До 1 апреля срок подачи заявок (для 13-18 лет) на двухнедельную программу «Шаг к дому» за счёт правительства Армении. Поездка в 6 этапов с 3 июня по 24 августа. Внизу информация на армянском и руссском.
Կոնտակտային անձ՝ Ամալյա Կարապետյան
Էլ. հասցե՝ press.diaspora@gov.am
Կայք՝ http://diaspora.gov.am/hy
Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (փետրվար 19, 2024) — ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2024 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 6 փուլով հունիսի 3-ից օգոստոսի 24-ը և կընդունի 600 սփյուռքահայ պատանիների:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Մասնակիցներն ինքնուրույն պետք է հոգան Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը և ձեռք բերեն երկշաբաթյա ճամփորդական ապահովագրություն:
Ծրագրին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov.am
Пресс-релиз
Контактное лицо: Амаля Карапетян
Эл. почта: press.diaspora@gov.am
Сайт: http://diaspora.gov.am/ru
Стартует программа «Шаг к дому» для армянской молодежи Диаспоры
ЕРЕВАН, АРМЕНИЯ (19 февраля 2024 г.) – Аппарат главного уполномоченного РА по делам диаспоры начал прием заявок на двухнедельную программу «Шаг к дому» 2024 года. Программа дает возможность молодым людям диаспоры в возрасте 13-18 лет приехать в Армению, открыть для себя свою Родину и укрепить свою национальную идентичность. В программе: армянский язык (восточноармянский, западноармянский), арменоведение, курсы национальной песни и танца, ознакомительные посещения исторических и культурных мест Армении, музеев, учебных заведений, встречи с государственными, общественными деятелями, деятелями культуры и искусства, спортивные и культурные мероприятия.
«Шаг к дому» в этом году примет 600 молодых людей из армянской диаспоры и пройдет с 3 июня по 24 августа в 6 этапов.
Все расходы по армянской части программы покрывает Правительство РА.
В программе может принять участие армянская молодежь диаспоры, не участвовавшая в программах «Ари тун» и «Шаг к дому» в предыдущие годы, они могут самостоятельно покрыть транспортные расходы по приезду и отъезду в Армению и приобрести двухнедельное туристическое страхование.
Для заполнения заявок необходимо посетить официальный сайт Аппарата главного уполномоченного по делам диаспоры РА: http://diaspora.gov.am/ru/programs/24/qayl_depi_tun и заполнить заявки до 1 апреля.
В случае возникновения вопросов необходимо обращаться по следующим контактным данным: тел.: +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), электронная почта Электронная почта: qayldepitun@gov.