12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1989 Թ. «Խորհրդային Վրաստան»
Статья на армянском в армянской газете «Хорурдаин Врастан / Советская Грузия», 12 октября 1989 г.
О Григоре Сааковиче Абрамяне
An article in the Armenian newspaper «Soviet Georgia», October 12, 1989.
About Grigor Abramyan
ՄԱՐԴԻԿ, ՏԱՐԻՆԵՐ, ՃԱԿԱՏԱԳՐԵՐ
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԱՆՈՒՆ
Վրաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն 1989 թվականի հունվարի 17-ի իր նիստում, քննարկելով Գրիգոր Սահակի Աբրահամյանի գործը, որոշեց նրան ռեաբիլիտացիայի ենթարկել կուսակցական գծով, վերականգնելով կոմունիստի նրա բարի անունը:
Հանրապետության կուսակցական կազմակերպության Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության հանձնաժողովի հրահանգիչ Ալեքսանդր Բեժանովը ինձ մեկնեց մի բարալիկ թղթապանակ:
Բացում եմ թղթապանակը, կարդում առաջին իսկ փաստաթուղթը՝
“Վրաստանի կոմկուսի Կենտկոմ:
Գրիգոր Սահակի Աբրահամյան: ԽՄԿԿ անգամ 1926-1937 թթ., կուստոմս № 1501742:
Ծնվել է 1899 թվականին Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում: Ծնողները զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ: 1918-ին՝ սարսափելի սովի տարում երկուսն էլ մահացել են: Նրանց մահից հետո բատրակությոին է արել Գորիի գավառի Վազի, Սուրամ, Օսիաուրի գյուղերում…”:
Այսպես սկսվեցին իմ որոնումները, որոնք բացեցին Անդրֆեդերացիայի ժողովրդական տնտեսության ակնառու գործիչներից մեկի՝ բանկային գործի անգերազանցելի մասնագետ Գրիգոր Աբրահամյանի կյանքի և գործի որոշ անհայտ էջեր, ծանոթանալ նրան ճանաչած մարդկանց ու նրա մերձավորներին:
“ՊԱՊԵՐՍ ԳԵՐԵԶՄԱՆ ՉՈՒՆԵՑԱՆ”
Նա սիրով մեկնեց ինձ իր այցետոմսը. “Նեմետ Գրիգորի Կոնստանտինովիչ: Վրացական ԽՍՀ գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտեսական հետագոտությունների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ”:
— Ես ձեզ հետաքրքրող Գրիգոր Աբրահամյանի թոռն եմ, նրա ավագ աղջկա՝ Ռոզայի տղան: Ափսոս, մայրս կենդանի չէ, նա շատ բան կպատմեր: Թեև Հրանուշ տատիցս էլ շատ բան եմ լըսել: Գիտե՞ք, շատ բան գիտի նաև տատիկիս քույրը՝ Սիրանուշը, 30-ական թվականներին նա ապրել է Գրիգոր պապիս տանը:
Նեմետների տանը ինձ հաճելի անակնկալ էր սպասում: Չրույցից պարգվեց, որ Գրիգոր Աբրահամյանի մեկ այլ թորանը ես լավ ճանաչում եմ՝ մի քանի տարի առաջ “Խորհրդային Վրաստան” թերթում ակնարկ էի տպագրել Կարենի մասին, մի տղայի, որը թեև խուլ ու համր էր, սակային, գերազանց ավարտելով դպրոցը, ապա և Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը, ընդունվել էր ասպիրանտուրա: Կարեն Աբրահամյանը իր նմանների շրջանում շախմատի գնով Թբիլիսիի չեմպիոն էր դարձել: Պարզվում է, որ Կարենը Գրիգոր Աբրահամյանի կրտսեր դստեր՝ Մարիամի որդին էր:
Գրիգոր Աբրահամյանի մյուս մերձավորներն էլ, որոնք ապրում են գլխավորապես Թբիլիսում և մասնակիորեն Ախալքալաքում, իրենց արժանի տեղն են գտել կյանքում, լավ ընտանիքներ ունեն: Իրոք որ՝ ծառն արմատներով է գորեղ, տոհմը՝ պապով:
Գիգոր Նեմետը գրապահարանից հանում և սեղանին է գնում մի քանի ստվար թղթապանակ, որոնցում փաստաթղթներ են, լուսանկարներ, դասախոսությունների կոնսպեկտներ՝ նա նաև ժամանակին բանկային գործ է դասավանդել:
— Գիտեմ, այս դեպքում չի սազում, — նկատում է Գրիգորը, — սակայն, պետք է ասել, որ երկրորդ պապիս բախտը ավելի քիչ է բերել: Հորս հայրը՝ Ենո Նեմետը, հունգարացի էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա գերի էր ընկել ռուսական բանակին: Նույնպես կըրթյալ մարդ է եղել: Երկու բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել 20-ական թվականներից հետո, մինչև ձերբակալությունը Էնգելս քաղաքում շինարարության բնագավառում պատասխանատու պաշտոններ է վարել: Ենո պապիցս, սակայն, ընդամենը մեկ փաստաթութուղթ է մընացել՝ Մոսկվայից ստացված իմ հարցման պատասխանը, որից տեղեկանում ենք, որ իբր նրա գերեզմանը գտնվում է Ցիմլյանսկի ջրամբարի հատակին: Գիտեմ, իհարկե, որ դա կեղծիք է՝ այն տարիներին ռեպրեսիայի ենթարկված մարդիկ շիրմաքարի չէին արժանանում:
Գրիգորի օգնությամբ տեղեկանում եմ նրա պապի երբեմնի ընկերոջ հեռախոսի համարը: Ո՞ղջ է արդյոք նա: Պարզվում է՝ այո: Այժմ միութենական նշանակության անհատական կենսաթոշակառու է, 85 տարեկան, ապրում է Թբիլիսիում, չնայած զառամյալ տարիքին՝ առույգ է, կայտառ: Անգամ աշխատում է որպես խորհըրդատու Վրաստանի գերատեսչություններից մեկում:
Կոնդրատի Սոկրատովիչ Սիմակուրիձե: 1930 թվականից ԽՄԿԿ անդամ, 1937-47 թվականներին Վրաստանի ֆինանսների ժողկոմ: 1947-ից մինչև 1959 թվականը՝ Վրացական Հանրապետության Մինիստների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, պետպլանի նախագահ:
-1928 թվականին շրջաններից մեկում վարկային գյուղատնտեսական ընկերության նախագահ էի, երբ ինձ կանչեցին Թբիլիսի: Արդեն մայրաքաղաքում իմացա, որ մեկնելու եմ Մոսկվա՝ գյուղատնտեսական կոոպերացիայի երկամյա բարձրագույն կուրսերում ուսանելու: Վրաստանին երկու տեղ էր հատկացված: Երկրորդ ուսանողը, պարզվեց, Ախալքալաքի նյունանման ընկերության նահագահ Գրիգոր Աբրահամյանն էր: Երկու տարի Մոսկվայում միևնույն սենյակում էինք ապրում: խոստովանեմ, որ ի հակադրություն ինձ, նա կատարելապես տիրապետեց ռուսերենին: Չտեսնված ընթերցասեր էր, գերազանց էր սովորում: Համակուրսեցի աղջիկների խելքը գնում էր Գրիգորի համար՝ անչափ գեղեցիկ տղա էր: Կուրսերն ավարտելուց հետո գործուղվեցինք Անդրգյուղբանկ, որպես սեկտորի վարիչներ: Մինչև 1937 թվականը աշխատում էինք միևնույն սիստեմում: Բանկային գործի անդրկովկասյան մասնագետների շրջանում նա անառարկելի հեղինակություն էր՝ վերջին խոսքը միշտ Գրիգորինն էր: 1936-ից Աբրահամյանը դարձավ ԽՍՀՄ պետբանկի Անդրկովկասյան երկրամասային գրասենյակի կառավարչի տեղեկալ: 1937-ին մեր ճանապարհները բաժանվեցին: Որքանով ինձ հայտնի է, Անդրֆեդերացիան ցրելուց հետո նա մեծ ցանկություն ուներ Երևան տեղափոխվելու, սակայն նրա ճակատագիրը այլ կերպ վճռվեց՝ Գրիգորին նշանակեցին Վրաստանի առևտրի ժողկոմի տեղակալ: Ձերբակալեցին ժողկոմ Փանցխավային, և նա որոշ ժամանակ աշխատեց որպես ժողովրդական կոմիսար: Հետո արդեն հերթը հասավ Գրիգորին: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թև ինչում էին նրան մեղադրում՝ ախր, նա բյուրեղյա ազնվության տեր մարդ էր: Երբ իմացա, որ նրան ձերբակալել են, չէի ուզում կասկածել, որ նրա անմեղությունը կհաստատվի, սակայն այն դժընդակ տարում ոչ ոք իր ճակատագրի տերը չեր: Այդ թվում նաև ես: Եվ շատերի նման, ցավոք, ես էլ ոչինչ չկարողացա ձեռնարկել Գրիգորին փրկելու համար:
Կոնդրատի Սոկրատովիճ Սիմակուրիձեն իր մերձավոր ընկերոջ մասին ավելին պատմել չկարողացավ: Չկարողացա՞վ, թև՞ չկամեցավ: Ո՞վ գիտե: Այսոր հեշտ է դատել մարդկանց մասին, պընդելով, որ բոլորն այն տարիներին մի պտուղ էին…
— Ոչ, երբեք ոչ, ի՞նչ եք ասում, Գրիգորը միանգամային այլ անձնավորություն էր, անրիծ խըղճի ու անաղարտ ազնվության, և դրա համար էլ նրան սպանեցին: Ես հո գիտեմ, թե ինչպես էր Գրիգորը ցավում, երբ անմեղ մարդկանց ձերբակալում էին և ամեն կերպ փորձում ինչ — որ բանով օգնել նրանց, փարատում էր նրանց մերձավորների վիշտը:
Այս վկայությունն արդեն տալիս է իր իններորդ տասնամյակը թևակոխած Էմմա Նարինյանը՝ 1936 թվականին Անդրպետբանկի երկրամասային կառավարչի քարտուղարուհին:
Սակայն կա՞ն արդյոք փաստաթղթեր որոնք ինչ-որ կերպ հաստատում են Նարինյանի խոսքերը: Չէ՞ որ երկար տարիների ընտացքում խորհրդային մարդկանց այնպես են դաստիարակել, որ մենք դժբախտարար, հաճախ ինքներս մեզ հավատում ենք ավելի քիչ, քան փաստաթղթերին:
Նման մի փաստաթուղթ գտա կուսակցության Թբիլիսիի Կիրովյան շրջկոմի արխիվում: Ահա այն.
“Կուսակցության Թբիլիսիի Կիրովյան շրջկոմի քարտուղար ընկ. Ս. Իշխանովին
“Տրանսսննդառի” պետ Գ. Գեգուչաձեի (կուսանդամ) տնօրեն որոշ գործողությունների ստուգման պրոցեսում առանձին վկաներ մատնացույց արեցին, որ նա՝ Գեգուչաձեն, շատ լավ հարաբերությունների մեջ էր տրոցկիստ Չխարտիշվիլու (երկաթգիծ) և քաղբաժնի աշխատող Դարսաձեի հետ:
Որպես այդ հարաբերությունների վկայություն, նշում են միմյանց մոտ անցկացրած հաճախակի խընջույքները:
Կուսանդամ Գեգուչաձեի աշխատանքին վերաբերող գործով մենք քննարկում ենք անցկանում ժողկոմատի գնով:
Սակայն, հաղորդելով այդ մասին, կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի համապատասխան կուսակցական կամ այլ կազմակերպություններին ստուգել, թե ուրքանով է հավաստի Գեգուչաձեի կապը տրոցկիստ Չխարտիշվիլու հետ:
Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վրացական ՍՍՀ առևտրի
ժողկոմի տեղակալ“:
Կարդում էի այս փաստաթուղթը, և աչքերիս հառնում էր աշխատասեղանին հակված ժողկոմի տեղակալը, որը հոգեկան ծանր ապրումներով թղթին էր հանձնում յուրաքանչյուր բառը: Փորձենք հասկանալ նրա տրամաբանության ընթաղքը: Չխարտիշվիլուն ոչ մի բանով չես օգնի, նա արդեն գնդակահարված է: Գեգուչաձեն էլ փաստորեն դաստապարտված է, բայց ինչպե՞ս անկեղծ մարդու դատավճռի տակ ստորագրել: Ո՜չ, պետք է անպայման փորձել, կասկածի տակ դնել զըրպարտողների ցուցմունքները:
Այդ անելը արյունոտ 1937 թվին առանց չափազանցության սխրանք էր: Ուրիշ ինչպե՞ս գնահատել, երբ ծանոթանում ես այսօր
տըպագրվող փաստաթղթերին։ Օրինակ, Բուխարինի քրոջ՝ Լարինայի հուշերին, որոնցից տեղեկանում ես, որ անգամ Լենինի զինակից Յակով Սվերդլովի տղային ժամանակը դարձրեց մորթապաշտ, և դա՝ այն դեպքում, երբ գնդակահարվել էին Սվերդլովի եղբայրը և գրևթե բոլոր մյուս մերձավորները։
Վաղ թե ուշ, սակային, Գրիգոր Աբրահամյանի նման դիրքորոշումը անպայման թանկ պետք է նստեր նրա վրա։ Չէ՞ որ դա եզակի դեպք չեր։ Ամբողջ Ախալքալաքը գիտի կարզախցի Արշակ Քերոբյանի պատմոըժւթյունը, որին փրկելու համար Աբրահամյանը ոչ մի բանի առջև կանգ չառավ։ Խեղճ կարզախցուն մեղադրել էին «Թուրքիայի օգտին լրտեսության մեջ»։ Գնդակահարեցին։ Գրիգորը նրան փրկել չկարողացավ։
«ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՅՈՒՂՈՏ ՊԱՏԱՌ ԿԼԻՆԻ»
Այս խոսքերի՜ հեղինակը ոճրագործ Լավրենտի Բերիան է։ Նա դրանք արտասանել էր, երբ Անդըրֆեդերացիան լիկվիդացնելու նախօրենին խոսք էր բացվել բանկային գործի պրոֆեսիոնալ բարձրակարգ աշխատող Աբրահամյանին Երևան տեղափոխելու մասին։
1936-ի վերջերին նա հետաքըրքըրվել էր ժողկոմի տեղակալի բնակարանային պայմաններով.
— Ես քեզ առաջարկում եմ հիանալի մենատուն Մաչաբելու փողոցում։ Գնա և տես։ Եթե հավանեցիր, ուրեմն քոնն է։
Մենատոնն իրոք որ սքանչելի էր։ Վեց սենյականոց, բարձր առաստաղով, բոլոր հարմարություններով։ Բայց երբ Աբրահամյանին հայտնել էին, որ այդ պալատի նախկին տանտերը ռեպրեսիայի է ենթարկվել, նա իսկույն դուրս էր եկել այդ անից, իր կնոջը մեկընդմիշտ արգելելով խոսել անգամ դրա մասին։
Վերհիշում է Սիրանուշ Քերոբյանը.
— 1936 թվականից Գրիգորն ավելի ու ավելի մռայլվում էր։
Շատ եմ լսել, թե ինչպես էր հուզված իր կնոջն ասում. «Չեմ հավատում, որ նրանք ժողովրդի թշնամիներ են, ոչինչ չեմ կարողանում հասկանալ»։ Քույրս՝ Հրանուշը, մեկ անգամ ինձ գաղտնի հաղորդեց ամուսնու խոսքերը. «Բերիան սարսափելի մարդ է»։
Գրիգորի դեմ զրպարտություններ գրում էին դեռ վաղուց։ Մեկ անգամ նա ինքը վճռում է խոսել Բերիայի հետ. «Լավրենտի Պավլովիչ, իմ մասին գրում են, իբր նախկին դաշնակցական եմ, տրոցկիստ, — ասել էր Բերիան, — իմ մասին էլ շատ բան են գրում»։
Կյանքը ցույց տվեց, որ բոլոր զրպարտությունները խնամքով պահվել էին «լավ օրերի» համար։ Այդ զրպարտոըթյունների շարքում էր նաև այսպես կոչված «Հասան Չաուշի» գործը։ 1922 թվականին, երբ Աբրահամյանը Կարզախի կոմբջջի քարտուղարն էր, հանձնարարություն ստացավ ձերբակայել «Հասան Չաուշ» մականունով ավազակին, որն Ախալքալաքի գավառում կողոպուտով էր զբաղված։ Կոմերիտականներից մեկը չեր դիմացել և դարանից կրակել-սպանել էր ավազակին։ Տարիներ հետո նախանձ մարդիկ սկսեցին կեղծ լուրեր տարոծել, իբր Չաուշին սպանել է ինքը՝ Գրիգոր Աբրահամյանը, քանի որ նրա հետ գործարքի մեջ էր և չէր ուզում, որ ճշմարտությունը լույս աշխարհ գա։
Այնուամենայնիվ, ճակատագրականը 1936 թվականի մատնությունն էր, երբ հուլիսի 9-ին Թբիլիսիում զոհվեց Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Աբրահամյանը ուշ գիշերով վերադարձել էր տուն և բարձրաձայն դայրացած ասել.
— Բերիան սպանեց Աղասուն, և դա բոլորն էլ գիտեն։
Այդ օրը Աբրահամյանների տանը հյուրընկայվել էին երկու կարզախցի։ Ի դեպ, նրա դռները միշտ բաց են եղել համագյուղացիների համար՝ նրանց օգնում էր, ինչով կարող էր, ինչով կարող էր։ Իսկ մի քանի օր հետո գյուղում տարածվում է. «Ընկեր Աբրահամյանն ասաց, թե խանջյանին Բերիան է սպանել»։ Այսօր դժվար է ասել՝ չար կանխամըտածվածությո՞ւնն էր եղել դրա պատճառը, թե՞ գյուղացու անմիջականությունը։ Սակայն հետագայում գյուղից «գրողներ» հայտնըվեցին, որոնք համապատասխան մարմիններին հասցրին ժողկոմի տեղակալի խոսքերը։ Բերիան նըման բան ոչ մեկին չեր ներում։
Նրան ձերբակալեցին 1937 թվականի նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը։ ՆԳԺԿ-ում տիկին Հրանուշին ասել էին. «Ձեր ամուսինը դատապարտվել է տասը տարվա աքսորի, առանց նամակագրության իրավունքի»։ Միայն տարիներ հետո խորհրդային մարդիկ իմացան, որ 1937 թվականին այս ձևակերպումը նշանակում էր գնդակահարություն։ Չնայած 1930 թվականի հրեշավոր որոշմանը, որի համաձային «Ժողովրդի թշնամու» ընտանիքի անդամները նյունպես պատասխանատու են օրենքի առջև, Աբրահամյանները երբեք լուրացան, շատերի նման չհրաժարվեցին իրենց ամուսնուց ու հորից։ Մինչև իր կյանքի վերջին օրը ավագ եղբոր ճակատագրով չդադարեց հետաքրքրվել Արտաշեսը՝ բացառիկ խիզախության տեր մի մարդ, օրը պատերազմն ավարտեց գնապետի կոշումով։ 1952-ին նա վախճանվեց, այդպես էլ չիմանալով Գրիգորի ճակատագրի ողբերդական վերջաբանը։
1956 թվականին ԽՍՀՄ Գերագույնդատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի որոշմամբ (Նախագահ՝ Ռ. Ուսպենսկի, անդամներ՝ Գ. Թեյմուրազյան, Ա. Ահմեդով), որը քննարկել էր ԽՍՀՄ դատախազի բողոքը, ՆԳԺԿ-ին կից «եռյակի» 1937 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, համարվել էր անվավեր։ Նույն տարում Աբրահամյանները ստացան տեղեկանք, ըստ որի ժողկոմի տեղակալը վախճանվել է բանտում 1942 թվականին, սըրտի կաթվածից…
Վեջապես հնարավոր դարձավ մոտիկից ժանոթանալ Գրիգոր Աբրահամյանի գործին։ Դրանից պարզվում է, որ մեղադրանքի համար հիմք է ծառայել «Թբիլառի» հատուկ բաժնի պետ Սիխարուլիձեի գրավոր դիմումը, այլ գործով ձերբակալվախ Փանցխավայի՝ առևտռի նախկին ժողկոմի հայտարարությունը և վերջապես… Իր իսկ՝ դատապարտյալի ցուցմունքները։
Դիմումի մեջ Սիխարուլիձեն նշում է, որ Աբրահամյանը, աշխատելով պետբանկում, սերտ կապի մեջ էր նախկին կառավարիչներ Լակտիոնովի և Սուպոնևի հետ (երկուսն էլ հետագայում դատապարտվեցին պատժի առավելապարտվեցին պատժի առավելագույն չապի՝ գնդակահարության), որոնց նա իբր բազմիցս իր տուն է հրավիրել և որ Աբրահամյանը պետբանկում Փանցխավայի հետ դրամական ապօրինի գործարքի մեջ էր։ Հետաքրքրական է, որ 1956 թվականին լրացուցիչ քննության ժամանակ հայտարարել է, որ Աբրահամյանին ինքն անձամբ չեր ճանաչում, իսկ նրա դեմ դիմումը, ըստ երևույթին, գրել է, հիմք ունենալով կուսակցական ժողովում առանձին կոմունիստների ելույթները։
Կուսժողովը, հավանաբար, տեղի է ունեցել «Թբիլառում», ուր ձերբակալությունից առաջ տեղափոխեցին Աբրահամյանին։ Դրժբախտաբար, ոչ առևտրի մինիստրությունում, ոչ «Թբիլառում», ոչ պետբանկում, և ոչ էլ կուսակցության Կիրովյան շրջկոմում այդ ժողովի արձանագրության հետքերը չգտա։
Քննության ընթացքում Փանցխավան հայտարարում է (կարդա՝ նրան ստիաում են հայտարարել — Վ.Գ.), թե իբր ինքը լսել է, որ իր նախկին տեղակալ Աբրախամյանը եղել է դաշնակցական կուսակցության անդամ և որ պետրանկի նախկին կառավարիչ Սուպոնևի հետ զրույցի ժամանակ վերջինս Աբրահամյանին բնուքագրել է որպես կուսակցության անարժան անդամի, աչքակապությամբ զբաղվող, ձնամոլությամբ տառապող, աշխատանքի համար չցավող մարդու։
Ամենահետաքրքրականն այն է, որ Աբրահամյանի դեմ ցուցմունքներ չի տվել ինքը՝ Սուպոնևը, որի անունից Փանցխավան վկայություններ է բերել։ Իր ծավալուն հայտարարության մեջ, որտեղ նա «խոստովանում» է իր հակախորհըրդային գործունեությունը, Սուպոնևը ոչ մի վարկաբեկիչ խոսք չի ասում Աբրահամյանի հասցեին։
Բոլորը չէ, որ միատեսակ էին դիմանում ճիզվիտային խոշտանդումներին…
Եվ, վերջապես, ինչպե՞ս մեղադրել այդ թշվառ մարդկանց, երբ ինքը՝ Աբրահամյանը, ամեն մի հույս կորցնելով, ստորագրել էր իր իսկ դատավճիռը, կեղծ ցուցմունքներ տալով իր դեմ։
Հավանաբար, հենց 1937 թվականի դեկտեմբերի կեսերին էլ դատավճիռը ի կատար է ածվել։ Նա 38 տարեկան էլ չկար։
Հոկտեմբերի 7-ին Ախալքալաքի շրջանի Կարզակ գույղում, Գրիգոր Աբրահամյանի ծննուդյան 90-ամյակի կապակցությամբ, նախկին ժողկոմի հարազատների և համագյուցիների ջանքերով դրվեց նրա հուշակոթողը…
ՎԱՉԱԳԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Խորհրդային Վրաստան»
թերթի բաժին վարիչ