Ճանաչել Ադրբեջանում հայերի ցեղասպանության փաստը
Հայկական հերոսական գյուղ Չարդախլուում 1987 թ-ին Ադրբեջանի կողմից հիմք է դրվել հայերի հարկադիր մասայական տեղահանումներին: 2017 թ-ին լրանում է այդ եղելության 30 ամյակը: Չարդախլույում սկիզբ է դրվել Սումգայիթի ադրբեջանական գազանությունների և հարյուր հազարավոր հայերի հարկադրաբար տեղահանմանը, որոնք դուրս են շպրտվել իրենց տներից և սեփական հողերից:
1987 թվականից սկսած Սովետական Հայաստանի, այնուհետ Հայաստանի Հանրապետության իշխանությունների երեք նախագահները, 14 վարչապետները վարել են ոչ ճիշտ քաղաքականություն՝ անտեսել են Ադրբեջանում կատարված ցեղասպանության փաստը: Նշված քաղաքականությունը պարտվողական և վնասակար է դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության նկատմամբ:
Ազգային շահերի նկատմամբ վերոհիշյալ վնասարարությունը շարունակվում է ոչ թե 30 տարի, այլ ամբողջ մի դար՝ արհեստականորեն ստեղծված ահաբեկիչ-ցեղասպան պետություն-հանցագործ Ադրբեջանի Հանրապետության կողմից:
Ցավալի և անընդունելի փաստերից մեկը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ողբերգությունից միայն 17 տարի անց փետրվարի 28-ը հայտարարեց հիշատակի օր (Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր http://parliament.am/legislation.php?sel=show&ID=2326):
Ուշագրավ է այն փաստը, որ ՀՀ ընդունել է հույների և ասորիների ցեղասպանությունը հարյուր տարի անց: Անցավ 6 տարի այն օրվանից, երբ ՀՀ Ազգային Ժողովը անտեսեց և արգելեց ընդունել երկու օրենսդրական նախագծեր՝ Ադրբեջանում կատարված ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սխալ քաղաքականության պատճառով ՀՀ լրատվամիջոցները և հասարակությունը միայն տարին մեկ անգամ են խոսում և վերհիշում կատարված ողբերգությունների մասին:
Մենք բարոյական իրավունք չունենք որևէ ակնկալիք ունենալ այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից Ադրբեջանում իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում, քանի որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ դավաճանել են թե՛ սեփական պատմությանը, և թե՛ սեփական ժողովրդին՝ իրենց երկերեսանի և «խորամանկ» քաղաքականությամբ:
Հայերի ցեղասպանությունը երկու թուրքական պետություններում`Թուրքիայում և Ադրբեջանում, միասնական ընթացք է և միասնական ծրագրի արտահայտություն է: Ցեղասպանության քաղաքականությունն այդ երկրներում ըդնունելով տարբեր ձեվեր, չի ընդհատվել տարիների ընթացքում և ակտիվացել է հատկապես 1980-ական թթ:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և գործող իշխանությունների կարևորագույն քայլերից մեկը պետք է լինի այն, որ Ադրբեջանի հայերի ցեղասպանության և տեղահանման 30 ամյակի նախօրեին ՀՀ ԱԺ ներկայիս կազմով ճանաչի հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում: Մեծ մեղք կլինի չկատարել իր պարտականությունը և հանձնել այն Ազգային Ժողովի նոր կազմին:
Մենք, ներքոստորագրյալներս, տարիներ շարունակ ուսումնասիրել և բարձրաձայնել ենք Ադրբեջանում հայերի ցեղասպանության իրականացնելու մասին, ստացել ենք հասարակության լայն խավերի կողմից օժանդակություն: Ավելի քան 150 հղումներ համացանցից և ԶԼՄ-ից, տարբեր հեղինակների կողմից այդ թեմայի վերաբերյալ կգտնեք այս կայքում է – http://miaban.ru/themes/gen-in-azer/gen_in_azer/
Այսպիսով մենք միացնում ենք մեր ձայները և միահամուռ պահանջում Հայաստանի իշխանություններից՝ փոխել ներկայիս սխալ քաղաքականությունը և ընդունել գործող, անհապաղ և անմիջական քայլեր, որոնք ծառայեն ազգի շահերին, օրենսդրական հիմքի վրա և կոչ ենք անում՝.
— Ազգային Ժողովին՝ ընունել հայերի ցեղասպանության փաստը Ադրբեջանում իր արունահեղ փուլերով 1918-1920 և 1988-1992 թթ:
— ՀՀ Վարչապետին՝ հաստատել աշխատանքային խմբի կազմ՝ պետական ծրագրի և տեղեկատվական քաղաքականության մշակման համար: Մասնավորապես, Ադրբեջանում հայերի ցեղասպանության թեմայի ընդգրկումը Հանրապետության ԲՈՒՀ-երում, ցեղասպանագիտության ոլորտում և դրան համապատասխան մասնագետների պատրաստում:
— ՀՀ Նախագահին՝ դիմել ՄԱԿ-ին, տարբեր երկրներին և միջազգային կազմակերպություններին, պահանջել ընդունելու հայերի ցեղասպանությունը Ադրբեջամում և դատապարտել ցեղասպան քաղաքականության շարունակումը այդ երկրում, դիմել միջազգային դատարան հայցով այդ թեմայով: Նաև՝ հրապարակել հրամանագիր՝ Ադրբեջանում ցեղասպանության նահատակների հիշատակման ձևի և ծեսի կարգի վերաբերյալ, ՀՀ հյուրերի և պաշտոնական անձանց համար:
17.01.2017
«Հայկական ընկերակցություն » (Սանկտ Պետերբուրգ)
http://www.bvahan.com/art/at_chart.asp
http://www.miaban.ru/themes/gen-in-azer/gen_in_azer
Ավակովա Նելլի, բանաստեղծ, գրող
http://www.miaban.ru/themes/gen-in-azer/nelli_avakova
Ավագյան Մարիամ, «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող, գիտությունների թեկնածու, դոցենտ NUASA
http://www.miaban.ru/themes/gen-in-azer/mariam_avagyan
Ադյան Լևոն, ԽՍՀՄ, Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ-ի գրողների միության անդամ
Այվազյան Գրիգորի, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ
http://www.miaban.ru/themes/gen-in-azer/grigory_ayvazyan
Առուստամյան Բենիամին, հրապարակախոս, 1990 թվից միջազգային թեմաներով հոդվածների հեղինակ http://www.miaban.ru/info/artsakh/arustamyan
Բաբախանյան Վահան, մոդերատոր Facebook սոցիալական ցանցի «ArmPeterburg» խմբի
http://www.facebook.com/groups/ArmPeterburg
Բալայան Դավիթ, «Hyusisapail» (Հյուսիսա փայլ) Ինտերնետ կայքի գլխավոր խմբագիր
https://husisapail.wordpress.com/
Գրիգորյան Ռոբերտ, միջազգային բարեգործական հասարակության «Ամարաս» տարածաշրջանային (Լեռնային Ղարաբաղ) խորհուրդի անդամ, Ռուսաստանի Նկարիչների միության անդամ
Կարապետյան Բակուր, բարեգործական հիմնադրամի «Շուշիի» նախագահ, Հայաստանի Լրագրողների միության, Նկարիչների միության և Գրողների միության անդամ
http://www.miaban.ru/themes/gen-in-azer/bakur_karapetyan
Կրկյաշարյան (Սայաս) Սեդրակ, Հայկական Հանրագիտարանի նախկին ավագ գիտական խմբագիր
http://www.miaban.ru/themes/gen-in-azer/sedrak_sayas
Ուլուբաբյանը Հրայր, «Սումգայիթ… Ցեղասպանություն… Հրապարակայնություն…» (1989 թ.) գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ http://www.miaban.ru/themes/gen-in-azer/hrayr_ulubabyan
Խաչատրյան Ելենա, երկու կարեւոր ժողովածուների հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտության կազմող ու հրատարակիչ, տ.գ.թ.
http://www.bvahan.com/art/o_voyne.asp http://www.bvahan.com/art/sudba.asp
3 thoughts on “Բաց նամակ Հայաստանի և Արցախի իշխանություններին (17.1.2017)”