Карен Микаелян: Отражение современного национально-государственного политического мышления
Պատմության քառուղիներում հայոց պարտությունների եւ կորուստների գլխավոր պատճառներից է բացակայությունը նման մտածողության: Առնվազն վերջին 150 տարիների ընթացքում, երբ պարտությունները եւ կորուստները եղան ճակատրագան:
Ազգային-պետական մտածելակերպ եւ գործելակերպ կարելի է դրսեորել նույնիսկ զրկված լինելով ազգային պետականությունից: Դրա ապացույցը – հայոց ազգի հավերժականությունը հազարամյակների ընթացքում, երբ հայերը պետականություն ունեցել են միայն հարյուրամյակների ընթացքում:
Պետականության բացակայության պայմաններում այդ մտածելակերպը դրսեւորում եւ գործելակերպը կիրառում եր ազգի վերնախավը Հայոց եկեղեցու իմաստուն եւ նվիրյալ հովիվների ղեկավարությամբ: Դրա ապացույցը հայոց քաղաքակրթության հարատեւումը եւ զարգացումը Օսմանյան եւ Ռուսական կայսերություններում, արտերկրի գաղթոջախներում – Կալկաթա, Վենետիկ, Ամստերդամ: Մշո Սուրբ Կարապետ, Սանասարյան, Կեդրոնական վարժարաններ, հեղինակավոր եւ ազդեցիկ ամիրաներ, փաշաներ, կարող եւ կայացած հողագործներ, արհեստավորներեւ գործատերեր, …. Սիամանթո, Վարուժան, Պարոնյան, Կոմիտաս, Չուխաջյան, Մաղաքիա Օրմանյան, Զոհրաբ, Նորատունկյան …. Օսմանյան Կայսրությունում մինչեւ 1914 թ:
Էջմիածին, Շուշի, Նոր-Նախիջեվան, հայկական Թիֆիս եւ Բաքու, Լազարյան ճեմարան, Լորիս Մելիքով, Թումանյան, Այվազովսկի, Լեո, Ջիվիլեգով, Ամիրով, Պապաջանյան, Խաթիսով, Ղուկասով …. Ռուսական կայսրությունում:
Ազգային անվտանգությունը եւ հարատեւության հեռանկարը տագնապալի դարձան երբ եկեղեցու դերը թուլացավ, բայց մարտահրավերներին համապատասխան քաղաքական-հասրակական ուժերը չառաջացան, բացի կվազի-հեղափոխական, անպատասխանատու եւ արկածախնդիր, իրար հանդեպ թշնամի կազմակերպություննրի: Առաջադեմ պահպանողական, ազնվական, իրատես, հեռատես, հաշվենկատ ուժերը, օրմանյանականները պարտվեցին: Նույնիսկ Խրիմյան Հայրիկը եւ Ներսես Աշտարակեցին տեղի տվեցին անհաշվենկատ շտապողականությանը եւ «երկաթի շերեփի» դերի անհաշվարք նշնակությանը:
Լեոն, Թումանյանը եւ մյուսները չկարողացան արգելք կանգնել Ցարին նամակ գրելուն եւ հետո «կամավորական ջոկատներ» կազմակերպելուն:
Հետեւանքը՝ այն ինչ մնաց, ինչ հաջողվեց փրկել, ինչ կա այսօր Հայոց Աշխարհից եւ Հայությունից:
1915 – ը եւ 1921 –ը կոտրեցին հայոց ողնաշարը, եթե չասենք ավելին:
Մեծ Եղեռնը եւ 1920-21 –ի պարտությունները եւ կորուստները անխուսափելի չէին: Միայն «հայի սեւ բախտը», հարեւանների վայրագությունը, բարեկամների դավաճանությունը չէր պատճառը, որ չհաջողվեց ժողովրդի անվտանգությունը ապահովել: Ամեն գնով:
«Եթեները» ի վիճակի չեն վերադարձնելու անվերադարձ կորուստները: Սակայն, պատմությունից դասեր քաղելով, դրանց մեջ մեր մեղքի բաժինը գիտակցելով եւ ընդունելով, համապատասխան մտածելակերպ եւ գործելակերպ կիրառելով միայն, կարելի կլինի խուսափել նոր պարտություններից, կորուստներից եւ ազգովին լծվել, աշխատել պահել մնացածը, վերադարձնել վերդարձվելիքը:
Պատմությունից դասեր չքաղելով նորագույն «շարժումը» կարող էր հանգեցնել նոր Եղեռնի: Այս անգամ, հազվադեպ հայոց պատմության ընթացքում, ճակատագիրը ժպտաց, ԳԿՉՊ –ն միայն փրկեց հիմնովին կործանումից, «Կոլցո» օպերացիայի լրիվ իրականացումից, Արցախի հայաթափումից:
ԽՍՀՄԸ պարտվեց Ազատ Աշխարհին Սառը Պատերազմում: Խորհրդային բանակը լքեց Անդրկովկասը, միակ գրավականը բոլշեվիկների եւ քեմալականների կողմից ստեղծված Ադրբեջանի տարածքների անձեռնամխելիության: Հայությունը, հանպատրաստի, առանց արտերկրի հայության համապատասխան լիարժեք մասնակցության, մնացած ուժերի գերագույն լարումով ազատագրեց Արցախը եւ հարակից հայկական տարածքները: Նույնիսկ Մեծ Եղեռնից հետո պատմությունը հայերին շանս էր տվել վերականգնել եւ զարգացնել, հզորացնել հայոց պետականությունը: Կոստանտնապոլսի դատարանը 1919 – ին ընդունեց եւ դատապարտեց Թուրքիո կառավարության կողմից հայերի նկատմամբ ծրագրված եւ իրագործված ցեղասպանության փաստը: Սեւրի դաշնագրով դե-յուրե հայերին էր հանձնվում բավարար տարածք, ելքով դեպի ծով, իր պատմական հայրենիքում վերականգնելու հարյուրամյակների ընթացքում կորցված պետականությունը:
Այս դեպքում նույնպես առկա էին օբյեկտիվ խոչընդոտներ եւ դժվարություններ հայերի իրավունքները եւ շահերը պաշտպանելու գործում: ԱՄՆԻ Կոնգրեսը մերժեց մանդատ ընդունել Հայաստանի նկատմամբ, Կարմիր Կրեմլը օգնեց Քեմալին հրաժարվել Սեւրից, ավելին, երկուստեք հարձակվեցին նորանկախ ՀՀ –ն վրա, իրար մեջ բաժան-բաժան արին Հայաստանը, նրան զրպարտելով իմպերիալիզմի մեջ:
Արեւմուտքը՝ ԱՆՏԱՆՏ-ը, ԱՄՆ-ը դրսեւորեցին դատապարտելի անհեռատեսություն, անսկզբույնություն, ոչ միայն ուրանալով իրենց վրա վերցրած խոստումները եւ պարտավորությունները, որ տվել էին հայերին մինչեւ պատերազմը, նրա ժամանակ եւ հետո: Նրաք նայեւ, որ ամենացավալին ու աններելին է, հանցագործ կերպով ձեռք չմեկնեցին Նոր Ռուսաստանին, նրա ճիգերին վերափոխել միապետությունը Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետության, թողնելով նրան անօգնական ի դեմ գերմանական գենշտաբի եւ Երրորդ իննտերանացիոնալի գործակալների՝բոլշեվիկների կողմից իրագործված հակահեղափոխական հեղաշրջմանը: Իր սաղմում չոչնչացնելով դարի աղետը, լենինյան-ստալինյան ավտորիտար-տոտալիտար կոմունիզմը՝ մարդկությանը մատնելով տասնամյակներ տեւած, անհամար, անհաշիվ նյութական, բարոյական վնասներ բերած Սառը Պատերազմի գիրկը:
Նոր Համաշխարհային Համակարգի — ավելի արդար, ավելի մարդկային, կայուն, հեռանկարային – ձեւավորումը, — որին ձեռնամուխ են մարդկության առաջատար ուժերը, որոնք տեսնում, գիտակցում են մարդկությանը սպառնող մարտահրավերները, — անհնարին է առանց համարժեք վերագնահատման այն մտածելակերպի եւ գործելակերպի, որոնք հանգեցրին Առաջին եւ Երկրորդ համաշխարհային եւ Սառը Պատերազմին եւ դրանց հետեւանքներին:
Հակամարտ ճամբարների եւ տարածաշրջանային ազդեցության ոլորտների բաժանման ժամանակը անցնում է: Կայունությունը, ապահովությունը եւ զարգացումը ապահովվում են փոխշահավետ համագործակցությամբ՝ ընդհանուր արժեքների եւ նպատակների համակարգում:
«Նյուրենբերգը» թերի մնաց, ոչ բոլոր հանցագործները մերկացվեցին եւ դատվեցին, ոչ բոլոր զոհերը արժանացան հատուցման:
Գորբաչովյան Գերագույն Խորհուդը դատապարտեց Ստալին-Հիտլեր պակտը թեկուզ եւ նորից թերի: Գերված եւ տուժված ժողովուրդները ազատվեցին, արդարությունը մասամաբ հաղթանակեց:
Հայերը դեռ սպասում են Լենին-Աթաթուրք պակտի, ՌԿԿ(բ) Կովբյուրոյի տխրահռչակ որոշումի դատապարտմանը եւ այդ հանցագործությունների հետեւանքով նրաց հասցված վնասների հատուցմանը, արդարության վերականգմանը:
Նոր Ռուսաստանի վերադարձը դեպի քաղաքակիրթ աշխարը, իր հազարամյա ազգային արժեքներին, պատմականորեն անավարտ մնացած իր ազատագրական առաքելությանը, նրա լիարժեք դեմոկարատացումը – հույս են առաջացնում, որ Կրեմլը ի վերջո իր կառուցողական դերը կունենա միջազգայն հարաբերություններում, առաջին հերթին հետխորհրդային հակամարտությունների արդար կարգաորման գործում:
Այդ հակամարտությունները արդյունքն են նախկին տոտալիտար ռեժիմի հանցագործությունների: «Ղարաբաղյան կոնֆլիկտը» առաջացել է ոչ թե 1988- թ, այլ 1920թ, երբ Կարմիր բանակի առաջի հարձակումը ՀՀ-ը բռնի խորհրդայնացման նպատակով հանդիպեց հայերի ուժեղ դիմադրությանը, բոլշեվիկները առաջարկեցին զինանադադար կնքել՝ պայմանով, որ այսպես կոչված վիճելի տարածքները – Ղարաբաղը- Նախիջեւանը եւ Զանգեզուրը գրավվում են Խորհրդայի Ռուսաստանի բանակի կողմից, որոնց պատկանելիությունը պետք է որոշվեր ՀՀ –ն եւ Խորհրդային Ռուսաստանի հետ կնքվելիք պայմանագրով: Պայմանագիրը, որը պատրաստ էր 1920թ. հոկտեմբերի 28-ին, չկնքվեց, ՀՀ –նը բռնի խորհրդայնացվեց, զրկվեց ինքնիշխանությունից, նրա տարածքները մասնատվեցին եւ գրավվեցին:
ԽՍՀՄ-ի փլուզումը հնարավորություն ընձեռնեց վերականգնել ՀՀ –նի անկախությունը եւ տեր կանգնել կորցրած իրավունքներին, պաշտպանել ոտնահարված շահերը: Սակայն իշխանության եկած ՀՀՇ-ի անփորձ ղեկավարները Առաջին Հանրապետության անկախության վերականգման եւ այդ պետության իրավահաջորդականուլյունը ապահովելու փոխարեն, ԽՀ –նը անկախ պետություն հռչակեցին, մնալով իրավազրկված ԽՀ-ի իրավահաջորդը: Ավելին, նրանք հրաժարվեցին «Անկախության հռչակագրի» որոշումից՝ ՀՀ-նի եւ Արցախի միացման մասին, ընդունելով նոր սահմանադրություն, անհեռատեսորեն թողնելով Արցախին «ինքնորոշման» թույլ եւ խոցելի կարգավիճակին, որ նույնպես հետեւանք է ազգային-պետական քաղաքական մտածողության բացակայության:
Նման մտածելակերպի եւ գործելակերպի բացակայության հետեւանք է, որ Բիշկեկում կնքվեց ոչ թե պայմանագիր պատերազմը ավարտելու մասին, որ սանձարձակել էր Ադրբեյջանը եւ որի հետեվանքով հայերը ազատագրեցին իրենց տարածքները, որ գրավված էին 1920թ Կարմիր բանակի կողմից եւ անորեն հանձնվել Ադր.ԽԱՀ –ին, այլ ընդամենը զինադադար: Կոնֆլիկտը սկսվել էր պատերազմով 1920 թվին եւ վերջացավ պատրազմով 1994-ին: Նույն հետեւանքով հայերին ներգրավել են անիմաստ, անեռանկար եւ վտանգավոր բանակցությունների մեջ Ադրբեջանի հետ, որ սպառնում է ամեն միջոցով վերադարձնելու «իր երկրի քսան տոկոսը, գրավված հայերի կողմից»:
Այս «իրավունքը» Ադրբեջանը կունենա այնքան ժամանակ մինչեւ, նրան եւ աշխարհին չի ասվել ճշմարտությունը, եւ ամեն «հորդորանք» խաղաղությամբ հասնել նպատակին – նշանակում ջոր լցնել ագրեսորի ջրաղացին: Ճշմարտությունը կայանում է նրանում, որ այդ տարածքները ոչ միայն Ադրբեջանինը չեն, այլ եւ նրա կողմից չեն, որ գրավված են եղել, այլ Կարմիր բանակի կողմից, եւ այդ իսկ պատճառով հակամարտության ավարտման բանալին Կրեմլում է: Եւ նա է, որ պարտավոր է այդ ճշմարտությունը ընդունել եւ հայտարարել, դատապարտել եւ չեղյալ հայտարարել նախկին ռեժիմի կողմից ընդունված հանցագործ պայմանագրերը եւ որոշումները: Մինսկի խմբի անդամ երկրները միջնորդներ չեն, ամեն մեկը իր չափով պատասխանատվություն է կրում հակամարտության ծագման եւ արյունահեղ պատերազմի համար:
Անիմաստ, անեռանկար եւ անբարոյական է զոհին եւ ագրեսորին նույն հարթակի վրա դնելը, պահանջելը գնալ երկուստեք զիճումների: Ակնհայտ է, որ հայկական կողմը այլեւս զիճելու տեղ չունի:
Այն, որ ՀՀ-ն իշխանությունները պահանջ չեն ներկայցնում Նախիջևանի և Արցախի մնացած դեռևս բռնագրավված տարածքների նկատմամբ, չեն պահանջում հայերի ցեղասպանության դատապարտումն Ադրբեջանում, հայ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, որտեղ նրանք ապրել են հազարամյակներ շարունակ, մինչև երկրամասում կովկասյան թաթարների` այժմյան ադրբեջանցիների, հայտնվելը, չեն պահանջում բազմամիլիարդ վնասի հատուցում, ապա դա կարելի է համարել մեծագույն զիջում ՀՀ-ն իշխանությունների կողմից:
Այն, որ ՀՀ-ն իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի`այն պետության իրավահաջորդի հետ, որ մեղավոր է հայերի ցեղասպանության մեջ, նրանց հողերի մեծ մասը բռնազավթելու մեջ, որ դեռ պատրաստ չէ դատապարտելու նախկին վարչակարգի ոճիրները և հասցված վնասի հատուցմանը, դա կարելի է մեծագույն զիջում համարել ՀՀ-ն իշխանությունների կողմից: Բայցևայնպես, որպեսզի այդ դիրքորոշումը հասկացվի և ընդունվի Աշխարհի Հայության կողմից, անհրժեշտ է, որպեսզի ՀՀ-ն իշխանությունները դրա հետ մեկտեղ հայտարարեն, որ այն, ինչ վերաբերում է հայերի ցեղասպանության փաստի ճանաչմանը, դրա դատապարտմանը, ներկայիս Թուրքիայի իշխանություններին պահանջներ ներկայացնելուն և հասցված բարոյական, նյութական եւ տարածքային վնասների հատուցմանը, ապա դա արևմտահայոց` Օսմանյան Կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների արտոնությունն է: Այդ նպատակով, այն է պաշտպանել արեւմտահայոց շահերը եւ հետապնդել նրանց իրավունքները, աշխարհասփյուռ արեւմտահայության ներկայացուցիչները իրենց Երրորդ համագումարում 2011թ. դեկտեմբերի 10-11 –ին Փարիզում (Սեվրում) հիմնադրեցին արեւմտահայոց լիազոր ներկայացուցչական մարմինը — «Արեւմտահայերի Ազգային Համագումարը», որը գրանցվել է համաձայն ֆրանսիական օրենսդրության, նստատեղը ունենալով Փարիզը եւ արձանագրվել է իբրեւ հասրակական կազմակերպություն (NGO) ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովում (ECOSOC):
Ներկա պատմական փուլում Հայկական հարցի հետապնդումը – նրա արեւելահայ եւ արեւմտահայ ասպեկտներով – զինված ժամանակակից ազգային-պետական քաղաքական մտածողությամբ, հնարավոր է Համաշխարհային հայության երկու հատվածների` երկրի և արտերկրի հայության միջև աշխատանքի բաժանման, դերերի բաշխման, սերտ և համաձայնեցված համագործակցության պայմաններում: Համայն հայության ներուժի միբիլիզացիան հնարավորություն կտա մշակել և իրագործել այնպիսի համազգային մեծածավալ և ճակատագրական նշանակություն ունեցող ծրագրեր և նախագծեր, որոնք կհանգեն միջազգային կյանքում Ինքնուրույն Հզոր Հայկական Գործոնի արագ ձեւաորմանը, որը կըապահովի ազգին տնորինելու իր ճակատագիրը ու նայեւ նրա մասնակցությունը ձևավորվող ժամանակակից աշխարհակարգին, այնտեղ իր արժանի և ապահով տեղը գտնելու համար:
Կարեն Միքայելյան
Հրապարակախոս, Մոսկվա