** Մեծ տառապանքը տանում են լռին, քանզի ուրիշը ժպիտն է տեսնում, քո հոգու ցավը ոչ ոք չի տեսնում:
** Ինչ վարել՝ այն էլ հնձում ենք. ուրիշ տեղ մեղավոր մի որոնեք, երբ գիտենք՝ ոչ ոք մեղավոր չէ մեզանից բացի:
** Արիստոտելի խոսքը, թե՝ ճշմարտությունը վեր է ամեն ինչից, հիմարություն է. նավթը թանկ է ճշմարտությունից:
** Յուրաքանչյուր ազգիի մեջ կան և լավ, և վատ մարդիկ. ամեն ոք տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, քանզի լավը՝ լավն է տեսնում, վատը՝ միայն վատը::
** Մի վշտացիր անցածի համար, այն այլևս չի վերադառնա, և գուշակություններ մի արա, թե ինչ է լինելու առջևում, քանզի բերկրալի ոչինչ չկա առջևում:
** Սուտասան մարդն ուրիշի սուտը չի սիրի։
** Լավ կինը տան բուրմունքն ու զարդն է։
** Իմաստունի հետ նստող-վերկենողը խոհեմ խոսք կլսի, հիմարի հետ՝ միայն հիմարություն։
** Անտարբերությունը մարդ է սպանում։
** Լավ ընկերը՝ սպեղանի է վատ օրվա։
** Օտարի վատ արաքը մոռացվում է, հարազատի հասցրած ցավն է, որ անբուժելի է:
** Անտարբերության մի հասցրու սիրած էակիդ՝ թե չես ուզում կորցնել նրան:
** Թույլին ու անզորին սեր ու հարգանք չկա ոչ մի տեղ: Այդպես եղել է, այդպես էլ կա՝ ուժեղ ես, տերը դու ես, ուժեղի մոտ թույլը մշտական մեղավոր կլինի:
** Կանանց շատ հաճախ թվում է, թե երջանկության համար ասպետ է պետք: Եթե դու երջանիկ չես զգում քեզ առանց այդ ասպետի, ապա նրա հետ նույնպես երջանիկ լինել չես կարող:
** Հեռու մնա նրանից, ով այլևս արժանի չէ քո սիրուն:
** Լավ է մարդ անտեղյակ մեռնի, քան իմանա, որ իր սիրելի կինը դավաճանում է իրեն:
** Քիչ խոսողը շատ բան կիմանա, շատ խոսողը՝ քիչ:
** Դժբախտ է նա, ով սրտանց սիրած չունի ու ոչ ոք չի սիրում նրան:
** Ինչ հանճարեղ է ասված՝ ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա:
** Կնոջ հմայքը՝ ժպիտի մեջ է նրա:
** Սա ի՜նչ դաժան ճակատագիր էր, որ տվեց մեզ Աստված. գերեզմաններն անգամ մեր՝ ցրված են աշխարհով մեկ:
** Ամբողջ կյանքում տաք օրրանն իմ երազեցի՝ ապրելով ցուրտ օտարության մեջ:
** Կյանքի հավերժության օրենքը՝ մեկին ասում ենք՝ «Մնաս բարով», մյուսին՝ «Բարով տեսանք»:
** Ամեն լուսաբացի հետ կյանքը սկսվում է նորից:
** Մի փորձիր համոզել. մարդիկ լսում են ոչ այն, ինչ դու ես ասում, այլ ինչ իրենք են ուզում լսել:
** Կյանքում արա ոչ այն, ինչ դու ես ուզում, այլ ինչ պարտավոր ես:
** Հազարավոր մարդիկ սպասում են լավ օրվա, իսկ այն չկա ու չկա:
** Խելացին նա չէ, ով չի ընկել, այլ նա, ով ընկել ու կրկին ոտքի է ելել:
** Եթե բարեկամներդ երկար ժամանակ չեն գրում, ուրեմն քո կարիքն արդեն չկա, նրանք իրենց լավ են զգում:
** Փողով ամեն ինչ կառնես՝ հարգանքից բացի:
** Ստորացնելով որևէ մեկին՝ դու քեզ ես ստորացնում:
** Ժլատ մարդուց ձմեռն անգամ ձյուն մի խնդրիր՝ չի տա:
** Մեր մասին վատ են խոսում նրանք, ովքեր մեզանից վատ են ապրում, լավ ապրողները չեն էլ հիշում, թե մենք կանք:
** Բոլոր տաղանդավորները տաղանդավոր են յուրովի, անտաղանդները նույնն են ամեն ինչով:
** Սերը ՝ ներդաշնակությունն է հոգու, մտքի և մարմնի:
** Կնոջ շքեղ տեսքն ու ադամանդները չեն կարևոր, այլ հոգին:
** Հազարամյակներ շարունակ ոչ ոք այնքան չի վնասել մեզ, ինչքան ինքներս մեզ:
** Պատերազմը՝ դա ուրիշների զոհաբերությունն է հանուն ուրիշների:
** Սերն արժեք չունի առանց մեծահոգության:
** Խաղաղ քուն ունի ոչ թե նա, ում խիղճը մաքուր է, այլ ով խիղճ չի ունեցել ծնված օրից:
** Ամենամեծ ոճրագործությունը՝ անտարբերությունն է ծնողների հանդեպ:
** Ամենալավ ժամանակը՝ երբ սպասում ես հույսով:
** Մարդ եղիր՝ քեզանից այլ պահանջ չկա:
** Իմացիր ացյալդ՝ հանուն ապագայի:
** Երկուսի կռվում՝ շահում է երրորդը:
** Աստված, ստեղծելով մարդուն, չի գիտակցել, երևի, թե ում հետ գործ ունի:
Կյանքը նման է վարդի, պատրանք է նրա յուրաքանչյուր թերթը, իսկ փուշն՝ իրականություն:
** Կարևոր չէ, թե քո բացակայության ժամանակ ինչ են խոսում քո մասին, կարևորը քո մարդ լինելն է:
** Ամեն ինչ կարելի է հաղթել այս կյանքում, բայց ոչ մահվան:
** Երեկ ջահել, էսօր ահել՝ միթե կյանքը, սա էր, որ կար:
** Աշխարհ պիտի գալ միայն երջանկության համար:
** Երազանքը կմնա սոսկ երազանք, եթե ինքդ ոչինչ չանես հանուն այդ երազանքի:
** Երեխաները դաստիարակվում են ոչ թե խոսք ու խրատով, այլ ծնողների օրինակով:
** Այս աշխարհում ջահելությունից լավ բան չկա, նրանից թանկ նույնպես ոչինչ չկա:
** Լավ մարդիկ իմ ժամանակակիցներն էին, և նրանք, որ կային մեզանից առաջ, և նրանք, ովքեր եկան մեզանից հետո, և նրանք, որ կգան նրանցից հետո…
** Այնպես ապրիր կյանքդ, որ ամեն քեզ տեսնող ժպտա բերկրալիր:
** Ջահելությունն ակնթարթ է մի՝ կանցնի, ու դու այլևս այն չես լինի, ինչ որ կայիր:
** Խղճով մարդը լավություն չի անի ու այդ մասին պատմի ամենքին, ակամա վիրավորելով նրան, ում լավություն է արել:
** Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ է, որ ճանաչում ես, կարևորը՝ որ դու քո կյանքն այսուհետ չես կարող պատկերացնել առանց այդ մարդու:
** Մի իջիր քո բարձրությունից, մի նվաստացիր ու մի վազիր նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է:
** Մի ափսոսացեք այն, ինչ եղել է երեկ, մի վախեցեք նրանից, ինչ լինելու է վաղը, եղեք երջանիկ նրանով, ինչ կա այսօր:
** Ծանր է, երբ նա, ով անսահմանորեն սիրելի է քեզ, մտքիդ մեջ է շարունակ, այլ ոչ քեզ հետ:
** Մարդ առանց սիրո անտերունչ տան նման է՝ ուր լույս չի վառվում երբեք:
** Դատարկ հասկը գլուխը վեր կպահի, լիքը՝ խոնարհ:
** Թե սիրում ես՝ սիրիր ոչ թե գեղեցիկ դեմքի համար, այլ հոգու գեղեցկության համար սիրիր, քանզի վաղանցուկ է գեղեցկությունը դեմքի, հոգու գեղեցկությունն է տևական:
** Այնքան գթոտ, փափկասիրտ մի եղիր մարդկանց հանդեպ, որ կասկածեն, թե ծալդ պակաս է:
** Հավիտենական մի սեր գոյություն ունի սոսկ՝ մոր սերն է դա:
** Կյանքում մարդ փոխվում է երկու անգամ՝ երբ բացվում են աչքերը ու երբ փակվում է սիրտը:
** Եթե թախծում ես, ուրեմն խոհերով անցյալի հետ ես, եթե անհանգիստ ես՝ տարված ես ապագայի մտքերով, թեթև ու լավ ես զգում քեզ՝ ապրում ես ներկայով:
** Դու ոչինչ չես բերել՝ այս աշխարհ գալուց, ոչինչ չես տանելու՝ այս աշխարհից գնալուց:
** Եթե դու մարդկանց մեջ միայն վատն ես տեսնում, լավը չես տեսնի երբեք:
** Մի արարքով ամենաթանկ մարդն անգամ կարող է հավասարվել հողին:
** Բազում ընկերներ կարող ես ունենալ, հարազատ բարեկամներ, բայց միաժամանակ զգալ քեզ միայնակ, միայնակ ու համակված այնպիսի մի զգացումով, որ դու ամբողջ կյանքում փնտրել ու չես գտել մեկին, որի կամքին հանձնեիր քեզ լիովին ու այդ երջանիկ մտքից ինքդ քեզ նախանձեիր:
** Ամենադառը արցունքները մարդու աչքերից հոսում են բառերի համար, որոնք նա չի ասել երբեք, արարքների համար, որոնք ոչ միայն չի գործել, այլ տեղյակ չէ անգամ:
** Կան մարդիկ, որոնց հիշելիս մեր սրտերը կծկվում են կարոտից, որովհետև նրանք միշտ մեր կողքին են, ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքում և մենք բախտավոր ենք զգում, որ ճանաչել, մտերիմ ենք եղել նրանց հետ:
** Մարդուն ջահելությունը տրված է սիրելու համար, ու երբ առկա են սերն ու ջահելությունը, սոսկ մի երկու չնչին մանրուք է մնում՝ լիարժեք զգալու երջանկության հմայքը:
** Գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ, ուր առաջ անառիկ պատ էր:
** Ծեր մարդիկ արածի համար չեն ափսոսում, նրանք չարածի համար են տրտմում, որ չի հաջողվել, կամ չեն հասցրել անել անցած ժամանակներում:
** Այս օրը, այս երանելի պահն ահա, որ կա այստեղ, այս վայրկյանին, էլ չի կրկնվի երկրորդ անգամ, քանզի անհնարին է ետ պահել ժամանակը, այն կարծես թե մերն է, բայց մեզ չի պատկանում, մեր ուժերից վեր է ետ պահել կյանքը, այն սահում, փախչում է մեզնից, ինչպես սորուն ավազն է սահում մեր մատների արանքից:
** Մարդ իր ունեցածի արժեքն այն ժամանակ է հասկանում, երբ կորցնում է արդեն:
** Կրակն ու սերը հնարավոր չէ թաքցնել:
** Հոգին իր մաքրությամբ է գեղեցիկ, ու երբ դու սիրում ես, բայց չես արժանանում փոխադարձ սիրո, տխրել պետք չէ ամենևին, միևնույն է, քոնն է հաղթանակը, որովհետև քո սերն այնքան մեծ է, որ չի տեղավորվում նրա սրտում:
** Կան բաներ, որ չարժե իմանալ՝ երջանիկ լինելու համար:
** Երբ խենթորեն սիրում ես՝ անշահախնդիր, անմնացորդ, ապա միայն ու միայն նրա երջանկությունն ես ուզում: Եվ ուզում ես ամեն ինչ անել, որ նա երջանիկ լինի` անկախ քոնը լինել կամ չլինելուց… սակայն, տեսնելով նրան երջանիկ՝ ոչ քեզ հետ, սիրտդ կծկվում է ցավագնորեն:
** Այս աշխարհում գուցե թե ամեն ինչ վերջ ունի՝ թե՛ սեր, թե՛ արցունք, թե՛ տառապանք, լոկ հիշողությունն է, որ վերջ չունի, հիշողությանը վերջ չկա, այն մշտատև մեզ հետ է, Հազարան հավքն է մեր, և այն ոչ ոք չի կարող այն խլել մեզանից:
** Ծանր է կրել չասված խոսքերի ցավը:
** Դու մի լա ու մի արտասվիր, որ ամեն ինչ անցած է արդեն, այլ ժպտա, որ նա եղել է քո կյանքում:
** Ինչո՞ւ այսպես կարճ է տևում մարդու կյանքը, իսկ երջանկությունը՝ ընդամենը մի ակնթարթ, և ի՞նչ է երջանկությունն առհասարակ՝ երևի գեղեցկագույն մի ծիածան, մի դյուրաշեջ արևի շող, որ բեկվել է լքված կնոջ արցունքի մեջ:
** Մարդկանց մասին շարունակ վատը խոսելով՝ քեզ ես բնութագրում:
** Խմած մարդը իր լեզվի տերը չէ:
** Դժբախտության պահին մտածիր, որ կարող էր ավելի վատ լինել:
** Մութ տեղը՝ տգեղն էլ սիրուն կթվա:
** Գնացողին մի պահիր, եկողին մի ընդդիմացիր:
** Իրար սիրող մարդ ու կին աչք ու ձեռքի են նման, ձեռքը ցավելիս՝ աչքը լաց է լինում, աչքը լալիս՝ ձեռքը սրբում է արցունքը:
** Տղամարդիկ սիրում են դժվար մատչելի կանանց և չեն գնահատում ոչինչ, ինչ հեշտ է տրվում:
** Շան հաչոցին ուշադրություն դնես՝ ավելի կատաղի կհաչի, ուշք մի դարձրու՝ կդադարի հաչելուց:
** Ժամանակը բուժել չի կարող, գոնե կարենար ջնջել հիշողությունը:
** Երջանիկ ես, երբ տանը հիվանդ չունես, բանտում՝ հարազատ, ընկերներիդ մեջ՝ ծածուկ թշնամի:
** Ոչինչ այնպես անդորր չի բերում, որքան թավ անտառում զրույցն ինքդ քեզ հետ:
** Մանկությունն այն է, ինչ մենք կորցրել ենք շատ վաղուց, բայց միշտ ապրում է մեր մեջ:
** Երջանիկ ես, երբ այլևս ոչինչ չես ուզում՝ ունեցածից բացի:
** Կան վսեմ զգացմունքներ, որ անհնարին է բառերով արտահայտել:
** Մարդ երջանիկ է ոչ միայն նրա համար, որ սրտով սիրած ունի, այլ որ նրանից բացի իրեն ոչ ոք պետք չէ:
** Սերն է կյանքի ձգողական ուժը, քանզի սիրո վրա է խարսխված ամեն ինչ:
** Չկա ավելի ցավալի բան, քան միայնակ ծեր մարդու մտքերը՝ անցած երջանիկ օրերի մասին:
** Մեցնից յուրաքանչյուր ոք պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր շուրջը:
** Մարդկանց հետ եղիր սիրալիր՝ ոչ թե նրա համար, որ լավն են նրանք, այլ որ դու նման չես նրանց:
** Կյանքն այնքան էլ բարդ չէ, ինչքան մենք ենք բարդացնում:
** Ատելությունն ու նախանձը ավերում են մարդուն:
** Թե նեղությանդ պահին չկան բարեկամնտրդ, ուրեմն նրանք չեն եղել երբեք:
** Կյանքն ընթանում է, ու այդպես էլ արդարների համար լույս չի ծագում և, ինչպես միշտ, սրտով շիտակների համար ուրախություն չկա:
** Պահպանեք լավերին, քանզի օր-օրի պակասում են նրանք:
** Երբեմն պետք է լռել, որ լսեն ու հեռանալ՝ որ նկատեն:
‘
** Սեր մի որոնիր, այն ինքը կգտնի քեզ, եըրբ ժամանակը կգա:
** Չարժե մարդուն հարգել սոսկ նրա համար, որ ծեր է. հարգանքը արարքով են վաստակում:
** Նայիր առաջ, անցյալը պիտի մնա անցյալում:
** Մինչև չամուսնանաս՝ չես իմանա, թե ինչպիսի կին էր պետք քեզ:
** Իմաստությունը գալիս է այն ժամանակ, երբ մարդ անցնում է դժողքի միջով:
** Քո տունն այնտեղ է, որտեղ սիրում են քեզ:
** Բարությունը, մարդկային բարությունը սոսկ կփրկի աշխարհը կործանումից:
** Չկա, երևի, առավել հաճելի բան, քան, երբ, քեզանից բացի, կա մեկը, որի հետ կարող ես զրուցել:
** Իսկական սերն այն է, երբ քեզ ոչինչ պետք չէ նրա սիրուց բացի:
** Մանկուց ի վեր՝ ամեն ոք իր աստղն ունի բարձր երկնքում:
** Ամեն ինչ չէ, որ կարելի է արտահայտել բարձրաձայն:
** Կան կանայք, որոնց կողքով հարյուր երևելի տղամարդ էլ անցնի, աչք չեն թարթի, կան և կլանայք, որ յոթ կողպեքով էլ փակես՝ երդիկով դուրս կգան:
** Երեք բան անհնարին է մոռանալ՝ սիրո նախազգացումը, վայելքը սիրո և հիշողությունը սիրո մասին:
**Ժպիտով չես սքողի հոգու տառապանքը:
** Ուժեղ լինելու համար հորդահոս գետի հակառակ ուղղությամբ լողա:
** Մենք նման ենք նրանց ում հետ ընկերություն ենք անում:
** Բռնակալ չեն ծնվում, մարդուն բռնակալ են դարձնում կյանքը և հասարակությունը:
** Ուժեղ է նա, ով անցնում է տառապանքի ուղիներով, բայց չարություն չունի սրտում։
** Սարսափելին այն չէ, որ դավել են քեզ, այլ որ դու շարունակ հիշում ես դա:
** Ինչքան գծուծ լինի մարդ, այնքան ցից կլինի քիթը:
** Մեռածի համար մի ողբացեք, նոր ծնվածի համար լացեք, քանզի հայտնի չէ՝ մարդ է ծնվել, թե՞ գազան:
** Մի ստուգիր՝ թե վստահում ես, մի դատիր, թե համոզված չես, մի խոստացիր, թե պիտի խաբես, մի նվիրիր, եթե հետ պիտի վերցնես:
** Փարատիր տարակուսանքդ՝ և դու հաջողության կես ճանապարհին ես:
** Գեղեցիկ կանանց ետևից մի վազիր, մեծ փողերի տեր դառ՝ իրենք կվազեն քո ետևից:
** Ծառ տնկելու ամենալավ ժամանակը տաս տարի առաջ էր, իսկ մյուս ամենալավ ժամանակը՝ հիմա:
** Կյանքն ավելի քաղցր է, քան մտքերը՝ կյանքի իմաստի մասին:
** Խելամիտ մարդը սեփական սխալի համար ինքն իրեն կմեղադրի, հիմարը՝ ուրիշին:
** Ոչ դիրքը, ոչ շատ փողը, ոչ ճոխ հարստությունը չեն կարող մարդուն դարձնել լավը, եթե նա այդպիսին չի ծնվել:
** Ամեն ապրած օր երջանկություն է՝ տրված Աստծուց:
** Մենք ամեն ինչ կգտնենք այն աշխարհում՝ ծնողներից բացի, ու լաց կլինենք դառը, որ այս աշխարհում չիմացանք նրանց արժեքը:
** Մարդը, Աստծու ստեղծած մարդն է մեղավոր միայն աշխարհի բոլոր դժբախտությունների համար:
** Քրիստոնեություն ընդունելուց՝ կորցրինք պետականություն, հետո հայրենիք կորցրինք՝ ծովից-ծով, հետո՝ աստվածապաշտ ժողովուրդ, հետո՝ ամեն բան, հետո՝ ամեն ինչ, շահածը՝ զրո:
** Թե անկարող ես լավություն անել, գոնե վատություն մի արա:
** Սար բարձրանալուց հետո հեշտ է թվում վերելքի ճանապարհը:
** Չկա առավել ծանր բան, քան վշտի պահին հիշել երջանիկ օրերը, որ անց են կացել անդարձ:
** Այնպիսի բան մի արա, որ խղճիտ դեմ լինի, ոչ էլ ընդդեմ գնա ճշմարտությանը:
** Նայիր աստղավառ երկնքին և կտեսնես, որ հոգիդ սլանում է աստղերի հետ:
** Երեկն անցել է, Վաղը դեռ չկա, բաց մի թող՝ Այսօր ամենալավ ժամանակն է՝ սիրո, վայելքի, երջանկության:
** Մենությունն ահավոր է, բայց առավել ահավորը՝ այրող մտքերն են մենության մեջ:
** Որևէ մեկից բաժանվելիս՝ չենք մտածում երբեք, որ կարող է այլևս չտեսնենք նրան։
** Ամեն ոք այս աշխարհ է գալիս երջանկության համար, սակայն ամենքին չէ տրված այդ երջանկությունը:
** Սերը հանկարծակի առաջացած հրդեհ է, որն այրում է քեզ ներսից ու դու մշտապես սարսում, վախենում ես կորցնել Նրան:
** Տղամարղու հմայքը նրա գեղեցկության մեջ չէ, այլ նրա արարքների մեջ:
** Ինքնահավան մարդը դատարկամիտ կլինի, դատարկամիտը՝ ինքնահավան:
** Նախանձկոտ ընկերը թշնամուց վտանգավոր է:
** Կյանքի առաջին կեսին խելք չունենք, երկրորդ կեսին՝ առողջություն:
** Մի այրվիր՝ ուրիշին տաքացնելու համար. չի գնահատելու:
** Անձրևի տակ կանգնիր, որ ծիածանը տեսնես:
** Եթե սիրում ես՝ սիրիր մինչև շունչդ վերջին:
** Ուրիշի մեծ ցավը ոչ մեկը չի հասականա, քանի այդ ցավը նրան չի կպել:
** Ամուսնացիր ոչ նրա հետ, ում հետ կարող ես ապրել, այլ նրա, առանց որի ապրել չես կարող:
** Դու լռիր՝ թող արարքներդ խոսեն քո մասին:
** Հիմարն ու խելացին զայրութի պահին կերևան:
** Առաքինի կինը լուսապսակ է ամուսնու համար, անառակը սև խարանիչ՝ ամուսնու ճակատին:
** Կան մարդիկ, որոնցից ինչքան հեռու մնաս՝ այնքան մոտ կլինես Աստծուն:
** Ինչ էլ որ ասվի՝ վերջում մնում ես մեն-միայնակ՝ քո վշտի ու ցավի հետ:
** Այս արև աշխարհում ոչ ոք մահ չի որոնում, մահն ինքն է գալիս գտնում քեզ, սարսափելի է մահը, առավելևս՝ զավակի մահը… կրակի պես այրում, խորովում է ծնողի սիրտը, այդ դաժան ցավից մինչև կյանքի վերջը փրկություն չկա՝ ո՛չ արթուն, ո՛չ էլ քնի մեջ:
** Երջանիկ ես, եթե քո կյանքում կան այնպիսի մարդիկ, ովքեր ստիպում են քեզ ծիծաղել այն ժամանակ, երբ ժպտալ անգամ չես ցանկանում…
** Չի լինում տարիքի տարբերություն, լինում է խելքի տարբերություն:
** Երկու անգամ միևնույն մարդուց խաբվողը ապուշ է, երկու անգամ նույն փոսն ընկնողը՝ կույր։
* *Քանի զգում ես սրտիդ ցավը՝ ողջ ես, ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես։
** Ամենաստոր հատկությունը մարդու մեջ՝ երբ մի վատ արարքից հետո մոռանում ես նրա բոլոր լավությունները:
** Եթե սերը մարել է, սեր չի եղել ուրեմն. սերը չի կարող մարել։
** Երջանկությունն ու դժբախտությունը երկու շուն են, որոնք վազում են մեկը մյուսի հետևից: Հանդիպեցիր մեկին, իմացիր՝ մյուսը մոտակայքում է:
** Որտեղ մեղու՝ այնտեղ մեղր, որտեղ մեղր՝ այնտեղ մեղու։
** Խոսելիս՝ մտածիր, նստելիս՝ նայիր շուրջդ։
** Խեղճին ուտելիքի մնացուկը կհասնի։
** Չես իմանում՝ հարցրու, հարցնելն ամոթ չի՝ չիմանալն է ամոթ։
** Հիմարը խոսելիս՝ խելացին կլռի։
** Առավոտվա արևից չտաքացողը իրիկվա արևից հազիվ թե տաքանա։
** Սիրող սրտի համար գեղեցիկ ու տգեղ չկա ։
** Նա չէ սիրուն՝ ով սիրուն է, այլ՝ ում սիրում ես։
** Լեռը երկրաշարժից է կործանվում, սերը ՝ անողորմ խոսքից։
** Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ։
** Ծնող պիտի դառնաս՝ ծնողի գինն իմանաս ։
** Սիրահարը արատ չի նկատի, նրա աչքին գեղեցիկ կթվա ամեն բան:
** Եթե ուրիշի բախտին նախանձում ես՝ քոնը չես տեսնում ուրեմն։
** Ուզում ես թշնամի ձեռք բերես՝ պարտք տուր։
** Հրաշագեղ կնոջ ստվերն անգամ գեղեցիկ է։
** Հարյուր մարդու հետ խորհուրդ նստիր, գաղտնիքդ մեկին բացիր։
** Անարժանի հետ ես ամուսնացել՝ նրա բեռն էլ պիտի տանես անմռունչ. քո ճակատին էդ էր գրված։
** Սիրտը քար չէ՝ ամեն քարի որ դիմանա։
** Վերցնելիս բարեկամ են, հետ տալիս՝ թշնամի։
** Մինչև ծառը կտրելը՝ հանգստանում էր շվաքում։
** Խոսք տալիս մտածիր, որ գլուխ չթակես կատարելիս։
** Լռությունդ հնարավորություն է տալիս քեզ՝ խուսափելու շատ պրոբլեմներից:
** Ամենավատ հատկությունը մարդու մեջ՝ երբ մի սխալի համար մոռանում ես նրա բոլոր լավ արարքները:
** Զազիր մարդուց ազատվելու միակ ելքը՝ պարտք տուր նրան։
** ժպիտը միջոց է՝ հարթելու բազում խնդիրներ:
** Շունը հաչում է լուսնի վրա՝ լուսինն անտարբեր անցնում է իր ճամփան։
** Անհնարին է կորցնել այն, ինչ գոյություն չունի:
**Հեռու վանիր այն մտքերը, որ տխրություն են բերում սրտիդ:
**Կան կանայք, որոնց հետ միասին ապրում ենք, կան կանայք, որոնց համար ապրում ենք, կան և կանայք, որոնց հանդիպելուց հետո՝ նոր միայն հասկանում ենք, որ սկսում ենք ապրել ինչպես պետքն է:
** Հիմար մարդու խոսքը ցերեկը գործդ կխափանի, գիշերը՝ քունդ։
** Չկա մի մարդ, որ ամեն ինչ իմնա, չկա և մարդ, որ ոչինչ չիմանա։
** Լռիր, երբ գորտերն են կրկռում։
** Խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը։
** Թիվը փոխվել է՝ արծաթը մաքուր ոսկու տեղ է անցնում։
** Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։
** Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։
** Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։
** Շատ գործ անողը քիչ կխիսի:
** Արդար մարդուն թշնամի շատ կլին։
** Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։
** Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։
** Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։
** Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։
** Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։
** Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։
Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։
** Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս։
** Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ իր արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։
** Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։
** Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա:
** Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։
** Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ, որդին՝ կնոջ:
** Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։
** Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս։
** Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։
** Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։
** Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի:
** Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից…
** Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։
** Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։
** Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։
** Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։
** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։
** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։
** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։
** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։
** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։
** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։
** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։
** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։
** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։
** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։
** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած։
** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ…
** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։
** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից:
** Հնուց անտի՝ անհասկացող մարդու ձեռքին հասկացողը տանջվել է միշտ։
** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։
** Դաստիարակությունը աղջկան խելամիտ է դարձնում, համեստությունը՝ գեղեցիկ:
** Լռությունդ գերադասելի է, քան դատարկ խոսքդ:
** Աղքատության ծովն ընկածը ձեռքը ալիքին կմեկնի:
** Ձուածան հավը չեն մորթում:
** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։
** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։
** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։
** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։
** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։
** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։
** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած։
** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ…
** Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։
** Կյանքն ընդամենը երեք օր է՝երեկ,այսօր,վաղը. երեկն անցել է, այն չես փոխի այլևս, վաղը դեռևս չկա, ձգտիր այնպես ապրել՝ չփոշմանես այսօրվա համար:
** Լավ բաների մասին մտածիր, որ լավ լինի ամեն ինչ:
** Մի դատիր նրան, ով խոսքը ճակատին է ասում. այդպիսիները հետևից չեն խոսում:
**Կարողացիր ներել. իդեալական չէ ոչ ոք:
** Թե որ գնալդ չեն նկատել՝ զուր էիր մնացել:
** Տղամարդուն ոչնչով չես պահի՝ փոխադարձ բուռն սիրով միայն:
** Մի վախեցիր թշնամուց՝ ընկերոջից վախեցիր. ընկերներն են մատնում և ոչ թշնամիները:
** Սրտանց սիրողը ուրիշին չի նայի:
** Խոսքիդ արժեքը ասացիդ մեջ չէ, այլ արածիդ:
** Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից։
** Ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։
** Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը:
** Երկու բան են մարդուն բնորոշողը. պահվածքը, երբ ամեն ինչի տեր է և դիմացկանությունը, երբ ոչինչ չունի այլևս:
** Ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։
** Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ էլ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորի, հանդ ու աղբյուրների կարոտը չայրի քո հոգին:
** Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։
** Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։
** Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։
** Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։
** Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի:
** Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն։
** Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ – Ժամանակը միայն։
** Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։
** Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես… Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ, տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։
** Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։
** Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։
** Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։
** Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։
** Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։
** Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։
** Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։
** Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։
** Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։
** Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։
** Ծնողի մահն սկսվում է այն օրվանից, երբ մոռացության է տրվում զավակի կողմից:
** Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք հետ չի պահում քեզ։
** Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։
** Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։
** Դարձիր արմատներիդ, ճանաչիր տեղդ՝ տես ով ես, որտեղից եկար և ուր ես գնում։
** Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։
** Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։
** Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես։
** Սիրտ գիշատող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։
** Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։
** Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։
** Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։
** Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։
** Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։
** Մեր անցած կյանքից մենք ոչինչ– ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։
** Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։
** Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։
** Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։
** Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։
** Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։
** Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես գետի խորությանը։
** Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։
** Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։
** Աղքատի հույսը Աստվածն է, հարուստինը՝ սատանան։
** Ով ասես՝ հիմար մտքեր չունի գլխում, բայց նա է խելոքն՝ ով չի արտահայտում դրանք։
** Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։
** Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։
** Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։
** Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։
** Աստծուց բարձր, կյանքից թանկ՝ մայրն է, մայրն է մեր միայն։
** Հայ մարդուն խաբող ու նենգությամբ նրա ձեռից ապրելու միջոցը խլած ու նրա երեխայի բերանի հացը կտրող հայն Աստծու նզովքին է արժանի սոսկ։
** Մի վազիր երջանկության ետևից՝ ո՞վ է հասել, որ դու հասնես։
** Ամեն ինչ իր ժամանակին. ոչ մեռնել՝ երբ ապրել ես ուզում, ոչ ապրել՝ երբ մեռնել ես ուզում։
** Կյանքը՝ դա սովորական պատմություն է մի, որ ոչ սկիզբ ունի, և ոչ էլ ավարտ։
** Մարդ կոչվելու համար՝ ամեն երեկո, քնելուց առաջ, մի կոպեկ գցիր ետ՝ հանուն հայության։
** Աստված մարդուն թևեր չի տվել՝ ճախրելու, բայց և չի պատգամել՝ սողալ։
** Չկա առավել մեծ դժբախտություն, քան այն, երբ դու սիրում ես խելահեղ, իսկ նա քեզ չի էլ նկատում։
** Իսկական սերը՝ երբ ժամադրության ես գնում ժամանակից շուտ, իսկ նա այնտեղ անհամբեր սպասում է արդեն։
** Զմայլիչ դեմքը սիրածի՝ ժամանակն անկարող է դժգունել։
** Սերը՝ երբ նրա անունն անգամ հիշելիս, ժպտում ես ակամա։
** Սիրել՝ նշանակում է մոռանալ ինքդ քեզ և ապրել նրա կյանքով միայն ու նրա համար։
** Որևէ բանի համար չեն սիրում՝ սիրում ես, որովհետև անկարող ես չսիրել։
** Սերն ուժեղ է, բայց խանդն ավելի ուժեղ է։
** Լավ օրվա հույսն է աղքատին պահողը։
** Նրանք, ովքեր ավելի վատ վիճակում են, քան դու, չեն խոսում քո մասին, նրանք, ովքեր լավ են ապրում, չեն էլ հիշում քեզ։
** Ծանր օրդ եղբորդ դուռը մի գնա, պատահում է՝ մոտ ընկերը լավ է, քան հեռու եղբայրը։
** Ի՜նչ անցողիկ ու դաժան է կյանքը. Ի՜նչ ունեի առաջ… ու ինչ ունեմ հիմա։
** Թե մարդ իմանար իր մահվան օրը՝ հազիվ դիմանար մինչև այդ օրը։
** Ուշ լինի՝ նուշ լինի… բայց ոչ այնքան ուշ լինի, որ էլ պետք չլինի:
** Ամեն ինչ հնարավոր է գտնել՝ կորցրած զավակից բացի:
** Կյանքն այլ իմաստ ունի, երբ ապրում ես հանուն մեկի, որի համար թանկ ես անսահման։
** Թույլ տղամարդը պատուհաս է կնոջ գլխին։
** Ուժեղ տղամարրդու կողքին ամենաթույլ կինն անգամ ուժեղ է զգում իրեն։
** Դեմքիդ ժպիտը չի նշանակում, թե ուրախ է սիրտդ, այլ որ՝ ուժեղ ես դու։
** Եթե սիրում ես՝ կարևոր չեն ոչ գույնն աչքերի, և ոչ էլ տարիքն անգամ։
** Մարդու դեմքն ավելի շատ բան է ասում նրա մասին, քան հագուստն ու տակի մեքենան։
** Հայի դժնի բախտ՝ մեր գերեզմաններն անգամ սփռված աշխարհով մեկ։
** Մեռնելն ահավոր չէ այնքան, որքան այն, որ ում սիրում ես՝ այլևս չես տեսնելու։
** Կյանքդ արած ոտի կոխան, բարությունդ՝ հենարան, անարժանը բարձրացավ վեր՝ աղուհացը մոռացած։
** Չափի զգացում ու համբերություն՝ գլուխդ հանգիստ ապրիր։
** Վերջը լավ կլինի՝ ասում ենք, բայց այդ վերջը ե՞րբ է գալու՝ ոչ ոք չգիտի։
** Անխղճի բռունցքը անվերջ կախված է խեղճի գլխին։
** Ծերացող մարդուն անցյալի ունեզուրկ օրերն անգամ երանելի կթվան։
** Հանուն իր շահի՝ տունդ քանդում է՝ երեսիդ ժպտալով։
** Երբ մարդուն հասկացող չկա՝ նա իր ցավը պատմում է ծառերին, երգող հավքերին, ջրերին…
** Մի ուրախացիր գտածով՝ ինչ– որ մեկը լալիս է իր կորուստը։
** Վախեցիր այն թշնամուց, ով քո բարեկամն է եղել մի ժամանակ։
** Կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչանքներից,
ժպիտներից, վերստին հառաչանքներից։
** Ցավ մի պատճառիր ծնողներիդ, որ սիրտդ չմղկտա հետագայում, երբ նրանք չեն լինի այլևս։
** Եթե չես սիրահարվում առաջվա պես ու չեն սիրահարվում քեզ
ինչպես առաջ՝ ավելորդ ես ուրեմն. այս աշխարհում սիրով է չափվում ամեն ինչ:
** Երբ անկարող ես ասելու «Ոչ», քո «Այոն» ոչ մի արժեք չունի:
** Քեզ սիրահար կինը ոգեշնչում, սխրանքների է մղում քեզ, որի մասին չես երազել անգամ, ու դրա դիմաց ոչինչ չի ուզում նա, նրան լոկ քո սերն է պետք և ուրիշ ոչինչ:
** Ապրիր այնտեղ, ապրիր այնպես, որ ամեն ոք՝ քեզ հանդիպելիս աստվածային պարգև համարի դա:
** Եղիր քեզ հետ, քո խղճի հետ՝ հպարտ անցիր քո ճամփան:
** Ուժեղ մարդը խոսքը ճակատին կասի, վախկոտը՝ հետևին։
** Բարկացած ժամանակ զսպիր քեզ՝ հետո չամաչես։
** Չարյաց արմատը՝ խմենք ծնողների կենացը, քանի չենք մոռացել:
** Աստված մարդուն երկու ականջ է տվել, մի լեզու՝ շատ լսի, քիչ խոսիր։
** Ոչինչ վաղանցուկ չէ այնքան, ինչքան կյանքը ջահել օրերի։
**Զգուշացիր բանսարկու տղամարդուց. դրանց տեսակն ավելի վատնա:
** Երկուսի գաղտնիքն իմացավ երրորդը՝ գաղտնիք չէ այլևս։
** Վատ լուրը մոռացվում է, վատ լուր բերողը՝ ոչ։
** Մարդուն արարքով ճանաչիր՝ մնացածը սուտ է։
** Հավերի հետ քնիր, հավերի հետ ել՝ գործդ առաջ կգնա։
** Տմարդի համար՝ որտեղ հաց՝ այնտեղ կաց։
** Համբերություն ունեցիր՝ զայրույթի պահին, մի խոստացիր ոչինչ, երբ որ երջանիկ ես, ինչքան քիչ խոսես՝ այնքան լավ քեզ համար։
** Վայելուչ չէ տղամարդուն՝ բանսարկել իր նախկին մտերմուհուն։
**Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, մերը՝ Ղարաբաղ:
** Տղամարդու հմայքը՝ նրա հոգատարությունն է կնոջ հանդեպ:
** Սիրող սրտերի զրույցը չի վերջանա։
** Բոլոր ճանապարլները տանում են Հռոմ, մերը՝ միայն Ղարաբաղ։
** Մարդու երջանկությունն հատվում է այն օրը, երբ նա լքում է հայրենի տունն ու մեկնում օտար ափեր։
** Սերը դա հենց կյանքն է, որ երկու սիրող սրտեր միահյուսում է իրար։
** Գեղեցկությունն այն չէ, որ փայլում է, այլ որ ջերմացնում է հոգիդ։
** Ջուրն ընկար՝ դուրս գալու մասին մտածիր և ոչ թրջվելու։
** Յոթ անգամ չափելու ու մի անգամ կտրելու մասին սկզբում մտածիր և ոչ վերջում։
** Մի ասա ու մի արա այնպիսի բան, որ ցավ պատճառի նրան, ով սիրելի է քո սրտին։
** Ղարաբաղը մենավոր այն ծառն է, որ ժայռի պռնգին կանգնած՝ հարազատ մոր պես սպասում է քո ճամփին։
** Ինչ էլ որ անես՝ օտար երկրում անկոչ հյուր ես դու, հայրենի հողում սարքիր քո տունը։
** Ամեն ոք իր հոգում տիտի ունենա մեկին, որի համար արժենա ապրել։
** Մի կտրիր այն ծառը, որի հովանու տակ ապրում ես անհոգ։
** Մարդուն այպանելով հիմար չես դարձնի, ինչպես որ հիմարին գովելով՝ հնարամիտ։
** Լեզուդ քեզ պահիր, դրանից վտանգավոր թշնամի չունես։
** Իմաստուն կենաց՝ պարզերես լինենք։
** Ոչ թե ոտքի տակ՝ երկնքին նայիր, որ պայծառ մտքեր ունենաս։
** Մարմնական ցավն անցողիկ է, հիշողության ցավը՝ տևական։
** Ցավ է, որ հայերեն չգիտես՝ աշխարհին գոնե նայիր հայերեն։
** Սիրուց վսեմ չկա ոչինչ՝ նրա կենարար լույսով է օծված ամեն ինչ մեր շուրջը։
**Ափսոս, որ մեզ տրված չէ ժամանակին հասկանալու, թե ով է մեր լավն ուզում,ով՝ վատը:
** Լքիր այն երկիրը, ուր մարդն արժեքազրկված է:
** Հարստությանը մի նայիր, արած գործին նայիր։
** Մարդու խելքը օրհասական պահին կերևա։
** Համարձակորեն ասված սուտն անցնում է, երկչոտ ճշմարտությունը՝ ոչ։
** Ինչ արեցիր՝ մոռացան, հացդ կերան՝ ուրացան։
** Արդար մարդուն ատելությամբ են նայում բոլոր անարդարները:
** Քո ստից ոչ ոք չի մեռնում. իմ սիրտն է մեռնում, հոգիս է մեռնում, հավատն է իմ մեռնում:
** Ամենից ցավալին՝ ժպտալ, երբ հոգիդ քրքրվում է ներսում:
** Տղամարդու տենչը՝ որ սիրեն իրեն, կնոջը՝ որ հասկանան։
**Այն, ինչ կարելի է փողով առնել՝ ոչինչ չարժե:
** Սերն հզորազոր է. առանց նրա չի ծագի արևը, վարդի կոկոնը չի պայթի, չեն դեյլայլի հավքերը, ծիլը չի ծակի հողի հաստ շերտը։
** Չունեվոր մարդիկ խորթ զավակներն են այս աշխարհի։
** Տեր իմ Աստված, կորով տուր ինձ՝ մոռանալ կերենամ ինձ մոռացողներին։
** Մի տանջվիր հանուն նրա, ով չի ցավում քեզ կորցնելու համար։
** Շատ փող ունեցողի աչքը փողից չի կշտանա։
** Հարգանքն ու սերը ոչ աղերսում, ոչ էլ առնում են փողով, արժանանում են:
** Լավություն արա ու հիշիր, քանզի քեզանից բացի կարողա ոչ ոք չհիշի:
** Երանի նրան, ով սիրում է ինքնամոռաց ու ոչ ոք չի երևում աչքին՝ իր ընտրյալից բացի:
** Մի փնովիր նրան: Թե արժանի ես՝ նրանից լավին գտիր:
** Մեծ տառապանքը տանում են լռին:
** Ուրիշի հաջողությամբ թե ուրախացար, իմացիր` երջանիկ ես:
** Մայրը ութ երեխա է պահել, ութ երեխան մի մոր պահել չեն կարողանում:
** Խիղճ չունեցող մարդը ամոթի ցգացում չի ունենա:
** Մորս սուրբ խոսքը` ապրելը պիտեր, մեռնելը չպիտեր:
** Մեր ուզածն ի՞նչ էր, մի օր լինի` չարը վերանար երկրի երեսից, մինչ այդ՝ բարին վերացավ:
** Չափի զգացումը կորցրիր` ամեն ինչ կորցրիր:
** Մարդկային ողբերգությունն այս աշխարհում` կյանքը կարճատև, մենք՝ անզոր որևէ բան փոխելու:
** Վատություն մի արա գոնե, թե ընդունակ չես լավության:
** Հարգիր ինքդ քեզ` ուրիշներն էլ կհարգեն:
** Գործդ վաղվան մի գցիր, այսօրվա անհաջողության պատճառը երեկվա ծուլությունն է քո:
** Թքած ունեցիր, թե քեզ չեն հավատում, կարևորը` որ դու արդար ես:
** Մի’ ծանակիր աղքատ մարդուն. ինչ գիտես դու` ինչ է սպասվում քեզ առջևում:
** Բարի մարդու մեջ չարություն մի’ որոնիր, չար մարդու մեջ` բարություն:
** Բարեկամ չէ նա, ով կողքիդ չէ քո նեղ օրվան:
** Երջանկությունը երազ է մի` աչքդ բացեցիր` չկա արդեն:
** Խորհուրդ մի տուր նրան, ով քո խորհրդի կարիքը չի զգում ամենևին:
** Դու չկարծես, թե հիմար էի` խաբեցիր. ես քո մասին ավելի բարձր կարծիքի էի, քան արժանի էիր դրան:
** Աստծուն երկնքում չէ՝ քո մեջ որոնիր, թե չգտար՝ զուր ես որոնում:
** Մաքուր մարդու հավիտենական միամտությունը՝ բոլորին իր արշինով է չափում:
** Մի լքիր նրան, ով իր կյանքը չի խնայի քեզ համար:
** Լավը տեսնողը լավը կտեսնի, վատը՝ վատը:
** Խելամիտ կինը հարս բերելով տուն՝ դուստր կունենա, անմիտը՝ որդուն էլ կկորցնի:
** Սերեր շատ կունենաս կյանքում, ընկերներ՝ բազում, մայրը միակն է, երկրորդը չկա, աչքի լույսի պես պահպանիր նրան, քանզի իսկական սիրով մայրը կարող է սիրել միայն:
**Թե մեծերը չխառնվեին՝ նոր ծնվածները կմեծանային անաղարտ ու անբիծ:
** Միակ սերն անդավ՝ մոր սերն է անդավ, քանզի ինչ էլ անես ու ինչպիսին էլ որ լինես՝ նա քեզ ներելու ու սիրելու է միշտ:
** Մարդու իսկական երջանկությունն այն է, երբ առավոտյան քնից արթնանում, լսում է, թե ինչպես են ծիծաղելով զրուցում զավակները:
** Այնքան բարի մի եղիր, որ ելնեն ուսերիդ:
** Շներն առավել բարի են, առավել հասկացող, առավել նվիրված, քան մարդիկ:
** Սերը մեկ ուրիշի նկատմամբ ունեցած խորին հարգանքի արտահայտության ու իր անկաշառ սիրով նրան երջանկացնելու մեջ է:
** Կոտրած ափսեն կկոծկեն, կոտրած սիրտը չի կոծկվի:
** Երջանիկ մարդ ես, եթե կա մեկը, որի հետ դու կարող ես կիսվել, ամեն ինչ պատմել նրան:
** Մարդու սիրտ կեղեքող ամենախոր ցավը հիշողությունն է, որ ամեն օր՝ գիշեր ու զօր, հուշում է քեզ, որ քո զավակներն էլ չեն դառնալու, նրանց լույս պատկերն էլ չես տեսնելու, չես լսելու անուշ ձենը, որ քոնը աղի արցունքն է միայն ու կսկծալի դառը հիշողությունը:
**Սերը հոգատարությամբ է չափվում սոսկ:
** Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ՝ ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից:
** Միայն Ժամանակը գիտի, թե Սերն ինչքան կարևոր է կյանքում:
** Ապրիր, վայելիր, քանի ջահել ես դեռ, գնա ընդառաջ քո վայելքներին, քանզի անցողիկ է կյանքում ամեն բան. էդ էլ կանցնի շուտով:
** Մի՛ գնա այնտեղ, ուր քեզ բերկրանքով չեն դիմավորում:
** Տեղն իմացիր ծնողի, որ քո զավակն էլ քո տեղն իմանա:
** Մեղք արդար մարդուն՝ այս անարդար աշխարհում:
** Կամեցողը ժամանակ կգտնի, չկամեցողը՝ պատճառ:
** Կյանքի առաջին կեսում խելք չունենք, երկրորդ կեսում՝ առողջություն:
** Կարոտը զորեղ է. արևի կարոտից ծիլը ծակում է քարը:
** Մի՛ կորցրու հույսդ, երբ թվում է՝ ելք չկա այլևս:
**Աշխարհն այնքան է ապականվել, որ ազնիվ մարդուն տեղ չկա այնտեղ:
** Երանելի օրերի հուշը ցավ է պատճառում, քանզի չկան:
** Կան գեղեցկություններ, որ հեռվից տեսնելիս անգամ սիրտդ բաբախում է ուժգին:
** Լավ է երբեք, քան ուշ…երբ այլևս պետք չէ:
** Ինչքան պիտի սիրես, որ կարենաս ներել, ինչքան պիտի չսիրես, որ դավաճանես…
**Օտարի պատճառած ցավն անցնում է‚ բարեկամինը՝ երբեք։
** Մորից թանկ` մայրն է միայն: Սիրուց ուժեղ` սերը միայն:
** Ում կրծքով պաշտպանել եմ՝ դանակով հարվածել է թիկունքից։
** Կյանքը գեղեցիկ խաբկանք է, մահը՝ դառը իրողություն:
** Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք՝ երբ նա չկա այլևս։
** Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժե, պատահում է՝ օխտը տղամարդ մի կնիկ չարժեն։
** Երկու անգամ միևնույն մարդուց խաբվողը ապուշ է, երկու անգամ նույն փոսն ընկնողը՝ կույր։
** Քանի զգում ես սրտիդ ցավը՝ ողջ ես, ուրիշի ցավն ես զգում՝ մարդ ես։
** Եթե սերը մարել է, սեր չի եղել ուրեմն. սերը չի կարող մարել։
** Որտեղ մեղու՝ այնտեղ մեղր, որտեղ մեղր՝ այնտեղ մեղու։
** Խոսելիս՝ մտածիր, նստելիս՝ նայիր շուրջդ։
** Խեղճին ուտելիքի մնացուկը կհասնի։
** Չես իմանում՝ հարցրու, հարցնելն ամոթ չի՝ չիմանալն է ամոթ։
** Հիմարը խոսելիս՝ խելացին կլռի։
** Առավոտվա արևից չտաքացողը իրիկվա արևից հազիվ թե տաքանա։
** Սիրող սրտի համար գեղեցիկ ու տգեղ չկա ։
** Նա չէ սիրուն՝ ով սիրուն է, այլ՝ ում սիրում ես։
** Լեռը երկրաշարժից է կործանվում, սերը ՝ անողորմ խոսքից։
** Ծնող պիտի դառնաս՝ ծնողին հասկանա:
** Սիրահարը արատ չի նկատի, նրա աչքին գեղեցիկ կթվա ամեն ինչ։
** Եթե ուրիշի բախտին նախանձում ես՝ քոնը չես տեսնում։
** Ուզում ես թշնամի ձեռք բերես՝ պարտք տուր։
** Հրաշագեղ կնոջ ստվերն անգամ գեղեցիկ է։
** Ի՞նչ ենք բերել այս աշխարհ, որ ինչ տանենք. դատարկ ձեռքով եկանք, դատարկ ձեռքով էլ կերթանք:
** Սերը անդավ՝ մոր սերն է դա, հավետ անդավ: Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս՝ գերված օտար քմայքներով, հրայրքներով հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր տան շեմին կանգնած՝ հեղգ ու վհատ, կսպասի քեզ՝ աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին…
** Արարչի ստեղծած կենդանիների մեջ ամենաստորն ու նողկալին մարդ արարածն է:
**Սերը անդավ՝ մոր սերն է դա, հավետ անդավ: Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս՝ գերված օտար քմայքներով, հրայրքներով հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր տան շեմին կանգնած՝ հեղգ ու վհատ, կսպասի քեզ՝ աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին…
** Լավ է ազնիվ թշնամի ունենաս, քան նախանձ բարեկամ:
** Ամենահեռավոր ճամփան սկսվում է առաջին քայլից:
** կինն ուզենա՝ քարն էլ կծակի:
** Մի բան արա՝ հիշողության մեջ մնաս, ջնջեցին՝ չես հիշվի:
** Աղջիկը լավ մարդու ձեռք ընկնելուց՝ կծաղկի գարնան խնձորենու պես, հիմար մեկի ձեռք ընկնի՝ կտանջվի ողջ կյանքում, նայես՝ սիրտդ կճմլվի խղճահարությունից:
** Աղքատ մարդու մոտ հարուստ ապրելը անամոթություն է:
**Երջանկությունը նման է առողջության , զգում ես, երբ այլևս չկա:
** Չկան ավելի դաժան օրենքներ, քան օրենքները բնության:
** Մարդ վշտանում է, երբ որևէ բան է կորցնում ու անտարբեր է, երբ անվերադարձ անցնում են կյանքի օրերը:
** Ժամանակն անիմաստ վատնում ենք, այնինչ ամեն մի ակնթարթ մեզնից է գնում:
** Մեռածների մասին ոչ թե միայն լավը՝ այլ ճշմարտությունը:
** Մարդուն փող ու պաշտոն տուր՝ նոր կճանաչես:
** Գեղեցիկ կնոջը զարդեր պետք չեն, այդ զարդերի բացակայության մեջ է նրա վեհասքանչ հմայքը:
** Մարդը չի մեռել, քանի կան մարդիկ, ովքեր հիշում են նրան:
**Մեծ մարդիկ մոռացումից ավելի են սարսափում քան բուն մահից:
** Կեր այնքան, որ վեր կենալուց հետո աչքդ ուտելուն մնա:
** Արևը արդար ու անարդար չգիտի՝ հավասար բաժանում է իր լույսը:
** Սիրելի մարդու ջերմ խոսքը մի ողջ ձմեռ կտաքացնի հոգիդ:
** Յոթ անգամ ստուգիր՝ նախքան կասկածելը մարդուն:
** Ծառ ու տերև նկարագրելիս ընթերցողը պիտի լսի հովի շշունջը, այլապես զուր է գրելը:
** Արա՝ ինչ զորու ես անելու, մնացածը թող Աստծու կամքին:
** Այնքան ազնիվ մի եղիր, որ ծիծաղեն վրեդ:
** Ժպտացող դեմքին գնդակ չեն արձակում:
** Մտածել ես՝ արա, արել ես՝ մի մտածիր:
** Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին:
** Նա, ով քո թերությունների մասին ասում է երեսիդ՝ թշնամին չէ քեզ, ինչպես որ բարեկամ չէ նա, ով շարունակ գովում է քեզ:
** Սիրահար սրտերի մեջ գաղտնիք լինել չի կարող,այլապես դա սեր չէ:
** Սրտից բխած խոսքը լոկ կարող է սիրտ մտնել:
** Մարդ ու կին աչք ու ձեռքի պիտի նմանեն. ձեռքը ցավելիս՝ աչքը լալիս է, աչքը լացելիս՝ ձեռքը սրբում է արցունքները:
** Հարուստին տղա է ծնվում, ասում են՝ ժառանգորդ է ծնվել, աղքատի մինուճարը բանակի համար է ծնված:
** Մեռիր, բայց մի գնա նրա դուռը, ով քո արհամարհանքին է արժանի:
** Սերը դա հենց կյանքն է, որ երկու սիրող սրտեր միահյուսում է իրար։
** Գեղեցկությունն այն չէ, որ փայլում է, այլ որ ջերմացնում է հոգիդ։
** Մենք այս օրին չէինք լինի, թե որ մեր անձնական շահը բարձր չդասեինք ամեն ինչից:
** Միայնակ գալիս ենք աշխարհ, միայնակ հեռանում:
** Նախանձ մարդը ներսից է ավերվում:
** Մարդ կա, ծոցիդ մեջ էլ պահես` կխայթի:
** Մի բառը կարող է փոխել մարդու կյանքը:
** Արյունը արյունով չեն լվանում, արյունը ջրով են լվանում:
** Ուտելուց մի շտապիր. հետևիցդ վազող չկա:
** Սեփական հմայքի գիտակցումն ավելի է բարձրացնում այն:
** Աչքի լույսի պես պահպանիր նրան, ով երջանկություն է պարգևում քեզ:
** Մի կտոր խորովածի համար եզդ մորթել կտա:
** Համբերություն ունեցիր՝ զայրույթի պահին ու մի խոստացիր ոչինչ, երբ որ երջանիկ ես:
** Ինչքան քիչ խոսես՝ այնքան լավ քեզ համար։
** Բարի ես, խղճով ես, ընչազուրկ ու տնանկ ես` ոչ ոքի պետք չես:
** Մեծ երջանկություն է, երբ ժառանգդ լավն է, ու սիրտդ չի ցավում նրա պատճառով:
** Գնա ու կանգ մի առ, ով պիտի գա` կգա քո ետևից:
** Հաշտ ու խաղաղ վերցնում են, կռիվ ու դավով վերադարձնում:
** Ախորժակը ատամի տակ կլինի:
**Լեզուդ քեզ քաշիր, թող մտքից առաջ չընկնի:
** Սիրտն աչքի տեսածն է ուզում:
** Դառը հիշողությունը խավարում է ներկան:
** Փառք անգրագետին, ոչ փառք կիսագրագետին, քանզի վերջինս չգիտի, որ չգիտի:
** Քո բարությունից տուժողը դու ես, ուրիշ ոչ ոք:
** Թե դիմացինի ցավը` ցավ է պատճառում, մարդ ես ուրեմն:
** Հայի բախտը հայի խելքից է:
** Երբ մարդ դադարում է ապրել հույսով ու ապրում է լոկ հիշողություններով… նա արդեն ծեր է:
** Սրտանց սիրելի մարդու խոսքն ավելի բուժիչ հատկություն ունի, քան դեղամիջոցներն արար աշխարհի:
** Կյանքը կարճ է, հարկավոր խոսքերը չպետք է վաղվան թողնել:
**Երեխաները մեր խոսքերով չէ՝ մեր արարքներով են մեծանում:
** Հարազատի ծանր խոսքին խոսք չի հասնի:
** Պաշտիր ծնողներիդ, կգնան այս աշխարհից ու դու հավետ կարոտ կմնաս նրանց տեսքին:
** Նույն մորից ծնված` մեկը հրեշտակ, մյուսը` հրեշ է մի:
** Երբ նա քեզ հետ է` դրախտ է ամենուր:
** Դանդաղ բարձրանում ենք, արագընթաց իջնում. մի՞թե դա չէ կյանքը:
** Ազնիվ մարդու մտքով չի անցնում, որ անազնիվ է դիմացինը:
** Մեր կյանքում պատահում են մարդիկ, որոնց մենք անկարող ենք հանել մեր սրտից:
** Հաճելի ժպիտը բարեկամության հրավեր է:
** Թեկուզ ողջ աշխարհն հակառակն ասի` փոխադարձ սիրո մեջ է կյանքի իմաստը:
* Կինն աղն է կյանքի, առանց նրա համ չունի ոչինչ:
** Իսկական ընկերը դավել չի կարող, դավում է նա, ով ընկեր է ձևանում:
** Մարդ կա, որի հետ ձանձրանում ես խոսել, մարդ էլ կա, որի հետ հաճելի է լռելն անգամ:
**Ուտելիս ուրիշի աչքի մեջ չեն նայի:
** Միայն աշատանքի վերջում ենք հասկանում, թե ինչից պիտի սկսեինք:
** Թե որ օրենքների օրենքը խիղճը լիներ ՝ ոչ մի սխալ չէր լինի:
** Երջանիկ լինելու համար երջանիկ պիտի զգաս քեզ:
** Կյանքում մարդու բախտը մի անգամ է բերում. էն էլ մարդ կամ քնած է լինում կամ խմած. երանի սթափներին:
** Չկան ավելի դաժան օրենքներ, քան օրենքները բնության:
** Մարդ չի մեռել, քանի կան մարդիկ,որ հիշում են նրան:
** Սերն ամենանուրբ ծաղիկն է աշխարհի:
** Միշտ չէ, որ ծիծաղը երջանկության չափանիշ է:
** Կյանքում միշտ մեզնից հեռանում է նա, ով թվում է, թե մեզ հետ է լինելու միշտ:
** Քարեղեն շինությունների մեջ չէ ազգի անվտանգության երաշխիքն ու ոչ էլ անշունչ սրբապատկերներում. զենքի մեջ է մեր փրկությունը, մեր միաբան ուժի ու զենքի մեջ միայն:
** Մի ուրախացիր իմ դժբախտությամբ` առաջդ կգա:
**Մենք մեր եղածն էլ կկորցնենք, քանի սեփական շահը բարձր ենք դասում ազգի շահից:
** Մեր հույսը վաղվա հույսին` այս մի օրն էլ անցավ:
** Ձեր ծնողների հետ վարվեք այնպես, ասես վերջին անգամ եք տեսնում նրանց:
** Համացանցը հեռավորներին մոտեցնում, մոտիկներին` հեռացնում:
** Ես երկար ապրեցի՝ մարդկանց չհավատալու համար, սակայն հավատում եմ վերստին:
** Մեռածների մասին ոչ թե միայն լավը՝ այլ ճշմարտությունը:
** Բարձրից քեզ նայելու իրավունք ունի լոկ նա, ով օգնել է քեզ ՝ բարձրանալու վեր:
** ՄԻ կարծիր, թե ուժեղ ես, մեզնից ուժեղն էլ կա. ժամանակն է դա, ու մենք` նրա ստրուկն ու գերին:
** Տղամարդն իրեն զոհել կարող է երկու դեպքում միայն` հանուն հայրենի հողի ու պատվին` սեփական կնոջ:
** Պահպանիր քեզ հանուն քո երեխաների, քեզնից հետո ոչ ոք այնպես չի սիրելու նրանց, ինչպես դու ես սիրում:
** Մեծ դժբախտությունից մարդիկ իմաստուն են դառնում, մեծ երջանկությունից՝ հիմար:
*** Կուշտ մարդուն բոլորը կուշտ կերևան:
** Կյանքի առաջին կեսում խելք չունենք, երկրորդ կեսում՝առողջություն:
** Նրանք, ովքեր սիրել են այս կյանքում, կհանդիպեն այն մյուս կյանքում ևս:
** Խիղճը տանջում է նրան, ով անմեղ է:
** Եթե արդեն դադարել ես սիրել, ուրեմն ապրելն իզուր է:
** Հասարակ եղիր՝ մեծ լինելու համար:
** Կարոտը զորեղ է. արևի կարոտից ծիլը ծակում է քարը:
** Մի՛կորցրու հույսդ, երբ թվում է՝ելք չկա այլևս:
**Աշխարհն այնքան է ապականվել, որ ազնիվ մարդուն տեղ չկա այնտեղ:
** Երանելի օրերի հուշը ցավ է պատճառում :
** Կան գեղեցկություններ, որ հեռվից տեսնելիս անգամ սիրտդ բաբախում է ուժգին:
** Լավ է երբեք, քան ուշ…երբ այլևս պետք չէ:
**Հաց ուտելիս տանտերը շուտ կսկսի, ուշ կվերջացնի:
** Մեղք արդար մարդուն այս անարդար աշխարհում:
** Կամեցողը ժամանակ կգտնի, չկամեցողը՝պատճառ:
** Ինչքան պիտի սիրես, որ կարենաս ներել, ինչքան պիտի չսիրես, որ դավաճանես…
. **Օտարի պատճառած ցավն անցնում է‚ բարեկամինը՝երբեք։
**Մորից թանկ` մայրն է միայն: Սիրուց ուժեղ` սերը միայն:
**Հացի ժամանակ նկատողություն չեն անի:
** Մարդ վշտանում է, երբ որևէ բան է կորցնում ու անտարբեր է, երբ անվերադարձ անցնում են կյանքի օրերը:
**Արվեստը հավերժական է, կյանքը կարճատև, մարդը՝ մահկանացու:
** Ում կրծքով պաշտպանել եմ՝դանակով հարվածել է թիկունքից։
** Աղքատների մեջ հարուստ լինելհ ամոթ է:
** Կյանքը գեղեցիկ խաբկանք է, մահը՝ դառը իրողություն:
** Խելամիտ կինը տուն է շենացնում, հիմարը՝ քանդում սեփական ձեռքերով:
**Հաց ուտելիս ոչ վատ բանի մասին խոսեն, ոչ էլ ուրիշից կբանբասեն:
** Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը, իսկ ինքնատիրապետողն ավելի խելացի , քան կռվարարը:
** Ինչ ասես՝ կասեն մարդու հետևից, դեմառդեմ՝ ինչ ձեռնտու Է:
** Ամենից անհրաժեշտ խոսքերը մենք արտասանում ենք լռին:
** Հարյուր մարդու հետ խորհուրդ նստիր, գաղտնիքդ մեկին բացիր։
** Անարժանի հետ ես ամուսնացել՝ նրա բեռն էլ պիտի տանես անմռունչ. քո ճակատին էդ էր գրված։
** Սիրտը քար չէ՝ ամեն քարի որ դիմանա։
** Վերցնելիս բարեկամ են, հետ տալիս՝ թշնամի։
** Մինչև ծառը կտրելը՝ հանգստանում էր շվաքում։
** Խոսք տալիս մտածիր, որ գլուխ չթակես կատարելիս։
** Զազիր մարդուց ազատվելու միակ ելքը՝ պարտք տուր նրան ։
** Մեկը լալիս է կորուստի համար, մյուսը՝ հրճվում գտածով։
** Շունը հաչում է լուսնի վրա՝ լուսինն անտարբեր անցնում է իր ճամփան։
** Չկա մի մարդ, որ ամեն ինչ իմանա, չկա և մարդ, որ ոչինչ չիմանա։
** Լռիր, երբ գորտերն են կրկռում։
** Խելոք թշնամին ավելի լավ է, քան հիմար բարեկամը։
** Թիվը փոխվել է՝ արծաթը մաքուր ոսկու տեղ է անցնում։
** Կոշիկը ոսկուց էլ լինի՝ միևնույնն է, ոտի տակ է մաշելու։
*** Տան երջանկությունն է տան գեղեցկությունը։
** Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդ իր տանը միայն կարող է երջանիկ լինել։
** Արդար մարդուն թշնամի շատ կլին։
** Ամենավսեմ գեղեցկությունը կնոջ՝ ամոթխածությունն է նրա։
** Անունդ մաքուր պահիր, ժամանակն անցնում է, անունն է մնում։
** Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ՝ ողջ ու առողջ են ։ Փառք տուր Աստծուն՝ նոր օրվա համար։
** Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։
** Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են չարչարալից, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա լավ օրվան։
** Մի թերացիր՝ սրտիդ ջերմին խոսքը ասա դու նրան, ով որ թանկ է քեզ համար: Ի՜նչ իմանաս՝ գուցե այլևս չես տեսնելու դու նրան։
** Սերը վարդ է, խանդը՝ փուշ։ Առանց խանդի՝ սեր չկա, առանց սիրո՝ չկա կյանք։ Սերը թևեր է տալիս՝ հոգով ճախրես եթերում։
** Ներիր, ով արևն անցնելուց հետո չքացավ ստվերի պես։ Դավանիր նրան, ով քեզ հետ է ամպուզամպին։
** Հրապուրված սին ու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ դժվար օրիս մեկը չեղավ ունայնացած քար սրտերից, որ ձեն հաներ շվայտության բարձունքներից։
** Մեռնում են ոչ միայն մարդիկ՝ մեռնում են և հեռախոսի համարները:
** Տուր այնքան, ինչքան կուզենայիք վերցնել:
** Եղիր ճշմարիտ՝ նույնը ստանալու համար:
** Թքած ունեցիր քո հասցեին ասված անարդար խոսքին:
** Շատ լսիր, քիչ խոսիր:
** Փողի վրա փող պիտի գա, չեկավ՝ կպակասի:
** Ազնիվ մարդ չկա. մի մասը գողանալու հնար ունի, մի մասը՝ ոչ:
** Բանտը համալսարան է գողերի համար:
** Նվիրվիր լոկ նրան, ով նվիրված է քեզ:
** Խելքը տարիքի հետ չի գալիս, այլ իմաստության:
** Վստահիր, բայց ստուգիր նաև, որովետև ստվերդ անգամ, որ կողքիդ է միշտ, չքանում է՝ մութն ընկնելիս ։
**Մաքուր խիղճը համարժեք է վատ հիշողության:
** Ապրիր առանց նախանձի՝ այն քո հաջողությունն է գողանում:
Առանց ատելության ապրիր՝ քո առողջությունն է խլում այն, ապրիր անչար՝ այն ծերության դուռն է տանում քեզ:
** Սե՜րն էր ի սկզբանե։ Սիրի՜ր, քանի կաս, քանի ապրում ես այս արևի տակ: Սե՜րն է ի սկզբանե։ էլ ի՜նչ կյանք՝ առանց ըղձալի սիրո հրավառության:
** Ամենասարսափելի մենությունը՝ երբ ողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ ու քեզ հասկացող չկա:
**Սողալու համար ծնվածը՝ ասեղի ծակով էլ կանցնի:
** Մա՜յրս, մա՜յրս լիներ Աստված, որ համազոր նայեր մարդկանց,
իր սրբասուրբ արդար սրտով գութ սերմաներ ու բաժաներ ամենեցուն։
** Օրո՜ր, օրո՜ր, օրերին մեր բոլոր, որ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ…
** Չկա մի բան այս կյանքոմ, որը ավարտ չունենա:
**ժամանակի ընթացքում՝ անցնում, գնում, մոռացվում է ամեն ինչ՝ սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու գահ, լոկ կորուստն է զավակի, որ այրում է մեր հոգին ու չի անցնում մինչև մահ։
** Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան. ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ։
** Ի՜նչ անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն։
** Հարևանդ թե որ լավն է՝ մի արև է շողշողենի, վատը եղավ՝ քոչիր գնա, աչքից նրա օր ու արև չես ունենա:
** Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած, բանսարկում է քեզ իր ընկերոջից։ Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում։
** Հնուց անտի՝ մայրը որդու գերին է միշտ , որդին՝ կնոջ:
** Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ հարստություն՝ այնտեղ էլ դավ ու նենգամտություն։
** Տարիքդ կապ չունի. ծնողդ կորցրիր՝ որբ ես այլևս:
** Կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը։
** Իլյա Սելվինսկին, տես, ինչ է ասում՝ եթե որևէ տեղ մի մարդ է մեռնում, ինձ թվում է, թե ես եմ մեղավոր…
** Ժամանակները փոխվել են հիմա, մարդասպան ու դատավոր միասին նստած՝ մեղադրական են հյուսում ընդդեմ սպանվածի։
** Գեղեցկությունը և մարդուն, և Աստծուն է ցանկալի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ։
** Ծառ տնկեցի քանի հատ՝ բարն ուրիշ է վայելում, զարմ ունեցա գթասիրտ՝ աստված խլեց ու տարավ, տուն շինեցի քանի տեղ՝ վերջում անտուն մնացի:
** Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այսպես. քանի դու կաս՝ տերը դու ես, քո գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուն քեզնից հետո մեկ ուրիշն է տիրանալու։
** Քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե՝ նայած նենգ լեզուն ինչ կտարածի քո անվան շուրջը. ձյունն էլ է ճերմակ , բայց աղտոտվում է կեղտոտ ոտքերից։
** Մեզնից առաջ եկան անցան ։ Մեզնից հետո նույնպես կանցնեն. ունայնություն ունայնությանց… ունայնություն ունայնությանց։
** Ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, կյանքը եկավ ու անց կացավ ու մենք ոչի՜նչ չհասկացանք, ասես կողքից եկավ անցավ։
** Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։
** Հարուստին հարսանիք են կանչում՝ սեղանի գլխին նստելու, աղքատին՝ ջուր կրելու միայն։
** Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկած գարունքով։ Պահպանիր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի ցնծուն բերկրանքով։
** Իմացիր՝ ինչ ես ասում, մի ասա՝ ինչ չգիտես։
** Երջանկությունը… ակնթարթ է կարճ, որին սպասել ես շատ երկար ու մոռանալ երբեք չես կարողանում:
** Բախտդ բերել է, թե որ դրացիդ ուսումնական է ու՝ գիտի, որ գիտի, ցավալի չէ՝ երբ գիտի, որ չգիտի, վա՜յ քեզ, եթե չգիտի, որ չգիտի։
** Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ լոկ ինքներս մեզ։
** Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Սիրիր նրան՝ ինչպիսին կա։ Ինչ կա այսօր, վաղն այլևս չի լինելու, ինչ եղել է՝ անց է կացել, ինչ որ պիտի հետո լինի՝ պարուրված է անհայտությամբ. ապրիր այսօր, վաղը արդեն ուշ կլինի։
** Լավ եղբորից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա։ Բախտն է դա քո։ Ծանր խաչդ մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից:
** Հնուց անտի՝ անհասկացող մարդու ձերքին հասկացողը տանջվել է միշտ։
** Ամեն ինչ տեղը՝ մի տրտնջա, իբր, թե երջանիկ չես. մատդ փուշ կընկնի՝ նոր կհասկանաս գինը երջանկության։
** Ինչ էլ որ լինի, դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ որտեղ լույսը՝ այնտեղ էլ հույսը, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ։
** Երջանկությունը հորիզոնի է նման, ինչքան մոտենում՝ հեռանում է այնքան։
** Իր տունն ու տեղը թողած թուրքերին, քայլում է մարդը՝ լքյալ, վշտաբեկ։ Աստված տեսնում ու ոչինչ չի անում, իսկ նա տեղ չունի՝ ոչ թե ապրելու, անգամ թաղվելու։
** Ուրիշի հորը չհարգող մարդը հազիվ թե իր հորը բանի տեղ դնի։
** Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի ընկճվիր, սևից հետո ճերմակ կգա, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի, փոփոխական մեր այս կյանքում անցողիկ է ամեն բան։
** Ի՞նչը կարող է մարդուն դարձընել խելազուրկ ու հեղկ՝ սերն անարձագանք, խանդը մոլեգին։
** Լավ ապրելդ չտեսնի թող քո թշնամին՝ չնախանձի։ Վատ օրվանդ լաց մի եղիր՝ բարեկամներդ ուրախանան։
** Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։
** Կյանքը կարճ է, կարճ մի ճամփա, ճամփան՝ անդուլ հոգս ու մորմոք, դու ուղևոր՝ այդ կարճ ճամփին։ Ողջը դա է, կուզես խնդա, կուզես՝ լա։
** Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջն ամբրոսելով հոտն իր բուրավետ։
** Սրտիդ տենչը նա չէ, ով կողքիդ է, այլ նա, ում տենչում է քո հոգին։ Ու մի ասա երբեք, թե չես կարող ապրել առանց նրան, ապրել կարող ես, պարզապես աշխարհը կփոխվի աչքիդ, կխամրեն գույները բոլոր, շնչելը կդառնա դժվար։
** Սիրիր լոկ նրան, որի հետ լռելը` քան զրուցելը մեկ ուրիշի հետ, հաճելի է քեզ։
**Բախտդ բերել՝ վայելում ես, մի հոխորտա, դա էլ կանցնի. այս աշխարհում անցողիկ է ամեն բան:
** Նվերն ուրիշի` մի ամբողջ աշխարհ թեկուզ նա տա քեզ, պետք չէ քեզ բնավ. քեզ Նրա թովիչ ժպիտն է պետք սոսկ:
** Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն անձնասիրությունից։ Այն ծնվում է նաև կորցնելու վախից։
** Սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա` երջանիկ լինելու համար։
** Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը երկու կես արած՝ մորն է քաշելու։ Աչքերիդ մի խաբվիր՝ դու ականջներիդ միայն հավատա։
** Իրավունքը հարուստի համար է ստեղծված, օրենքը՝ աղքատի։
** Փոխադարձ ջերմ սիրուց վսեմ չկա ոչինչ կյանքում. այն կորցնելուց հետո անիմաստ է թվում ապրելն այլևս։
** Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մի ակնկալիր։
** Աշխարհը մի բեմ, մարդը՝ դերասան, նա դեռ բեմ չելած՝ վարագույրն է իջնում ցած ։
** Աստծո մեծ, ամենամեծ պարգևը մեզ՝ որ չգիտենք ինչ է սպասում առջևում մեզ:
** Տերը մեռնի բանսարկուի` քանի տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ` իր նենգարկու զազիր լեզվով։
** Մարդու թույնին, ավա՜ղ, չի հասնի երբեք ոչ մի օձի թույն։
** Ամենադժվարը մարդուս համար՝ ճանաչելն է ինքդ քեզ։
** Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը միայն կհասկանա, թե ինչքան երկար է տևում գիշերը, ինչպես որ՝ երջանկության արժեքը չի հասկանա նա, ով չգիտի, թե ինչ բան է տառապանքը:
** Ոտքի ցավը սիրտն է զգում, սրտի ցավը՝ ոչ ոք։
** Ամենամեծ տվայտանքը սիրող սրտի համար՝ երբ դու խելահեղ սիրով սիրում ես նրան, իսկ նա երջանիկ է մեկ ուրիշի հետ։
** Միակ արդարը մահն է ՝ ոչ հարուստ ու աղքատ է ճանաչում, ոչ անգետ ու գիտուն, ոչ էլ ամբարտավան պաշտոոնյա. հավասար տանում է։
** Աշխարհը փոխվել, շուռ է եկել. ոչխարի հոտը շրջվել, կաղն ու կույրը առջևից են գնում։
**Անմեղին լսող չկա, քանզի մեղավորի ձայնն ավելի բարձր է հնչում, ավելի խրոխտ։
**Ո՜վ, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, խիղճն անխղճ մարդու քար սրտում դնեիր։
** Անգրագետի խելքին խելք չի հասնի. մինչև գրագետը կմտածի, նա նրան կտանի ջուրը՝ ծարավ հետ կբերի:
** Նույն ծաղկից մեղուն մեղր է սարքում համադամ , օձը՝ մահաբեր թույն ։
** Լույսը բացվեց, խաչակնքիր` շառ ու փորձանք հեռու մնան թող քեզանից:
** Ի՞նչը կհասնի մտքի թռիչքին։ – Ժամանակը միայն։
** Ամենախեղճը էշն է։ Բեռնում են իր քաշով մեկ՝ լուռ ու մունջ տանում է, ծեծում են՝ ձեն չի հանմում, տեղով մեկ բարություն՝ անունը էշ։ Բախտ բաժանելիս՝ բեռան տակ է եղել։ Տասնվեց քուռակ է մեծացրել՝ մինչև հիմա փալանը մեջքին։
** Այս ո՞ւր ենք գնում մենք այսպես… Աղջիկը հարուստ ամուսին է որոնում լոկ , տղան՝ սիրուն հարսնացու։ Հոգու գեղեցկության մասին խոսք չկա։
** Մարդուն փող ու պաշտոն տուր՝ կճանաչես:
** Ամենացուրտ ձմռանն անգամ գարունն է միշտ հաջորդում, իսկ գիշերվա սև խավարին՝ առավոտը լուսագեղ։
** Մի ակնթարթն էլ բավ է՝ մարդուց ընդմիշտ հիասթափվելու համար:
**Մի վհատվիր քո նեղ օրվան՝ լեն օր կգա։ Այս աշխարհում անցողիկ է ամեն բան. այդ էլ կանցնի, սիրելիս։
** Լավ է միայնակ անցկացնես կյանքդ, քան նրա հետ, ով չի գնահատում քեզ:
**Թռչունն օտար ափերում իր բույնն է կարոտում, մարդը՝ տունն իր հայրական։
** Մի ստիր նրան, ով հավատում է քեզ:
** Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի։
** Զայրույթի պահին՝ լեզուդ քեզ պահիր:
** Մեր կյանքը նման է վառ արեգակի՝ երբ ջահել ենք դեռ։ Արևի նման բոցավառվելով սիրո կրակից՝ գնում ենք դեպի մեր լեռան ետև՝ ուրիշ մի կյանքով նորից ապրելու:
** Ուր մեծ սեր կա, այնտեղ պաշտամունք ու ակնածանք կա:
** Գնահատիր նրան, ով արյունակից չլինելով՝ դարձել է քեզ հարազատ:
** Մարդ կյանքում ի զորու է փոխելու ամեն ինչ, սակայն անկարող է անել երկու բան՝ հետ շրջել բախտիդ անիվն ու ետ բերել նրանց, որոնց կորցրել է անվերադարձ:
** Համբերություն ունեցիր, որ հանգիստ ապրես։
** Մինչև յոթը հաշվիր՝ նոր խոսքդ ասա, կյանքը շատ է կարճ, խոսքդ ասելուց՝ չես հասցնի այլևս սխալդ ուղղել։
** Ինչ կորցրել ես՝ մի ափսոսա, միևնույն է, հետ չես բերի։
** Ինչ որ պիտի վաղը լինի՝ մի սպասիր, ո՞վ կասի, թե վաղվա օրը ինչ կբերի։
**Ունեցածով մխիթարվիր ու մի տխրիր. երբ չունևորը լաց է լինում՝ ունևորը հրճվում է գոհ։
** Հոծ բազմության մեջ անգամ՝ միայնակ եմ հոգուս մեջ:
** Մի թախծիր բնավ, որ քեզ հետ չէ այլևս, այլ ժպտա բերկրալից, որ եղել է նա քո կյանքում։
** Սիրո համար ազգություն ու կրոն չկա։ Սերը վեր է ամեն ինչից. այն թանկ է կյանքից։
** Համոզված մի եղիր՝ տեղ կհասնես, կասկածիր, որ չուշանաս:
** Սիրո բացակայությունից շուտ են ծերանում:
** Խեղճ նա, ով հոգում իր դժողքն ունի՝ անունը ,,Հիշողություն,,:
** Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ որ կյանքը հենց՝ դա ինքնին սեր է։
** Մի վախեցիր երբեք, թե չես գտնելու՝ կորցնելուց վախեցիր։
** Ի սկզբանէ էր բանը։ Սերը այսինքն՝ նախ մոր նկատմամբ, հետո զավակների, այնուհետև գործի, որին նվիրվել ես քո ամբողջ կյանքում, հետո օր ծերության՝ սերը հանդեպ կյանքի, որից բաժանվել դժվար է այնքան։
** Մարդ արարածն իր վառ պատկերացմամբ անգամ՝ անկարող է երևակայել գեղեցկությունը կանացի, քանզի Արարիչը նրան արարել է անթերի, կատարյալ տեսքով։
** Առավել ահավոր, քան սովը, ծարավը, անփոխադարձ սիրո զգացումն ու ցավը կորստի՝ երբ վշտակեզ ու խոցված դուրս ես գալիս տնից ու ոչ ոք հետ չի պահում քեզ։
** Ուժեղ մարդն ուժեղ է ամեն ինչում. նա է միայն ունակ ժպտալու այրող ցավի միջից։
** Կան սխալներ, որ ժամանակն անգամ ի զորու չէ ուղղել։
** Դարձիր արմատներիդ, տես ով էիր, որտեղից եկար և ուր ես գնում։
** Ջահել ժամանակ՝ սերը տրվում է սիրելու համար, ահել ժամանակ՝ ապրելու համար։
** Վատը չտեսածը՝ լավը չի հասկանա։ Ինչպես որ կուշտը՝ սովից մեռնողին։
** Ինչքան լեզու գիտես՝ այնքան բարձր ու լիարժեք մարդ ես, մայր լեզուդ չգիտես՝ հաշվիր կես մարդ ես ։
** Սիրտ քրքրող ու անողորմ խորունկ ցավը անագորույն այս աշխարհում՝ որ չես կարող գիրկդ առնել գեղեցկատես քաղցր որդուդ, որովհետև չկա արդեն։
** Տղամարդը մտավ տուն՝ տունը հույս մտավ, կինը մտավ տուն՝ տունը սեր մտավ, երեխա մտավ՝ արևը մտավ՝ իր ջինջ շողերով։
** Բարություն արա ու գցիր գետը, մի օր կտեսնես առջևդ ելավ։
** Լավ ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար, քանզի մեռնել կա՝ ապրելուց լավ է։
** Խորամանկ ու խարդախ մարդկանց չհաշված՝ ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, միամիտ Համբո՝ հասուն տարիքում։
**Ծնողի տեղը չիմացող մարդը Աստծու տեղը հազիվ իմանա։
** Մեր անցած կյանքից մենք ոչինչ– ոչինչ չենք վերցնում մեզ հետ՝ հուշերից բացի։
** Ժամանակն անգին ոսկի է…հասկացողի համար լոկ։
** Մեկը մեկից լավ՝ վատ աղջիկ չկա, էս զոքանչներն ու սկեսուրները ուրկի՞ց են ծնվում։
** Սիրունը նա չէ ՝ ով որ սիրուն է, այլ՝ ում սիրում ես։
** Կինն ամուսնու պատիվն է, ամուսինը՝ կնոջ։
** Սերն անցողիկ է, հուշը՝ մնայուն։
** Ջուրը մի մտիր, եթե տեղյակ չես խորությանը գետի։
** Սերը ծնվում է սիրուց, ապրում այդ սիրով, գոսանում ապա՝ երբ սառչում է սերը։
** Մարդու մեջք կոտրողը՝ կորուստն է զավակի։
** Վայ նրան՝ ով ուրիշի հույսին է։
** Ծառը չէր տապալվի կացնից, եթե կոթն իրենից չլիներ։
** Ձին վարգից կճանաչեն, կնոջը՝ վարքից։
** Նա չէ բարեկամ, ով հիշում է քեզ, երբ պետք ես իրեն, այլ որ կողքիդ է՝ քո դժվար օրվան։
** Տաժանելի է կորուստի ցավը զավակի, քար պիտի լինել՝ դիմանալու այդ ցավին։
** Ո՜վ մարդ արարած, երանելի ես, թե որ մեղավորների ճանապարհին ոտք չես դնում ու համախոհ չես նրանց հետ, այլ օգնական ես մարդկանց՝ բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ։
** Աստված, հեռու պահիր մեզ փորձանքից, որովհետև արդար մարդու համար ամենամեծ մորմոքն՝ անարդարության մեջ անհիմն ու միտումնավոր կերպով մեղադրելն է անարդարներից։
** Իդեալական ընտանիք՝ երբ կնոջ տեսողությունը թույլ է, ամուսին էլ՝ խուլ։
** Մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում բանականությամբ։ Թե չէ՝ …նույն անասունն է։
** Մի հեռանա այն աշխարհից, ուր քո առաջին սերն էր . հոգիդ հավետ կմնա այնտեղ, ուր նա էր ։
** Մի տրտմիր, որ հարյուր տարի հետո չես լինելու. չէ որ հարյուր տարի առաջ նույնպես չկայիր։
** Աշխարհն հավիտենական է , կյանքը՝ կարճ , ու այն չէ կարևորը՝ երկար է կյանքը , թե կարճ , կարևորը ճիշտ ապրելն է։
** Եղիր մաքուր՝ ինչքան էլ որ անմաքուր լինի շուրջդ, քանզի անարդար չլինելու համար, պիի որ արդար լինես:
** Առաջին սիրո հմայքը, ավա՜ղ, ուշ ենք հասկանում՝ երբ ետ գնալու ոչ հնար կա արդեն, ոչ ժամանակ։
** Մի մոռացիր երբեք Աստծու խոսքն Ադամին՝ քո հացը երեսիդ քրտինքով վաստակես, քանզի անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
** Ամեն ժամանակ իր օրենքն ունի, և օրենքն այդ՝ թե հասարակ մարդկանց օգտին է, չի գործում, նրանց դեմ է՝ անհապաղ։
** Տե՜ր իմ Աստված, փրկիր ինձ յուրայիններից՝ թշնամիներիս պատասխանն ինքս կտամ։
** Ազնիվ մարդու հետ քար քաշիր, անազնիվի հետ հացի մի նստիր նույն սեղանի շուրջ։
** Վսեմաշուք երջանկությունը՝ երբ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես սիրում խենթորեն։
** Սերն է միայն մարդուն փրկում հոգս ու ցավից այս աշխարհի:
** Կան այնպիսի մարդիկ, ովքեր մի ակնթարթում դեպի իրենց են ձգում քեզ: Դա հոգեկան աներևկայելի ինչ- որ ներքին կապ է, ներքնաշխարհի կապ, որը միանգամից խենթացնում է քեզ, ու կարծես թե ամեն ինչ նույնն է, բայց դու քո կյանքն այլևս անկարող ես պատկերացնել առանց այդ մարդու:
** Մարդ ծերանում է ոչ այնքան անցած տարիներից, որքան այն մտքից, որ իր ժամանակն անցել է արդեն, մնում է ապրել կյանքի վերջին մնացորդը:
** Լավ է աղքատից տաս ռուբլի ակնկալես, քան հարուստից տաս կոպեկ։
** Կորցնելուց հետո ես հասկանում միայն, թե ինչքան էիր սիրում դու նրան։
** Ինչքան էլ մարդ երդվի իր հավատարմությամբ՝ հավատարմության իրական գինը շունը գիտի սոսկ:
** Կնոջը տարիները չէ, որ փոխում են, այլ այն տղամարդը, որին սիրում է նա խելահեղորեն։
** Մարդու աչք հազիվ թե հագենա գեղեցկությունից։
** Ոչ ոք չի հիշում նրանց, ովքեր չկան արդեն, ոչ ոք չի հիշի մեզ՝ երբ չենք լինի արդեն։
** Հոգատար զավակը ծնողի սրտի բալասանն է։
** Լավ է տանդ սև հաց ուտես՝ համերաշխ ու սիրով, քան յուղ ու մեղր՝ կռիվ ու դավով։
** Հարուստ օտարին ուրախ տեսքով կընդունեն, աղքատ բարեկամին՝ չկամությամբ։
** Խելոք կինը չեղած տեղը տուն կդնի, անխելքը՝ եղածն էլ քամուն կտա։
** Տգիտությունը չարիք է ազգի համար։
** Խելոք որդին իր հորը կլսի, անխելահասը՝ զոքանչին։
** Լեզուն տրված է՝ մտքեր թաքցնելու համար:
** Վիրտուալ հաղորդակցվում ենք, իրականապես՝ կարոտում։
** Մարդկային պատմության մեջ փոխվում են տարեթվերն ու տիրակալները, իսկ պատմությունը կրկնվում է:
** Մինչև խոսելը մտածիր՝ ինչ ես ասելու, երբ և ում:
** Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ՝ հայն է, քանզի հայի վատ տեսակը թշնամուց էլ վատն է:
** Ամեն ոք իր ճշմարտությունն ունի, ամեն ոք՝ իր սուտը:
** Հեռավորության ժամանակ կիմացվի, թե նա ինչքան է թանկ քեզ համար ու ինչքան ծանր՝ առանց նրան:
** Կնոջ համար տղամարդու երեք տեսակ կա՝ Աստծուց տրված, Աստված քեզ հետ, Աստված չտա:
** Ոչինչ չկա մշտական, դժվար օրերն էլ կանցնեն:
** Ցաված սրտով՝ մանրաշաղ անձրևի տակ քայլիր, թող ոչ ոք չկարենա տեսնել արտասուքներդ:
** Կորած համարիր օրդ, թե սրտանց չես ժպտացել մարդկանց, կան մարդիկ, ովքեր դրանով են երջանիկ:
** Նա չէ հիմարը, ով սխալ է գործել, այլ ում համար դաս չի եղել այդ սխալը:
** Սարսափելին այն չէ, որ մարդ հիմար է, այլ այն, որ նա ամենուր ցուցադրում է դա:
** Ամենադժվարը չհասկացողին հասկացնելն է:
** Թուրքի հույսը դավաճան հայն է եղել միշտ:
** Գնահատիր նրան, ով նույն ճամփին է քեզ հետ:
** Չի կարելի անըդմեջ ինչ-որ բան ստանալ՝ ոչինչ չտալով:
** Նա է ընկեըր, ում հետ կարող ես մտորել բարձրաձայն:
** Հարևանի ծնողին հայհոյողը իր ծնողին էլ կհայհոյի:
** Հիմարին ոչ փոխել, ոչ ուղղել կլինի
** Արդար եղիր՝ անարդար չլինելու համար:
** Կարևոր չէ, կյանքը երկար է, թե կարճ, կարևորը անսխալ ապրելն է:
** Մարդ պիտի մաքուր լինի՝ ինչքան էլ անմաքուր լինի շուրջը:
** Մարդ կա՝ հազար արժե, մարդ կա՝ մի քոռ կոպեկ չարժե:
** Հիմար մտքեր ամեն մեկն էլ ունենում է, բայց միայն թե խելացին դա չի արտահայտում:
===========