Հերոսները չեն մահանում, այլ անմահանում են… Նրանք մեզ հետ են Ամեն քայլափոխի, Ամեն ժամ ու վայրկյան… Մենք պարտք ունենք նրանց առաջ. Պետք է վերադարձնենք նրանց սուրբ արյամբ պահած հող հայրենին։ Հովիկ Ավանեսով
Հայրենասիրության մասին ոմանք վերամբարձ խոսքեր են ասում, ոմանք էլ` շապիկներ կրում համապատասխան, ոմանք էլ իրենց կատարած աշխատանքով են ապացուցում հայրենասիրությունը։ Վերջինների շարքին է պատկանում անմահ հերոս Արկադի Շահբազյանը։ Արկադի Քաջիկի Շահբազյանը ծնվել է 1994 թ. նոյեմբերի 7-ին։ 2012-2014թթ․ ծառայել է ԱՀ ՊԲ շարքերում։ Ամուսնացած էր, ուներ դուստր, և սպասում էին երկրորդին։ 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին թուրք-ադրբեջանական ստորաբաժանումները լայնածավալ պատերազմ սկսեցին Արցախի հանրապետության դեմ։ Վտանգված էր հայրենի երկրամասը։ Արկադին հազարավոր նվիրյալների պես կամավորագրվեց հայրենիքի պաշտպանությանը։ Մարտնչել է Արցախի Մարտունու շրջանի 2-րդ և 3-րդ ՊՇ-ի հատվածում։ Վտանգելով իր կյանքը` Շուշիի մատույցներից վիրավոր զինվորներ է դուրս բերել, որտեղ էլ քաջի մահով նահատակվել է նոյեմբերի 7-ին, իր ծննդյան օրը։ 2021 թվականի մարտի 22-ին ծնվել է հերոսի երկրորդ դուստրը։ Նրանք անմահացան հանուն հայրենիքի։ Ցավոք, մեր որոշ գործիչներ անմահ հերոսների սուրբ արյամբ ներծծված մեր պատմական հայրենիքը դարձրել են սակարկման առարկա։ Մեր հերոսների հիշատակը գործով պետք է հարգել, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններով։ Հանուն մեր ներկայի ու ապագայի, Արկադիի և նրա նման հազարավոր հայրենիքի նվիրյալ զավակների` պետք է համախմբվենք և դառանք մի ամբողջական բռունցք, որպեսզի մեր հայրենքի բռնազավթած տարածքները մաքրենք թուրք զավթիչներից ու ահաբեկիչներից։
Հովիկ Ավանեսով, Արցախ