Դաշքյասանի ինքնապաշտպանությունը 1920 թ.

հատված Ավագ Պռազյանի հուշերից ® Araspel Index հեղինակային հրապարակում © araspel.wordpress.com …1920 թվի մարտ ամսում մեզ մոտ, Կուշչիի գյուղն եկավ մեր Դաշքյասանի շրջանի Բանանց գյուղացի, Դաշնակցական կուսակցության խմբի ղեկավար Եգոր Ավետիքյանը: Նա շատ կուլտուրական մարդ էր… Երբ նա եկավ Կուշչի գյուղը, շրջանի կենտրոնական գյուղը, այդտեղ հավաքվեցին շրջակա գյուղերից` Զագլիկից, Բանանցից, Չովդարից, Կիրանցից, Քարհատից շատ ներկայացուցիչներ: Մի շատ լավ արև օր էր. երկնակամարը լրիվ պարզ, օրը տաք: Բազմամարդ ժողովուրդ հավաքվեց գյուղի եկեղեցու պատի տակ: Ժողովը Եգորի կարգադրությամբ գումարվեց բացօթյա: Մեր Կուշչի գյուղից մեծամարդիկ ամբողջովին հավաքվել էին: Եկեղեցու պատերի շուրջը կանգնելու տեղ չկար: Մեկը մյուսին հրելով բարձրանում էին քարերի, պատերի վերև, որպեսզի […]