ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է 27.09.2020թ.-ից առ 04.10.2020թ. ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն, որի արդյունքները ներկայացված են ստորև: Այսպես.Մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 19 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 11 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել […]

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքն այս պայմաններում ժամանակի հրամայական է

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը – Ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին, որո՞նք են Ձեր գնահատականները: – Իրավիճակին ընդհանուր գնահատականներն այս պահի դրությամբ հետևյալն են. ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ սեպտեմբերի 30-ին ժամը 13:00-ի դրությամբ ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն գրանցել է նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են: – Իսկ ի՞նչ տրամադրություններ են Արցախում:  – Կա երկրի ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ բացարձակ վստահություն: Երկրի ղեկավարի մակարդակով հնչեցված, ՊԲ պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները […]

30.09.2020թ. 10:00 ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի ճեպազրույցի թեզերը

• Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանին միայն մի քանի ժամ է հաջողվել հաջողություններ գրանցել, ԱՀ ՊԲ-ն կարճ ժամանակ անց վերականգնել է իր նախկին դիրքերը: • Գիշերվա ընթացքում շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով թեժ մարտեր են տեղի ունեցել, ԱՀ ՊԲ-ն շարունակում է կասեցնել և ձախողել է հակառակորդի գրոհները: • Շարունակվում են թիրախավորվել քաղաքացիական խաղաղ բնակավայրեըը: • Ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան, առաջացած խնդիրներին արագ լուծումներ են տրվում: • Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողություները ԱՀ ՊԲ-ն չի բավարարվի նախկին բնագծերով: Պատերազմի վերսկսման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: • Ադրբեջանը շարունակում է իր նախկին […]

Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 1920 թվականին

на русском — https://miaban.ru/info/armenia/border_24-2-2020/ in French — https://miaban.ru/info/armenia/borders_24-2-2020_fr/ (Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցով Փարիզի վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի որոշման 100-ամյակի կապակցությամբ)  Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է 100 տարին, երբ 1920 թվականին՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովը ներկայացրել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: