Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքն այս պայմաններում ժամանակի հրամայական է

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը – Ինչպիսի՞ իրավիճակ է այս պահին, որո՞նք են Ձեր գնահատականները: – Իրավիճակին ընդհանուր գնահատականներն այս պահի դրությամբ հետևյալն են. ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ սեպտեմբերի 30-ին ժամը 13:00-ի դրությամբ ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն գրանցել է նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են: – Իսկ ի՞նչ տրամադրություններ են Արցախում:  – Կա երկրի ռազմաքաղաքական էլիտայի նկատմամբ բացարձակ վստահություն: Երկրի ղեկավարի մակարդակով հնչեցված, ՊԲ պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները […]