Հուշագիր
Մենք, ներքոստորագրյալներս՝ Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի անդամները, Սումգայիթ-1988-ի 30-ամյակի, Բաքու-1990-ի 28-ամյակի նաև Բաքու-1918-ի 100-ամյակի Ադրբեջանի Հանրապետության իշխանությւոնների կողմից ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ կազմակերպված ու իրականացված ցեղասպանության գործողությունների կապակցությամբ կարծում ենք, որ՝
— Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, այդ պետության կազմավորման առաջին օրից սկսած՝ 1918, 1920, 1988-92 թթ., մշտապես իրականացրել են եղեռնագործ քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, տարբեր մեթոդներով ու արյունահեղ ելքերով,
— Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագործությունները համապատասխանում են 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիային և պետք է որակվեն ոչ այլ կերպ, քան Ցեղասպանություն,
— հայերի նկատմամբ իրականացվող եղեռնագործ քաղաքականությունը թուրքական երկու զավթիչ պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, միասնական գործընթաց է եւ փոխհամաձայնեցված ոճրագործ ծրագիր,
— Ադրբեջանի այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր և նրա նկատմամբ ցուցաբերվող մեղմ մոտեցումը տարածաշրջանում անվերապահորեն կհանգեցնի նորանոր ագրեսիվ գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թ. ապրիլին ադրբեջանա-թուրքական ռազմամոլների և նրանց դաշնակից Իսլամական Պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեցրեց բազում զոհերի,
— անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով և իրավական նորմերով հստակ գնահատական տա Ադրբեջանի ոճրագործ քաղաքականությանը և նրա կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությանը, որպես էթնոցիդ և պատրիցիդ,
— ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետությունում իրականացված Հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը Արցախի Հանրապետության Խորհրդարանի, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի /Խորհրդարանի/, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Սանկտ Պետերբուրգի հայ ազգային-մշակութային ինքնավարության կողմից,
— մեր բողոքն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության մեղմ ձեւակերպումների կապակցությամբ, որոնք չեն համապատասխանում բուն իրականությանը,
— պարտավորվում ենք առկա լրատվամիջոցներով առավել հաճախ տարածել ճշմարտությունը Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայերի ցեղասպանություն կազմակերպելու փաստերի եւ գործողությունների մասին,
— կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին դադարեցնել զիջումների եւ լռության քաղաքականությունը, որն իրականում ձեռնտու է արտաքին դերակատարներին, պատմության կեղծարարներին: Ադրբեջանի Հանրապետության հանցավորության մասշտաբի արհեստական նվազեցնումը, խրախուսում է այդ իշխանություններին, մինչդեռ հստակ իրավական որակավորում պետք է տալ և Ադրբեջանի Հանրապետության հանցագործություները որակել, որպես ցեղասպանություն:
— — —
(Որոշ համաժողովի մասնակիցներ եւ հյուրեր իրենց համաձայնությունը տվեցին բանավոր:
Ցուցակը կթարմացվի (եթե կգտնեք սխալ, խնդրում եմ տեղեկացնել):
Ընդհանուր առմամբ, մասնակիցների մեծամասնությունը Ադրբեջանի հանցագործությունները որակել է որպես ցեղասպանություն, այլ ոչ թե որպես «ջարդեր»:)
1 Վահան Բաբախանյան («Միաբան» տեղեկատվական պորտալի ղեկավար, Ռուսաստան)
2 Սերգեյ Վարդանյան
3 Ավետ Դեմուրյան
4 Համբիկ Մարտիրոսյան («Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լիբանան)
5 Հակոբ Վարդիվառյան («Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ԱՄՆ)
6 Հովսէփ Պարազեան («Ազատ Օր» օրաթերթի թղթակից, Հունաստան)
7 Մարի-Լուիզ Պալեան (Ֆրանսիա)
8 Յակոբ Պալեան (Ֆրանսիա)
9 Մայտա Պարազեան
10 Մովսես Քեշիշյան («Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Իրան)
11 Դավիթ Այվազյան («Հայաստան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Հունաստան)
12 Պայծիկ Գալաջյան («Պայքար» շաբաթաթերթի գործադիր տնօրեն, ԱՄՆ)
13 Valery Unanyants (Tbilisi)
14 Տիգրան Թավադյան («Երկրամաս» լրատվական կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստան)
15 Գրիգորի Այվազյան (Assembly of Azerbaijani Armenians, Yerevan)
16 Zhenya Tserunyan (newspaper «Aragats»)
17 Հակոբ Ասատրյան («Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր)
18 Վալերի Պետրոսյան (Ասկերանի շրջանային «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր)
19 Վարդան Աբրահամյան (Rostov)
20 Vadim Arutyunov (“Antitopor”, Rostov)
21 Օլեգ Մանվելյան (“Yerkramas”, Krasnodar, Russia)
22 Ահարոն Շխրտմյան (ՀԲԸՄ ՀԵԸ Լիբանանի մամլո գրասենյակի պատասխանատու, Լիբանան)
23 Ժենի Գրիգորեան
24 Գաբրիել Մոշոյեան («Մասիս»)
25 Վահագն Գարագաշյան («Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Կանադա)
26 Տիգրան Փաշաբեզյան («Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից, Ֆրանսիա/Հայաստան)
27 Արմեն Տեր-Սարգսյան («ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, Ռուսաստան)
28 Յուլիա Գյուլոյան («Միաբան» տեղեկատվական պորտալի աշխատակից, Ռուսաստան)
29 Սաիդա Օհանյան («ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի Ռուսաստանում և Աբխազիայում ներկայացուցչության ղեկավար, Ռուսաստան)
30 Մերիլինդա Բոզյան-Կրուիկշանկ (Voice of America TV, New York, USA)
31 Ruzanna Mahoryan (Chita, Zabaykalsky kray, Russia)
32 Դիանա Տեր-Կարապետյան («Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Արգենտինա)
33 Զարինե Մայիլյան (Ստեպանակերտ)
34 Գաբրիել Պանոսյան («Aztag» newspaper, Lebanon)
— — — —
1 Յուրի Կարապեյան (Սանկտ Պետերբուրգ)
2 Ռադիկ Խամոյան
? 3 Գայանե Առաքելյան
4 Էռնեստ Ռուբենի Գրիգորյան (Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
5 Հրայր Ուլուբաբյան
? 6 Աննա Գիվարգիզյան («Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր, Ռուսաստան)
7 Միլենա Մկրտչյան
? 8 Մեդեա Աթյան (Ուկրաինա)
2 thoughts on “Ադրբեջանի կողմից իրագործված Ցեղասպանության ճանաչման Հուշագիր”