• Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողություններ սկսելով Ադրբեջանին միայն մի քանի ժամ է հաջողվել հաջողություններ գրանցել, ԱՀ ՊԲ-ն կարճ ժամանակ անց վերականգնել է իր նախկին դիրքերը:
• Գիշերվա ընթացքում շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով թեժ մարտեր են տեղի ունեցել, ԱՀ ՊԲ-ն շարունակում է կասեցնել և ձախողել է հակառակորդի գրոհները:
• Շարունակվում են թիրախավորվել քաղաքացիական խաղաղ բնակավայրեըը:
• Ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան, առաջացած խնդիրներին արագ լուծումներ են տրվում:
• Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողություները ԱՀ ՊԲ-ն չի բավարարվի նախկին բնագծերով: Պատերազմի վերսկսման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
• Ադրբեջանը շարունակում է իր նախկին գործելակերպը՝ ադրբեջանական խաղաղ բնակավայրերում տեղադրելով ռազմական օբյեկտներ: Թե՛ այս հանգամանքը և թե՛ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի հրետակոծումը դատապարտելի է միջազգային իրավունքի տեսակետից:
• ԱՀ ՊԲ-ն իր գործելակերպով ապացուցում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորն է:
• Ոչ մի ագրեսիա չի կարող ստիպել մեզ հետ կանգնել մեր ընտրած ճանապարհից :
https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/pcb.187271216247000/187271166247005/Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр