In English — https://miaban.ru/themes/gen-in-azer/sept-14-15-2018_eng/
На русском — https://miaban.ru/themes/gen-in-azer/sept-14-15-2018/
«Բաքու, 1918 թ. Ադրբեջանում հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունը …» (1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի զոհերի 100-ամյակի հիշատակին)
2018 թ. սեպտեմբերի 14-15 Երևանում տեղի կունենա միջազգային գիտագործնական գիտաժողով. «Բաքու, 1918 թ. Ադրբեջանում հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունը …» (1918 թ. սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի զոհերի 100-ամյակի հիշատակին):
Կազմակերպիչ — Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտ:
Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ, հետազոտողներ, կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության, Արցախի տարբեր երկրների հասարակական գործիչներ, ինչպես նաև սփյուռքահայեր:
Այս թեմայով առաջին գիտաժողովն է: Քննարկման առարկան՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողություններն ու քաղաքականությունն է ընդդեմ հայ ժողովրդի մեկ դարում 1918 թ., միաժամանակ համատեղ կքննարկվի Թուրքիայի ցեղասպանական գործողություններն ու քաղաքականությունը: Դա մի գործընթաց էր, պանթուրքական մեկ սցենար ընդդեմ հայ ժողովրդի: Թեմայի արդիականություն, գիտական և պատմական մոտեցման անհրաժեշտությունը նպատակ ունեն իրերն իրենց անուններով կոչելու՝ ոչ միայն արդարադատության, զոհերի հիշատակի, փախստականների իրավունքների պաշտպանության համար, այլև պետք է դիմակայել շարունակվող ռազմական սպառնալիքներին և կեղծարարություններին եկու թուրքական պետությունների կողմից: Ոչ միայն արդարադատության, զոհերի հիշատակի, փախստականների իրավունքների պաշտպանության համար: Ծրագրված գիտաժողովը մի գործնական քայլ է ՄԱԿ-ի Ծրագրի լույսի ներքո տեղեկացվածության և ցեղասպանությունների կանխարգելման հարցում:
Գիտաժողովի սկիզբը ժամը 10.00-ին ս.թ. սեպտեմբերի 14-15, գրանցվել 9:30: Վերջում, համաժողովի մասնակիցները ծաղիկներ կդնեն զոհերի հուշահամալիրին և կայցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Կազմկոմիտեն հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու գիտաաժողովին՝ խոսնակների եւ ունկնդիրներին: Որպես խոսնակ մասնակցելու համար նյութերը և թեզիսները ուղարկել մինչև է 2018 թ.օգոստոսի 1-ը: Համաժողովին հրավիրված են ուսանողներ եւ ասպիրանտներ:
Տեղեկությունների համար պահանջվող նյութերը հասանելի են կազմկոմիտեին ուղղված գրությունով հետևյալ հասցեներով՝.
Արմեն Մարուկյան mararmts@yahoo.com
Գևորգ Ստեփանյան sasun-07@mail.ru
Վահան Բաբախանյան bvagan@mail.ru
ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտ պաշտոնական էջ — http://www.academhistory.am/hy/
3 thoughts on “Երեւանում տեղի կունենա միջազգային գիտագործնական կոնֆերանս”