Բավական ժամանակ անցավ, հայրիկիս դիմեց, որ ուզում է ամուսնանալ այդպես հնարավոր չէ: Հայրիկս մյուս ավագ ընկերների հետ որոշեցին որոնել իրենց ժողովրդի մեջ կլինեն այնպիսինները չամուսնացած աղջիկ կունենան: Գտան, որ իրենց հետ ժառայած Կարապետին մեծ աղռիկ ունի և որոշեցին գնալ ուզել:
Տվեցին Հայկանուշին, հիմա քավորի հարցը մնաց: Նորից դիմեցին հայրիկիս, հայրիկս էլ քավոր եղավ: Հետո հայրիկս իրեն պահ տված զարդերը վերադարձրեց: Կույր երեխային, որ ամբողջ օրը հողերի մեջ խաղում էր, տարան Երևան կույրերի համար հատուկ դպրոց: Նա սովորեց, երևի համալսարանն էլ ավարտեց, իսկ իրենից հետագայում ծնվեց երկու տղա, երկու աղջիկ, հիմա նրանք թոռներ էլ ունեն, իսկ մեզ հետ առ այսօր պահպանվում է երկկողմանի քավորությունը: Ես այստեղ ցույց տվեցի հայրիկիս մաքրությունը, դա ապացուցված է: Սիրիայում ապրող իմ փեսան տեղի եկեղեցին նորոգել և կահավորել է իր միջոցներով, որտեղ հուշատախտակ կար, որ տեղի եկեղեցին վերակառուցել է Երիցյան Սերոբ Աբրահամի:
Հետագայում ,,Նոյան տապան,, թերթում կարդցաի , որ Հասաքեում նոր ավելի մեծ և ավելի գեղեցիկ եկեղեցի են կառուցել: Որ մենք միշտ կապ ենք ունեցելիրենց հետ, շատ խոսում էին, որ քաղաքը ընդլայնվել է և մեծացել: Փեսան միշտ ուզեցել է գոնե մեկ անգամ գալ Հայաստան, քույրս՝ ծնողներին տեսնելու: Հայրիկս էլ ուրախացավ, երկու գառ գնեց, մեկ արկղ օղի, նրանց ոտքի տակ մորթելու: Բայց այնտեղ փեսային վախեցրել էին: Նա դաշնակցական էր, նրան ասել էին հենց ոտքդ դրեցիր Հայաստան, քեզ կբռնեն: Դա 1975 թվականն էր:Հայաստան վախեցան գալու: Գնացին ԱՄՆ, որոշ ժամանակ անց ետ են վերադառնում, այնտեղի բարքերը չեն հավանել, նորից ետ են գալիս Սիրիա: Իրենց մեծ աղջկան՝Մառալին, ուզող է ունենում: Ամուսնացնում են Գրիգոր նալբանդյանի հետ, որը հետագայում ինքն էր վարում Հասաքեի հայ համայնքի գործերը: 1994 թվականին Գրիգորի և Մառալի մեծ տղան գալիս է Հայաստան, Երևանում ընդունվում է բժշկական ինստիտուտ: Նորից վերադառնում է Սիրիա իր իրերը բերելու: Մայրը հարցնում է քեռիներիս տեսար, նա պատասխանում է- ոչ:
Մայրը ասում է.- Գնա Աբովյան քաղաք Մանուշակենց տուն, մինչև այնտեղ ապրելը նրանց քավորն են եղել, իսկ որ եկան Հայաստան, քավորությունը մեզ հետ շարունակեցին:
Մի օր էլ Մանուշակը եկավ մեր տուն, իր հետ իմ եղբոր Պետրոսի նման մի տղա: Քանի որ ես Ամերիկայում քրոջս տանը տեսել էի այդ երեք եղբայրների նկարը, անմիջապես ճանաչեցի: Դա եղավ Սիրիայից մեր առաջին ծիծեռնակը: վեց տարի մնաց, իսկ դիպլոմայինի ժամանակ նրա ծնողները եկան մեր տուն: Երկար տարիների կարոտներս առանք, բայց շատ ափսոս այդ ժամանակ եկան, երբ ծնողներիցս ոչ մեկը չկար:
Մի անգամ էլ քույրիկիս՝ Ազնիվին, համոզեց, որ հետը գնան Սիրիա: Միասին մտան դեսպանի մոտ: Հակոբի հետ շատ մոտ էր դեսպանը, հարց ու փորձի ժամանակ ուզեցել էր թարգմանիչը թարգմաներ: Դեսպանը ասել էր պետք չէ, ինչպես էլ նա արաբերեն թույլ խոսի, միևնույնն է ես կհասկանամ: Դեսպանն ուրախացել էր՝ նիվին: Մեր բոլորի մեջ միայն նա է գնացել մեր ծննդավայրը տեսավ: Նրան ուզեցել էին տանեն մեր տան տեղը ցույց տալ, նա հրաժարվել է , թե ես ինքս մեր տան տեղը կգտնեմ: Երևանում նրանք ծանոթացան ինստիտուտի ռեկտոր Վիլեն հակոբյանի հետ: Քսան օր մնալուց հետո ետ գնացին՝ իրենց հետ տանելով Հայաստանի համն ու հոտը: Գիտեք ինչի համար եմ ասում համն ու հոտը: Երբ գնացի Ամերիկա, հրավիրված էինք մեր նախկին հարևանի հռտ: Նա անկեղծացավ, ասելով.
— Աստծուց շատ գոհ ենք, որ եկանք Հայաստան, գոնե մարդկություն սովորեցինք:
Ես չեմ շփվել այլ երկրների հայերի հետ, տարբեր հայեր ունեն տարբեր բնավորություններ, մարդ ընդունելու: Հայաստան որ ժամին կուզես գնա, ձեզ կհյուրասիրեն կճանապարհեն, իսկ ուրիշների մոտ եթե հացի ժամին չես եկել հյուր, կարող է որ անոթի մնաս: Հարցը փոր լցնելու մեջ չէ, այլ խոսքս մարդկության մասին է: Քույրս հասաքեում եղել էր այս խառնարանի մասին, որ գրել եմ, ինչ չոր, ինչ ?????? , գետը լրիվ չորացած, պատմում էր, որ սիրիսկան պետությունը բողոք էր Թուրքիային ներկայացրել իր բաժին ջուրը բաց թողնեն:
Այն ամայի տարածությունները, տափաստանը, որ անմշակ էր և արաբները տեղիվ տեղ էին քոչվորում, հիմա գյուղեր ունեն, իսկ այդ տարածության վրա փորված են խորքային հորեր և ջուրը ոռոգում է այդ ահռելի հողատարածքները: ցանում էին ցորեն, բամբակ, բանջարանաբոստանային կուլտուրաներ, խաղողի տարբեր տեսակներ, պտղատու ծառեր: Նույնիսկ Դեր Զորի ավազների մեջ խուրմայի ծառեր են տնկել: Կյանքը Սիրիայում ավելի աշխուժացավ, երբ ռուսներն այնտեղ երկաթգիծ անցկացկացրին և պարզ է, որ այդ պետության համար բեռնափոխադրումներն ինչքան լավացան համեմատած մնացածների համեմատ, իսկ եթե ավելի առաջ ??????
Ուղտերով բեռներ փոխադրելու ժամանակ ասում էր այնքան ցորեն էր աճում, որ պահեստները չէր բավականեցնում: Դրսում լայն խրամատներ էին փորում ցելոֆանե թաղանթներ փռում, ցորենը լցնում, մինչև սկսում էր ցորենի վաճառքը: Արդեն ունեին կոմբայններ, տրակտորներ, մեծ ինքնաթափ բարձր տարողությամն մեքենաներ:
Մեզ մոտ սովորելու եկած Հակոբը պատմում էր, որ նրանց դպրոցներում զինավարժության դասեր չկան, այլ օրեր կան, նրանք գնում են բանակ, այնտեղ սովորում են զինվորական գործ: Նաավելի լավ էր հասկանում ռուսական զենքերն ու տեխնիկան, քան մեր մոտի սովորողները:
Հակոբից հետո եկավ միջնեկ եղբայրը: Նա այստեղ սովորեց ատամնաբուժություն և պրոտեզավորում: Հակոբը գնաց Ամերիկա, այնտեղ և բժշկություն էր անում, իսկ ազատ ժամանակ բենզին վաճառում: Իսկ միջնեկ եղբայր Պերճը գնաց Սիրիա, այնտեղ սկսեց սովորել բարձր սպայական դպրոցում: Իսկ նրանց եղբայրը Հասաքեում ուներ մեկ արտադրամաս, որտեղ դուռ և լուսամուտների պատվեր էին կատարում, իսկ մյուս գործը դա Հալեպից կահույք էր ներմուժում և այնտեղ վաճառում: Ճիշտ է թոռը և ամուսինը եկան, եկան ծոռները, բայց նրանք այդ բախտին չարժանացան: Դա էլ հայի ճակատագիր է: Երբ հիմա Սիրիայում լրիվ ռմբակոծված և ավեր է, նրանցից ոչ մի տեղեկություն չունենք:
Ոմանք ասում են, տեսք ինչ եղավ Սիրիայի հետ: Ավերվեց ամբողջ Սիրիան, ավերվեց աշխարհում ճանաչված Հալեպ քաղաքը և այլ քաղաքներ և ամենագլխավորը մարդկային զոհեր, երկիրը լքած փախստականներ, միայն պատճառաբանում էին թե ինչու երկիրը 40 տարի պետք ՝ ղեկավարեն մեկ ընտանիքի հայր և տղա ավագ Ասադը և կրտսեր Ասադը: Բայց ոչ մեկ չգիտի, թե նորը արդյոք Ասադից լավն է լինելու: Ընտրություններից հետո նորից ընտրվեց Բաշշար ալ-Ասադը: Հաֆեզ ալ-Ասադի ժամանակ ուզեցին հեղաշրջում կատարել, Հաֆեզ ալ –Ասադը Համմա քաղաքում կոտրեց նրանց ձեռնարկած ապստամբությունը:
Այսօր լրացավ իմ թոռան ռազմագերության մեկ տարին: Ճիշտ է զինվորական գաղտնիք է, չեն ասում , թե ինչ պայմաններում է գերևարվել: Մինչը այդ էլ դիվերսիոն խմբեր թափանցել են մեր բանակի և բնակչության մեջ: Այնքան գաղտնի պահեցին, մինչև սկսեցիբ բացեբաց գնդակոծել մեր սահմանամերձ գյուղերը և դիրքապահների վրա կրակելը:շԵս ուզում եմ շեշտել 1988 թ. Սումգայիթի ջարդերը, հայրիկիս ասած, այն խոսքերը: Ասում էր երեխաներիս փախցրի թուրքի, քրդի, արաբի ձեռքից, հիմա ընկան ադրբեջանցիների ձեռքը: Դա նշեցի նրա համար, որ այդ մարդը իր կյանքի փորձից գիտեր, որ այդ դեպքերը երկար են տևելու, որովհետտև նա այդ ազգին՝ թուրքին, լավ էր ճանաչում: Եթե նա հիմա կենդանի լիներ ու տեսներ, որ ինքը ճիշտ է գուշակել՝ իմանալով այդ ազգի ուղն ու ծուծը:
Եկող տարի նշեկու են հայերի սպանության 100 ամյակը, և մինչ այդ տարելիցը արդեն ամեն ինչ անում են, որպեսզի տապալեն այդ իրողությունը: Երբ մեր ղեկավարությունը նշեցին, որ լավ է, որ Ղրիմը դուրս եկավ Ուկրաինայի կազմից, հաջորդ օրը Քեսաբին խփին և ժողովրդին վտարեցին իրենց բնակավայրից: հայերն էլ գնացին թաքնվեցին Լաթաքիայի հայոց եկեղեցում: Մինչ համաշխարհային հանրությունը դատապարտեց և որոշ ժամանակ անց նորից վերադարձան իրենց թալանված բնակավայրը: Դա նրանց պապական արհեստն է: Հայերը աշխատեն, իրենց բարեկեցիկ կյանք ստեղծեն, նրանք էլ գան այդ բարեկեցիկ կյանքը վերածեն դժոխքի:
Հիմա էլ, երբ կաթողիկոս Արամ Ա հայտարաեց, որ Թուրքիայում հայերին պատկանող եկեղեցապատկան շենք շինությունները պետք է ????? պետք ՝ տրվի հայերին: Խնդրեմ, հաջորդ օրը ռմբակոծեցին մեր նախնիների հիշատակին Դեր Զորում կառուցված եկեղեցին: Նրանք ոչ մի միջազգային պարսավանքի չեն ենթարկվում: Դե քոչվոր ժողովուրդ են և մինչև այժմ մնացել է նրանց հոգու մեջ: