ԼՂՀ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՃԵՂՔՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

(ՆՎԻՐՎՈՒՄ Է ԲԵՐՁՈՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻՆ) Մհեր Հարությունյան, պ.գ.թ., դոցենտ,«Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ, Արցախ Հետադարձ հայացք ձգելով 28 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է համոզվել, որ Բերձորի ազատագրումը հիրավի ռազմավարական նշանակություն է ունեցել Արցախի համար` Ադրբեջանի զավթողական քաղաքականությանը դիմագրավելու և մարտնչող արցախահայությանը կենսականորեն անհրաժեշտ պարագաներով ապահովելու առումներով: Ինչպես հայտնի է՝ Շուշիի ազատագրումից ու Ստեփանակերտին հարակից ադրբեջանական վտանգավոր կրակակետերի վնասազերծումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը, հետմղելով հակառակորդի գրոհը եւ անցնելով հակահարձակման, ազատագրեցին շուրջ մեկ տարի առաջ կորուսված Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, ապա՝ հետապնդելով ադրբեջանական նահանջող ստորաբաժանումներին, դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմանը, դրանով իսկ ճեղքելով գրեթե քառամյա շրջափակման օղակը և իրականացնելով մեր ժողովրդի բազում […]