Ցեղասպանությունը վերապրած մի ընտանիքի պատմությունը
Արևմտահայությունը երկնքից ընկավ հազար-հզար փշուր եղավ և ցրվեց աշխարհով մեկ: Այդ փշուրներից մեկն էլ մեր ընտանիքը եղավ: Ականատեսի աչքերով այն ինչ տեղի է ունեցել և ես մասնակից եմ եղել:
Ծնվել եմ Արևմտյան Հայաստանի Մշո նահանգի Բոիլանուխի շրջանի Կողակ գյուղում հողագործի ընտանիքում: Հայրս՝ պետրոսյան Թովմասը, մայրս՝ Սոֆիա Պետրոսյանը, մեծ քույրս՝ Անահիտ Պետրոսյանը, ծնված 1834 թվականին, մեծ եղբայրս՝ Գևորգ Պետրոսյանը, ծնված 1896 թվականին, երկրորդ եղբայրս՝ Տոնո Պետրոսյանը, ծնված 1898 թվականին: Եվ ես՝ ամնափոքրը՝ Հարություն Պետրոսյանը, ծնված 1901 թվականին: Ծնվել եմ 7 ամսական և ինչու այդքան վաղ լույս աշխարհ եկա, որպեսզի տեսնեի զարհուրը, ցավը, մորմոքը, չարչարանքները:
Ունեցել եմ երկու անուն, երկու կնունք և երկու ծննդյան տարեթիվ: հետագա գրվածքներիս մեջ կտեսնեք կնունքի պատճառը և ծննդյան թվերի փոխման շարժաթիռները: Դպրոց գնացել եմ երևի կես կամ մեկ տարի: Դպրոցը փակվեց և ես սկսեցի հայրիկիս օգնել գյուղատնտեսական տարբեր աշխատանքներով: Հայրս ինձ համար փոքրիկ աստիճան էր պատրաստել, որպեսզի ես կարողանայի բարձրանալ լուծի վրա նստել, որ հերկի և մնացած աշխատանքի ժամանակ եզներն ակոսից դուրս չգան:
Ասել են, որ վերքը տիրոջն է ցավ տալիս: Մեր ժողովուրդը մեծ ու բաց վերք ունի, որ հասցրին մեր ժողովուրդին:Մեր ժողովուրդը վիրավորված պատմություն ունի, որը մեզ հասցրին 1915 թվականին: Այդ թվականի ցեղասպանությունը եկավ մեր առոք-փառոք ապրողներիս քաշեց իր արյունոտ խառնարան և մեզ գցեց իր ջրապտույտի մեջ:
Ասված խոսք է, ասում են, որ խաչից ողջ չեն իջնում: Բայց այդ ցեղասպանությունից կենդանի իջնողներ էլ եղան:
Մուշ կամ Մշո դաշտը ով չի տեսել, ուրեմն ոչ մի բան չի տեսել: Այդտեղ էր մեր գյուղը, որի կողքով հոսում էր Մեղրագետը, մեր դաշտերը հարթ, սիրուն, ծիլ ու ծաղիկ, ունեինք վարելահող, արոտատեղ: Սկզբում մեր տները կառուցված էին կլորաձև երթիկով, հետո կառուցեցինք նորերը մի քանի սենյակով, պատուհաններով, իսկ հին տունը մնաց անասունների համար: Ունեինք գոմեշներ, եզներ, սայլ, գութան, ոչխարներ, մի խոսքով բոլոր հարմարությունները: Կառուցել էինք նաև մեծ օդա, որտեղ հավաքվում էին ծերունիները, նույնիսկ գաղտնի ժողովներ էին անում: Մեր տուն էին գալիս նաև զորավարներ Անդրանիկն ու Սմբատը (Մախլոտոն): Ամեն անգամ մեր կողմերով անցնելուց գալիս էին մեր տուն հանգստանում, որովհետև իմ մայրը և Սմբատի մայրը ամեն մեկը մի քրոջ աղջիկ են եղել: Մենք Սմբատի հետ մորքուրորդի ենք: Իմ հայրը մայրիկիս Մուշից էր հարս բերել: Ես ընդամենը մեկ անգամ եմ եղել Մուշում, քեռուս տանը: Գնացել էինք քեռուս տուն, շուկայից էլ գնել էինք գյուղատնտեսական գործիքներ՝ եղան, բահ և այլն: Ես նույնիսկ ներս չեմ գնացել, նստել եմ սայլին, որ թուրքի լակոտները սայլից բան չգողանան: Մեր գերդաստանը բավականին մեծ էր, ապրում ՝ինք կողք կողքի ու իրար հասու:
Մեծ քույրիկիս՝ Անահիտին, որ շատ սիրուն էր, 13 տարեկանում քրդերը փախցրին (կնության), մեծ եղբորս՝ Գևորգին, դաշտային աշխատանքների ժամանակ սպանեցին: Եղբայր Տոնոն ոչխարներ էր պահում, ես էլ հայրիկիս էի օգնում: Մի անգամ հայրս մի քուրդի սպանեց, պետւթյունը արյան գինը վերցրեց, բայց մերոնք այդ գյուղից որոշ ժամանակ գնացին ուրիշ գյուղ, որը բավական հեռու էր մեր գյուղից:
Անցավ որոշ ժամանակ, ասեցին, որ թուրքական պետությունը հուրիաթ է հայտարարել, անլախություն, որ բոլոր ազգերը Թուրքիայում ապրելու են հաշտ ու խաղաղ:
Բայց օրերից մի օր մերոնք նորից քոչը բարձեցին սայլին և եղած անասունները գցին մեր ետևից և նորից գնացինք մեր տուն մեր ունեցվածքին: Բոլորը ենթադրում էին, որ հուրիաթից հետո Թուրքիայում ապրող բոլոր ազգերը կապրեն հաշտ ու խաղաղ: Անցավ 2-3 տարի, զինվորները մտան մեր գյուղ: Գյուղը ծխում էր, աղմուկ աղաղակ, ձիերի խրխինջ, խոտի դեզերն այրվում էին, ծուխը փակել էր արևի դեմ: Ես չեմ կարող նկարագրել այն, ինչ տեսա: Հարյուրավոր զինվորներ էին, կարծես միանգամից բոավառվեց: հայրիկս ու մայրիկս դուրս եկան, որ տեսնեն ինչ աղմուկ է: Հայրիկիս գլխին հրացանի կոթով խփեցին, հայրս արյունլվա թավալվեց գետնին: Մայրս վաղեց, որ հայրիկիս օգնի, նրան էլ նույն ձևով պարկացրեցին, նույն արյան շաղախի մեջ: Ես ընդամենը 8-10 տարեկան էի, բայց մարմնով այնքան փոքր էի: Ես վերևում նշել եմ, որ 7 ամսական եմ ծնվել, որ ոչ մի բան չէի կարող անել, կամ ինչ պիտի կարողանայի անել այդ գազանների դեմ, միայն լեղապատառ գոռում էի: Մեծ եղբայրս՝ Տոնոն, տեսնելով, որ գյուղը վառվում է, ոչխարներին թողնում ու փախչում է Աստված գիտի թե ուր: Երբ ես նկարագրում եմ մեր տան մասին, իմացեք, որ նույն բանը, միգուցե ավելի վատ, կատարվում է մյուս հարևանների հետ:
Մի ասկար ինձ վերցրեց, ձեռքերիցս բռնած տարավ դուրս: Դրսում էլի ասկարներ կային, երեխաների ձեռքերը բռնած տարան մի մեծ անասնագոմ, մեզ փակեցին այնտեղ, որ վառեն: Այդպիսի սարսափելի ձայն ես ոչ մի տեղ դեռ չեմ լսել: Մեզ էլ վախեցնում էին, որպեսզի ձայններս կտրենք, այլապես մեզ կսպանեն: Այնտեղ պահեցին մեկ գիշեր: Հաջորդ օրը եկան մեզ առնեղները (գնորդները)՝ քրդերը: Մենք լսում էինք, որ նրանք սակարկում էին (թուրք զինվորը մեկ չուտողի համար հոգին կտար):
Այդ քուրդն ինձ աշխատեցնում էր գոմում: Ոչխարների էի խնամում, չէր թողնում դուրս գայի, որպեսզի չտեսնեի դրսում ինչ է կատարվում, դրսի գործերը նրա տղաներն էին կատարում:
Իմ տեր քուրդն ուներ մեկ կին և երկու տղա՝ մեկն ինձնից մեծ, մյուսը՝ փոքր:
Երևի կլիներ երկու տարի, հետո ինձ էլ թույլատրեցին գառներ տանել արածեցնելու: Ոչխարները տանում էր մեծ տղան, գառներ՝ ես: կեսօրվա շոգին գառները տանում էինք գետը ջուր խմեցնելու, մենք էլ հաց էինք ուտում ու լողանում: Այդ ընթացքում անցավ ամեն ինչ և կարծես թե մենք ոչ մի բանի մասին չիմացանք: Իմ <<հայրիկի>> անունը Խասմի էր, իսկ <<մայրիկիս>> անունը՝ Զոզան: Իմ <<մայրիկիը>> հայ էր, բայց ես չգիտեի: Մինչև վերջ էլ իմ հետ հայերեն չխոսեց, ոչ էլ ցույց տվեց, որ ինքը հայ էր: Ամեն լույսը չբացված ինձ արթնացնում էր, որ մածունը հանեմ սառչի խնոցու համար: Իմ <<մայրիկիը>> ամեն առավոտ մածունները խառնելուց, ինձ մածունի սեր էր կերակրում: Բայց մի օր էլ <<մայրիկս>> ինձ սեր էր կերակրում, <<հայրիկիս>> ոչխարանոցից դուրս եկավ և տեսավ այդ պահը, երբ նա գդալը բերանիցս հանեց: Նա կամաց-կամաց մոտեցավ կնոջը և հանգիստ ասաց.
— Դու մեղավոր չես, որովհետև նա քո հայրենակիցն է:
<<Մայրս>> մի քիչ կարմրեց և ասաց.
— Սերը տվի կերավ, որ աչքը չմնա մածունի մեջ:
Եվ այդպես բացվեց առաջին գաղտնիքը: Երբ իմացա, որ նա հայ է, այն էլ իմ երկրացի, այդ օրվանից զգացի, որ վստահելի ձեռքերում եմ:
Ես մեր տան փոքրն եմ եղել և միշտ հայրիկիս ինձ իր հետ տանում էր աշխատանքի: Առավոտյան գութանը բարձում էր սայլին ու գնում էինք արտը հերկելու: Նստում էի եզան լծին, որ եղները գծից չշեղվեն: Կեսօրին հայրս եզներն արձակում էր խոտ ուտելու, հանգստանալու: Մենք էլ էինք հանգստանում և հաց ուտում: Ես տեսնում էի ինչպես հայրս այն հողը, որտեղ սեզոտ էր, խոփը վրայով սահում էր: Հայրս եզներն արձակելուց եզների վիզը սահմանափակող երկաթը հանում էր և դրանոց ծակում էր այդ սեզոտ տեղերը և այդ անցքի մեջ սիսեռ կամ եգիպտացորենի հատիկ էր նետում: Առավոտյան գալիս էինք և տեսնում, որ վայրի խոզերն արդեն վարել էին այդ չհերկվող տեղերը:
Մեր ժողովուրդը շատ է գովել ու գովերգել Մուշ քաղաքը և Մուշ նահանգն ամբողջապես: Ասում էին շաքար շան բերան:Եվ իսկապես, մեր երկիրը մնաց այդ անօրեններին:
Հիմա, երբ սկսեցին ինձ դուրս թողնել, աշխարհը սևացե էր իմ աչքի առաջ: Մի քանի օր գառներն արածեցնելուց արդեն ծանոթացել էի այն տղաների հետ, ովքեր իմ գառները բերում էին հանգստանալու: Ստացվեց այնպես, որ բոլորն էլ հայեր էին: Նրանց մեջ կային տարիքով մեծեր, որ ամեն ինչ հիշում էին: Կային նաև ավելի փոքրերը, որ ոչ մի բան չէին հիշում: Բայց իրար հետ խոսում էինք քրդերեն, հագներիս էլ քրդերի հագուստ էր: Այն գյուղում, որտեղ ապրեցի քրդի տանը, կոչվում էր Հլկո: Այն գտնվում էր նույն Մեղրագետի ափին, բայց ավելի բարձր էր մեր Կողաք գյուղից դեպի քրդերի յայլաները:
Մշո դաշտ՝ հայերն առաջինն էին, որ կառուցեցին իրանց շեները և բարձրացրեցին իրենց հնադարյան քաղաքները, եկեղեցիներն ու ամրոցները:
Եվ այդպես ապրելով այդ քրդի տանը, ամեն ինչ ինձ համար սովորական էր դարձել: Ճիշտ է կեսօրներին, երբ նստում էինք հաց ուտելու կամ լողանալու, միշտ էլ պատմում էինք, ով ինչ հիշում էր: Եվ կային այնպիսինները, որոնք շատ փոքր էին և ոչ մի բան չէին հիշում:
Այնպես ստացվեց, երբ գառները տուն էի բերում, հանդիպեցի մի երկու քուրդ տղաների, որոնք ինձ նման գառները տուն էին բերում: Սկսեցին առիթ փնտրել ինձ հետ կռվելու համար և նրանց ուզածը ստացվեց: Երկուսով ինձ ժեժեցին: Մինչև ներս մտնելը, ես աչքերս սրբեցի, որ որպեսզի չիմանան, որ կռվել եմ, բայց <<հայրիկս>> անմիջապես զգաց, որ ես լաց եմ եղել, ստիպեց ինձ ասել, թե ովքեր են ինձ ծեծել: Ինքը երևի տեսել էր կամ էլ գիտեր, թե այդ ուղղությամբ ում ոչխարները կամ գառներն են գալիս: Այդ օրն ինձ հաց չտվեց և ես սոված պառկեցի քնելու: Եվ ինձ սովորեցրեց, որ սրանից հետո չիմանա, որ ինչ-որ մեկն ինձ ծեծի, ես պետք է առաջինը շփեմ, որ աչքը վախենա:
Խազեինս, ինիչպես ասում են, ինձ դուխ տվեց, և ես արդեն տեղին անտեղին սրան նրան խփում էի: Ճիշտ է, ինձ միշտ ասում էին, որ այ տղա դու փոքր մոքր ես, գոնե սուս արա: Եվ այդպես սկսվեց իմ կռվարարությունը: Դրանից հետո ծեծում էի և ինձանից մեծերին և ինձանից փոքրերին: Այդ մարդն իսկապես ինձանից սարքեղ քուրդ կռվարար (հետագա դեպքերի ժամանակ էլ նշելու եմ, թե ինչ կռիվներ եմ արել): Օրերից մի օր, երբ գառները տարել էի արոտի, գյուղից մի տղա վազելով եկավ ինձ ասաց, որ ոչխարը քշեմ գնամ գյուղ, քանի որ <<եղբայրս>> մահացել է:
Երբ եկա հասա գյուղ, մեր դռանը հավաքվել էր համարյա ամբողջ գյուղը:
Եվ իրականությունն այն էր, որ դռնից մի քիչ վերև մի հատ ուռենու ծառ կար: Այն այնքան հին էր, որ մեջը փչակ կար:
Ուրեմն իմ <<եղբայրը>> տեսել էր, որ այդ փչակի մեջ ճնճղուկ էր մտել, նա քլ ձեռքը մտցրել էր այդ փչակի մեջ, օձը խայթել էր և նա մահացել էր: Բանից պարզվում է, որ որ ոչ թե թռչուն էր մտել, այլ օձն էր նրան քաշել ներս:
Եվ ժողովուրդը որոշեց ծառն այրել: Վրան նավթ լցրեցին և վառեցին: Օձն այնպես խփում էր իրեն այդ փչակի մեջ մինչև սատկեց: Եվ այդպես ոչ ոէ չտեսավ, թե ինչ չափի օձ էր:
Ընդհանրապես Մշո նահանգում ձմեռն ուշ է վերջանում: Ոչխարների ծինը վաղ գարնանը վերջանում է, իսկ ոչխարը հանում մի քիչ ուշ քանի ձյունը շատ է: Մի գարնան օր, երբ գառները դուրս հանեցին, , կարծես այդ օրը տոն է, և բոլորը՝ մեծ ու մանուկ, դուրս են թափվում: Այդ օրը քրդերից մեկը (երևի կոչումը բարձր էր) այսպիսի մի հայտարարություն արեց, ըստ որի մեր գյուղի երեշաներն ավելի շատ են, քան մեր գառները:
Դա այն նկատի ուներ, որ քրդերը որտեղից էլ գալու լինեին, կամ ձիով կամ ավանակով, կամ ոտքով, ով ոնց կարող էր երեխա էր գնում: Ես վերևում նշեցի, որ թուրքի ասքարը չնչին գրոշով ծախում էր հայ երեխաներին:
Հետագայում ես հասկացա, թե ինչու էին այդ անիրավները մեր ազգին այդքան դժբախտություններ պատճառում: Թուրքերը նրանց խոստավել էին երբ հայերին ջարդեն ու երկրից դուրս շպրտեն, նրանք կտիրանան հայերի ունեցվածքին:
Մի կողմից թուրքը, մի կողմից էլ քուրդը կոտորեցին մեզ որպեսզի տիրեն հայերի ունեցվածքին: Որոշ ժամանակ անց քրդերը հասկացան, որ խաբվել են, բայց արդեն ուշ էր: Հիմա էլ քրդերին են կոտորում: Չգիտեին, որ թուրք ազգը բոլորի գլխի տակ փափուկ բարձ են դնում: Թուրքերն այդ կոտորածն արեցին հզոր պետությունների առաջ:
Երկար տարիներ անցան, տեսան, որ ոչ ոք գենոցիդը չի դատապարտում, դրա համար էլ Հիտլերը հոլոքոստը հրեաների գլխին: Նկատի ունենալով, որ հայոց ցեղասպանությունը ոչ ոք չդատապարտեց, նա ասաց. <<Հիմմա ով՚ է հիշում հայերի ցեղասպանության մասին>>:
Քրդերի մեծ մասը ռանչպար, աշխատող ժողովուրդ է, խաշնարածներ: Նրանց հագն ու կապը համարյա բոլորը գիտեն: Նրանք մեծ նշանակություն են տալիս գոտուն: Նրանց մեջքի գոտին հյուսված է նեղ ու երկար և մի քանի անգամ կարելի է փաթաթել մեջքին: Նրանք մարդու մեջքի ամրությունն հենց այդ գոտու մեջ են տեսնում: Կան նաև ավազակներ և ավազակապետեր: Նրանք զինված են մաուզերով և ֆինական գեղեցիկ դանակներով, որոնք խրում են հենց այդ գոտու մեջ: Երկու ուսերից խաչաձև կցված փամփուշտակալը, իսկ հրացանն ուսին, ձիուն նստած: ամեն տեսնողն իր մեջ սարսափ էր զգում: Նրանք մտնում էին ձորերը, անցորդների ճանապարհը կտրում երկու կողմից ու թալանում: Այդ ժամանակ նրանց մեջ երևի կրթված մարդ քիչ կար: Նրանց մեջ գտնվեց մեկը, ով զգաց ազգի կրթության կարիքը: դա նրանց առաջնորդ բարզանին էր: Ուշիմ և խելոք երիտասարդներին ուղարկեցին եվրոպական դպրոցներ: Հետագայում ունենում էին բանիմաց և խելոք ղեկավարներ: Քրդերը մեծ ազգ են: Նրանք ապրում են Թուրքիայի արևելքում, Սիրիայի հյուսիս արևելքում և իրաքի հյուսիսում: Դեռ այն ժամանակ ձգտում էին միավորվելու, մի երկիր ունենալու, սակայն չէր ստացվում:
Մենք՝ ոչխար արածացնողներս, հայերով առանձնանում ու պլաններ էինք մշակում փախնելու համար: Ու որոշեցինք այդ գիշեր փախչել և ես <<մորս>> գաղտնի ասացի, որ որոշել ենք փախչել: Այդ գիշեր գաղտնի ասացի, որ այս գիշեր գնալու ենք: Ինձ համբուրեց, փող տվեց և ինձ բարի ճանապարհ մաղթեց ասելով գնա տղաս Աստված քեզ հետ: Այդ խոսքերն ասած հայերենով, որ մինչև այդ չէի լսել: (Այն ժամանակ մետաղական էր փողը կամ կլոր ոսկի կամ կլոր արծաթ):
Թե ինձնից հետո այդ տանը ինչ եղավ, ես չիմացա: Մեր պայմանավորվածության համաձայն դուրս եկանք: Մենք արդեն գիտեինք, որ հայ ենք և ինչ է տեղի ունեցել մեր ծնողների, հարազատների ու ազգի հետ:
Բայց մենք նախօրոք գիտեինք, որ արևելք չի կարելի գնալ մեզ ասել էին, որ թուրքական զորքը կուտակված է արևելքում: Այնտեղ պատերազմ է: Հետագայում իմացանք, որ այդ ժամանակ Սարդարապատի պատերազմն էր:
Գնում էինք գիշերով, իսկ ցերեկները գնում էինք նրանց գերեզմաններում: Խուսափում էինք մեծ քաղաքներ մտնելուց: Այն ժամանակ տրանսպորտը համարյա չկար: Հազվագյուտ անցնում էին ֆուրգոններ, սայլեր, ձիավորներ և ոտքով գնացողներ:
Անցնելով փոքր քաղաքով, սոված էինք ?????????? հագուստով:Մի կին քաբաբի մնացուկներ էր թափում, հասանք որ վերցնենք թափածները, շամփուրը շպրտեց և ունքս պատռեց, փախանք մի տեղ թաքնվեցինք, հազիվ կարողացանք արյունահոսությունը դադարեցնել: Ճանապարհը շարունակեցինք, բայց այդ սպին մնաց մինչև կյանքիս վերջը: Ամեն անգամ նայելով այդ սպիին հիշում էի այն դժբախտ օրերը: Երբ հեռանում էինք մեր երկրից, տեսնում էինք, թե ինչպես են այլանդակել Մշո դաշտը:
Իմ տեսած Բուլանուխի բոլոր գյուղերը մոխրակույտի էին վերածվել, դաշտերն ու ավանները մշակող չկար, տեր ու տիրական չկար, կամուրջները քանդված էին:
Էջ 19
Բավական հեռու ճանապարհ է Բեյրութից Հալեպ, Հալեպից Հասաքե: Սովորաբար այդ երկրներում ավտոբուսները տանիքինբեռ են բարձում: Երբ հասնում են հասաքե, իր իջնելու պահին վարորդի օգնականը բեռը նետում է ցած՝ տակը թողնելով կնոջս: Կինս ասում է մեր աղջկա հասցեն, տուն են տանում, մեկ ամիս պառկում է աղջկաս տանը: Նա չի կարողացել տունը ծախել, այդ գործը կատարել է մեր փեսան: Գնորդը մի քուրդ մարդ է եղել (այդ մասում մեծ թվով քրդեր են ապրում): Մինչև կնոջս գալը տղաս՝ Հակոբը, տրամվայից թռնելուց ընկել էր մեքենայի տակ: Այդ բոլորը ինձ հուշում էր, որ ես չգնամ Հայաստան: Թեկուզ կինս համոզում էր, որ վերադառնանք մեր տուն, բայց ես անվրդով միայն Հայաստան էի ուզում:
Վերջապես եկավ այդ բաղձալի օրը: Գնացինք նավահանգիստ, կանգնած էր ռւսական մեծ Ռուսիո նավը:
Մեր հայկակն եկեղեցին մեծ գործ էր ծավալել կոտորածներից փնտրելու գործում: