ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՐԵՎՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Մհեր Հարությունյան Աշոտ Հարությունյան  Աշխատանքն Արցախյան պատերազմի նշանավոր օպերացիաներից մեկի՝ Քարինտակի հերոսականպաշտպանության ռազմագիտական վերաիմաստավորման անդրանիկ փորձերից է: Նորահայտփաստաթղթերի, ժամանակի պարբերական մամուլի և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրաքննության են առնվել այդ կարևոր իրադարձության ռազմավարական, ռազմաքաղաքական և այլտեսանկյունները, ներկայացվել է դրա պատմական նշանակությունը, ինչպես նաև կարևորությունն Արցախումռազմական արվեստի զարգացման առումով: Նախատեսված է մասնագետների, պատմությամբ հետաքրքրվողների և ընթերցողների լայն շրջանի համար: Քարինտակի 1992 թ. հունվարի 26-ի հերոսական պաշտպանությունն, անկասկած, իր մշտական տեղն է ապահովել հայ ազգային ազատագրական պայքարի տարեգրությունում: Այդ հերոսամարտի նշանակությունն արժեքավորելը և վերաիմաստավորելը պահանջված են մեր հանրապետությունում ռազմարվեստի զարգացման վրա ազդած պատմական և ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական պայմանները, ինչպես նաև ռազմարվեստի վիճակը որոշող […]