանայացիներ»-ի մասին:
Ծնվելով Միացյալ Նահանգներում
գլոբալիզացիայի մոլոքը (Մոլոք-դաժան և զոհեր պահանջող ուժի խորհրդանիշ) արդեն ներթափանցել է Եվրոպա և կշարունակի առաջ գնալ: Եվրոպայում այն արդեն «հակագլոբալիզմի» ալիք է բարձրացրել և արդեն կան այդ բախման առաջին զոհերը: Իսկ ո՞վ է եվրոպական տիպիկ հակագլոբալիստը: Սովորական քաղքենին, իր երկրի հայրենասեր քաղաքացին, որը, վերջին հաշվով, թքած ունի ապազգային ընկերության շահերի և ախորժակի վրա: Անխուսափելիորեն նրան կաջակցեն կաթոլիկ, բողոքական, լյութերական եկեղեցիները: Դա կլինի ազգային կենտրոնաձիգ ուժերի համախմբմանն ուղղված գործունեություն, ի պատասխան սանձարձակ կենտրոնախույս գլոբալիզացված էկոնոմիկայի:
Եկեղեցին ազգի և ժողովրդի ինքնատիպության հենարանն է, և այդ պատճառով նա ցանկացած ինտերնացիոնալի բնական հակառակորդն է: Տնտեսական նպատակահարմարության չափազանցումը ազգի արմատային համակարգի և հենարանների խարխլման թաքնված ձև է: Եվ որքան թույլ է ժողովրդի կապը իր հողի հետ, այնքան նա ավելի ենթակա է ձուլման, արդյունքում դեգրադացիայի: Նշանակում է
տնտեսության գլոբալիզացիան կործանարար է եկեղեցու համար: Հույս դնելով ամենակարող տնտեսական մեխանիզմների վրա, գլոբալիզացիայի հեղինակները, ինչպես իրենց «մեծ» նախորդները, կոմունիստներն ու ֆաշիստները, արհամարհում են մարդուն, ժողովուրդների ինքնագիտակցությունը, նրանց կամքը: Արդյունքումնրանք անխուսափելիորեն կստանան նացիոնալիզմի պայթյուն, ատելություն ապազգային ընկերությունների և կոնգլոմերատների հանդեպ, սոցիալական բախումներ Եվրոպայի այդ նույն բարեկեցիկ երկրներում և հրեաատյացություն
ողջ աշխարհի մասշտաբով:
Կարո՞ղ է, արդյոք, ժողովուրդը փոխել իր ճակատագիրը: Անշուշտ, կարող է: Ինչպես անհատին, ժողովրդին ևս տրված է ընտրության հնարավորություն: Ժամանակակից աշխարհը շատ դինամիկ ու շարժունակ է, և երբեմն մարդիկ դժվարանում են հասկանալ, ըմբռնել նույնիսկ այն իրադարձությունները, որոնց մասնակիցն են: Մի բան այս աշխարհում անփոփոխ էինչպես հազար տարի առաջ, այնպես էլ այսօր, բոլոր համաշխարհային ցնցումների արդյունքում միշտ էլ հաղթում է ոչ թե ուժը, այլ ներդաշնակությունը: Այն ազգը, որը ավելի բազմակողմանի է իր զարգացման մեջ, ավելի նպատակասլաց, ավելի բարոյական և համախմբված
նա էլ կլինի իր ճակատագրի տերը:
10. Ս Փ Յ Ո Ւ Ռ Ք
Այսօր Հայաստանի անկախ Հանրապետության տարածքում ապրում է հայության ընդամենը քառորդ մասը (այլ գնահատականներովմիայն հինգերորդ մասը): Եվ բնիկների արտահոսքը սփյուռք
շարունակվում է, այլ կերպ ասածհայերը շարունակում են լքել Հայաստանը: Դա ազգային ողբերգություն է, և այլ անվանում չունի:
Հայրենիքը լքողների ճնշող մեծամասնությունը, բացատրելով իրենց փախուստի պատճառները, այնտեղ
սփյուռքում, թափում են իրենց ներսում կուտակված ողջ մաղձը, արտահայտելով իրենց վիրավորանքը, հիասթա-փությունն ու չարությունը: Դրանով իսկ, գիտակցաբար թե անգիտակցաբար, բայց անխուսափելիորեն սփյուռքը վարակվում է ելքի «վիրուսով»: Այդ վիրուսի տարածումը արդեն վերածվել է սփյուռքի «մարմնում» ազգի վատա-գույն հատկանիշների ներարկման: Այդ համաճարակը և սփյուռքի ներսում սրված ներքին մրցակցությունը ստեղծում է լուրջ լարվածություն, որի հետևանքները դժվար է կանխատեսել: Մի բան ակնհայտ էՀայաս-տանում սկսված ազգային դեգրադացիան անխուսափե-լիորեն կանդրադառնա նաև սփյուռքի հայերի կյանքի վրա:
Այնուամենայնիվ, կա Հայաստան և կա սփյուռք, և հայ ազգի այդ երկու հատվածների միջև փոխհարաբերու-թյունները պետք է լինեն պարզ և հասկանալի:
Այդ հարցում այսօր կա երեք տեսակետ: Առաջինը
զուտ սպառողական. հայկական սփյուռքը պարտավոր է օգնել Հայաստանին, ցանկալի էփողով, դա նրա սրբազան պարտքն է: Ընդ որում, հասարակության, պետության կյանքում նրա մասնակցությունը և դերը պետք է լինի նվազագույն: Մի խոսքով
սփյուռքին հատկացվում է կթու կովի դեր, որտեղ ազգակցության նշանը, այսինքնհայ ազգին պատկանելիությունը, նրան պարտավորեցնում է Հայաստանին և մեզ
նրա քաղաքացիներին, ցուցաբերել շռայլ օգնություն, սակայն առանց մեզ հետ լիակատար հավասարվելու իրավունքի:
Երկրորդ տեսակետը առաջինի ուղիղ հակադրությունն է. ըստ նրահայկական սփյուռքը ներկայացնում է հայ ժողովրդի մեծամասնությունը և այդ պատճառով հենց նա է ազգի սպասումների արտահայտիչը: Այդ տեսակետի համաձայն
այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքը, Ղարաբաղի հետ միասին, պատմական Հայաստանի մի փոքր մասն են միայն, և նրա քաղաքացիները չեն կարող ընկալվել որպես հայկական հարցի կրողներ, որը ներառում է կորցրած տարածքների վերադարձը: Իբր այդպիսի իրավունք և լիազորություն ունի միայն իր ժամանակին այդ տարածքներից արտաքսված, հարկադրաբար մինչ օրս աշխարհով մեկ տարաբնակեցված սփյուռքը: Այդ իսկ պատճառով հենց նա է, ինչպես մեր տարածքային պահանջների, այնպես էլ հայ ժողովրդի իսկական կերպարի և նրա միացյալ Մեծ Հայաստանի երազանքների արտահայտիչը: Այդ պատճառով էլ ոչ թե Երևանի և փոքր Հայաստանի ներկայացուցիչները, այլ հենց սփյուռքը պետք է վճռի ազգի ճակատագիրը, ներառյալ նաև նրանց ճակատագիրը, ովքեր այսօր ապրում են ՀՀ-ում:
Չմեկնաբանելով այդ երկու ծայրահեղ տեսակետներըներկայացնենք երրորդը: Այն ընդունում է Հայկական հարցում և Հայաստանի վերածննդի գործում իրենց երկրում ապրող Հայաստանի Հանրապետության քաղա-քացիների իրավունքների գերակայությունը, սակայն պահանջում է այդ տարածքում հավասար իրավունքներ նաև սփյուռքի հայերի համար, ներառյալ երկքաղա-քացիության իրավունքը: Այդպիսի տեսակետը կարելի է համարել փոխզիջումային, բայցևայնպես այն մոտ է երկրորդ տեսակետին և հեռու է առաջինից:
Հայաստանի Հանրապետության բնակչության մեծա-մասնությունը կողմնակից է առաջին տեսակետին: Սփյուռքի չափից ավելի ինտեգրացիան, ինչի հետևանքով նրա կապիտալի զգալի մասի ներխուժումը Հայաստան, սպառնում է Հայաստանի նորելուկ բուրժուազիային երկրում ունեցած դիրքերի կորստի: Նա, այդ նոր բուրժուազիան, պարզապես չի դիմանա բիզնեսում ավելի փորձառու արտասահմանյան իր ցեղակիցների դաժան մրցակցությանը: Դրան ավելացրած
նրա օտարերկրյա բանկերում նստած «սև» կապիտալը, որը հավանաբար չի պատրաստվում վերադառնալ հայրենի երկիր: Այդպիսի պայմաններում տեղական բուրժուազիան դատապարտ-ված է ջախջախիչ պարտությանիր իսկ երկրում: Հենց այդ պատճառով նա թույլ չի տալիս սփյուռքի հայերի իրավունքների հավասարեցում Հայաստանի Հանրապե-տության քաղաքացիների իրավունքներին:
Երկրորդ տեսակետը, գաղտնի կամ բացահայտ, դավանվում է սփյուռքի ազգանպաստ տրամադրվա-ծություն ունեցող ակտիվի կողմից: Իրեն համարելով (անկախ կուսակցական կողմնորոշումից) հայկական հարցի դրոշակակիր, այն համարելով իր Հայաստանից դուրս ապրելու գլխավոր արդարացում, այդ ակտիվը սեփականաշնորհել է հայկական հարցի դրոշը և իր համար դարձրել հավերժական առաքելություն: Սփյուռքի այդ հատվածի դիրքերից, այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, գլոբալ հայկական խնդրի համեմատությամբ ընդամենը իրենց անձնական հարստացմամբ և գոյատևման խնդիրներով անհանգստացած գավառական քաղաքական գործիչների մկան խաղ է՝ անիմաստ վազվզոց: Բնականաբար, նրանք ունեն բոլոր հիմքերը այդպիսի եզրակացության համար. աչքի առաջ ունենալով Հայաստանում տեղի ունեցող իրողությունների ամբողջական պատկերը, ընդ որում, բոլոր գունեղ մանրամաս-ներով: Իսկ մենք
Հայաստանի քաղաքացիներս ու բնակիչներս, ներկայանում ենք որպես խղճուկ, վախ-վորած, մի կերպ գոյատևող մարդուկներ, բոլորովին զրկված նպատակից և կյանքի իմաստից:
Երրորդ տեսակետը պատկանում է սփյուռքի գործ-նական, սակայն ավելի պակաս արմատական, ազգայ-նական տրամադրվածությամբ հատվածին, նրա պրագմատիկ մեծամասնությանը, որը հրաշալի գիտի ազգային ճարտասանության գինը և նրա ակտիվիստներին ու ծանոթ է նրանց Մեծ Հայաստանի մասին երազանքներին: Այդ մարդիկ կցանկանային աշխատել իրենց իրական, այլ ոչ թե երևակայական հայրենիքում, ոչ հայ օտարերկրա-ցիների նկատմամբ իրավական առավելությունների հիմունքներով: Եվ այդ հարցում մերժումը նրանց թվում է անհասկանալի ու վիրավորական:
Օրինաչափ հարց. հնարավո՞ր է, արդյոք, այդ երեք տեսակետների հաշտեցում, և եթեայո, ապա ինչի՞ հիման վրա: Եվ հետո. եթե մեզ բաժանում է տնտեսու-թյունը, քաղաքականությունը, մշակույթը, կրթությունը, գիտակցությունը, վերջին հաշվով, ի՞նչը կարող է մեզ համախմբել:
Այդպիսի ընդհանուր, նշանակալի մեխանիզմ կարող է դառնալ միայն մեր հասարակական-պետական և տնտեսական զարգացման ազգային գաղափարախոսու-թյունը, որը կխթանի ինչպես մեր երկրի ու մեր քաղաքացիների, այնպես էլ արտասահմանում մեր սփյուռքի զարգացումը:
Սկսենք նրանից, որ «հայկական պետություն-սփյուռք» փոխհարաբերությունների ողջ պրոբլեմատիկան ազգի ընդհանուր թուլության արդյունք է, նրա անլիարժեքու-թյան բարդույթի արդյունք: Սփյուռքը մեր ՀՀ քաղաքացի-ների մեջ չի տեսնում կամք, աշխատասիրություն, բարոյական որակներ, բարձր ինտելեկտ, մի խոսքով
այն ամենը, ինչ նա երազում է հայրենիքի մասին իր անուրջներում: Մենք, այստեղ ապրողներս, չենք արդարացնում նրանց պատրանքներն ու բարեհոգի սպասումները: Նրանց հոգեբանական անհարմարա-վետությունը բացատրվում է նաև նրանով, որ չափազանց նման ենք իրենց: Դրանով իսկ ակամայից խորտակում ենք սփյուռքահայի հոգու ամենաթանկն ու նվիրականը, նրա երազանքը և այդ երազանքներում հորինված հայրենիքն ու մարդկանց, որոնք պետք է ապրեն այստեղ: Արդյունքումսթրես և հիասթափության ցավ: Այդ երևույթը նման է կնոջ և տղամարդու փոխհարաբերու-թյուններին: Եվ փոխադարձ սպասելիքների անզուգատի-պությունը, այդ հողի վրա հիասթափությունը, բնութա-գրում են մեր հարաբերությունները:
Այսօր Հայաստանը չի հանդիսանում ոչ՛ քաղաքական, ո՛չ հոգևոր և ոչ՛ էլ մշակութային կենտրոն համայն հայության համար: Դա նշանակում է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը այդ հարաբերու-թյուններում չի ստանձնել առաջատարի դերը, ընդ որում
ուժեղ առաջատարի, ազգը կգտնվի տարաձայնու-թյունների, տատանումների վիճակում: Հետևաբար Հայաստանի դերը այդ փոխհարաբերություններում բացառիկ է: Հայաստանը ամենամոտ ժամանակներում պետք է դառնա համայն հայության քաղաքական, հոգևոր և մշակութային կենտրուն:
Սակայն այժմ, ինչպես երբեք իր նոր պատմության մեջ, Հայաստանը թույլ է: Ընդհանուր թուլության հողի վրա միավորումն անիմաստ է և անհնար: Ազգային գաղափարախոսությունը կնպաստի ազգի ներքին ուժերի մոբիլիզացմանը, կամրապնդի ազգային «օրգանիզմի» երկու մասերը և առաջին հերթինՀայաստանը, որպես համախմբման գործընթացի առաջատար:
«Պետություն-ընտանիք, պետություն-ամրոց» բանաձևը ենթադրում է մեր երկրի քաղաքացիների նախաձեռ-նությունն ու պատասխանատվությունը հայկական հասարակության ու պետության բազային հենքի ստեղծման գործում: Սակայն, մեր գլխավերևում գաղափարական «տանիք» ունենալով, մենք ձեռք կբերենք միայն առաջնորդության իրավունք: Միայն ազգային ծրագրի իրականացումը, երկրի բարոյական կլիմայի փոփոխումը կարող են նախադրյալներ ստեղծել սփյուռքի հետ առողջ հարաբերություններ հաստատելու համար: Նա ինքն ընդառաջ կգնա, երբ տեսնի, որ Հայաստանում սկսել է իրականանալ հայրենիքի կերպարանափոխման մեր ընդհանուր երազանքը:
Մեր ազգային գաղափարախոսության համակարգը պետք է սփյուռքին տա ոչ թե արտոնություններ, որ նրան են պատկանում «հարազատության» իրավունքով, այլ հայկական «պետություն-ընտանիք»- ում հատկացնի լուրջ տեղ և մասնակցություն: Սփյուռքը պետք է դառնա այդ ընտանիքի լիիրավ անդամ, բոլոր իրավունքներով և պարտականություններով հանդերձ: Մենք պարտավոր ենք նրանց ասել, որ մեր հարաբերությունների նախորդ փուլն այլևս ավարտված է: Այսուհետ Հայաստանի սահմաններից դուրս ապրող յուրաքանչյուր հայ Հայաստան պետության կողմից ընկալվում է որպես հասարակության լիիրավ անդամ: Հայաստանը նաև ձեր տունն է, իսկ հայկական պետությունը միշտ և ամենուր կլինի ձեր հենարանն ու պաշտպանը, որտեղ էլ որ դուք գտնվեք:
Մենք գտնում ենք, որ իրական հավասարության պայմաններում միայն ա՛յն հայը կդառնա այդ ընտանիքի իսկական անդամ, ով գիտակցաբար և կամավոր պատրաստ կլինի ապրել իր վերածնվող հայրենիքի կյանքով և հոգսերով: Այդ գործընթացի առաջին փուլում մենք
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պարտավոր ենք այնքան փոխել մեր հայրենիքը և նրա հետ մեկտեղ փոխվել ինքներս, որ նա ամենամոտ ժամանակներում ողջ համաշխարհային հայության համար դառնա քաղաքական, հոգևոր և մշակութային կենտրոն: Այդ խնդիրը բացառապես մերն է, այսօրվա Հայաստանի քաղաքացիներինը: Երկրի այդպիսի կերպարանափոխությունը հսկայական բարոյական ազդեցություն կունենա սփյուռքի վրա: Ձեռք բերելով ուժ և հեղինակությունհայկական հասարակությունն ու պետությունը իրավասու կլինեն սփյուռքի առաջ բարձրացնելու փոխհարաբերությունների սկզբունքային հարցեր: Փոփոխությունների հիմք կարող է դառնալ սփյուռքի մասնակցությունը հայկական էկոնոմիկայի ռազմավարական ոլորտին: Սփյուռքի այն ներկայա-ցուցիչները, ովքեր իրապես կմասնակցեն Հայաստանի զարգացմանը, կստանան լիարժեք քաղաքացիական կարգավիճակ, այդ թվում
երկքաղաքացիություն, լրացուցիչ արտոնություններ և խրախուսանք: Մեր այն հայրենակիցները, ովքեր պատրաստ են աշխատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, Հայաստանում կհիմնեն գիտատարողունակ արտադրություն, կնպաստեն հայկա-կան ձեռնարկությունների արտադրանքի առաջխաղաց-մանըհամաշխարհային շուկայում, կարժանանան արտոնությունների և պարգևների: Սփյուռքի այն ներկայացուցիչները, ովքեր կցանկանան ծառայել հայկական բանակում, դառնալ իրենց հայրենիքի պաշտպան, պետք է օգտվեն քաղաքացիական բոլոր իրավունքներից: Ինչպես տեսնում ենք, իրավունքը պետք է լինի գործունեության և արարքների արդյունք, ոչ թե
հակառակը: Այդ դեպքում կկառուցվեն կանոնավոր, սկզբունքային, հստակ հարաբերություններ, որտեղ փոխհարաբերությունների չափանիշ կհանդիսանա սեփական երկրի զարգացմանն ուղղված իրական ներդրումը:
Մասնակցության սկզբունքը, որպես պարտադիր պայման սփյուռքահայի հայկական «պետություն-ընտանիք» մուտք գործելու համար, ունի իրացման լայն սպեկտր: Սփյուռքը կազմված է ոչ միայն ունևոր, հարուստ մարդկանցից: Եվ գույքային ցենզը, և ֆինանսական ներդրումների ծավալները սեփական երկրի կյանքին մասնակցելու միակ չափանիշը չեն: Համահավասար ներդրում պետք է համարել սեփական գիտելիքներով, կարողություններով, ունակություններով, փորձով ստեղծագործական գործընթացին մասնակցելը: Հայաստանը պետք է դառնա Ազգային կենտրոն: Այդպիսի ձգողականության կենտրոնի առկայությունը անհրաժեշտ է աշխարհով մեկ մեր հայրենակիցների վրա ներգործող կենտրոնաձիգ ուժի առաջացման համար:
Հայկական հարցը անպայմանորեն իրականություն է, թեև այն գոյություն ունի նախ և առաջ հայերի համար: Համաշխարհային հանրության համար այդ հարցի հրատապությունը կասկածելի է: Այն կարող է համաշխարհային հարց դառնալհայերի համար կյանքի իմաստ և նպատակ դառնալուց հետո միայն: Եվ, իհարկե, հայկական հարցը չի սահմանափակվում աշխարհի կողմից հայերի ցեղասպանության ճանաչմամբ: Այդ հարցի գլխավոր իմաստը հայերի իրավունքի պահպանումն է իրենց պատմական հայրենիքի նկատ-մամբ, այն սահմաններում, որոնք սահմանվել են համաշ-խարհային հանրության կողմից:
Ազգային տարածքների վերադարձ կարող է լինել միայն ողջ ազգի հոգևոր հերոսության դեպքում: Ոգին կարող է նյութականանալ, վերածվել հողի, եթե մենք ընդունակ լինենք համազգային հերոսական աշխատանքի և միասնության: Ղարաբաղի ձեռքբերումը դրա հաստա-տումն է: Ինչպես էլ բացատրեն մեր հաղթանակի բնույթը ղարաբաղյան պատերազմում, այդ հաղթանակը հոգևոր վերելքի և մեծ միասնության արդյունք էր, որոնք ոտքի հանեցին Հայաստանը ծնկած վիճակից: Այսօր այդ ոգին մարել է, բայց մենք ի վիճակի ենք նորից ձեռք բերել այն և այս անգամ
ողջ ազգի մասշտաբով:
Այս անգամ ենթադրվում է հայերի այնպիսի միաս-նություն, երբ կանհետանան մեր միջև եղած բոլոր արգելքները, կվերանան սահմաններն ու տարածու-թյունները, կցրվեն կանխակալությունն ու օտարացման կոմպլեքսները, երբ մենք նորից կզգանք մեզ միասնական Տանը ապրող միասնական ժողովուրդ: Եվ այս անգամ մեր համախմբման վայրը կլինի ոչ թե Ազատության հրապարակը, ինչպես ութսունականների վերջին, այլ աշխարհի բոլոր հրապարակները:
Պատրա՞ստ ենք, արդյոք, այսօր կանգնել այդ ուղու վրա: Պատասխանը կարող է թվալ տարօրինակ«այո»: Եվ ահա թե ինչու: Սփյուռքը, իր տնտեսական և քաղաքական ողջ անկախությամբ հանդերձ, մեզ կապված է անտեսանելի, բայց հզոր պորտալարով: Այդ կապի հոգեբանական ենթատեքստը, ցանկացած սփյուռքի, ոչ իր երկրում ապրող ցանկացած օտարականի խոցելիությունն է: Այդ պորտալարը, ներքին այդ կապը, կարող է նույնիսկ ժխտվել, բայց այն անպայման կա: Այնպես որ, այսօրվա Հայաստանը նույնիսկ չհադիսանալով համայն հայու-թյան քաղաքական և հոգևոր կենտրոն, շատ հարցերում կանխորոշում է սփյուռքի հոգեվիճակը: Այլ բան է, որ այսօր այդ վիճակը բնութագրվում է տագնապով, սեփական խոցելիության զգացումով:
Առանց Հայաստանի, ինչպիսին էլ որ նա լինի, սփյուռքին սպասում է գնչուականացում: Ժողովուրդ
առանց հայրենիքի, թափառաշրջիկ, անհայրենիք ժողո-վուրդ: Եվ ինչպիսի դիրք էլ նա գրավի, այդպիսի ժողովուրդը չի՛ հարուցում ո՛չ հարգանք, ո՛չ համակրանք: Ավելի շուտնրան արհամարհում են, ինչպես արհա-մարհում են սնանկին, հերձվածողին, իզգոյին: Ինչպես, օրինակ, գնչուների, ասորիների, այդ նույն հրեաների ճակատագիրը, մինչև Իսրայելի պետության երևան գալը, շատ այլ ժողովուրդների ճակատագիրը:
Եթե այս ամենը հասկացվում և ընդունվում է մեր կողմից, ապա հստակ ուրվագծվում է մեր գործողու-թյունների հերթականությունը: Այսինքն՝ Հայաստանը ելման կետ, մեկնարկային հրապարակ է համազգային համախմբման գործընթացում: Հենց այստեղ պետք է դրվի, ազգային գաղափարախոսության հիմքը, մշակվի նրա իրացման ընթացքը և արձանագրվեն առաջին հաջողու-թյունները: Միաժամանակ, անհրաժեշտ է սփյուռքում իրականացնել տեղեկատվական լուսաբանում ա՛յն նպատակների, խնդիրների և արժեքների, որոնց վրա խարսխվում է գաղափարական կուրսը: Եվ ինչպես էլ նա դրան վերաբերվի, թեկուզ քամահրանքով կամ անտարբերությամբ, զինվելով համբերությամբ, բացա-տրելով և պարզաբանելով, մենք պարտավոր ենք դրա հիման վրա կարգավորել մեր շփման առաջին աստիճանը: Դա քրտնաջան աշխատանք է: Սակայն ժամանակակից հաղորդակցության համակարգերը հնարավորություն են տալիս սփյուռքում դիմել ցանկացած հայկական ընտանիքի և սկսել համազգային երկխոսություն: Այդ երկխոսության հաջողությունը կախված է այն բանից, թե մասնակիցները որքանով են պատրաստ լսել և հասկանալ միմյանց, որքանով են ընդունակ հարգել զրուցակցի տեսակետը, նրա նպատակները:
Կարծիք կա, որ հայկական սփյուռքի մեծ մասը, հատկապես
երիտասարդությունը, այնքան է հարմարվել իր բնակության միջավայրին, այնքան է ձուլվել և ընկղմվել իր գործերի մեջ, որ չափազանց հեռու է հայրենասիրական տրամադրություններից: Երիտասարդ մարդկանց պատկերացումները պատմական հայրենիքի հետ իրենց կապի մասին վերացական են: Իսկապես, նրանց պապերն ու հայրերը, ովքեր կոտորածների հուշերի և ազգային ավանդույթների կրողներն էին, արմատական հայկական գիտակցության տեր մարդիկ, արդեն վաղուց հեռացել են կյանքից: Երիտասարդ սերնդից շատերի համար Աստված գործ է և փող, այլ ոչ թե հատուցման գաղափար և կորցրած հայրենիքի (Արևմտյան Հայաստանի) վերադարձ: Հավանաբար դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ սփյուռքը ղարաբաղյան պատերազմին (ըստ էության, իր սեփական պատերազմին) նույնիսկ հիսուն զինվոր չտվեց, ինչը դարձավ ազգային անարգանք: Հիշենք1973 թվականի վերջին դատաստանի օրվա պատերազմը: Այն ժամանակ հրեական սփյուռքից հազարավոր մասնագետներ
օդաչուներ, տանկիստներ, հրետանա-վորներ, հետևակայիններ, և, պարզապես տեղաբնիկներ, հեղեղեցին իրենց պատմական հայրենիքը: Հայկական սփյուռքը նման որակ չդրսևորեց: Նրա նոր սերունդը, իր զանգվածով հանդերձ, անտարբեր մնաց: Փոխարենըիրենց օտարացումը արդարացնելու համար բազում բացատրություններ գտան:
Այսօր արտասահմանի հայերի մեջ նոր դրդապատ-ճառներ են ի հայտ գալիս իրենց հարազատությունը, հայ ազգին իրենց պատկանելիությունը հիշելու համար: Եվ դա առանձնահատուկ ուշադրության է արժանի: Սեփական նույնականության որոնումները մարդու հիմնական պահանջներից մեկն են: Ինքնանույնա-կանացումը սեփական ազգային և ռասայական պատկանելիության, դավանանքի և արմատների նկատմամբ
բնորոշ է հասուն անհատին: Գործնական կյանքը, բիզնեսի գլոբալիզացված տնտեսության դաժան օրենքները հղի են այնպիսի սթրեսներով և ցնցումներով, որ, նրանց համեմատ, քսաներորդ դարի գործնական գործունեության բարքերն ու գերծանրաբեռնվածությունը թեթև հարբուխ են հիշեցնում: Առաջին հայացքից «ինտերնացիոնալ» տնտեսության մեջ անխուսափելիորեն կհաստատվի և կամրապնդվի ազգային գործոնը, որը կոչված է կանխելու նույնականության կորստի վտանգը, ձուլվելու վտանգը: Այսօր այդպիսին է ճապոնական, չինական, հրեական, գերմանական բիզնեսը: Վաղը ակտիվ ինքնանույնականացման և նույնիսկ ինքնատիպության անհրաժեշտություն կառաջանա նաև հայկական բիզնեսում: Այն թելադրված կլինի նրա ինքնապահպանման բնազդով: Գլոբալիզացված տնտեսությունում ինտերնացիոնալիզացիային, այսինքննրա կենտրոնախույս ուժերի գործունեությանը կարող է դիմանալ և իր սեփական դիրքերը պաշտպանել միայն ակտիվ ազգային միավորը:
Եվ այսպես, իրադարձությունների զարգացումը ըստ սխեմայի
նոր տնտեսական զավթողամոլության ներխու-ժում, ի հակադրություն դրա, ազգի ինքնապահպանման բնազդի գրգռում, այդ հողի վրա մոբիլիզացումը տանում է դեպի ազգային ինքնագիտակցության հզոր թռիչքի: Իսկ հետո«կեցցե փոթորիկը»:
Հայկական գաղափարախոսական համակարգը պետք է դառնա ուժի և հնարավորությունների համախմբման միջոց
գոյատևման համար մղվող անողոք պայքարում: Միայն ուժեղ տնտեսական և ֆինանսական հիմքով, իր միասնությամբ և համախմբվածությամբ զինված ազգը ի վիճակի կլինի լուծել իր պատմական խնդիրները: Մինչդեռ այդ հիմքի բացակայությունը ազգին մատնում է սին պատրանքների և անզորությանայս աշխարհի ուժեղների առաջ:
Ո՛չ պատմական հիշողությունը (այն ունի ամեն ժողո-վուրդ), ո՛չ էլ ռազմական մտածողության բացակայության պատճառով թերարժեք քաղաքական գործիքակազմը չեն կարող ապահովել մեր գոյատևումը ավելի բուռն և վտանգավոր քսանմեկերորդ դարում: Դրա համար մեզ հարկավոր կլինեն այլ, բոլորովին նոր մեխանիզմներ: Դա ազգային գաղափարախոսության պաշտամունքն է, նրա իշխանությունը, տնտեսական շարժունակությունը, ազ-գային մտքի արդյունավետ օգտագործումը: Ժողովուրդը, որը հասկացել է դա, արժանի է վերածննդի:
Մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ. դա կամ գնչուականությունն է և ազգի կործանումը
դրան հե-տևող ազգային տարածքների կորստով, կամ պատմական մոխրից ազգային ինքնագիտակցության վերածնունդը: Ընտրությունը մեծ չէ: Կամ մենք այս աշխարհում իր տեղն ու դերը չունեցող, իր դարն ապրած պատմական թոշակառուներ ենք, կամ մենք նորից երիտասարդ, դինամիկ զարգացող ազգ ենք: Կասկած չկա, որ իր «վերջին խելքով» հայը կընտրի կյանքը:
11. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայկական մշակույթի հիմնական, պահպանված շերտը վերաբերում է ազգի քրիստոնեական պատմությանը և սերում է նրանից: Այդ մշակույթը, պարզվում է, այնքան ուժեղ էր և ինքնատիպ, որ նրա ազդեցությունը պահպանվեց նույնիսկ խորհրդային տարիներին:
Հայաստանում քրիստոնեական մշակույթից սկիզբ առավ ազգային կրթությունը, դպրոցը, սկզբումկրոնական, կիրառական գիտության տարրերով, իսկ տասնութերորդ դարի կեսից սկսած
նաև աշխարհիկ: Աշխարհիկ կրթության ավանդույթի դասական օրինակ դարձան Ներսիսյան դպրոցըԹբիլիսիում, արևելա-հայերի համար և Կոստանդնուպոլսի դպրոցը
Անա-տոլիայի արևմտահայերի համար: Աշխարհիկ կրթության համակարգը մինչև Առաջին համաշխարհային պատե-րազմի սկիզբը հիմնվում էր բնական և հումանիտար գիտությունների վրա: Բարձրագույն գիտատեխնիկական կրթություն հայերը ստանում էին կամ Եվրոպայում, կամ Ռուսաստանում: Ստանալով այդպիսի կրթություն, ձուլվում էինդառնալով կամ ռուսալեզու հայեր, կամ եվրոպականացած հայեր:
Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Անատոլիայի իրենց վաղնջական տարածքներից հայերի վտարումը, ինչպես և խորհրդային կարգերի հաստատումը Արևելյան Հայաստանում, վերածվեց համազգային աղետի, որի մասշտաբները մեզ
ներկայիս ապրողների համար դժվար է ըմբռնել, հասկանալ: Տեղի ունեցավ ազգի պառակտում, թեպետ մինչ այդ էլ միասնական չէր, քանի որ Հայաստանը բաժանված էր երկու պետությունների միջև: Այդ ցնցումը մեր մշակույթի և կրթության համար ողբերգական հետևանք ունեցավ: Պատերազմը և եղեռնը ժողովրդի հոգին և մարմինը բաժանեցին իրարից: Նրանց համար ընդհանուր էին միայն ցավը, վիշտն ու նվաստացումը: Այդպիսի ապրումներով նրանք ստիպված էին նոր կյանք սկսել և՛ փախստականները սփյուռքում, և՛ Արևելյան Հայաստանի բնակչությունը, որն այդ ժամանակ արդեն խորհրդայնացվել էր: Սփյուռքում ցրված հայերը ջանում էին պահպանել իրենց ազգային ավանդույթները, արմատները, լեզունարմատավորվելով նոր վայրերում
Եվրոպայում, Ամերիկայում, Մերձավոր Արևելքում: Այստեղ սփյուռքը ջանում էր վերստեղծել կորցրած հայրենիքի կղզյակներ: Արևելյան Հայաստանը հայտնվեց կոմունիստական գաղափարախոսության դաշտում, ինչը նշանավորվեց ավանդական ազգային կյանքի հիմքերի վճռական վերանայմամբ: Ժողովրդին ստիպողաբար պարտադրվեց իրեն օտար հայացքներ և կացութաձև: Կոմունիստական գաղափարախոսությունը ժողովրդից պահանջում էր իր անցյալից, հետևաբար նաև մշակույթիցլիակատար հրաժարում:
Ազգի երկու ճյուղերի ողբերգական օտարացման գագաթնակետը վրա հասավ քառասունականների վերջին և հիսունականների սկզբին, երբ տասնյակ հազարավոր հայրենիք հայրենադարձված հայեր իրենց հայրենասիրական պոռթկումը ավարտեցին կամ սիբիրյան աքսո-րում, կամ ներքնահարկերում, ծայրահեղ աղքատության մեջ, պարտադրված անհասկանալի, կոմունիստական դաժան կանոններին հարմարվելու անհրաժեշտությամբ: Սփյուռքի հայերի
իրենց հայրենիք հայրենադարձվելու հետպատերազմյան ալիքը, արդեն բրեժնևյան ժամա-նակաշրջանում, նրա զգալի մասի համար ավարտվեց Հայաստանից Արևմուտք արտագաղթելով, տարրալու-ծելով և քայքայելով սփյուռքը, նպաստելով նրա ձուլմանը: Ժողովրդի երկու ճյուղերի օտարացումը, նրանց իրարից բաժանող անդունդը այդ ժամանակ դարձավ ավելի խոր և ողբերգական: Իր հետևանքներով այդ երևույթը համեմատելի է բեռլինյան պատի կառուցմանը, միայն արյունակցական կապը և պատմական հիշողությունը այդ ժամանակ հանդիսացան այն բարակ թելերը, որոնք դեռ կապում էին մեզ իրար հետ: Սակայն նրանք գտնվում էին տոտալիտար համակարգի հսկողության տակ:
Այսօր հանուն արդարության պետք է խոստովանել, որ կոմունիստական համակարգը ոչ միայն դաժան էր, այլև, միաժամանակ, դինամիկ էր և հզոր: Նա փութաջանորեն զարգացնում էր գիտությունը, տեխնիկան, կրթությունը: Նրան հաջողվեց մոբիլիզացնել ԽՍՀՄ-ը, նրա ժողովրդինիրենց խնդիրները լուծելու համար: Եվ դրանցից գլխավորը համաշխարհային կոմունիստական զավթո-ղամոլությունն էր (էքսպանսիան), այսինքն
խնդիրը համընդհանուր էր:
Հայ ժողովրդի մի մասը, որ ապրում էր ԽՍՀՄ տարածքում, աստիճանաբար ամբողջությամբ հարմար-վեց խորհրդային համակարգին և գտավ նրանում իր սեփական շահը: Այդ շահի արտահայտությունը դարձավ համաշխարհային գերտերության ԽՍՀՄ մասնակցու-թյամբ և նրա հովանու ներքո փոքրիկ Հայաստանին ընձեռված բուռն զարգացման եզակի հնարավորությունը: Խորհրդային համակարգը ոչ միայն խրախուսում էր գիտության, կրթության, արդյունաբերության զարգա-ցումը: Այն վերածեց պաշտամունքի, երբեմն հասնելով մինչև անհեթեթության: Կյանքի բոլոր ոլորտներում, հատկապեսկրթության և արդյունաբերության, Խոր-հրդային Հայաստանին տրվել էր զարգացման բարձրա-գույն տեմպ: Արդյունքում
ստացանք նոր, եզակի կրթական համակարգ, որը մարմնավորում էր ԽՍՀՄ ուժը և հզորությունը: Կրթության բնագավառում հանրապե-տության բնակչության մեկ շնչին ընկնող բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակով Հայաս-տանը դարձավ առաջատար: Մենք դարձանք ԽՍՀՄ-ում ամենակրթված ժողովուրդը: Դրա հետ մեկտեղխորհրդային կրթական համակարգը և խորհրդային մշակույթը կտրված էին ազգային արմատներից: Նրանց միջև կամուրջ հանդիսացան իրենք
մարդիկ, լեզուն և հայ ժողովրդի մտածելակերպը:
Այդ երկու սկզբունքներիարտաքին զավթողա-մոլության, որը զարգացման հզոր խթան էր հանդիսանում և ժողովրդի խառնվածքի միջև ընթացող ներքին պայքարը մեզ սովորեցրեց պաշտպանել մեր շահը և պահպանել մեզ:
Խորհրդային կրթական համակարգում զգալի տեղ էր զբաղեցնում ռուսական դպրոցը և ռուսական կրթությունը: Նրանց ներկայությունը, որպես կրթական գործընթացի պարտադիր տարր, անպայմանորեն նպաստում էր մեր ժողովրդի կյանքում ձուլման տենդենցների զարգացմանը: Միաժամանակ, մեր կրթության ռուսականացումը ուներ նաև վիթխարի դրական նշանակություն. դա հայկական դպրոցը միացնում էր համաշխարհային խոշորագույն մշակույթներից մեկի և հզորագույն գիտատեխնիկական ներուժի հետ: Արդյունքում
արդեն հայկական կրթական համակարգի ներսում առաջացավ ռուսական մշակույթին և գիտությանն ուղղված նոր վեկտր: Ռուսալեզու հայության թվաքանակի կտրուկ աճը արդյունք էր նաև այն բանի, որ հաստատուն գիտությունների, տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը մեզնից շատերը ստանում էին Ռուսաստանում կամ Ուկրաինա-յում: Հատկապես Հայաստանի սահմաններից դուրս ստացած կրթությունն էր մեզ միացնում ԽՍՀՄ գիտաար-դյունաբերական ներուժին:
Խորհրդային զավթողամոլության պայմաններում անգամավանդական մշակույթը և կրթությունը ամենա-տարբեր դրսևորումներով առկա էին մեր կյանքում
Ճարտարապետության ավանդույթներում, գրականու-թյան մեջ, լեզվի մշակույթում: Խորհրդային համակարգի կայացման և ծաղկման շրջանում ստեղծվեց բացառիկ կրթամշակութային ներուժ: Մենք ձեռք բերեցինք բոլորովին նոր կրթական և մշակութային ունակություն և կարողացանք պահպանել մեր ավանդույթները, սեփա-կան յուրահատկությունը: Միաժամանակ, հայկական խորհրդային մշակույթը և կրթությունը օտար էին այն ավանդական արժեքներին, որ դավանում և ձգտում էր պահպանել սփյուռքը: Այդ երկու մշակույթները կապող օղակ կարող էր հանդիսանալ լեզուն, սակայն արևելահայ և արևմտահայ բարբառների տարբերությունները ավելի շատ նպաստում էին մշակույթի և կրթության օտարացմանը, քան մերձեցմանը:
Եվ այսպես, մինչև վերջերս գոյություն ունեին երկու տարբեր մշակույթներ և կրթական համակարգերստեղծված երկու տրամագծորեն հակառակ և երկար ժամանակ իրար հետ կապ չունեցող ճամբարներում: Դրանք սկզբում եղել են Օսմանյան և Ռուսական կայսրությունները, իսկ հետո
սփյուռքը և ԽՍՀՄ-ը, որի մաս կազմեց Արևելյան Հայաստանը: Սփյուռքի մշակույթը արմատական, ավանդական, ազգային, տեղական կրթական համակարգի բնական ազդեցությամբ և Խորհրդային Հայաստանի մշակույթը, շատ բանով կտրված ազգային արմատներից, ռուսական կրթամշա-կութային վեկտրով և, այնուամենայնիվ, նույնպես հայկական:
Այսպիսով, ազգի երկու ճյուղերը երկար ժամանակ շարժվում էին տարբեր ուղղություններով: Հայկական պետության վերականգնումը և աշխարհի քարտեզի վրա Հայաստանի անկախ հանրապետության երևան գալը կասեցրեց օտարացման այդ գործընթացը: 1988 թվականի երկրաշարժի ողբերգությունը և Ղարաբաղի պատերազմը նպաստեցին հայ ազգի երկու մասերի արդյունավետ մերձեցմանը, իրենց փոխհարաբերությունների սկզբուն-քորեն նոր հիմքի առաջացմանը: Թվում էր, թե այն ամենը, ինչ տեղի ունեցավմիանգամայն բավական էր համազգային միաբանության համար, և երկու կողմերը վաղուց պատրաստ էին դրան: Սակայն շուտով պարզվեց մեր միջև առաջացած պատմական անդունդի ողջ խորությունը: Եվ նույնիսկ ռուսերեն լեզվից, ռուսական կրթությունից ցուցադրական հրաժարումը, որը հասավ մինչև ռուսատյացության, ճիշտ է, ոչ երկարատև, ամենևին չմոտեցրեց մեզ: Մեր տարբերությունները անհամեմատ ավելի էական էին, քան մենք կարծում էինք: Իսկ հուզական կապը, պարզվեց, բավական չէ փոխադարձ կշտամբանքն ու վիրավորանքը անկեղծորեն պարզաբանելու համար: Ծագած քաղաքական տարաձայ-նությունները դարձան միայն մեր հոգեբանական և աշխարհընկալման տարբերությունների հետևանք:
Թվում է, թե այսօր մեր մշակույթն ու կրթությունը վերադառնում են իրենց ակունքներին: Սակայն այդ վերադարձը տեղի է ունենում համակարգային խոր ճգնաժամի պայմաններում, երբ ցաքուցրիվ է արված ինչպես ողջ կրթական համակարգը, այնպես էլ մշակույթն ամբողջությամբ: Խորհրդային տարիների շռայլ, նույնիսկ չափից ավելի առատաձեռն նյութատեխնիկական մատակարարումներից հետո, այսօր մեր մշակույթն ու կրթությունը ստիպված են բավարարվել աղքատիկ «օրապահիկով»:
Հայաստանում այդ ոլորտների բյուջե-տային հատկացումները ամենացածրն են ԱՊՀ տարածա-շրջանում: Մեր աչքի առաջ տեղի է ունենում կրթամշա-կութային դեգրադացիայի վտանգավոր գործընթաց: Միաժամանակ, երկիրը լքում և հեռանում են նրա լավագույն գիտատեխնիկական կադրերը: Մահացող արդյունաբերության պայմաններում պոլիտեխնիկական կրթությունը անիմաստ է դառնում: Արդյունաբերական լճացման պայմաններում այդ կրթությունը պահանջարկ չունի: Ուսանողների մեծ մասը ձգտում է անվճար կամ իր համար մատչելի գներով ինչ-որ մասնագիտացում ստանալ արտասահմանում ապրելու նպատակով: Այդ պայմաններում հումանիտար կրթությունը իմաստա-զրկվում է: Առկա է, ինչպես միջնակարգ, այնպես էլ բարձրագույն կրթության ընդհանուր մակարդակի անկում: Դա անխուսափելի է, եթե կրթությունը դառնում է ինքնանպատակ և ծառայում է միայն ինքնապահ-պանմանը:
Կիրառական ճյուղի գիտելիքների կիրառման անհնա-րինությունը արդեն վերածվել է այդ ուսուցման մակարդակի և որակի ընդհանուր դեգրադացիայի: Ասենք
նրանք էլ դիմանում են միայն խորհրդային կադրերի շնորհիվ և խորհրդային կրթական համակարգի իներցիայով: Այժմյան տենդենցների պահպանման դեպքում, մի քանի տարի անց, տեղի կունենա այդ ոլորտի և, առաջին հերթին, բարձրագույն կրթության փլուզում:
Ռուսական կրթամշակութային համակարգից և ռուսաց լեզվի կիրառումից հրաժարումովսահմանափակել ենք մեր հնարավորությունները և ներուժը: Պարզվում է, որ կրթական սեփական, առաջնակարգ համակարգ ստեղ-ծելու համար անհրաժեշտ է ժամանակ և հսկայական ներդրումներ այդ ոլորտում: Այսօր չունենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Արդյունքում
ԽՍՀՄ տարածքի ամենակրթված երկրից մենք կարող ենք վերածվել ամենահետամնաց կրթական համակարգ ունեցող երկրի:
Ինչ վերաբերում է մշակույթին, ապա խորհրդային տարիներին ստեղծված մշակութային շերտը, վայրի կապիտալիզմի դարաշրջանի այսօրվա պրիմիտիվ շուկայում պահանջարկ չունի: Խորհրդային գաղափա-րապաշտության և ռոմանտիզմի դարաշրջանի մշակույթը մնաց իր ժամանակներում, խորհրդային դարաշրջանում: Մենք, ըստ էության, հրաժարվեցինք նաև նրանից: Հասկանալի է, որ մշակույթը, ինչպես և ժողովրդի հիշողությունը, նրա ազգային ավանդույթները, չեն կորչում: Այն, անկախ միջավայրի փոփոխությունից և տրանսֆորմացիայից, այս կամ այն կերպ մնում է: Եվ, այնուամենայնիվ, հարյուր տարվա ընթացքում կուտակ-ված կարևորագույն արժեքները պահպանելու համար անհրաժեշտ են լուրջ ջանքեր:
Սփյուռքի և արևելահայերի կրթամշակութային ինտե-գրացումը, ազգային գաղափարախոսության գերակա ուղղություններից մեկն է հանդիսանում:
Կրթամշակութային միավորման գործընթացը կարող է դառնալ համազգային վերածննդի առաջին փուլը և հայկական մշակույթի համաշխարհային մասշտաբով մասսայականացման հզոր ազդակ: Համաշխարհային հնագույն մշակույթներից մեկըՀայկական մշակույթը, աշխարհում գործնականում անհայտ է: Մեր պատկերա-ցումները
աշխարհում նրա հանրաճանաչության մասին, խիստ չափազանցված է: Ժողովուրդն ընդամենը մշակույթի կրողն է, ո՛չ ավելին: Հայկական մշակույթի տարածումը և մասսայականացումը աշխարհումհա-մազգային խնդիր է: Այսօր մեր ուժերը քայքայված են և փոշիացված: Ազգային գաղափարախոսությունը կոչված է կասեցնել այդ գործընթացը, մոբիլիզացնել բոլոր հնարա-վորությունները, բռունցք կազմել: Դա միայն նախադրյալ է, շարժման սկիզբ, որի նպատակը ազգային միա-բանությունն է: Այդ ուղու առաջին և ամենակարևոր հատվածը կրթամշակութային ինտեգրացիան է: Այդ գործընթացին չեն կարող խանգարել ո՛չ տարածությունը, ո՛չ սահմանները, ո՛չ քաղաքական իրողությունները:
Ինտեգրացիայի գործընթացում ամենադժվարը հավանաբար կլինի կրթության դաշտի միասնա-կանացումը: Սփյուռքի համար կրթությունը, հատկապես
բարձրագույնը, կապված է Արևմուտքի կրթական համակարգի ստանդարտների հետ: Մեր երկրում, ընդհանուր տնտեսական դեգրադացիայի հետ կապված, իջել են նաև կրթական ստանդարտները: Դուրս մնալով խորհրդային կրթական համակարգից, մեր դպրոցը, այդ թվումնաև բարձրագույնը, հայտնվել է կախյալ վիճակում: Այսօր մենք ստիպված ենք կողմնորոշվել արևմտյան կրթական համակարգի ստանդարտներով, որոնք լավ ծանոթ են սփյուռքին: Սակայն ռուսական բաղադրիչը նույնպես չպետք է կորցնենք:
Որքան բարձր լինի մեր կրթության որակը, որքան շատ այն ինտեգրվի համաշխարհային կրթական համակար-գին, այնքան ավելի միասնական կլինի այն մեր սփյուռքի կրթության հետ, այնքան ավելի հարուստ կլինի մշակութային շփման լեզուն և այնքան ավելի բարձր կլինի ազգի որակական մակարդակը:
Մշակույթի և կրթության մակարդակը հասարա-կության և պետության զարգացման կարևորագույն ցուցանիշն է: Այսօր դա հավանաբար զարգացման ամենաբարձր ցուցանիշն է: Հարկ է նշել, որ մշակույթ հասկացությունը ներառում է նաև տեխնիկական, արդյունաբերական և տեխնոլոգիական մշակույթը:
Երկրի ծաղկումն ու բարգավաճումը ուղղակի արդյունք է կրթամշակութային բարձր ստանդարտների առկայու-թյան: Առայժմ հեռու ենք բարեկեցությունից: Այսօր տեսնում ենք միանգամայն հակառակը. Հայաստանի քաղաքացիները լքում են իրենց հայրենիքը, տեղի է ունենում կրթության մակարդակի անկում, մշակույթի կորուստ, վայրենացում: Դրա հետ մեկտեղ
էական կարևորություն ունեցող կողմնորոշիչների լիակատար փոփոխում, հասարակության քրեականացում:
Պետական ապարատում, իշխանության տարբեր ճյուղերում տիրա-պետող դիրք են զբաղեցնում մարդիկ, ովքեր, փաստորեն, թալանում են ժողովրդին և պետությանը: Երկրի իսկական ընտրախավը, նրա «ոսկե ֆոնդը», երկրի լավագույն գիտատեխնիկական ուժերը, կամ վաղուց լքել են հայրենիքը, կամ մի կերպ գոյատևում են, սեփական հայրենիքում ապագա չտեսնելով: Արդյունքումանընդ-հատ դժգոհությունն ու սոցիալական անհարմարավե-տությունը դարձել են կյանքի նորմ: Համակարգային ճգնաժամի պայմաններում ազգային դեգրադացիայի այդ գործընթացը կարող է կանգնեցնել միայն նպատակային որոշումների հետևողական իրականացումը: Այլընտրանք չկա: Ուրեմն, ազգային կրթամշակութային համակարգի երկու ճյուղերը մեկ ընդհանուր համազգային համակարգում ինտեգրելու բոլոր խնդիրները հանդի-սանում են գաղափարախոսության առանձնաշնորհը:
Զանգվածաբար դեպի մեզ շարժվող գլոբալիզացիայի ալիքը նշանակում է ոչ միայն նոր, համաշխարհային տնտեսական կարգ, այլև մշակութային զավթողամո-լություն և հարուստ երկրների թելադրանք, նրանց շուկա-յական մասսայական մշակույթ, այսինքն
մշակութային փոխնակներ: Այդ մասսայական մշակույթը ազգային նոր տարածքների և նոր շուկաների զավթման ժամանակ միշտ գնում է տնտեսական զավթողամոլության առջևից, ճանապարհ հարթելով նրա համար: Այսօր Հայաստանի տկար, կախյալ տնտեսության պայմաններում այդ զավթողամոլության առջև կարող է կանգնել ազգային մշակույթը: Նա կարող է կյանքի կոչել ազգային ինքնագի-տակցությունը: Այլ կերպհսկայական ուշացումով և առանց ֆինանսական կուտակումների ներգրավվելով համաշխարհային շուկա, մենք դատապարտված ենք լինել հետնապահ, այսինքն
գորշ, անբովանդակ կյանք վարել:
Ժամանակակից Արևմտյան աշխարհին հատուկ է նյութական բարիքների բացարձակացումը. նրանց պաշտամունք, բացարձակ արժեքների աստիճան և հաջողության չափանիշ դարձնելը: Դա նույնպիսի ծաղր է հարմոնիայի նկատմամբ, ինչպես անգործությունը և անձեռներեցությունը: Այդ ծայրահեղությունները հանգեց-նում են քայքայման և անկման: Արևմուտքը և նրա արդյունավետ սպառման քաղաքականությունը դեֆոր-մացնում են առանց այն էլ անկատար մարդկային խառնվածքը, մարդկանց մեջ զարգացնելով չափից ավելի եսասիրություն և շահամոլություն: Հենց դրանում է Արևմտյան քաղաքակրթության և նրա արժեքների գալիք մայրամուտը: Ազգի բարձր ոգին տանող ճանապարհն անցնում է ազգային մշակույթի, էկոլոգիական գիտակ-ցության միջով, որոնք ենթադրում են մարդկանց մեջ սպառողական բնազդների չափավորվածություն, նրանց նվազեցումը մինչև խելամիտ չափերի: Անհատի, հասա-րակության, ազգի ինքն իր վրա դրած կամավոր սահմա-նափակումների միջով է անցնում դեպի սոցիալական ներդաշնակություն և ազգի կորցրած բարոյական հենարաններ տանող ճանապարհը: Դա ճանապարհ է դեպի ապագան և մեր վերածննդի գրավականն է:
12. ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ «ՆՈՐ ՏԱՊԱՆ»
Իմ ժողովրդի հոգին սավառնում է Արարատի կատա-րին, ազգի սիրտը նրա փեշերին է, իսկ մարմինըաշխար-հագրական չափերով մի փոքրիկ տարածք Եվրոպայի և Ասիայի հետնաբակում: Մենք լիովին կարող ենք կերակրել ինքներս մեզ, թերևս, ավելին, ուժն ու կարողությունն էլ է բավարար ժամանակին միանալու համար գործնական, խելամիտ, չափավոր ձգտումներ ունեցող երկրների հանրությանը…Է, ինչ, ամենևին էլ վատ չէ…սակայն մենք ծայրահեղությունների մարդիկ ենք և ինքներս մեզնից փախչել չենք կարող: Այնտեղ, ուր սավառնում է մեր հոգին, ծնունդ է առել մարդկության վերածնունդը, աղետից հետո: Ընդունենք թե առասպել է, բայց հարկ է հիշել կեցության հեռանկարի մասին Սուրբ գրքի հայտնի մարգարեությունը. մարդկային ցեղի վախճանն անխուսափելի է, եթե…ահա այս «եթե»-ն հենց մարդու կամքն է
տրված նրան որպես իր ճակատագիրը շրջելու հնարավորություն… Եվ մարդկության ճակատա-գիրընույնպես: Այսօր մենք ոտք ենք դնում այդ ուղու վրա: Ի՞նչ կլինի հետագայում
ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ էմեր հոգին դադար չի առնի, քանի դեռ սավառնում է կատարներին: Հուսով եմ, ինձ կներվի նոր գլխին նվիրված իմ այս պաթետիկ ելույթը: Հայերը եղել են ու կմնան բիբլիական մեծ լեռան պահապան ժողովուրդ: Նա գրեթե ամեն 135 առավոտ, լույսը բացվելուն պես, հառնում է մեր առաջ: Մեր կամքից անկախ, իսկ հաճախ
նույնիսկ մեր կամքին հակառակ, լեռը տանում է մեզ դեպի մեր սեփական անցյալը, միաժամանակ, ցույց է տալիս մեզ դեպի ապագա տանող ճանապարհը: Եվ այստեղ չափազանցություն չկա:
Մտամուխ լինենք այն բանում, ինչ հաղորդում է մեզ բիբլիական առասպելը Համաշխարհային ջրհեղեղի մասին և փորձենք մեկնաբանել այն որպես դարերի խորքից մեզ ուղարկված ինչ-որ խորհրդանիշների հանրագումար և ծածկագրված պատկերներ: Մեր հեռավոր նախնիները մտածում էին բացարձակապես վերացական կերպարներով և նշաններով: Պատճառն այն էր, որ հին ժողովուրդները տիրապետում էին շատ ավելի զարգացած մտածողության և նրբազգացողության, քան ժամանակակից մարդը: Ցանկացած տեղեկատվություն ժամանակի ընթացքում աղավաղվում է, քանի որ յուրաքանչյուր հաջորդ սերունդ հակված է մեկնաբանել այն իր ձևով: Միայն խորհրդանիշները վերացական կերպարներն ենդուրս ժամանակի իշխանությունից: Եվ այսպես, բիբլիական առասպելը տալիս է կոնկրետ մարդու, ընտանիքի հոր անուն, որը դարձավ երկրի երեսին գոյություն ունեցող ամենայնի
բուսական և կենդանական աշխարհի, ներառյալ և մարդկության փրկիչը: Այդ մարդու անունը Նոյ էր: Ավանդազրույցի համաձայնԱստծո մասնակցությունը այդ վիթխարի գործողությանը սահմանափակվեց գալիք աղետի մասին նախազգուշացումով: Այսինքն, եթե ավանդազրույցի բովանդակությունն ընդունենք տառացիորեն, ապա ժամանակակից ավիակրի չափով նավի կառուցումը, կենդանական և բուսական աշխարհի բոլոր տեսակների որոնումը և ընտրությունը, կենդանիներին և գազան-ներին սննդով ապահովելը, նրանց համատեղ կեցության ապահովումը, այդ ամենն ընկավ միանգամայն սովո-րական մարդու և նրա փոքրաթիվ ընտանիքի անդամների ուսերին: Իսկ ի՞նչ է ասում մեզ ավանդազրույցը, եթե դիմում ենք նրա բնագրային, սրբազան իմաստին: Առաջին. նա խոսում է Կյանքի, նրա բոլոր ձևերի և դրսևորումների հրաշքի մասին: Ինչն անառարկելի փաստ է: Մարդուն տրված չէ հասկանալ, ըմբռնել միլիոնավոր ձևի և տեսակի կյանքերի ստեղծման տիեզերական կամ բնական մեխանիզմը: Երկրորդ. ավանդազրույցը մեզ ասում է, որ կենդանի աշխարհը, իր ողջ բազմազանությամբ, ստեղծողը կարող է լինել միայն կենդանի սկզբնաղբյուրը: Եվ կարևոր չէ
նրան ինչպես կանվանենքԱստված, տիեզերք թե բնություն: Մեր մոլորակը կենդանի էակ է, կենդանի էություն: Երրորդ. Մայր բնությունը շատ շուտ հայտնաբերեց, որ իր ստեղծագործության պսակը ունի ոչ միայն ստեղծագործ, այլ նաև կործանարար, կյանքի համար ավերիչ ուժ, որը մարդու մեծամտության և շահամո-լության մեջ է, նրա ինքնաստվածացման մեջ: Չափի զգացողության բացակայությունը և բնության մեջ իր տեղը չգիտակցելը մարդուն հանգեցնում են այն բանին, որ նա դառնում է իրեն ստեղծողի թշնամին: Դրանից հետո մարդը անողոքաբար և անխուսափելիորեն վերածվում է պատժի առարկայի: Մեր նախնիները տապանի մասին առասպելում ամփոփված, մարդկությանն ուղղված իրենց ուղերձում, իրենց համար ամենասարսափելի պատիժը համարեցին ոչ թե կրակը, որից կարելի է վերածնվել, այլ ջուրը, Համաշխարհային ջրհեղեղը: Չորրորդ. ուղերձը մեզ հաղորդում է
Բնությունը անողորմ է իր վրեժխնդրության մեջ, բայց նա միշտ փրկության հնարավորություն է թողնում: Այդ հնարավորությունը մարդու կողմից իր հանցավոր էության և ինքն իրեն սահմանափակելու անհրաժեշ-տության գիտակցումն է, քանզի այս աշխարհում ոչինչ իրեն չի պատկանում, նա միայն օգտվում է բնության նվիրած բարիքներից:
Հինգերորդ. իրենց ուղերձում մեր նախնիները նշում են փրկության միակ ուղին: Դա մարդկության փրկությունն է ինքն իրենից, ինչպես և երկրագնդի վրա գոյություն ունեցող ամեն ինչի համար պատասխանատվությունը պետք է կրեն ոչ թե երկնային բարձր ուժերը, այլ ամենահասարակ մարդը, երկրաբնակը: Այն պահին, երբ բնությունը պատժում էր մարդկությանը, վրեժ էր լուծում նրանից, Նոյին բնության ընտրյալ է դարձնում նրա մեն-մի հատկությունըաշխարհում իր համեստ տեղի գիտակցումը և մեծ աշխատանքի պատրաստականությունն ու հոգատարությունը հանուն երկրագնդի վրա կյանքի պահպանման: Վեցերորդ. երկրագնդի վրա գոյություն ունեցող ողջ գոյի փրկության համար անհրաժեշտ է միավորման ինչ-որ տարածք: Նախնիների ուղերձում դա տապանն է: Տապանը օվկիանոսում տեղաշարժվող կյանքի խորհրդա-նիշ է, բնակեցված մարդկային տան կենդանական և բուսական աշխարհի ողջ բազմազանությամբ: Այդ ձեռակերտ մարդկային տունը կփրկվի, եթե միայն փրկի ուրիշներին: Այդ է ասում մեզ ավանդազրույցը: Եվ այսպես, ավանդազրույցի հերոսներ են դառնում խղճմտանքով մարդը և նրա ընտանիքը, ովքեր անսացին Արարչի նախազգուշացումներին և իրենց վրա վերցրին շրջապատող աշխարհի պահպանման աշխատանքները: Եվ այդ աշխատանքի դիմաց նրանց փրկություն շնորհվեց: «Հեքիաթը սուտ է, բայց ակնարկ ունի, ով խելացի է
կհասկանա» («Сказка-ложь, да в ней намек-добрым молодцам урок»): Հատկապես մարդկանց, ժողովուրդների, ողջ մարդկության կողմից հանրահայտ ճշմարտություն-ների անտեսումն է ամբողջապես կանխորոշում մարդկային կյանքի դրամայի բովանդակությունը: Հենց դա է ընկած հայտնության զգացողության և մարդկության կործանման հիմքում: Ինչպես տեսնում ենք Համաշխարհային ջրհեղեղի ավանդազրույցիցայդ կանխազգացումը ծագել է դեռևս մարդկության պատմության արշալույսին և մինչ օրս կյանքը միայն հաստատում է այդպիսի ելքի հնարավորությունը: 139 Ծայրահեղ պայմաններում համատեղ ապրելու փորձը, հոգևոր և հուզական ուժերի գերլարման փորձը, դառնում է նոր կյանքի կամ նոր աշխարհակարգի սկիզբ: Տապանի առասպելը պարունակում է մեծագույն էկոլոգիական գաղափար: Ծնվելով մարդկության պատմության արշալույսին, այն հաղթահարել է ժամանակը և հասել է մինչև մեր օրերը:
Ներդաշնակություն բնության հետ, ողջ մնալու և փրկվելու միակ հնարավորությունը: Ավանդազրույցը պարունակում է ուղերձ
փրկության մասին: Այն ցույց է տալիս, որ պետք է փրկել մարդուն և առաջին հերթինհենց իրենից: Դա նշանակում է, որ անհրաժեշտ են յուրաքանչյուրի անհատական, հսկայական ջանքերը: Այսինքն
մարդու փրկությունը ենթադրում է յուրաքանչյուր տղամարդու անձնական հերոսություն և յուրաքանչյուր ընտանիքի հերոսություն: Ինչո՞ւմն է այդ հերոսությունը: Ամենադժվարում և ամենաանհրաժեշտումերկրագնդի վրա գոյություն ունեցող ամեն ինչի համար սեփական, անհատական պատասխանատվությունը հասկանալու միջոցով ինքն իրեն վերափոխելու: Եվ այսպես, ամեն ինչի համար պատասխանատու են ոչ թե պետությունները, հասարակությունը, միությունները, կուսակցությունները, մարդկանց միությունները, այլ յուրաքանչյուր մարդ: Դժվար է պատկերացնել այն հոգևոր գերուժը, որ հասարակ մարդը պետք է գործադրի, որպեսզի ինքն իրեն 140 զգա ոչ թե մի փոքրիկ պտուտակ այս աշխարհում, այլ աշխարհի ճակատագրի միակ և գլխավոր տնօրինող: Վերլուծելով խորհրդանիշները, անխուսափելիորեն հանգում ենք վերջին և ամենաանսպասելի բացահայտ-մանը. Համաշխարհային ջրհեղեղի ավանդազրույցը մեզ պատմում է ոչ թե մարդկության անցյալի, այլ նրա ապագայի մասին: Այսինքն
առայժմ մենք դեռ ապրում ենք մինչջրհեղեղյան դարաշրջանում, մինչև Հայտնու-թյունը:
Իսկ այժմ դառնանք Ադամի և Եվայի աստվածաշնչյան առասպելին և նրանց վտարմանը դրախտից: Թողնենք նրա ծամծմված եկեղեցական ընթերցումը և գործի դնենք կերպարների և խորհրդանիշների ծածուկ բովանդակու-թյանը հետևելու այն նույն մեթոդը: Դրա համար թվարկենք լեգենդի բոլոր գործող անձանց, նրանց կերպարները, խորհրդանիշները, նշանները: Արարչից բացի, դա Ադամն ու Եվան են, գայթակղիչ օձը, ինքըսատանան, Բարու և Չարի իմացության ծառը, արգելված պտուղ խնձորը: Ահա և ողջ պարզամիտ լրակազմը, սակայն հենց նրա վրա է կառուցված մարդկության կյանքի ամբողջ դրաման: Իսկ ի՞նչ է ասում մեզ այդ առասպելը: Նա հաղորդում է, որ եղել է (կամ կա) տղամարդ, Արարչի կամ այլ կերպ, Բնության կողմից ստեղծված և նրա կողմից բնակության համար ամենաբարենպաստ պայմաններում տեղավոր-ված: Եվ քանի դեռ այդ Աստծո ստեղծագործությունը մեծանում էր, առնականանում և ապրում մենության մեջ, 141 ամեն ինչ հրաշալի էր: Նա հնազանդ էր և կանխատեսելի: Հետո հայտնվեց կինը (Եվան): Նրա հայտնվելով
տղամարդու կյանքում տեղի ունեցան ապշեցուցիչ փոփոխություններ: Տղամարդը կորցնում է հանգիստը, առողջ դատողությունը և բնականությունը: Իսկ ի՞նչ է ուզում կինը: Նույնը, ինչ ցանկանում է ապագա մայրության բնազդով շարժվող ցանկացած կին: Կինը ցանկանում է բարօրություն իր ընտանիքի համար և հասնում է դրան, նա ցանկանում է բարելավել և ամրապնդել իր դիրքը: Իսկ դա կարելի է անել տղամարդու վրա ներգործության և ազդեցության միջոցով: Երկուսի նոր, համատեղ կյանքը արդեն բացառում է նախկին, խելահեղորեն երջանիկ ժամանցը: Նոր հոգսերը և նրանցով ներշնչված, ունեցածից ավելին ձեռք գցելու անհրաժեշտությունը կյանքի բնականության և բնակազմության կորստի պատճառ են դառնում:
Ադամի և Եվայի կամ տղամարդու և կնոջ մասին առասպելը պարզ և հասարակ կերպով մեզ ասում էաշխարհի բոլոր դժբախտությունների հիմքում ընկած է մարդկային երկու արատ. տղամարդու թուլությունը և կնոջ շահը: Դա տխուր պատմություն է տղամարդու և կնոջ դատապարտվածության մասին: Այն մարդկության ողջ պատմության ընթացքում, ամեն օր, ամեն ժամ վերարտադրվում է միլիոնավոր օրինակներով: Իր ուղերձում մեր հեռավոր նախնին կանխորոշել է Չարի և նրա արմատների բնույթը, հուսալով, որ գալիք սերունդները կհաղթահարեն այդ դժբախտությունը: Ադամի և Եվայի մասին հեքիաթը մեզ ասում է, որ աշխարհի բոլոր դժբախտությունները տղամարդու և կնոջ էության մեջ են: Մարդկության ճակատագրում «առաջին մեղքի» հաղթահարումը նույնպես այդ զույգի գործն է: Քավությունը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր առանձին, կոնկրետ ընտանիքում: Եվ, ուրեմն, իրավացի չէր մեծն Լև Նիկոլաևիչ Տոլստոյը
քավության իր տառապալի որոնումներում, զբաղվելով դրանով մենակ, առանց իր ամուսնուՍոֆյա Անդրեևնայի: Հայաստանը հնագույն քաղաքակրթության երկիր է: Նրա պատմական տարածքը եղել է մարդկության մշակույթի ծագման համաշխարհային էպիկենտրոններից մեկը: Չի կարելի հաստատել, բայց և չարժե բացառել այն բանի հավանականությունը, որ շատ առասպելների ծագումը, որոնք հետագայում դարձան բիբլիական, կապված են Արարատ լեռան հովիտի և նրա բնակիչների հետ: Եթե ընդունելի համարենք այդպիսի հավանականու-թյունը, ապա միանգամայն հնարավոր է և բնական, որ այդ երկիրը և այնտեղ ապրող ժողովուրդն էլ մեր հեռավոր նախնիների հասցեատերն են: Սակայն այդ դեպքում Հայաստանը դատապարտված է դառնալ նոր էկոլոգիական քաղաքակրթության ծագման տարածք, ինչը կարող է հիմք դառնալ աշխարհի արմատական վերափոխման: Նոր էկոլոգիական քաղաքակրթությունը փիլիսոփայա-կան ուսմունք չէ և ոչ էլ բորբոքված մտքի քմահաճույք: Դա քսանմեկերորդ դարում նոր տապանի օգտագործման գաղափար է: Նրա առաջացման անհրաժեշտության օգտին է խոսում քսաներորդ դարի ողջ պատմությունը: Երկու համաշխարհային պատերազմները, երկու
տոտալիտար ֆաշիստական և կոմունիստական համա-կարգերի վերելքը, ինքնաոչնչացումը և անկումը, առանձին անհատների աննախադեպ բռնապետության և անսահմանափակ իշխանության օրինակներ են: Հերթի մեջ է ժամանակակից Արևմտյան քաղաքակրթության, նրա արժեքների և գերակայությունների անփառունակ մայրամուտը: Ժամանակակից պատմությունը բնու-թագրվում է անհատի, հասարակության և պետության եսամոլությամբ: Ժամանակակից քաղաքակրթությունը, իր ողջ տեխնոլոգիական և ռազմական հզորությամբ հանդերձ, դատապարտված է: Այն կոչնչացվի հենց բնության կողմից: Եվ այս դարի սերնդի վրա կծանրանա նախորդ դարի մեղքերի քավման ողջ ծանրությունը:
Մարդկությունը ոտք է դրել իր ճակատագրի մի նոր փուլ: Աստվածաշնչյան մարգարեությունը ենթադրում է մեն-մի հանրագումարմարդկության վախճան: Հայտնու-թյան մարգարեությանը կարելի է վերաբերվել տարբեր կերպ
հասարակ աթեիստի համարիր կյանքի փորձի հետ ոչ մի կապ չունեցող վերացական գրական կերպար է, հավատացյալ քրիստոնյայի համար
իր մեղավոր հոգու փրկության համար իրեն մտածել պարտադրող, անառարկելի, հանրահայտ ճշմարտություն, աքսիոմ: Թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում արդյունքը նույնն է. Մարգարեության նկատմամբ անտարբեր լավատեսության և խոնարհ հավատքի էներգիաները բացարձակա-պես հավասար են: Իսկ ինչ վերաբերում է ուղղափառ մուսուլմանին կամ համոզված բուդդայականինև՛ առաջինի, և՛ երկրորդի համար հայտնության մարգարեու-թյունը բոլորովին գոյություն չունի և գտնվում է այդ կրոնների տարածքից դուրս: Մարդկային գործունեության արդյունքում մեր մոլո-րակի վրա տեղի ունեցած ավերածությունների և նրանց աղետալի հետևանքների մասշտաբների մասին իր պատկերացումներով ամենից ավելի մոտ է ժամանա-կակից Արևմտյան քաղաքակրթությունը: Մնացած ողջ աշխարհին իր տեխնոլոգիական զարգացմամբ գերա-զանցող, իր հոգևոր մշակույթով քրիստոնեական, Արևմտյան քաղաքակրթությունը մշակել է իր էկոլոգիական գիտակցությունը: Գրինփիս շարժումը և նման բնապահպանական կազմակերպությունները ազնվաբարո են, նրանց հարող մարդիկ ցուցաբերում են ապշեցուցիչ պատրաստականություն
հանուն իրենց նպատակների գնալու ամեն տեսակի ռիսկի և զրկանքների: Սակայն Գրինփիսի, Բելունայի և այլ էկոլոգիական կազմակերպությունների փիլիսոփայու-թյունն ու պրակտիկան հենց Արևմտյան քաղաքակրթու-թյան էության արտացոլումն էնրա լավագույն ռոմանտիկական դրսևորումներում և պատրանքներում: Այդ կազմակերպությունների գործունեությունը հանգում է բնության պահպանմանը մարդուց և նրա կենսագործունեության կործանարար հետևանքներից:
Այդ հետևանքներից ավելի ակնառու են ծովերի և մթնոլորտի աղտոտումը, կենդանական և բուսական աշխարհի ոչնչացումը, արդյունաբերական զավթողամո-լությունը: Դա իր իսկ քաղաքակրթության կենսագոր-ծունեության անխուսափելի հետևանքն է: Միայն Միացյալ Նահանգներին բաժին է հասնում մթնոլորտ և օվկիանոս արտանետվող ողջ արդյունաբերական վտանգավոր թափոնների ավելի քան կեսը: Կանաչների շարժման մասնակցությունը կարող է միայն մեղքերի թողության ինդուլգենցիա տալ այն խղճմտանք ունեցող անհատներին և խմբերին, որոնք ապրում են այդ նույն քաղաքակրթության այն օրենքներով, որոնց դեմ պայքարում են: Մարդկությունը, որպես կենսաբանական տեսակ, շատ ավելի վաղ է դուրս եկել իր բնական, բնության կողմից հատկացված որմնախորշից, քան ենթադրում ենք: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդկության երևակայության մեջ աստվածները ընդունեցին մարդ-կային կերպարանք, երբ մարդիկ աստվածների հետ կապի հավանականություն դրսևորեցին: Ահա, այդ ժամանակ է «Չարի և Բարու իմացության ծառից» քաղվել արգելված պտուղը: Հետագայում, ամենուր և ամեն ինչում տարածելով մարդկային ցեղի զավթողագործությունը, Սուրբ գրքի հեղինակները պարուրեցին այն հայտնության մարգարեությամբ: Այն ժամանակից մարդկության եսակենտրոնությունը և նրա կործանարար գործունեու-թյունը մոլորակի կենդանի մարմնի վրա աղետալի բնույթ է ընդունել: Մարդը դարձել է իրեն ստեղծող բնության կատաղի թշնամին: Այդպիսի պայմաններում, Գրինփիսի ոգով յուրաքանչյուր ինքնազսպում միայն կերկարացնի հոգեվարքը, սակայն աղետը չի կանխի: Ելք կա, այն ենթադրում է արմատական բեկում ինչպես անհատի, այնպես էլ ողջ մարդկության գիտակցության մեջ: Ժամանակակից աշխարհում մարդու և բնության ճիշտ, ներդաշնակ հարաբերությունների օրինակ է հանդիսանում հյուսիսային ժողովուրդների աշխարհ-ընկալումը, որոնց համար շրջապատող աշխարհի հետ հավասարակշռությունը և ներդաշնակությունը, բնության մեջ իրենց տեղի հստակ գիտակցումը կյանքի հիմք է: Այդ ժողովուրդները բարձր էկոլոգիական գիտակցության կրողներ են, և այդ առումով նրանք քաղաքակրթված մարդուց իմաստուն են: Բնության հետ ներդաշնակ կյանքը ավելի շատ միջոցներ և ջանք է պահանջում, քան քաղաքակրթության ճակատագրական զարգացումը: Սակայն մարդկության կյանքի ու մահվան միջև դաժան ընտրությունը արժանի է դրան: Մարդկության գոյատևման «Նոր տապանի» փիլիսո-փայության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ բնությունը անպարտելի է, որովհետև այն առաջնային է: Բնությունը խոնարհ տառապյալ է, որը պատրաստ է տանել մարդու կողմից կատարած բոլոր անկարգու-թյունները: Մարդու նկատմամբ բնության հաղթանակի երևակայական օրը Ռեյ Բրեդբերիի «Մեղմ անձրև կլինի» 147 պատմվածքում տեղ գտած հիանալի բանաստեղծության համար նյութ հանդիսացավ. Լացող ուռենին էլ չի լացելու, Թռչունը ցավից թև չի բացելու, Գարունը նորից կավետի նոր կյանք, Չնկատելով, որ մենք էլ չկանք… Եթե բնությունը առաջնային է և անպարտելի, իսկ մարդը և մարդկությունը խոցելի և դատապարտված, ապա պետք է փրկել ոչ թե բնությունը
մարդուց, այլ պետք է փրկել մարդկությունըինքն իրենից: Թռչունների, կենդանիների, անտառների, ջրամբարների կործանումը կանխելը օրինաչափ հետևանք է մարդու և բնության հաշտեցման և վերադարձ
իր էկոլոգիական որմնախորշ: Գալիք էկոլոգիական քաղաքակրթությանը պետք է բնորոշ լինի պահանջմունքների նվազագույն մակարդակառավելագույն սոցիալական հարմարավետության պայմաններում: Դա նշանակում է, որ մարդը բնությունից վերցնում է միայն այնքան, որքան անհրաժեշտ է իր կենսաբանական գոյատևման համար, վերարտադրում և վերադարձնում է նրան օգտագործած պաշարները, ընդ որում, միաժամանակ կատարելագործում է իր սոցիալական համակարգը: Միայն այդ կերպ մարդը կարող է վերադառնալ իրեն հատկացված որմնախորշ: Հյուսիսային ժողովուրդները այդ օրենքի ըմբռմանը, որպես մարդու գոյատևման գլխավոր պայմանի, հանգել են շատ վաղուց: Իրենց շրջապատող խստագույն 148 բնության մեջ, վարվելակերպի բարձրագույն էթիկան այդ ժողովրդի մեջ ձևավորել է յուրահատուկ, եզակի մտածելակերպ: Ձկան հարուստ պաշարներ ունեցող գետափին ապրող նիվխը, էսկիմոսը, թե կորյակը գետից վերցնում է ճիշտ այնքան ձուկ, որքան հարկավոր է իրեն և իր տոհմին կերակրելու համար: Ո՛չ ավելին: Այդ ժողովուրդները միշտ էլ իմացել են, որ մեր մոլորակը, իր ներսում գոյություն ունեցող ամեն ինչի նրբագույն կարգավորմամբ, կենդանի օրգանիզմ է: Այն դեպքում, երբ ժամանակակից Արևմտյան քաղաքակրթությունը, բնա-պահպանական աղետների դառը փորձով, միայն այսօր է հասկանում այդ պարզ ճշմարտությունը: Այդ քաղաքա-կրթությունը ճզմեց, հարբեցողության մատնեց Հյուսիսի բնիկներին, քանդեց նրանց կյանքի բնականոն կացու-թաձևը: Դա պետք է որակել որպես էկոլոգիական ցեղա-սպանություն: Այն շարունակվում է նաև այսօր: Ա-րևմտյան քաղաքակրթությունը «սեփականացրեց» բնիկ-ների նրբագույն աշխարհայեցողությունը, տալով նրանց պանթեիստ (բնապաշտ) անվանումը: Գիտական այրերը տերմինաբանորեն այդպես ձևակերպեցին հյուսիսային և այլ բնիկների «հետամնացության» աստիճանը
«առաջ-ընթաց գրանցած քաղաքակիրթ» մարդկությունից: Սակայն մոտ ապագայում մարդկությունը անխուսափե-լիորեն կդիմի բարձր էկոլոգիական գիտակցության փորձին, որոնց կրողները Հյուսիսային բնիկներն են:
Ռաբլեի «Գարգանտյուա և Պանտագրյուել» հանրա-հայտ գրքի գործող անձ, խարդախ, խաբեբա և փիլիսոփա Պանուրգը իր հայտնի մենախոսության մեջ հրաժարվում է վճարել պարտքըիր հոգեհան պարտատերերին, պատճառաբանելով, որ բոլորս այս կյանքում պարտքով ենք ապրում և որ պարտապան լինելը բարիք է: Եվ դա այսպես է բացատրում
ահա, արևը իր ջերմությունը պարտքով տալիս է երկրին, այն իր հերթինբուսական և կենդանական աշխարհին, և
այդպես շարունակ: Ի վերջո, չվճարվող պարտքերի շարքը հասնում է Պանուրգի պարտատերերին, ապա նաև հենց իրենՊանուրգին: Պանուրգի խաբեբայական տրամաբանության մեջ կա մի անառարկելի ճշմարտություն: Այս աշխարհը և իր կյանքը մարդը ստացել է որպես պարգև կամ, ըստ Պանուրգի, որպես պարտք: Հետևաբար այս աշխարհում նրան ոչինչ չի կարող պատկանել: Այստեղից
ժամանակավոր և անհիմն է մարդու սեփականության ցանկացած իրավունք այն ամենի վրա, ինչն անձեռակերտ էհողը, ընդերքը և երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչ: Այդ թվում
նաև աշխարհի ճակատագրի որոշողը լինելու իրավունքը: Մարդու իրավունքը սահմանափակված է միայն սեփական ճակատագրով:
Մարդու բանականությունը նրան հնարավորություն է տալիս գիտակցելու, որ ինքը մահկանացու է: Հենց դրանում է «Բարու և Չարի իմացության խնձորի» համը: Մահվան անխուսափելիության հանդեպ վախը ագահությամբ, դաժանությամբ ինքնաստվածությամբ արտահայտված մարդկային եսապաշտության հիմքն է: Սեփական սերնդի նկատմամբ հանցավոր անպատասխանատվության հիմքում ընկած է երիտասարդների հանդեպ հեռացող սերնդի քինախնդիր խանդը:
Մարդկությունը կարող է բնաջնջել հարյուրավոր տեսակի կենդանիներ, բուսականություն, աղտոտել ծովեր, օվկիանոսներ, ոչնչացնել անտառներ, թունավորել մթնոլորտը, սակայն խուսափել բնության հատուցումիցնրան չի հաջողվի: Այն կարող է դրսևորվել մարդու կենսաբանական այլասերմամբ, ծագումնաբանական մուտացիայով, զանգվածային խելագարության համաճա-րակով, որը կարող է ընդգրկել ամբողջ ժողովուրդներ, պետություններ, մայրցամաքներ: Կամ դա կլինի թույլերի ոչնչացում հանուն ընտրյալների փրկության, որոնց համար նույնպես փրկություն չի լինի: Այդ ամենը կարող է կատարվել երկու-երեք սերնդի կյանքի սահմաններում: Դա արժանի հանգուցալուծում է մարդկության պատմու-թյան վերջին գործողության համար: Եվ նրա համեմատ
մարդկությանը պատուհասած այնպիսի պատիժ, ինչպի-սին քաղցկեղն է կամ ՁԻԱՀ-ի համաճարակը, թեթև մրսածություն կթվան:
Աշխարհն ու կյանքը, ինչպիսին որ կա տեսնելու համար, մարդը պետք է ձերբազատվի ամբարտավա-նությունից: Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրավիճակը օբյեկտիվ գնահատել: Կոնան Դոյլի հայտնի գրական կերպարը սիրում էր կրկնել իր անհաջողակ ընկերոջը. «Դուք նայում եք, Վաթսոն, բայց չեք տեսնում»:
Ժամանակն է նայել և տեսնել:
ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ — ԸՆՏԱՆԻՔ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ — ԱՄՐՈՑ
Հրապարակախոսություն
Ազգային զարգացման ծրագիր
Հրատարակչության տնօրեն՝ Հայկ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ
Հրատ. նախաձեռնողներ՝ Կարեն ԳԵՎՈՐԳՅԱՆ
Վաչագան ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
Տեխնիկական խմբագիր՝ Սուսաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կազմի ձևավորումը՝ Էդվարդ ՍԻՄՈՆՅԱՆԻ
Էջադրող՝ Նարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սրբագրիչ՝ Հերմինե ՍԵՐԳՈՅԱՆ
Տպագրվել է ԱՀԱ Պոլիգրաֆ ՍՊԸ
տպագրատանը
152
Հարգելի՛ ընթերցող… ընթերցելուց հետո, եթե հարկ կհամարես, գիրքը փոխանցիր ընկերոջդ…
Շնորհակալություն։
Հեղինակ