Из Альбома в Фейсбуке https://www.facebook.com/hrayr.ulubabyan/media_set?set=a.1025828114178595.1073741856.100002542498648&type=3
ՄԵՐ ՆՇԱՆԱԲԱՆՆ Է՝ ՊԱՅՔԱՐ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ
Կյանքը մշտական պայքար է և հաղթահարում՝ և՛ ինքդ քեզ, և՛ շրջապատի պայմանների, եթե դրանք խանգարում են ոգուառաջընթացին։
Այսպիսով, յուրաքանչյուր օրը դիմավորենք նոր վճռականությամբ. պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ՝ ինքդ քո նկատմամբ…
ՄԱՀԱԹՄԱ ՄՈՐԻԱ—МАХАТМА МОРИА
«В современном столкновении наций победителем окажется тот, кто, понимая законы развития человеческого общества, будет действовать заодно с ними, следуя им, и кто будет стремиться вперед к новым, более совершенным формам общественной жизни, но не к старым, изжитым и обреченным планетною кармой на уничтожение».
(Грани Агни Йоги, 1960, 8 Дек.)
Ազգերի ժամանակակից բախումներում հաղթող կլինի նա, ով, հասկանալով մարդկային հասարակության զարգացման օրենքները, կգործի դրանց համապատասխան և ով կձգտի առաջ դեպի հասարակական կյանքի նոր, ավելի կատարյալ ձևերի, այլ ոչ թե հին, իր դարն ապրած և մոլորակային կարմայով դատապարտված ոչնչացման։
ԵԼԵՆԱ ՌԵՐԻԽ-ЕЛЕНА РЕРИХ
В наш черный век каждое благое начинание неизбежно встречает отпор со стороны темных. Но при настойчивости мы всегда являемся победителями.
(Письма Елены Рерих, 1932-1955, стр. 012, 13.01.34)
Մեր այս խավար դարում յուրաքանչյուր ազնիվ նախաձեռնություն անխուսափելիորեն հանդիպում է մութ ուժերի դիմադրությանը։ Բայց համառություն դրսևորելու դեպքում մենք միշտ հաղթող ենք հանդիսանում։
ԵԼԵՆԱ ՌԵՐԻԽ
Քառօրյա պատերազմի և գալիք պատերազմի թումանյանական գնահատական
«Եվ այժմ ամեն մարդ զբաղված է մի հարցով, թե ո՞ր կողմն է հաղթելու և ի՞նչով է հաղթելու: Արդյոք զորքերի քանակությա՞մբ, լավ զենքերո՞վ ու մեծ թնդանոթներո՞վ, թե նյութական մեծ կարողությունով։
Իհարկե, սրանք ամենքն էլ մեծ բան են, սակայն մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ իրենց կատարելագործված զենքերով խուսափել են պատերազմի դաշտերից, իրենց հարստությունն էլ թողել են թշնամուն: Միմիայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ, տկարին դարձնում է հզոր և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր: Դա ժողովուրդների ոգևորությունն է:
Ժողովուրդների ոգևորությունը վճռական դեր է կատարում և ներկա մեծ պատերազմում»։
(«Սրանով կհաղթես», ԵԼԺ, հ. 7, էջ 153)
Зову на бой с самим собою, ибо в борьбе Света против тьмы необходимо победить не только темных супротивников Света, но и себя самого, то есть победить в себе то, что еще не от Света, что не изжито и что не соответствует тем светлым одеждам духа, в которых надо встретить победное и сияющее будущее, сужденную Новую Эру человечества. Итак, борьба на два фронта: один – внутри, другой – вовне, но внутренний фронт важнее, ибо к чему победа вовне, если внутри поражение. Так соберем все свои силы для двустороннего противостояния тьме и будем постоянно помнить о сужденной победе.
[Грани Агни Йоги, 1968 г. 173. (Гуру)].
Կանչում եմ մարտի՝ ինքդ քեզ հետ, քանի որ խավարի դեմ Լույսի պայքարում անհրաժեշտ է ոչ միայն Լույսի հակառակորդներին հաղթել, այլ նաև ինքդ քեզ, այսինքն հաղթել քո ներսում այն, ինչը նույնպես Լույսից չէ, ինչը ոչնչացված չէ և ինչը չի համապատասխանում ոգու այն լուսավոր հանդերձներին, որոնցով (որոնցում) հարկավոր է դիմավորել հաղթական և շողշողացող ապագան, մարդկությանը վիճակված Նոր Դարաշրջանը։ Այսպիսով՝ պայքար երկու ճակատով. մեկը՝ ներսում, մյուսը՝ դրսում, բայց ներքին ճակատն ավելի կարևոր է, քանի որ՝ ինչ օգուտ արտաքին հաղթանակից, եթե ներսում պարտություն է։ Արդ, համախմբենք մեր բոլոր ուժերը խավարին երկկողմանի հակադրվելու համար և մշտապես հիշենք վիճակված հաղթանակի մասին։
«Սկզբից քեզ անտեսում են, հետո քեզ վրա ծիծաղում են, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես»։
Մահաթմա Գանդի
Մենք ելակետ ունենք հոգեբանական ա՛յն կենսագործ ճշմարտությունը, թե առանց ինքնահաղթահարման անկարելի է որևէ այլահաղթահարում։ Այս ասել է՝ արտաքին թշնամու պարտության էական պայմանը՝ մեր ներքին տկարությանց ոչնչացումն է։
Որով՝ մեր առաջին նշանաբանն է՝ «Մահ ներքին տկարության»
ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ