Версия на русском — https://miaban.ru/info/spyurq/miaban_31-5-2018_rus/
Video — https://www.youtube.com/watch?v=jGv55_tHd9Y
«Միաբան»-ը Հայկական Ընկերակցության (Սանկտ Պետերբուրգ) տեղեկատվական — վերլուծական նախագիծ է, որ ջանում է hայությանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ մարդկանց միավորել: Մի քանի տարի է, ինչ գործում է Миабан.ру կայքը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում կա «Arm Peterburg» խումբը, որն ունի տասնյակ քաղաքներից 7000-ից ավել մասնակից: Յութուբյան armspb300 ալիքում տեղադրված են հարյուրավոր տեսագրութուններ (100 հազար դիտումներով): Գրվում են հոդվածներ, տպագրված և տարածված են ավելի քան 120 տարբեր տեղեկատվական թերթիկներ՝ 1000-ից 3000 տպաքանակով. ֆեյսբուք սոցիալական ցանցով պարբերաբար տեսանյութեր են հեռարձակվում:
Թվում է՝ լրագրողների գործունեությունը տեղեկատվական – վերլուծական է: Սակայն մեր ժամանակներում , հատկապես Սփյուռքում, սահմանափակվել միայն լրահավաքմամբ և տեղեկատվության տարածմամբ ՝ բավարար չէ: Մաքուր նկարագրական լրագրության և իրականության վրա գործնական ազդեցության սահմանները հստակ չեն: Մինչ լրագրողը գրում է «ուրիշ»-ի տեղեկատվությունը, այն հաճախ հնանում է: Կարևոր է ոչ միայն նկարագրել իրադարձություններն, այլև ազդել և ձևավորել «սեփական » իրադարձություններ: Հնաոճ ու թույլ նկարագրական մոտեցումը Սփյուռքում բավարար չէ: Մենք մեծ էֆեկտիվության, ազդեցողության կողմնակիցն ենք։
Այսպիսով մենք համագործակցում ենք ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի, Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների հետ: Կազմակերպել ենք բազմաթիվ երթեր, կլոր սեղաններ և այլն: Մասնակցել տարբեր համաժողովների, այդ թվում «Հայկական համայնքը Ռուսաստանում» 2016 թ., «Հայաստան-Սփյուռք» 2017 թ:
Առանձնահատուկ է համագործակցությունը Հայկական ազգամշակութային ինքնավարության հետ Պետերբուրգում: Բացարձակ ոչ ակնհայտ համագործակցությունը տարբեր ձևաչափ ունեցող կազմակերպությունների միջև մեր ժամանակներում կարևոր է Սփյուռքի համար, կարևոր է տարբեր ռեսուրսների և պոտենցիալների միավորումը հանուն ազգային շահերի: Այսպիսով ս․ թ․ մայիսի 14-ին կազմակերպվեց Ռուս-հայկական հարաբերություններին նվիրված գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի ընկերները Պետերբուրգից և Մոսկվայից, ինչպես նաև հեռուստակամուրջի միջոցով Երևանի հետ մասնակցում էին մի քանի հասարակական գործիչներ։ Գիտաժողովից տասը օր անց հրատարակվեց գրքույկ: Այսպիսով լրագրության տեղեկատվական խնդիրներից եկանք գիտաժողովի, որտեղ որոշվեց ստեղծել Միջազգային բանավիճային ակումբ: Մասնակիցները համակարծիք լինելով ընդհանուր նպատակների վերաբերյալ՝ կարող են ազդել որոշումների ընդունման գործընթացի վրա և ձևավորել իրադարձություններ:
Բերեմ գործունեության ուղղություններից և այլոց ուղղված մեր կոչերից մի օրինակ : Գոյություն ունեն երկու տարբեր թեմաներ, որոնց միավորում է այն, որ կարծես թե հայ ժողովրդի վերաբերմունքը նրանց ակնհայտ է: Դա անսահման կոռուպցիան է և Ադերբեջանի կողմից կատարած հանցագործությունների որակումը որպես ցեղասպանություն: Առաջին թեմայով երկար, գրեթե 30- ամյա ժամանակահատվածից հետո (իսկ կոռուպցիան դեռ կար և առաջին նախագահի և երկրորդի օրոք, դա «ընդհանուր» հիվանդություն է) որպես բարեփոխումների արդյունք, մաքրվելու հույս կա: Երկրորդ. չկա առաջընթաց, չնայած, ինչպես նաև կոռուպցիայի թեմայով, տասնամյակներ շարունակ տարբեր լրագրողներ գրում են, գրում են, գրում են… Նույնիսկ գրող Լևոն Ադյանի գիրքն այդ թեմայով հրապարակվեց գրվելուց 25 տարի անց:
Անցնելով պասիվ նկարագրումներից ավելի արդյունավետ քայլերի, մենք միավորեցինք նյութեր՝ հարյուրավոր աղբյուրներ, հրատարակեցինք 70 հասարակական գործիչների 200 հայտարարությունների հավաքածու, միավորեցինք այդ թեմայով երկար տարիներ զբաղվող մարդկանց: Անցած տարի ստեղծեցինք «Ադերբեջանում Հայերի ցեղասպանության իրավական ճանաչման Երևանյան խումբ », երկու անգամ գրել ենք տասնյակ պաշտոնյաների Երևանում, այդ թվում Հայաստանի Հանրապետության ԱԳՆ: Ոչ մի պաշտոնիայից պատասխան չենք ստացել, տեղեկատվական սաբոտաժն ուղեկցված քաղաքացիների դիմումների վերաբերյալ Հայաստանի օրենքի խախտմամբ շարունակվում է արդեն մեկ ու կես տարի: Մենք ս․ թ․ փետրվարին այդ թեմայով Ազգային Ժողովում քննադատությամբ ենք հանդես եկել , որը չէր արտահայտում մեծամասնության կարծիքը ԱԺ- ում լսումների ժամանակ։ Մեր համոզմամբ Սանկտ-Պետերբուրգի Ազգամշակութային ինքնավարությունն առաջինը Սփյուռքում ընդունեց Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության ճիշտ բանաձևը։ Նման բանաձև են ընդունել Արցախի, Արևմտյան Հայաստանի պառլամենտները, որի ընտրություններին մասնակցել են հայեր 41 երկրից, ինչպես նաև Ռուս-Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։ Շարունակում ենք այս թեմայի զարգացումը և հայցում ենք նոր իշխանությանների աջակցումը։
Կոչ ենք անում հայ լրագրողներին անտարբեր չմնալ այս հարցի նկատմամբ, դադարեցնել խնդիրը լռեցնելու խայտառակ քաղաքականությունը, անցնել Ադրբեջանում հայերի ցեղասպանության իրավական ճանաչմանն ուղղված գործնական քայլերի։ Այս թեման կարևոր է ոչ միայն արդարության համար: Այն կանխում է 30 տարի ընթացող Հայաստան-Արցախ և Ադրբեջան -Ռուսաստան, ԵԱՀԿ-ի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի, աշխարհի հավասարազոր վերաբերմունքը, փոխում է Մինսկի խմբի խաթարված հիմքը, այն կբերի ագրեսոր և ցեղասպան պետության զենքի վաճառքի արգելմանը և ազդեցիկ կանխարգելող միջոց կհանդիսանա հանցավոր պետության հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների դեմ և այլն։ Թշնամուն զիջումների , արտաքին դերակատարների դեմ խոնարհման քաղաքականության, մարդկության և հայերի նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունների որակման պարզեցման գինը երիտասարդ հայ զինվորի կյանքն է։ Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանում, հանդիսանալով մեկ ցեղասպանական գործընթացի մաս, հանդիսանում է և Հայ Դատի բաղադրիչ։ Նախկինում լռելու, զիջումների և տեղեկատվական սովի պատճառով Թուրքիայում հայերի գենոցիդի փաստը Հայաստանում լայն տարածվեց միայն 50 տարի անց: Բաքվի և Սումգայիթի դեպքերից անցել է 30 տարի: Այս և նմանօրինակ այլ հարցերի լուծումը կախված է նաև նրանից, թե որքանով է մերօրյա լրագրությունը արագ գործում, որքանով է այն շարժվում իրադարձություններից առաջ և չի փորձում քողարկված գործել:
One thought on “«Միաբան» ծրագիր` լրագրությունից արդյունավետությունը”