ԻՐԱՎԱԲԱՆ դառնալու 10 ՊԱՏՃԱՌ

Ավետիք Հարությունյան «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրավաբանի մասնագիտությունը երբեք չի կորցնում ժողովրդականությունն ու արդիականությունը։ Այն հեղինակավոր, բարձր վարձատրվող և պատասխանատու մասնագիտություն է, որը պահանջում է հարուստ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ։ Միայն շարունակաբար ինքնակատարելագործվող ու որակյալ իրավաբաններն ունեն բարձր եկամուտ: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրավաբան դառնալու 10 հիմնական պատճառ. 1. Ֆինանսական բաղադրիչը Ֆինանսական բաղադրիչն իրավաբան դառնալու առաջին պատճառն է: Այսօր այս մասնագիտությունն ամենաբարձր վարձատրվողներից է։ Իհարկե, բարձր եկամուտ ունենալու համար պետք է ունենալ արհեստավարժության որոշակի մակարդակ: 2. Աշխատանքի հեղինակությունը Աշխատանքի հեղինակությունն իրավաբան դառնալու ևս մեկ պատճառն է: Այս մասնագիտությունը պահանջված է և երբեք չի կորցնի արդիականությունը: […]