«Նախ, պետք է քննարկել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, պատերազմի ավարտը և հարակից այլ հարցեր». Դավիթ Բաբայան

Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները: Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն էլ երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ   ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: «Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ»,- գրել է Նաղդալյանը: Ինչպես հայտնել են […]