1988 թվականին Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմաաբ տեղի ունեցած զանգվածային կոտորածի հետեւանքով բազմաթիվ հայեր զոհվեցին, հարյուրավորները վիրավորվեցին եւ բռնի տեղահանվեցին: Եվ այս ամենը մինչեւ այսօր չի ստացել համապատասխան գնահատական:
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով սումգայիթյան ջարդերին, պարզաբանեց, թե իրավական առումով Հայաստանն ինչ կարող է պահանջել Ադրբեջանից, որն ավելի իրատեսական կլինի այս փուլում:
«Եթե մենք նախեւառաջ ճանաչենք այս հարցը պաշտոնապես, եւ արդեն փորձում ենք համակարգված ձեւով զբաղվել այդ հարցով, Ադրբեջանում հայերի մյուս հարցերի մասին չխոսենք, այլ միայն անշարժ գույքը գնահատենք, մոտավոապես՝ 100 միլիարդ դոլարի չափ է: Փաստացի Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը եղել է ռազմական գործողությունների, այսինքն՝ ղարաբաղյան համակարտության ռազմական ուղղուց շատ ավելի վաղ, եւ տարածքով հարակից տարածքում, չի կարելի բացատրել, թե պատերազմի ընթացքում է տեղի ունեցել եւ ադրբեջանը չէր վերահսկում այդ տարածքները, ինչպես ժամանակին փորձում էր Շահումյանի պարագայում, երբ հայերը դիմեցին ընդդեմ Ադրբեջանի փոխհատուցմանը , ասում էին՝որ Շահումյանը մենք լիարժեք չէինք վերահսկում, դրա համար չենք կարող ո՛չ պատասխանատու լինել, ո՛չ էլ փոխհատուցել: Մեր պարագայում՝ բուն ադրբեջանահայության խնդիրներն, ունեցվածքները եւ այլն, գտնվում էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Այդ ժողովուրդը խաղաղ բնակչություն էր, խաղաղ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են ցեղասպանության: Դա ցանկացած միջազգային ատյաններում միանշանակ կընդունվի, եթե մենք ճիշտ մոտենանք հարցին: Այո, կարող ենք նաեւ նյութական փոխհատուցում ստանալ: Եվ երկրորդ՝ ադրբեջանահայությանը կարելի է լիարժեք Ղարաբաղյան համակարտության բանակցությունների կողմ դարձնել: Այսինքն՝ խոսվում է ադրբեջանական փախստականների վերաբերյալ, մենք կարող ենք նաեւ եթե չհամարենք, որ ֆիզիկապես կարելի է վերադառնալ ադրբեջանահայությանը վերադառնալ նախկին բնակավայրեր, գոնե օգտագործելով այդ փոխադարձ վերադարձելիության հարցը»,-նշեց ադրբեջանակագետը: Ըստ նրա, հայական կողմը կարող է չեզոքացնել ադրբեջանական պնդումները, շահարկումները, որ միջազգային հումանիտար իրավունքից ելնելով պետք է ադրբեջանցիները վերադառնան ազատագրված տարածքներ.«Մենք կարող ենք բարձրացնելով ադրբեջանահայության խնդիրն այդ կտրվածքով հասնենք նրան, որ գոնե օրակարգից դուրս բերենք ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը: Ասելով՝ եթե հայերը չեն կարող վերադառնալ ու խաղաղ բնակվել իրենց նախկին բնակավայրերում, ապա ինչպես եք դուք պատկերացնում նույնն արդեն Ղարաբաղում: Գաղտնիք չէ, որ ԼՂ բնակչությունը բավականաչափ մեծ չէ, այսինքն՝ մեծ բազմությանը չի հասնում: Կարելի է, ադրբեջանահայությանն անկախ բնակվելու վայրից ու քաղաքացիությունից, փախստականի կարգավիճակից շնորհել: ԼՂ քաղաքացիություն, անգամ նրանց, ովքեր չեն բնակվում ԼՂ տարածքում , որպես երկրորդ քաղաքացիություն, եւ մենք կունենանք ոչ թե 150 հազար քաղաքացիներ, այլ առնվազն ՝ 700 հազար քաղաքացիներ եւ որպես բանակցային գործընթացի գործոն դա նույնպես հաշվի կառնվի, երբ վերջնական հասնի խաղաղ լուծմանը, ինչին բազմիցս ասեմ եմ, որ Ադրբեջանի պարագայում դա հնարավոր չէ, բայց համենայնդեպս, բանակցային գործընթացում սեղանի վրա կկարողանանք դնել, որ ահա Ղարաբաղն ունի նաեւ այս պատկերները, եթե դուք խոսում եք ադրբեռջանական փախստականներից, ապա գոյություն ունի այսպիսի հարցեր: Սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ տարածքային խնդիրներ կարող ենք լուծել եթե պատշաճ կարողանանք հարցին մոտենալ»,-ընդգծեց Գրիգորի Այվազյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
24.02.2018