Из альбома № 6 в Фейсбуке https://www.facebook.com/hrayr.ulubabyan/media_set?set=a.276072355820845.61685.100002542498648&type=3
Если вас спросят, в какой стране вы хотели бы жить и о каком будущем государственном устройстве вы мечтаете, с достоинством вы можете ответить: «Мы хотели бы жить в стране Великой Культуры». Страна Великой Культуры будет вашим благородным девизом: вы будете знать, что в этой стране будет мир, который бывает там, где почитаемы истинная Красота и Знание. (Н.К. Рерих)
Եթե ձեզ հարցնեն՝ ինչպիսի՞ երկրում կուզեիք դուք ապրել և ապագա ինչպիսի՞ պետական կարգի մասին եք երազում, դուք կարող եք արժանապատվությամբ պատասխանել՝ «Մենք կցանկանայինք ապրել Մեծ Կուլտուրայի Երկրում»։ Մեծ Կուլտուրայի Երկիրը կլինի ձեր ազնվաբարո նշանաբանը. Դուք կիմանաք, որ այդ երկրում կլինի խաղաղություն, որը լինում է այնտեղ, որտեղ հարգի են ճշմարիտ(իսկական) Գեղեցկությունն ու Գիտելիքը։ (Նիկոլայ Ռերիխ)
Դավիթ Անհաղթ, Հ. Թումանյան, Նժդեհ–Ագնի Յոգա՝
Կամուրջ դեպի լուսավոր ու երջանիկ ապագա՝
Մեծ Կուլտուրայի Երկիր–Հայաստան
(Փրկարար, հաղթական և զարգացման գաղափարախոսության հիմնադրույթները)
1. Ինքնակատարելագործում՝ միշտ դեպի Վեր
2. Դեպի եղբայրական հարաբերություններ
3. Դեպի բնության հետ ներդաշնակ համագործակցություն
4. Դեպի կուլտուրական ժողովուրդների եղբայրական ընտանիք
5. Դեպի Նոր Աշխարհ …
Եթե ձեզ հարցնեն՝ ինչպիսի՞ երկրում կուզեիք դուք ապրել և ապագա ինչպիսի՞ պետական կարգի մասին եք երազում, դուք կարող եք արժանապատվությամբ պատասխանել՝ «Մենք կցանկանայինք ապրել Մեծ Կուլտուրայի Երկրում»։ Մեծ Կուլտուրայի Երկիրը կլինի ձեր ազնվաբարո նշանաբանը. Դուք կիմանաք, որ այդ երկրում կլինի խաղաղություն, որը լինում է այնտեղ, որտեղ հարգի են ճշմարիտ(իսկական) Գեղեցկությունն ու Գիտելիքը։ (Նիկոլայ Ռերիխ)
«Ես, իմ աշխարհայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ։ Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ». (Թումանյան, ԵԼԺ, հ. 6, էջ 371)
«Ազգովին դժբախտ է հայը, որովհետեւ իր մտաւորականութեան մի մասը դեռ չի հասկանում, որ օրւայ ցեղախռով ազգերի կեանքում էականը քաղաքական վարչաձեւը չէ, այլ անհատի եւ զանգւածների վերածնունդը, հոգեփոխութիւնը: Այլեւս հոգեվերանորոգւած են, կամ աւելի ճիշդը՝ հոգեվերանորոգչական ճիգեր են կատարում բոլոր ժողովուրդները եւ հէնց այդ է պատճառը, որ օրւայ իտալացու, գերմանացու, հունգարացու ուղեղում տեղի է ունեցել մի խոր յեղափոխութիւն: Այդ է պատճառը նաեւ ա՛յն բանի, որ օրւայ մարդը աւելի ակտիւ է, արդիւնագործ, խանդավառ…» (Գարեգին Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ, 2006, էջ 562)
ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ՝ ՄԻՇՏ ԴԵՊԻ ՎԵՐ
Հիսուս Քրիստոս.«Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է Կատարյալ» ( Մատթ. 5։47)
«Մարդկային ոգու էվոլյուցիայի վերջնական նպատակը պարզորոշ և հստակ որոշված է Փրկչի խոսքով՝ .«Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է Կատարյալ»։ Հենց դա էլ նվաճումների գագաթն է» (ГРАНИ АГНИ ЙОГИ.1961 г. 212)
Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության։ (Դավիթ Անհաղթ)
«Եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք…Մարդն ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ ստեղծի և միշտ կատարյալին ձգտի» (Թումանյան)
Իդէա՜լ եւ աննւաղ ձգտում դէպ այդ վերջինը, — ահա’ թէ ինչն է մեզ իրաւունք տալիս մարդ կոչւելու: (Գարեգին Նժդեհ)
ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եղբայրությունը մարդկային փոխհարաբերությունների բարձրագույն արտահայտությունն է (ԱԳՆԻ ՅՈԳԱ)
«Եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա» (Թումանյան)
«Երեւա՛ բոլորին, կանչի՛ր, յորդորի՛ր բոլորին, որպէս անհանգիստ հոգին վիրաւոր Հայրենիքիդ:
Եւ թող գիտնան բոլորը, որ քեզ զբաղեցնողը ցեղիդ գոյութիւնն է, որ վտանգւած է:
Ասա՛ ամէն մէկին, մէ՛կ էլ, հազար անգամ կրկնիր բոլորին, մինչեւ որ հասկանան ու հարազատեն Ռընանի խօսքերի վսեմ իմաստը. «Հոգեւոր եղբայրներ են մի ժողովրդի անդամները: Եւ որպէսզի համերաշխութիւն տիրի եղբայրների միջեւ, անհրաժեշտ է, որ ամէն մէկը որոշ բաներ մոռացութեան տայ եւ մտահոգւի միայն ամենաէականով» (Նժդեհ. ՀԱՏԸՆՏԻՐ, 2006, էջ 106)։
ԴԵՊԻ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Մարդկության լավագույն մտածողներն ու մարդասերները հույս են ունեցել ու երազել, որ Երկրի վրա երբևէ կհաղթանակի և կիրականանա Համաշխարհային Եղբայրության գաղափարը։
«Հիմա հաստատվում է Կուլտորայի Դարաշրջանը և նրա Դրոշի տակ են կանչվում բոլորը։ Կանգնել Կուլտուրայի Դրոշի տակ՝ նշանակում է մտնել էվոլյուցիայի հոսքի մեջ և շարժվել նրա հետ։ Նրանից խուսափելը կլինի տիեզերական աղբի դասվելու նշան։ Մարդկային էվոլյուցիոն հոսքից դուրս կշպրտվեն բոլորը, ովքեր չեն գնա կյանքի հետ համաքայլ։ Համընդհանուր Կուլտուրայի Դարաշրջանը, Լույսի Դարաշրջանը Լույս կտա բոլորին։Միայն Այն մերժողներին տեղ չի լինի կյանքում։ Նրանք ստիպված կլինեն մոլորակից հեռանալ, որպեսզի այլևս չվերադառնան այնտեղ»։ (Грани Агни Йоги.1959. 53)
«Ավագ Մահաթմաները ցանկանում են, որ սկիզբ դրվի «Մարդկության Եղբայրության», իսկական «Համաշխարհային Եղբայրության», որը պետք է դրսևորված լինի ամբողջ աշխարհով մեկ և գրավի մեծագույն ուղեղների ուշադրությունը» (Մահաթմա Քութ Հումի)
«Ես, իմ աշխարհայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ։ Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ» (Թումանյան)
«Ամբողջ մարդկությունը մի ընտանիք է։ Ժողովուրդները այդ մեծ ընտանիքի անդամներն են։ Գնում են մի նպատակի, և ամեն մեկն ունի իր դերը՝ երջանիկ դարձնելու ամենքին և ամենքի երջանկությունը դարձնելու մեկի երջանկությունը…» (Թումանյան)
Չկան մեծ ու փոքր ազգեր։ Կան հավասար իրավունքներով անդամները մարդկության ընտանիքի։ Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» և «փոքր» անունները։ (ՆԺԴԵՀ)
«ժողովուրդները, քաղաքականապէս ազատագրուելուց առաջ, մարդկութեան արհամարհանքից ազատագրուելու ճիգեր են կատարում: Ահա՛ այսպէս, ցեղամիջեան պայքարի ճամբով, աստիճանական հոգեւոր հաւասարեցմամբ, ազգերը մի օր -շատ հեռաւոր ապագայում — պիտի իրականացնեն տիեզերական եղբայրութեան իդէալը» (ՆԺԴԵՀ. Հատընտիր, 2006, էջ 455):
Ապագա տաճարի աղոթքը. «Հանուն Քրիստոսի, Հանուն Բուդդայի, Հանուն Մայթրեյայի, Հանուն Մուհամեդի, Հանուն Սողոմոնի, Հանուն Մեծ Ուսուցիչների և Մարգարեների, Հանուն Երկրային և Երկնային Եղբայրության՝ ընդունեք ձեր ցանկալին ոչ թե վնասելու և սպանելու համար , այլ Լույսի ճանաչման համար։ Ոգիս ողողում եմ սխրանքի հրաշքով և լռությամբ։ Կընդունեմ Ճշմարտության Ճաճանչը»։ (Ел. Рерих. «У порога Нового Мира», М., 1994, МЦР, стр. 56)
Молитва будущего Храма: «Именем Христа, Именем Будды, Именем Майтрейи, Именем Магомета, Именем Соломона, Именем Великих Учителей и Пророков, Именем Братства Земного и Небесного, примите желаемое вами не во вред и убийство, но в постижение Света. Омываю дух Мой чудом подвига и молчанием. Приму Сияние Истины». (Ел. Рерих. «У порога Нового Мира», М., 1994, МЦР, стр. 56)