Հույների ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողությունը Ծիծեռնակաբերդում

in Russian — http://miaban.ru/themes/genocide/greece_3/ in English — http://miaban.ru/themes/genocide/greece_3_en/ 2020 թ․ մայիսի 19-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց Հույների ցեղասպանության նահատակների հիշատակին։ Արարողությանը մասնակցեցին ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան զինվորական կցորդ Սիմաիակիս Դիմոստհենիսը, հունական համայնքի ներկայացուցիչներ, հայ կամավորականններ, զինվորականներ։ Արարողությանը մասնակցեցին նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ Էդուարդ Փոլատովը (Էդուարդ Պոլատիդիս), գեներալ Անդրեաս Հովհաննեսյանը, գնդապետ Արամ Թորգոմյանը, գնդապետ Դմիտրի Մարտիրոսյանը, գեներալ-մայոր Անատոլի Առաքելյանը եւ այլ ազատամարտիկներ ու սպաներ։     Ելույթ ունեցավ Էդուարդ Փոլատովը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Հայաստանի եւ Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի վետերանների «Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ։     […]

Ուղերձ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի՝ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքի 45-ամյա բռնազավթման կապակցությամբ՝ Թուրքիայի Հանրապետության կողմից

на русском — https://miaban.ru/info/turkey/cyprus_11-1-2020/ in English — https://miaban.ru/info/armenia/cyprus_11-1-2020_en/ Ուղերձ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի՝ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային տարածքի 45-ամյա բռնազավթման կապակցությամբ՝ Թուրքիայի Հանրապետության կողմից, ինչպես նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներ ներխուժման, Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների 99-ամյա բռնազավթման եւ այլ հանցագործությունների կապակցությամբ ուղղված Մեծ Մերձավոր Արեւլքի ժողովուրդների ու պետությունների նկատմամբ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ դիմում

на русском in English Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ԴԻՄՈՒՄ Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի անդամ-պետություններին, Եվրոպական Խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդի անդամ-պետություններին, հույն, հայ եւ ասորի ժողովրդներին, նրանց հոգեւոր ու ազգային առաջնորդներին, ինչպես նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Բալկանների ժողովրդներին, ում պատմական իրավունքները ոտնահարված էին Թուրքիայի պետության եւ կառավարությունների կողմից (Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից 45-ամյա բռնազավթման կապակցությամբ)

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին

(на русском — https://miaban.ru/info/wa/strategy_1/ на английском — https://miaban.ru/info/wa/strategy_1_en/) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)հայտարարութունը Ապրիլի 22, 2017 թ. Աղբյուր — http://parliament-wa.info/hy/archives/3597   Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա. –Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանությունը մեկ անգամ եւս կրկին դատապարտելու խնդիրը: –Ե՞րբ է իրականացվել Հայերի ցեղասպանությունը, ո՞ր տարիներին, ո՞ւմ կողմից եւ ո՞րն է Հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, 1915–1923, թե՞ 1894–1923 թթ.: –Ո՞րն է Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասցված վնասը եւ իրականացվել է, արդյո՞ք այդ վնասի գնահատումը, հաշվարկը, այլ կերպ […]