ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ. ՌՈՒՍ ՀԱՐՍԸ — 1

ԼԵՎՈՆ  ԱԴՅԱՆ Ռ ՈՒ Ս     Հ Ա Ր Ս Ը  (Վեպ)                                                                                                                     ԳԼՈՒԽ      ԱՌԱՋԻՆ Գյուղն անմիջապես երևաց, հենց «Գազիկը», ողջ արագությամբ, ուժգին  հռնդյունով  հաղթահարելով վերելքը,  թռավ   բարձր ու զառիվայր բլուրը,  որը,  ծածկված էր սակավաթիվ   ծառերով ու թպուտներով:  Այս ու այնտեղ, դեմուդեմ երկու  սարալանջերն  ի վար,  միմյանցից փոքր-ինչ  հեռավորության վրա,  իջնում էին   միահարկ  ու երկհարկանի  թիթեղածածկ տների  անկանոն շարքերը՝ տնամերձ մրգատու  այգիներով ու բանջարանոցներով:             Հեռվից  այնպես էր թվում` ասես գյուղում ոչ մի  փո­ղոց չկա: Դա որոշ չափով անսովոր էր.  լեռնային փոքրիկ ու միայնակ գյուղ, որն ասես աշխարհի ծայրին լինի, թեև չէր անցել և կես ժամ, ինչ դուրս էին եկել շրջկենտրոնից: Ելենան […]