Մեծարգո Նախագահ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները՝ նախագահը , խորհրդարանը եւ վարչապետը ս րտանց շնորհավորում են Ձեր շատ համոզիչ հաղթանակը Ռուսաստանի Դաշնության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Ամբողջովին կ իսում ենք Ձեր համոզմունքն ու դիրքորոշումը մերձավորարեւելյան-տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների կարգավորման ու լուծման ուղիների հետ կապված:
Կարեւորում ենք Ռուսաստանի Կառավարության 1918 թ. հունվարի 11-ին ընդունած Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), առաջիններից մեկը, ով ճանաչեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ անկախություն:
Վերոնշյալ ռազմավարական նշանակության հիմնահարցերի վերաբերյալ Ար եւ մտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցները մշտապես հանդես են եկել ծրագրային նյութերով , հոդվածներով, ելույթներով:
Մեծ առումով հենց ա յդ խնդիրների լուծման , այդ թվում՝ Հայկական Հարցի վերջնական կարգավորման հեռահար ռազմավարական ուղենիշներն են եղել Ար եւ մտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառույցների ձ եւ ավորմ ան խնդիրը, նրա շուրջ 7- ամյա նախապատրաստական , իրավական -քաղաքական ծրագրային գործունեությ ա ն փա ստը:
Վերստին շն որհավոր ելով Ռուսաստանի Դաշնության Նախագահի բարձրագույն պաշտոնում վեր ընտրվելու առթիվ , մաղթում ենք Ձեզ քաջառողջություն եւ պետականա կերտ վառ ստեղծագործական գործունեություն պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպիսին եւ եղել է մինչեւ այսօր:
Հայտնում ենք Ձեզ անվերապահ աջակցություն ռազմավական նշանակության բոլոր ծրագրերում ՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների անվտանգության ու բարգավաճման, միջազգային բարդագույն խնդիրների արդարացի ու վերջնական հանգուցալուծման ու կարգավորման, կայուն խաղաղության ու համագործակցության հաստատման ողջ աշխարհում:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վ արչապետ
Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի ( Խորհրդարանի ) Նախագահ
19 .03.2018 թ .